20:27 25.10.2020
Աջարիայի հայերն, ի աջակցություն Արցախի, խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումիի սբ․ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց՝ երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ: «Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, […]
19:45 25.10.2020
Նիդերլանդների ընդդիմության ճամբարի «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսը Twitter-ում սկանդալային գրառում է արել, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցեում և թուրքական լրատվամիջոցներում, հայտնում է Ermenihaber-ը։ Վիլդերսը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ծաղրանկար, որը ծաղրում է թե Էրդողանին և թե նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ–AKP) կուսակցությանը։ Հոլանդացի քաղաքական գործիչն իր հրապարակած ծաղրանկարին […]
18:34 25.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար այս դժվար պահին մեր երկիր այցելելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար: «Իհարկե, մենք ձեր ներկայությունը և աջակցությունը զգում ենք ոչ միայն այն պահերին, երբ ֆիզիկապես մեր կողքին եք, այլև ձեր գործունեության ընթացքում՝ մեր […]
18:20 25.10.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին այն մասին, որ նա «հոգեկանը բուժելու կարիք ունի», անընդունելի է Եվրամիության համար, «Թվիթեր»-ում գրել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ «Ֆրանսիայի նախագահի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատման շղթան», […]
17:55 25.10.2020
ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ից Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
17:45 25.10.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ, նշված է ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում: Մեծաթիվ՝ մոտ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ: Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության Ազգային […]
17:12 25.10.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին՝ երախտագիտություն հայտնելով նահանգի խորհրդարանում Արցախին սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ-ը։ Նամակում, մասնավորապես, նշված է, որ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ոտքի է կանգնել հանուն ժողովրդավարության, հանուն մարդու […]
16:57 25.10.2020
Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքներին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Ֆրանսիայի նախագահին կրկին վիրավորել է Էրդողանը: Ես խնդրում եմ նոր՝ ուժեղ միջոցներ ձեռնարկել: Հետ կանչել մեր դեսպանին, Թուրքիան դուրս բերել ՆԱՏՕ-ից, ԵՄ մուտք գործելու համար Թուրքիայի հետ բոլոր բանակցությունների ավարտ, Տնտեսական պատժամիջոցներ»:
16:42 25.10.2020
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը նամակ է գրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ «Վարշավա, 25 հոկտեմբերի, 2020 թ. Ձերդ գերազանցություն Արայիկ Հարությունյան Արցախի Հանրապետության Նախագահ Հարգարժան պարոն Նախագահ, «Խաղաղությունը թանկ և ցանկալի բան է: Պատերազմներում արյունոտված մեր սերունդը, անշուշտ, արժանի է խաղաղության: Բայց խաղաղությունը, ինչպես այս աշխարհում գրեթե ամեն բան, ունի իր գինը` բարձր, բայց […]
16:26 25.10.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Որոշ մարդիկ ծաղրում են, որ աշխարհի տարբեր անհայտ ու փոքր քաղաքներ պաշտպանում են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, հայտարարություններ են անում Արցախի Հանրապետության ճանաչման ու Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսայի դեմ: Նախ, տարրական մարդկային գնահատանք է պետք ցուցաբերել այն համայնքների ու մարդկանց հանդեպ, որոնք ոչ […]
15:37 25.10.2020
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև «զրպարտիչ քարոզչությունը» նրա երկրի հասցեին: Նախագահ Թայիփ Էրդողանը կտրուկ քննադատում է Փարիզի՝ իսլամական անջատողականության դեմ պայքարի ծրագրերը և Ֆրանսիայում «լուսավոր իսլամի» կառուցումը: Նախօրեին նա ասել էր, որ Մակրոնը «կորցրել է իր մտքի վերահսկողությունը» և կարիք ունի «միտքը […]
15:22 25.10.2020
ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարին, համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախագահ Րաֆֆի Համփարյանին, […]
14:48 25.10.2020
Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նշենք, որ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմի պայմանները։ Նրա խոսքով` […]
14:19 25.10.2020
Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում։ Զորավարժությանը ներգրավվել է բանակի 164-րդ հարձակողական բրիգադը, հայտնում է Isna գործակալությանը։ «Վարժանքներն անցկացվել են գիշերային և ցերեկային ժամերին։ Զորավարժության նպատակն է եղել՝ սպառնալիքներին արագ արձագանքելու հմտությունների բարելավումը, մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացումը»,- նշել է իրանական լրատվամիջոցը։
14:11 25.10.2020
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները չեն հանվել և ցանկացած պետության նկատմամբ կկիրառվի պատժամիջոց, որը զենք կգնի կամ կվաճառի այդ երկրին։ «Արմենպրես»-ին ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը զենք է գնում Իրանից։ «Իհարկե, ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները հանվել են, բայց […]
14:05 25.10.2020
Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի 3-ին կհանդիպեն դեմ առ դեմ, իսկ մինչ այդ, հարցումները ցույց են տալիս, որ Ջո Բայդենի վարկանիշն աճում է, գրում է IRAN PRESS-ը: RealClearPolitics (RCP) հարցման վերջին արդյունքը ցույց է տալիս, որ 2020-ի ընտրություններին 50,8% վարկանիշ ունեցող նախագահի դեմոկրատ թեկնածու Բայդենը շարունակում է առաջ անցնել 42,7% վարկանիշ ունեցող գործող նախագահ […]
13:18 25.10.2020
Իսրայելի ամբողջ տարածքում հազարավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի հարյուրավոր ակցիաներ երկրի վարչապետ Բենիամին Նեսանյահուի դեմ։ The Jerusalem Post-ը գրում է, որ ցուցարարները դժգոհում են Իսրայելում կորոնավիրուսի համավարակի նկատմամբ կառավարության սխալ արձագանքից, կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներից, որոնք առաջադրվել են վարչապետի նկատմամբ, և երկրում առկա տնտեսական իրավիճակից: Խոշոր ցույցեր են անցկացվել ոչ միայն երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Թել […]
12:47 25.10.2020
Իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Sepahcybery» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականը հայտնում է, որ երկրի տարածքային ամբողջականությունը, Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջանների բնակչության անվտանգությունը պաշտպանելու համար կորպուսի ցամաքային ուժերի «Իմամ […]
10:50 25.10.2020
Ամուր թիկունք, ամուր սահման: Հենց այս նշանաբանով էլ շարունակվում է թիկունքից առաջնագիծ ուղարկվող առաջին անհրաժեշտության իրերի ու պարագաների տեղափոխումը: Նույն ոգևորությամբ քաղաքացիներից յուրաքaնչյուրը մեծ նվիրումով իր ներդրումն է ունենում թիկունքում կազմակերպված տարաբնույթ նախաձեռնություններին: Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 27 ից մինչ օրս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով. այժմ զինվորների ու կամավորականների համար գործում են […]
09:44 25.10.2020
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձ է կատարել Արցախի հակամարտությանը։ «Զրուցել եմ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. նա ինձ Արցախի հակամարտության մանրամասն գնահատական տվեց։ ԱՄՆ-ը պետք է այնպիսի կարևոր քայլեր ձեռնարկի, ինչպիսին է պատժամիջոցների կիրառումը՝ Ադրբեջանին ճնշելու համար, որպեսզի վերջինս պահպանի հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկչական զինյալների օգտագործումը»,-գրել […]
23:59 24.10.2020
«Մահմեդականների դեմ ճակատ բացելով»՝ Եվրոպան սկսել է նախապատրաստվել սեփական վախճանին»: Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Կայսերի քաղաքում ելույթի ժամանակ: Հեռարձակումն իրականացվել է պետության ղեկավարի Twitter-ի էջում: Հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Այս հայտարարությունն Էրդողանն արել է ՝ մեկնաբանելով գերմանական ոստիկանության գործողությունը Բեռլինի Մեվլյանա մզկիթում, որը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը` մահմեդական աղոթքի […]
21:15 24.10.2020
Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Անկարայում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «դիմել հոգեբույժի»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է AFP գործակալությունը: «Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են։ Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չէ։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ դա […]
20:53 24.10.2020
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որը վարում էր համանուն խորհրդի Եվրասիական կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը։ Քննարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հակամարտություն գոտում ստեղծված իրադրության վերջին զարգացումներին և կրակի դադարի վերահսկելի ռեժիմի հաստատման հեռանկարներին: Իր խոսքը սկսելով հակամարտության բուն էության ներկայացմամբ՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, […]
20:32 24.10.2020
Հոկտեմբերի 23-ին, աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությանը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի […]
18:14 24.10.2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ․ «Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական […]
14:03 24.10.2020
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է կադրեր անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից: Նշվում է, որ թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են սմերչ հրթիռներ: Նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ: https://m.facebook.com/story.php?story_fbid=3802767143091066&id=1516022838432186
12:46 24.10.2020
Տեղի ունեցող պատերազմական հանցագործություններում թուրքական ձեռագիրն ակնհայտ է և անվիճելի։ Դա տեսանելի է նաև սիրիական հակամարտությամ մեջ առկա դրսևորումների նմանությամբ, մասնավորապես՝ գլխատման դեպքերով, ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքով, քարոզչական անընդունելի հնարքներով, մեր հասարակության հանդեպ հոգեբանական տեռորով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Սակայն ամենակարևոր թուրքական ձեռագրի դրսևորումն այն է, որ ահաբեկչական, թուրքական […]
01:42 24.10.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը արդյունավետ է համարում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ունեցած հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Atlantic Council-ում քննարկման ընթացքում: «Մենք այստեղ ենք աշխատելու ԱՄՆ մեր գործընկերների հետ: Մենք ունեցել ենք շատ արդյունավետ հանդիպումներ առավոտյան: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները՝ հասնելու շատ կոնկրետ ու կարևոր նպատակների՝ կրակի […]
01:15 24.10.2020
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի հայ դատի հանձնախմբի կայքը, Mercury-ն ծառայություններ է մատուցել թուրք-ամերիկյան խորհրդին, որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր Մեհմեդ Յալչինդագը։ «Մենք ողջունում ենք Mercury-ի որոշումը վերջ դնել Թուրքիայի կառավարության հետ կապերին եւ նրա ցեղասպանական քաղաքականությանը։ Հուսով ենք, որ […]
00:32 24.10.2020
Կոնգրեսական Ադամ Շիֆն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին Շիֆը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ահա արդեն ավելի քան մեկ ամիս Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ են մղում Արցախի հետ, գնդակոծում խաղաղ բնակիչներին, եկեղեցին, կատարում ռազմական հանցագործություններ: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել են ավելի քան 800 զինծառայող, տասնյակ խաղաղ բնակիչներ։ […]