Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված ԱՀ-ի ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված ԱՀ-ի ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակ

22:36 26.10.2020

Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։

Իր խոսքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամներին և երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։ Զինված հարձակումն իրականացվել է Թուրքիայի և նրա իսկ կողմից Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը` ուղղված կրակի դադարեցմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնմանը:
ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ին սանձազերծված զինված ագրեսիան վերջին 30 տարիների ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու ադրբեջանական կողմի երրորդ փորձն է: Սակայն ներկայիս իրավիճակը նախորդներից տարբերվում է թե՛ մասշտաբով, թե՛ ներգրավված զինատեսակներով: Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի զինված ագրեսիան ուղեկցվում է նաև բազմաթիվ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված պատերազմական հանցագործությունների դեպքերով:

Մասիս Մայիլյանը նշել է, որ ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետության բնակչության շուրջ 60%-ը ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը, ոչնչացվել է քաղաքացիական ենթակառուցվածքների էական մասը, ինչի արդյունքում Արցախում ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել: Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար:
Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ տվյալ գործընթացը կգործարկի  ագրեսիան զսպելուն և Բաքվի իշխանություններին խաղաղություն պարտադրելուն ուղղված միջազգային քաղաքական և դիվանագիտական մեխանիզմները: Հաշվի առնելով Ադրբեջանի պատրանքային պատկերացումները՝ այդ երկրին Արցախի ենթադրյալ պատկանելիության մասին՝ պաշտոնական Բաքուն փորձում է ուժի կիրառմամբ իր ինքնիշխանությունը տարածել Արցախի վրա: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը Ադրբեջանի համար հստակ ազդանշան կդառնա առ այն, որ նա որևէ իրավունք չունի Արցախի նկատմամբ:
Ֆրանսիական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել արտաքին գործերի նախարարին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար և ափսոսանք հայտնել զոհերի կապակցությամբ:
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակը, որին արդեն միացել են Ֆրանսիայի խորհրդարանի ավելի քան 50 անդամներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

The Times. Եվրոպան ԱՄՆ-ից խնդրում է F-35-ներ տեղակայել Ռումինիայում՝ որպես Ուկրաինայի երաշխիք

10:30 21.08.2025

The Times. Եվրոպան ԱՄՆ-ից խնդրում է F-35-ներ տեղակայել Ռումինիայում՝ որպես Ուկրաինայի երաշխիք

Որոշ եվրոպական երկրներ ցանկանում են, որ Միացյալ Նահանգները կործանիչներ տեղակայի Ռումինիայում՝ որպես անվտանգության երաշխիքների մաս, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի մի քանի երկրների գլխավոր շտաբների պետերի միջև տեղի ունեցած քննարկումներին։ Հրատարակության տվյալներով՝ եվրոպացիները ցանկանում են, որ ամերիկյան F-35 կործանիչները տեղակայվեն Ռումինիայի ռազմաօդային բազայում։ Նրանք նաև ցանկանում են, որ Վաշինգտոնը երաշխավորի, որ Ուկրաինան […] ...

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա

10:25 21.08.2025

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի ղեկավարության վրա՝ Գազայի հատվածի վարչական կենտրոնի գրավման ռազմական գործողության մեկնարկի ֆոնին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում: «Մենք կոչ ենք անում միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ նրան ստիպելու դադարեցնել պաղեստինցի ժողովրդի դեմ բնաջնջման պատերազմը», – ասվում է հայտարարության մեջ։ ​​ՀԱՄԱՍ-ը շեշտել […] ...

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

10:19 21.08.2025

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

10:15 21.08.2025

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

10:11 21.08.2025

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

10:06 21.08.2025

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP