TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանն ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը. Էրդողանի նախկին համախոհ Դավութօղլու

17:18 02.11.2020

Դավութօղլուն ևս մեկ անգամ կրկնել է արտահերթ ընտրություններ անցկացնելու իր պահանջը

̰
Վրացական ընդդիմադիր երկու կուսակցություն հայտարարել է, որ հրաժարվում է խորհրդարան մտնելուց

16:43 02.11.2020

Պատգամավորական մանդատներից հրաժարվում է երկու խորհրդարանական կուսակցություն`«Եվրոպական Վրաստան» և «Հայրենասերների դաշինք», որոնք հոկտեմբերի 31-ի  խորհրդարանական ընտրություններում հավաքել էին ձայների երեք տոկոսից ավելին: «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանի լեգիտիմությունը չի ճանաչում և հրաժարվում է մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 2 դաշինք և 7 կուսակցություն: Ի դեպ, ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունները, բացի […]

̰
Թուրքիան և Ադրբեջանը այլևս չեն կարող թաքնվել ստերի հետևում. նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

16:30 02.11.2020

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Twitter-ում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի՝ ահաբեկչության հովանավորներ լինելուն։ «Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը մարտի դաշտից երկու օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ են գերեվարել: Թուրքիան և Ադրբեջանը այլևս չեն կարող թաքնվել ստերի հետևում: Նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են»,- գրել է նա՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը: #NagornoKarabakh defense forces captured two foreign #terrorist […]

̰
Պեսկովը նշել է Ռուսաստանում օտարերկրացիների անվտանգության ապահովման կարևորությունը

16:25 02.11.2020

Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների անվտանգության ապահովումը Ռուսաստանի համար կարևոր խնդիր է, ցանկացած գործողություն, որը սպառնալիք է ներկայացնում օտարերկրացիների համար, անընդունելի է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Չեչնիայում Սալահ Հաջի Մեժիևն ասել էր, որ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի գործողությունները «հարձակում են իսլամի վրա»: Նա նշել է, որ մոտ երկու միլիարդ […]

̰
ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են Ղարաբաղում սկանդինավյան խաղաղապահների տեղակայման գաղափարը

15:53 02.11.2020

Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ-ի կողմից առաջարկված գաղափարը պետք է համաձայնեցվի հակամարտության կողմերի հետ: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, նոյեմբերի 2-ին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Անհրաժեշտ է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ չափորոշիչները պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցությունների ժամանակ»,- հայտարարել է նա: […]

̰
ԱՀԿ-ն փաստաթղթեր է ստացել կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ

15:46 02.11.2020

ԱՀԿ քարտուղարությունը փաստաթղթեր է ստացել կազմակերպությունից Միացյալ Նահանգների դուրս գալու վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳՆ ՄԱԿ-ի օպերատիվ գործունեության և միջազգային զարգացման աջակցության հարցերով բաժանմունքի պետ Գրիգորի Ուստինովը: «Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է իր դուրս գալու մասին, դրան պետք է հետևեն որոշակի ընթացակարգեր: Այնուամենայնիվ, այդ մասին հայտարարվել է, և ԱՀԿ քարտուղարությունը ստացել է համապատասխան գրառումներ և […]

̰
Ֆրանսիան ուժեղացնելու է սահմանի հսկողությունը մի շարք ահաբեկչություններից հետո

15:39 02.11.2020

Ֆրանսիան խստացնելու է իր սահմանների հսկողությունը մի շարք ահաբեկչություններից հետո: Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանեն: «Մենք նրանց ավելի շատ ենք հսկելու: Ես վերջին պաշտպանական խորհրդի ընթացքում առաջարկ արեցի նախագահին և վարչապետին»,- հայտարարել է նախարարը: Նա շեշտել է, որ հսկողության ուժեղացումն ամենևին չի նշանակում սահմանները փակել օտարերկրացիների առջև: Պետությունը […]

̰
ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ

15:20 02.11.2020

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։ «Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պահպանել հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջև հոկտեմբեր ամսին՝ ռազմագերիների և դիակների փոխանակման նպատակով: Հաշվի առնելով ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը՝ Կառավարությունը Եվրոպական Դատարանին խնդրել […]

̰
«Ես չեմ կարծում, որ պետք է դիմենք lockdown-ի. Մհեր Գրիգորյան

14:48 02.11.2020

Կա՞ արդյոք անհրաժեշտություն lockdown-ի գնալու. հարցն այսօր խորհրդարանում ուղղվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ «Ես չեմ կարծում, որ այսօր ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք lockdown-ի, որովհետև եթե անցած փորձն ամփոփենք՝ ոչ միայն Վրաստանի, այլև եվրոպական երկրների, ես այս պահի դրությամբ, կարծում եմ, որ նման օրակարգ չենք ունենալու»,- ասել է Գրիգորյանը՝ դարձյալ հիշեցնելով հակահամաճարակային […]

̰
ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստ հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել

13:00 02.11.2020

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է․ «ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել՝ ՀՀ կառավարության 2020 թ․ հոկտեմբերի 31-ի N 1756-Ն որոշմամբ։ ✅Ըստ այդմ, եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։ ✅ Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը […]

̰
«Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը». Արթուր Աբրահամը միացել է միջազգային հանրությանն ուղղված կոչին

12:29 02.11.2020

«Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը»,- հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է Արցախի Հանրապետության անկախության ճանաչման կոչին՝ լուսանկար հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում։

̰ ̰
Վրաստանի ընդդիմության ցույցը շարունակվել է մինչև ուշ գիշեր

10:10 02.11.2020

Ցուցարարներին հաջողվել է վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ։

̰
ՀՀ ԱԳՆ-ը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ

23:41 01.11.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ․ Նոյեմբերի 1-ին մարտական գործողությունների ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ […]

̰
Հայերը քայլերթով շարժվել են The New York Times-ի շենքի մոտ

23:25 01.11.2020

Հայ երիտասարդության ֆեդերացիան քայլերթով կուղևորվի Նյու Յորքի «Նյու Յորք Թայմս» թերթի շենք, որպեսզի պահանջվի անհապաղ հետաքննել և հերքել «Նյու Յորք Թայմս» թերթի թուրքական բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալլի՝ Արցախի հակամարտությանը վերաբերող հոդվածները: Նրանք պահանջում են, որ «Նյու Յորք Թայմսը» հետաքննի տիկին Գալլի պնդումների աղբյուրները, արդյոք դրանք հրապարակելու համար բավարար լիազորություններ եղել են, արդյոք ռեպորտաժում անաչառ և […]

̰
Թբիլիսիում ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում՝ նոր ընտրությունների պահանջով

18:22 01.11.2020

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կստանա 76 մանդատ, ինչը կուսակցությանն իրավունք է տալիս միայնակ կառավարություն կազմել։

̰
«Ես պատրաստ եմ ինքս ինձ զոհաբերել». Սաակաշվիլին անվանել է Վրաստան վերադառնալու պայմանները

17:04 01.11.2020

Եթե ընդդիմադիր կուսակցությունները միաձայն համաձայնեն, Վրաստանի նախկին նախագա Միխեիլ Սաակաշվիլիի առաջին իսկ չվերթով անմիջապես կվերադառնա հայրենիք: «Ես պաշտոն չեմ ուզում, բայց եթե ինչ-որ մեկն իմ ազգի վրա ձեռք բարձրացնի, մենք պատրաստ ենք նրան դիմակայել մինչև վերջ»,-հայտարարել է Սաակաշվիլին:   «Նախևառաջ, ընդդիմադիր խմբերը պետք է համաձայնության գան իրենց մեջ և որոշում կայացնեն: Եթե նրանք որոշեն, որ […]

̰
Վրաստանի ընդդիմությունը պնդում է զանգվածային ընտրակեղծիքների մասին

16:25 01.11.2020

Վրաստանի ԿԸՀ-ի  վերջին տվյալներով՝ խորհրդարան է անցնում  9 կուսակցություն. հաշվարկվել է ընտրատեղամասերի 82,38%-ը: «Վրացական երազանքն» արդեն ունի կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 76 մանդատ: Հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ: Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների նախնական հաշվարկները՝ պնդելով, որ խոշոր քաղաքներում առավել համոզիչ հաղթանակ է տարել: Այդ մասին հայտարարել […]

̰
Արցախում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

14:16 01.11.2020

Արցախում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը: Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել:

̰
Նախնական տվյալներով՝ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանում առաջատարը իշխող կուսակցության թեկնածու Սամվել Մանուկյանն է

14:02 01.11.2020

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանում առաջատարը իշխող կուսակցության թեկնածու Սամվել Մանուկյանն է: Նախնական տվյալներով՝ Սամվել Մանուկյանը ստացել է 14 862 ձայն (63.29 տոկոս), երկրորդ տեղում անկախ թեկնածու Հենզել Մկոյանն է, որը ստացել է 4204 ձայն (17.9 տոկոս), երրորդում՝ Եվրոպական Վրաստանի թեկնածու Արսեն Կարապետյանը՝ո 2292 ձայնով (9,76 տոկոս): Միացյալ ազգային շարժման թեկնածու […]

̰
Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

10:00 01.11.2020

Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն ընտրություններն անվանել են անօրինական և պահանջում են նոր ընտրություններ անցկացնել։

̰
Անտոնիո Գուտերեշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին

09:35 01.11.2020

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին, որ արվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում և հետագայում վերահաստատվել է հաջորդաբար Փարիզում՝ հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 25-ին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ավելի սերտորեն համագործակցել Լեռնային […]

̰
Իսլամական միասնության 34-րդ միջազգային համաժողովի ժամանակ առաջարկվել է իսլամական երկրների միջև ստեղծել համատեղ հրամանատարական շտաբ

21:18 31.10.2020

«Իսլամական աշխարհի հիմնախնդիրները լուծելու իրավական կարողությունների տեսակետ» հանդիպումը կայացել է ուրբաթ երեկոյան Թեհրանում տեղի ունեցած Իսլամական միասնության 34-րդ միջազգային խորհրդաժողովի վիրտուալ նստաշրջանների շրջանակներում, հայտնում է Iran Press-ը։ Իսլամական մտքի դպրոցների մոտեցման համաշխարհային ֆորումի ղեկավար Համիդ Շահրիարին վեբինարի ժամանակ ասել է, որ իսլամական երկրների միջև պետք է ստեղծվի համատեղ հրամանատարական շտաբ, որը թույլ կտա կառավարել իսլամական […]

̰
Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում British Petroleum-ի գրասենյակի դիմաց

19:30 31.10.2020

Մեծ Բրիտանիայում հայ համայնքը խաղաղ բողոքի ցույց է անցկացնում Լոնդոնում՝ նավթագազային միջազգային British Petroleum ընկերության գրասենյակի դիմաց` պահանջելով դադարեցնել բիզնես կապերն Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցները նշում են, որ Ադրբեջանում գրասենյակ ունեցող և ադրբեջանական նավթն արդյունահանող և արտահանող ընկերությունը ֆինանսավորում է Արցախի դեմ պատերազմը: Հայաստանի և Արցախի դրոշով ակցիայի մասնակիցները վանկարկում են «Դադարեցրե’ք ֆինանսավորել պատերազմը», […]

̰
Գերմանական ADR-ի լրագրողն Ալիևին ստիպել է խոսել ցավոտ թեմաներից

18:07 31.10.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կասկածի տակ է դրել Amnesty International և Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը: Գերմանական ARD-ի թղթակիցը, Ալիևի հետ հարցազրույցում վկայակոչելով միջազգային այդ կազմակերպությունների զեկույցները, հիշեցրել է, որ փաստեր կան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կասետային զինատեսակներ կիրառելու վերաբերյալ: Ալիևը բողոքել է, թե նրանք հակամարտության առնչությամբ աշխատում են միայն հայկական կողմի […]

̰
Հրդեհ Գեղարքունիքի մարզում. այրվել է անասնակեր

14:50 31.10.2020

Հոկտեմբերի 31-ին, ժամը 10։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:57-ին, մարվել՝ 11:50-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։

̰
Նավալնին դիմել է ՄԻԵԴ ՝ իր թունավորումը հետաքննելուց Ռուսաստանի հրաժարվելու պատճառով

12:50 31.10.2020

Նավալնին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) այն բանից հետո, երբ Ռուսաստանի իշխանությունները հրաժարվել են քրեական գործ հարուցել նրա թունավորման հետ կապված: Այս մասին հոկտեմբերի 30-ին, MBal Media- ին հայտնել է Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան: Նրա խոսքով, Ստրասբուրգի դատարանը Նավալնիի հայցին առաջնային կարգավիճակ է տվել: «Մինչև նոյեմբերի 2-ը մենք կլրացնենք դիմումի ձևը՝ հաշվի առնելով […]

̰
Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ օժանդակություն, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ

12:43 31.10.2020

Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ օժանդակություն, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է Հայաստանի նկատմամբ դաշնակցային, ներառյալ՝ Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրից բխող պարտավորություններին: Ինչպես արդեն հայտնել ենք, հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ […]

̰
ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո

00:59 31.10.2020

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Globalnews-ը, Կանադայի վարչապետը նշել է, որ երկու շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պնդել է, որ հարկավոր է առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը, հասնել […]

̰
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

00:23 31.10.2020

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հանդիպումը տևել է ավելի քան 6 ժամ։

̰
BACK_TO_TOP