TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չպետք է թույլ տանք, որ արյան գնով ազատագրված ու պաշտպանված Արցախը բանակցության սեղանին զոհ դառնա․ Արամ Ա

21:46 27.10.2020

Չպետք է թույլ տանք, որ արյան գնով ազատագրված ու պաշտպանված Արցախը բանակցության սեղանին զոհ դառնա։ Այս մասին գրել է Արամ Ա Կաթողիկոսը։  

̰
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել

21:29 27.10.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել: Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների հետ

21:15 27.10.2020

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց ֆրանսիացի օրենսդիրների այցը և արցախահայության համար կարևոր այս ժամանակաշրջանում ցուցաբերված համերաշխությունը: Ֆրանսիացի օրենսդիրները կիսվեցին իրենց այցի շրջանակներում Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների տպավորություններով: Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի […]

̰
Վարչապետը Մայք Պոմպեոյի ուշադրությունն է հրավիրել հրադադարի պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա

19:48 27.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

̰
Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ

19:18 27.10.2020

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ճշտված տեղեկություններով կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք: Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես […]

̰
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքը օգտագործելու պայմանները. ԱԺ-ն քննարկում է կառավարության առաջարկը

19:14 27.10.2020

ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում կառավարության առաջարկով: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը: «Նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում, այդ գույքն օգտագործման վերցնելու հետ հարաբերությունները, սահմանվում են վնասվելու դեպքում անհրաժեշտ փոխհատուցում տալու պայմանները»,-ներկայացրել է փոխնախարարը: Իմ […]

̰
Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել․ Իրանի ԱԳ նախարար

19:05 27.10.2020

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը Նիստի ընթացքում Զարիֆը հայտարարել է․ «Հենց հիմա փոխարտգործնախարարը Արևելյան Ատրպատականում է, այցելում է Խոդաֆարինի ջրամբար, ինչից հետո Բաքու, Մոսկվա և Երևան է մեկնելու։ Իրանը ԼՂ հակամարտության մշտական […]

̰
Լավրովը և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

18:31 27.10.2020

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ Ըստ ՌԴ ԱԳՆ աղբյուրի՝ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գոտում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը:

̰ ̰
Իսպանացի սենատորը ԼՂ խնդրի վերաբերյալ հարցեր է ուղղել երկրի կառավարությանը

16:09 27.10.2020

Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված հարցում է ուղարկել երկրի կառավարությանը։ Դիմելով կառավարությանը՝ նա մասնավորապես հարցրել է, թե ինչպիսի՞ ջանքեր է գործադրում Իսպանիան ոչ միայն Արցախի ճանաչման, այլև միջազգային հանրության կողմից ճանաչմանը նպաստելու համար։ «Ադրբեջանը խախտում և խափանում է 3-րդ հրադադարը: Եվրոպան լռում է: Նույնը հարցնում եմ կառավարությանը՝ ի՞նչ գումարի զենք […]

̰
Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի բարեգործական համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

15:58 27.10.2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենան առցանց հեռարձակվող բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնց ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Համերգները հեռարձակվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (https://www.facebook.com/ArmSymphony) և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (https://www.facebook.com/1000plus.am/) ֆեյսբուքյան էջերով։ Համերգները տեղի կունենան. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13.00‚ Վազգեն Սարգսյան 10 հասցեի (Piazza Grande) հարակից տարածքում‚ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00‚ […]

̰
ՔԿ-ն հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ԱԺ պատգամավորի հայտարարության

15:41 27.10.2020

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ի  պատասխան ԱԺ պատգամավորի հայտարարության․ «ՀՀ Ազգային ժողովի՝ 2020թ. հոկտեմբերի 27-ի նիստում ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարել է՝ զինծառայողների կողմից ծառահատում կատարելու և այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Ի պատասխան ԱԺ պատգամավորի կողմից արված հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում մինչդատական քրեական վարույթ չի […]

̰
Թաքֆիր-ահաբեկիչների դեմ Իրանի ռազմական ուժերը երկրի սահմանների մոտ կոշտ գործողություններ կձեռնարկեն. ԻԻՀ բանակի հրամանատար

15:36 27.10.2020

Իրանը մեծացրել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներկայությունը երկրի հյուսիսարևմտյան տարածքներում, Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ԻԻՀ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է այդ տարածքներում ավելի մեծաթիվ ուժերի տեղակայումը: Նա ընդգծել է, որ թաքֆիր-ահաբեկիչների դեմ Իրանի ռազմական ուժերը երկրի սահմանների մոտ կոշտ գործողություններ կձեռնարկեն:    

̰
Ղարաբաղի շուրջ բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը. Պեսկով

15:04 27.10.2020

Ցանկացած երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում պետք է համաձայնեցված լինի Հայաստանի և Ադրբեջանի հետ, շեշտել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հաջորդ փուլում: «Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի տեսակետը, նկատի ունեմ հակամարտող երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին։ […]

̰
Չեխիայի իշխանությունները արգելք են մտցրել քաղաքացիների գիշերային տեղաշարժի վրա

13:53 27.10.2020

Հոկտեմբերի 27-ից Չեխիայի կառավարությունը արգելք է մտցրել քաղաքացիների տեղաշարժի համար տեղական ժամանակով ժամը 21։00-ից 05։00-ը՝ կապված կորոնավիրուսի տարածման աճի հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Չեխիայի առողջապահության նախարար Ռոման Պրիմուլայի հայտարարությանը: Վերջին օրերին Չեխիայում գործող սահմանափակումները ցանկալի արդյունք չեն տվել, նշել է նա: Կառավարությունը որոշում է կայացրել ուժեղացնելու դրանք: Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը […]

̰
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր մեքենան նվիրել է բանակին

13:46 27.10.2020

Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Արտակը, շարունակում է բոլորիս ապշեցնել իր բացառիկ տեսակով։ Սա իր անձնական մեքենան է, որն ինքը նվիրում է բանակին։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Խոնարհումս հերոսի հայր, բացառիկ հայորդի»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

̰
ԱԺ-ն քննարկել է ֆինանսական համաձայնագրերի մասհանումների ժամկետները երկարաձգող նամակ-համաձայնագրեր

13:25 27.10.2020

Խորհրդարանում այսօր մեկնարկել է հերթական լիագումար նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել մեկ տասնյակ հարցեր: Իսկ նիստին ներկա էր գտնվել մոտ 70 պատգամավոր, միայն երկրորդ գրանցումից հետո է հաջողվել քվորում ապահովել: Օրակարգում ներառված են եղել միայն անհետաձգելի հարցերը: Դրանք մեծ մասամբ միջազգային բանկերի հետ վարկային պայմանագրերը երկարացնելու վերաբերյալ նախագծեր են եղել, որոնց քննարկումն ընթացել է […]

̰
ՄԱԿ-ում 53 երկիր քննադատել է Բելառուսի իշխանությունների գործողությունները ցուցարարների նկատմամբ

12:53 27.10.2020

Ավելի քան 50 պետություններ՝ ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ուկրաինան, Էստոնիան, քննադատել են բելառուսական իշխանությունների գործողությունները ցուցարարների դեմ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի նիստում, որը զբաղվում է սոցիալական և հումանիտար խնդիրներով, 53 պետությունների անունից հայտարարություն է արել կազմակերպությունում Էստոնիայի մշտական ​​ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը: «Մենք խստորեն դատապարտում ենք Բելառուսի իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումները … […]

̰
«Բայդենը դեմ է Աստծուն»․ Թրամփ

12:49 27.10.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենը «Աստծո դեմ է»: «Նա դեմ է Աստծուն», – Փենսիլվանիայում իր ելույթում ասել է Թրամփը: «Հիշե՛ք. զենք, նավթ և Աստված: Ես այս կողմում եմ, նա՝ մյուս կողմում», – հավելել է Թրամփը:

̰
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ

12:38 27.10.2020

ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 27-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 5.75% է, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:

̰
ԱԺ նիստը սկսվել է ուշացումով. մասնակցում է 70 պատգամավոր

10:42 27.10.2020

ԱԺ-ում այսօր մեկնարկում են հերթական լիագումար նիստերը: Գրանցվելիս պատգամավորների ձայները բավարար չէին նիստը սկսելու համար: Ներկաների թիվը 64 էր, ևս 3 պատգամավորի ներկայանալուց հետո խորհրդարանը սկսեց աշխատանքները: Այսօրվա նիստի օրակարագում ընդգրկված է 9 նախագիծ: Մինչ դրանց անցնելը նիստը նախագահող Լենա Նազարյանը հայտարարել է, որ ԿԸՀ կողմից ներկայացված՝ ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած Տիգրան […]

̰
̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերում

08:40 27.10.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 16 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Մաշտոցի պող. 54 շենք, Կորյունի փ. 21, 25 շենքեր, Կոնդ թաղամասի բնակիչ-բաժանորդներ և հարակից […]

̰
Մենք հստակ կիմանայինք, թե որ  կողմն է ԱՄՆ միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտողը, եթե ադրբեջանցիները միջազգային դիտորդներին թույլ տային վերահսկել շփման գիծը․ Փալոն

00:20 27.10.2020

ԱՄՆ կոնգրեսական Ֆրեկ Փալոնը Twitter-ի իր էջում գրել է․ «Մենք հստակ կիմանայինք, թե որ  կողմն է ԱՄՆ միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտողը, եթե ադրբեջանցիները միջազգային դիտորդներին թույլ տային վերահսկել շփման գիծը, ինչպես նախատեսված է 2015 թ. «Ռոյս-Էնգել» համաձայնագրով: «Պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա»,- նշել է կոնգրեսականը: We would have definitive knowledge of which side […]

̰
Քաղաքակրթությունների բախման առջև այժմ անհնար է կույր լինել. Աննա Բոնֆրիսկո

00:15 27.10.2020

Եվրախորհրդարանական Աննա Բոնֆրիսկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նա, ով պաշտպանում է պետությունը և նրա քաղաքացիներին արմատական ​​իսլամից և ահաբեկչությունից, ինչպես անում է նախագահ Մակրոնը, բռնապետ Էրդողանի կարծիքով «հոգեկան բուժման կարիք ունեն»: Նա, ով պաշտպանում է խոսքի ազատությունը և պետության աշխարհիկ բնույթը, ինչպես տեղի է ունենում կրոնական անջատողականության դեմ ֆրանսիական նոր օրենսդրությամբ, ըստ Պակիստանի վարչապետ […]

̰
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից 3 քահանա մեկնել է Արցախ

23:50 26.10.2020

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորին ընդառաջ՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից 3 քահանա՝ (Տ․Արիստակես քհն․ Հովհաննիսյան- Եկատերինբուրգ, Տ․Սեբեոս քհն․Ղալաչյան-Նիժնի Նովգորոդ և Տ․ Աշոտ քհն․Ղազարյան- Դոնի Ռոստով) մեկնեց Արցախ՝ առաջնագծում հայրենյաց պաշտպանության համար կռվող հայ մարտիկներին քաջալերելու և ոգեշնչելու։ Այս մասին տեղեկացրին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից։ Մինչ մեկնելը, հոկտեմբերի 26-ի […]

̰
Ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու օգտատերերին ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր եւ լուսանկարներ. ՀՀ ՄԻՊ

23:31 26.10.2020

Սոցիալական ցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված ահազանգերը, դրանք շուրջօրյա ուսումանասիրությունները վկայում են, որ նշված տեսանյութերն ու լուսանկարները ուղարկվում են առանձին հաղորդագրությունների տեսքով և […]

̰
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված ԱՀ-ի ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակ

22:36 26.10.2020

Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։ Իր խոսքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամներին և երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։ Զինված հարձակումն իրականացվել է Թուրքիայի և նրա իսկ կողմից Մերձավոր Արևելքից […]

̰ ̰
Մի՛ աջակցեք ահաբեկչությանը. ցույց Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան մոտ

21:42 26.10.2020

Թբիլիսիի ուսանողական ու երիտասարդական միության անդամները Վրաստանում Իսրայելի դեսպանատան առջև ցույց են անցկացրել՝ բողոքելով Ադրբեջանին զենք վաճառելու փաստի դեմ: Ցուցարարները դեսպանատան շենքի մոտ ներկայացրել են բողոքը մի քանի լեզուներով, Իսրայելին կոչ են արել միանալ քաղաքակիրթ երկրներին ու աջակցել արդարությանն ու խաղաղությանը: «Մենք դատապարտում ենք Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։ Եթե նախկինում Իսրայելն այս արարքն արդարացնում […]

̰
BACK_TO_TOP