21:02 26.10.2020
TolishMedia-ն, հղում անելով Talyshistantimes- ին, հայտնում է, որ Ղարաբաղում պատերազմի հենց սկզբից ադրբեջանական ռեժիմը թալիշներին ուղարկում է առաջնագիծ, և այս պատերազմում հիմնական կորուստները կրում են թալիշները, իհարկե, լեզգիների, ավարների և այլ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները ևս։ Այժմ ամենադաժան մարտերը տեղի են ունենում Ղարաբաղի հարավում, որը համեմատաբար մոտ է Թալիշստանին, և այս մարտերում թալիշների թիվը նույնիսկ գերազանցում […]
20:19 26.10.2020
«Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար»համազգային դրամահավաը հատել է 150 միլիոն դոլարի սահմանը ։Հաջորդ նպատակակետը 200 միլիոնն է։Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
19:32 26.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է հերթական ձախողված հրադադարի մասին, նշելով՝ «Մի կարևոր հարց կա, որի պատասխանն ունենալը շատ կարևոր է․ գուցե Հայաստա՞նն է մեղավոր՝ իր դիրքորոշումներով, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել կամ հարցի կարգավորման հասնել։ Այնտեղ, որտեղ մենք որևէ ճկունություն ենք ցուցաբերել, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար։ Եթե մենք […]
18:34 26.10.2020
Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև՝ տանկեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
18:04 26.10.2020
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: «Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը: Բարձր եմ գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է հակամարտության […]
15:36 26.10.2020
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը, ասել է, որ այդ հակամարտությունը չպետք է լինի մրցակցության տեղ: «Սուր փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել որևէ մրցակցության տեղ»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե ինչպես է Կրեմլը դիտում նման համաձայնությունը և արդյոք Միացյալ Նահանգներին հաջողվել […]
15:27 26.10.2020
Ամերիկյան մարտական ինքնաթիռները գրոհել են երկրի կենտրոնի Վարդաքի նահանգում գտնվող «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցների դիրքերի վրա: Այս մասին, աֆղանական 1 TV-ի փոխանցմամբ, հայտարարել է Աֆղանստանում ԱՄՆ ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Սոննի Լեգետը: Նրա խոսքերով՝ երկուշաբթի գիշերը ամերիկյան ինքնաթիռները «կետային հարված են հասցրել Վարդաքի նահանգի Ներհի շրջանում գտնվող թալիբների դիրքերին»: Ինչպես նշել է Լեգետը՝ գրոհի արդյունքում ոչնչացվել […]
14:49 26.10.2020
Կրեմլը ուշադրությամբ հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին և կարծում է, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, բացառությամբ խաղաղ կարգավորման, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նախօրեին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար զինադադարի մասին: Դա տեղի է ունեցել Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո:
14:40 26.10.2020
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հասցեին՝ ասելով, որ դրանք վկայում են այն մասին, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից։ «Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի վիրավորանքները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դրանք կրկին ցույց են տալիս, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից և […]
14:07 26.10.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի վերաբերյալ և առաջարկել միջոցառումներ Եվրոպայում լարվածությունը թուլացնելու համար: «Պայմանագիրը միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության ճարտարապետության կարևոր տարրն է: Պայմանագիրը հատուկ դեր է խաղացել եվրոպական տարածքում հրթիռների ոլորտում կանխատեսելիության և զսպվածության պահպանման գործում»,- ասված է փաստաթղթում, որը տարածվել է Կրեմլի մամուլի ծառայության կողմից: […]
13:51 26.10.2020
«Սկզբնապես Իրանը լուրջ ուշադրություն չէր դարձնում Ղարաբաղյան հակամարտության խորությանը: Թվում էր, թե պարզ ընդհարում է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև, այն դեպքում, երբ խոր կապ գոյություն ուներ Կովկասի և Արևմտյան Ասիայի ճգնաժամերի միջև: Այս ճգնաժամի առաջացման կարևորագույն նպատակներից է Իրանի հյուսիսային սահմաններում վերջինիս աշխարհաքաղաքական ներուժի սպառումը, որի մասին են վկայում Ադրբեջանի ներկայիս ռազմական գործողությունները: […]
13:25 26.10.2020
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հոկտեմբերի 25-ին «Ես քվեարկելու եմ» առցանց հաղորդման ընթացքում շփոթել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախկին առաջնորդ Ջորջ Բուշի հետ, հաղորդում է New York Post- ը: «Եվս չորս տարի Ջորջի օրոք, հըմմ, Ջորջի… եթե Թրամփն ընտրվի, մենք այլ աշխարհում կհայտնվենք»,- ասել է Բայդենը: Դեմոկրատը 2020 թվականի ընտրությունները, որին մասնակցում […]
12:52 26.10.2020
Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգան մտադիր է հաջողությամբ ավարտել բանակցությունները Ռուսաստանի հետ Կուրիլյան կղզիների հարավային մասի ճակատագրի շուրջ: Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 26-ին խորհրդարանում իր առաջին ծրագրային ելույթի շրջանակներում, որը հեռարձակել է ազգային հանրային հեռուստատեսությունը: Ճապոնիայի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ ձգտելու է Մոսկվայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացման, ներառյալ խաղաղության պայմանագրի […]
12:46 26.10.2020
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ իր որդի Հանթերի նամակագրությունը հրապարակելը ռուսական ապատեղեկատվական արշավի մի մասն է եղել: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»: «Այն, ինչ ես կարդացել եմ և գիտեմ, հետախուզական հանրությունը նախազգուշացրել է նախագահին (Դոնալդ Թրամփ), որ Ջուլիանին (Ռուդի Ջուլիանի՝ Թրամփի փաստաբան) ապատեղեկատվություն է ստանում ռուսներից: Եվ մենք նաև գիտենք, որ […]
09:55 26.10.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գազասպառողների գազամատակարարումը:
00:54 26.10.2020
Դոնալդ Թրամփն այսօր Նյու Հեմփշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Ստորև ներկայացնում ենք բառացի մեջբերումը Թրամփի այսօրվա ելույթից․ «Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու […]
00:30 26.10.2020
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Ժնևում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում: «Հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն […]
23:48 25.10.2020
Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին։ Այս մասին ասված է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Երևանին և Բաքվին անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է հայտարարության տեքստն ամբողջությամբ, […]
23:35 25.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանն այսօր զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ: -Դուք ասել եք, որ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար և ընդհանրապես, ավելի ակտիվ ներգրավված լինելու ռազմական առումով։ Մենք տեսնում ենք, որ դիվանագիտական տեսանկյունից հսկայական ջանքեր են գործադրվում Ռուսաստանի կողմից, բայց զինվորական […]
22:50 25.10.2020
Այս պահին բազմամարդ ցույց է տեղի ունենում ԱՄՆ-ում։ Նյու Յորքը Նյու Ջերսիին կապող Ջորջ Վաշինգտոն կամրջի վրա ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացնում Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների դեմ, այդ երկու երկրներին պատժամիջոցների ենթարկելու պահանջով։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:11 25.10.2020
Վարչապետը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև․ WION – Ողջույն և բարի գալուստ WION-ի Global Leadership Series հաղորդաշար։ Այսօր մեր հյուրն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Փաշինյան, ողջունում եմ Ձեզ WION-ի եթերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ուրախ եմ հյուրընկալվել Ձեզ։ WION – Մարտերը Ղարաբաղում շարունակվում են արդեն 4 շաբաթ։ Զինադադարի մասին երկու համաձայնություն […]
21:55 25.10.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի «հարձակումներին»։ «Մենք երբեք չենք հանձնվի: Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ: Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է: Մենք կշարունակենք: Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները խաղաղության ոգով: Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը: Մենք […]
21:45 25.10.2020
«Մեկը, որն այժմ ղեկավարում է Ֆրանսիան, քնում և արթնանում է Էրդողանի մասին մտքերով»: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին «հարձակվել» է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա։
21:39 25.10.2020
Վրաստանում նախընտրական արշավը ավարտին է մոտենում: Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Ինչպես հայտնում է SputnikGeorgia-ն, ընտրություններին մասնակցում է 48 կուսակցություն և երկու դաշինք: 120 պատգամավոր կընտրվի ըստ համամասնական ընտրակարգի, այսինքն՝ կուսակցություններին քվեարկելու միջոցով, իսկ 30-ը՝ ըստ մեծամասնական ընտրակարգի`ընտրելով անհատ թեկնածուների: Խորհրդարանում տեղ գտնելու համար կուսակցությունը պետք է հաղթահարի 1%-ի արգելքը, իսկ դաշինքին անհրաժեշտ է […]
21:30 25.10.2020
ավելի վաղ Ռոբերտ Օ’Բրայենը առանձին հանդիպումներ էր ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
21:23 25.10.2020
Ռուսաստանը Ադրբեջանին փոխանցել է տվյալներ Ղարաբաղում սիրիացի զինյալների մասին: Այս մասին, Инфотека 24-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ Դումայի ԱՊՀ-ի հարցերով զբաղվող կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին: Պատգամավորը նշել է, որ եթե Ալիևը չգիտի նրանց ներկայության մասին, ապա նրա դեմ խաղ է տարվում: «Իհարկե, Ալիևը շատ լավ գիտի ոչ միայն սիրիացի, այլև աֆղան և պակիստանցի ահաբեկիչների […]
21:17 25.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը։ «Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաև Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, և առանց Թուրքիայի այդ պատերազմը չէր սկսի: Արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական […]