TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ այսօր նախատեսված հանդիպումը հետաձգվե՞լ է. ԱԳՆ-ի պատասխանը

14:04 29.10.2020

Ժնևում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Սակայն «ՌԻԱ Նովոստի» գործակալության Telegram-ի ալիքը տեղեկացրել էր, որ ըստ իրենց աղբյուրի՝ այն հետաձգվել է և կկայանա վաղը։ SHANTNEWS.am-ն այս տեղեկատվությունը փորձեց ճշտել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից: Վերջինս պատասխանեց, որ դեռևս […]

̰
Մնացականյան-Բայրամով հանդիպումը մեկ օրով հետաձգվել է․ RIA Novosti

12:10 29.10.2020

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան հանդիպումը հետաձգվել է, այն տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իր աղբյուրին: «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ, հետաձգվել է, այն տեղի կուենան ուրբաթ», – ասել է աղբյուրը:

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ

00:42 29.10.2020

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունների կատարման շուրջ: ԱԳ նախարարը, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում հումանիտար հարադադարի հաստատման […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

00:39 29.10.2020

Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվող գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը հայտնեց, որ Ադրբեջանը, միակողմանի կերպով հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անմիջական միջնորդությամբ ձեռքբերված […]

̰
ԵԱՀԿ ՄԽ-ի ուշադրությունը կենտրոնացված է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման վրա. Քլարկ Քուպեր

00:36 29.10.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը կենտրոնացված է երկու ոլորտներում` ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման և խաղաղ շրջաններում մարտական գործողությունների դադարեցման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցերին: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը  հրաժարվում է հստակեցնել, թե արդյոք ամերիկյան կառավարությունը դիտարկում է Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը […]

̰
Բայդենը Թրամփին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության գոտում պատերազմը դադարեցնելու համար

00:31 29.10.2020

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենն այս մասին հայտարարություն է տարածել. «Հոկտեմբերի 25-ին պետքարտուղար Պոմպեոյի կողմից հայտարարված հրադադարի խախտումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է լայնամասշտաբ հումանիտար աղետի առաջ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծապես տառապել է, […]

̰
Լավրովն ու Ֆրանսիայի արտգործնախարարը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը

22:14 28.10.2020

Հոկտեմբերի 28-ին կայացել է ՌԴ արտոգործնախարար Սերգեյ Լավրովի  Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում նախարարները հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, լուրջ մտահոգություն հայտնել չդադարող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ արել շուտափույթ և լիակատար հրադադարի և […]

̰
Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի ներքո. վարչապետի հարցազրույցը իսպանական EFE-ին

21:39 28.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը: «Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ստորև. EFE – Վերջերս Դուք մի քանի անգամ ասել եք, որ առաջնագծում իրավիճակը բարդ է: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը կարծես թե ամեն օր հայտարարում է նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու մասին: Ի՞նչ կհավելեք այս կապակցությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է արձանագրել, որ առաջնագծում իրավիճակը […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ

21:04 28.10.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ․ «Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը: Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական […]

̰
Հայերի բողոքի ակցիան Բրյուսելում  Եվրախորհրդարանի դիմաց

20:59 28.10.2020

Բրյուսելում , Եվրախորհրդարանի դիմաց, հայերը կրկին բողոքի ակցիան են իրականացնում  ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի ։

̰
Ալիևի կեղծ պնդումները interfax-ին տված հարցազրույցում․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

19:56 28.10.2020

Տեղեկատվության ստուգման կենտրոնը անդրադարձել է  Ալիևի կեղծ պնդումներին, որոնք նա ասել է  interfax-ին տված հարցազրույցում: «Ռուսական interfax-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենց ենթադրությունների համաձայն սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմում հայկական կողմը կրել է ավելի քան 5000 մարդկային կորուստ։ Խոսելով ադրբեջանական բանակի կորուստների մասին՝ վերջինս շեշտում է, որ հայկական բանակում մարդկային զոհերի […]

̰
Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ շարունակում է ցեղասպան քաղաքականությունը․ ՀՀ վարչապետ

18:57 28.10.2020

«Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները Ստեփանակերտում և Շուշիում՝ դիտավորյալ ավիահարվածներ հասցնելով ծննդատանը և առողջության կենտրոնին»,- գրել է վարչապետը։   Azerbaijan with Turkey’s direct support continues its genocidal policy against #Armenians of #Artsakh . The […]

̰
Կրեմլը մեկնաբանել է Կադիրովի խոսքերը Մակրոնի հասցեին

18:34 28.10.2020

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին արված հայտարարություններին: Նա նշել է, որ Ռուսաստանի օրենսդրությունը նախագահի համար ապահովում է առաջատար դեր երկրի արտաքին քաղաքականությունը որոշելու հարցում: Ըստ Պեսկովի՝ սուբյեկտների ղեկավարները չեն կարող զբաղվել արտաքին քաղաքականությամբ՝ այս կամ այլ որևէ որոշում կայացնել այս ոլորտում: Կրեմլի […]

̰
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ․ ՀՀ ԱԳՆ

18:21 28.10.2020

ՀՀ  արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ․ «Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: […]

̰
Արսեն Թորոսյանը ԱՀԿ պաշտոնյային ներկայացրել է կորոնավիրուսով  և ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակը

18:00 28.10.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արսեն Թորոսյանը Հանս Կլյուգեին մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ին համաճարակի ընթացքում շարունակական օգնություն տրամադրելու համար […]

̰
Ալիևը հայտարարել է Փաշինյանի հետ առանց նախապայմանների Մոսկվայում բանակցելու պատրաստակամության մասին

17:48 28.10.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու պատրաստակամության մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ալիևն ընդգծել է, որ Մոսկվայում բանակցություններ անցկացնելու հրավեր չի ստացել, սակայն եթե ստանա, դրական կարձագանքի: «Ես չգիտեմ, թե որքանով են դրանք արդյունավետ լինելու հիմա․.. Բայց եթե նման առաջարկ լինի, մենք միշտ այն դրական ենք […]

̰
Կրեմլում մտահոգված են Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններով

16:58 28.10.2020

Կրեմլում մտահոգված են Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մարտերը, միևնույն է, շարունակվում են, դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները:

̰
ԱԺ-ն ընդունեց աշխարհազորի ձևավորման մասին օրենսդրական փաթեթը

16:15 28.10.2020

ԱԺ-ում օրվա երկրորդ կեսին քվորում ապահովվեց: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քվեարկեցին և ընդունեցին մի քանի օրենսդրական փաթեթներ՝ կառավարության կողմից ներկայացված «Պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին», ՀՀ Քրեական օրենսգրքում և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» փաթեթները: «Պաշտպանության մասին» օրենքում կատարվող  փոփոխությունների վերաբերյալ ԱԺ պաշտպանության և անվտանգության  հարցերի  մշտական հանձնաժողովի […]

̰
Լեո Հուսակոսը առաջարկ է ներկայացրել, որպեսզի Կանադայի կառավարությունը ճանաչի Արցախի անկախությունը

15:17 28.10.2020

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը առաջարկ է ներկայացրել, որպեսզի Կանադայի կառավարությունը ճանաչի Արցախի անկախությունը։ «Պարոն Հուսակոսի հետ առիթ ենք ունեցել շփվելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որն ինձ վստահեցրեց, որ հայ ժողովրդի բարեկամն է»,- գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

̰
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները

15:04 28.10.2020

ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը Twitter-ում կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները: «Պետդեպարտամենտի կրկնվող փորձերը՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ձախողվում են, մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները»,- նշել է նա։ Նշենք, որ […]

̰
Իրանի ԱԳ փոխնախարարը Բաքվում է. անցկացվում են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ

14:43 28.10.2020

Որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց՝ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին մեկնել է Բաքու, հայտնում է Iribnews-ը։ Այցի մեկնարկին նա հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Այնուհետև երկրի նախագահի հատուկ բանագնացի և նրան ուղեկցող պատվիրակության հետ բանակցություններին ներկա է գտնվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Այսօր առավոտյան Իրանի Իսլամական […]

̰
Պուտինը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային

14:13 28.10.2020

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային. ՌԴ նախագահ Պուտինը հիշեցրել է որոշ երկրներում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական հետապնդման պրակտիկան: «Ես համաձայն եմ ձեր առաջարկների հետ, իհարկե պետք է զգույշ լինել, բայց անել դա: Եթե ​​որոշ երկրներում նախատեսվում է քրեական պատիժ […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է դեսպան Ժոնաթան Լաքոտին

13:46 28.10.2020

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: «Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված երեք հումանիտար հրադադարի՝ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտման հանգամանքի վրա: Ընդգծել եմ տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությունը, ինչը դրսևորվում է Ադրբեջանին տրամադրվող […]

̰
Հայկական էլեկտրոնային փոստերից հարյուրավոր նամակները ողողել են SpaceX-ը՝ հորդորելով չեղարկել Թուրքիայի հետ գործարքը

13:16 28.10.2020

Էլեկտրոնային հարյուրավոր նամակներ են ուղարկվել SpaceX ընկերությանը՝ խնդրելով գործ չունենալ Թուրքիայի հետ և չաջակցել արբանյակ ուղարկելով: Ընկերությունում «Արցախ սթրոնգ» շարժումը ներկայացնող այդ նամակներում տեղեկացվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի մասին: Դրանում նաև կոչ է եղել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այդ նամակներում նաև նշված է, որ շատ ընկերություններ դադարեցրել են իրենց […]

̰
Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ. Չեխիայի հայ երիտասարդների բողոքի ակցիան «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց

12:52 28.10.2020

Չեխիայի հայ երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացրել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց։ Հենց այդ ընկերությունն է արտադրում DANA ինքնագնաց հրետանային կայանքները, որոնք Ադրբեջանը վերջին օրերին կիրառում է Արցախի դեմ։ «Հայկական արյունը ձեր ձեռքերին է», «Ո՞վ է պատասխանտվություն կրում Արբեջանում գտվող DANA -ների համար»՝ գրված է պաստառների վրա։ «Մենք միասին ենք այս պայքարում և չենք նահանջի»,-նշված […]

̰
Բայդենը ժողովրդականությամբ առաջ է անցել Թրամփից. հարցում

12:19 28.10.2020

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը վարկանիշով 10% -ով գերազանցում է իր մրցակցին` հանրապետական ​​գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին վկայում են CNBC-ի հրապարակված համապետական ​​հարցման արդյունքները: Նշվում է, որ հարցումն անցկացվել է հոկտեմբերի 21-24-ը՝ 800 ընտրողների մասնակցությամբ: Ըստ դրա արդյունքների՝ հարցման մասնակիցների 51% -ը պատրաստ է առաջիկա նախագահական ընտրություններում քվեարկել Բայդենի օգտին, իսկ 40% […]

̰
150 մլն դոլար՝ 73 երկրից․ ինֆոգրաֆիկա

10:57 28.10.2020

Համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունն աշխարհի 73 երկրից։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն իր ֆեյսբուքյան էջում ինֆոգրաֆիկա է հրապարակել՝ ներկայացնելով երկրների մասնակցության պատկերը։

̰
Կա՞ նման որոշում «Իմ քայլում», որ չգան, քվորում չլինի. Էդմոն Մարուքյան

10:51 28.10.2020

ԱԺ-ի նիստն այսօր առավոտյան սկսվեց, սակայն չշարունակվեց, քանի որ քվորում չկար: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք այս ռազմական դրության պայմաններում «Իմ քայլում» կա որոշում, որ քվորում չապահովվեն, որպեսզի կառավարության հետ հարցուպատասխան տեղի չունենա: «Ես կարծում եմ, որ ռազմական դրությունից զատ, բավականին հարցեր կան, որոնք գաղտնիք չեն պարունակում, օրինակ՝ մեր […]

̰ ̰
Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետ․ Պեսկով

00:02 28.10.2020

Վլադիմիր Պուտինն անձամբ չի շփվել ինքնամեկուսացած ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ նախարարն իրեն լավ է զգում, սակայն նախատեսված բոլոր հանդիպումներն ու այցերը հետաձգվում են: Մեկնաբանելով իրավիճակը ՝ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, […]

̰
BACK_TO_TOP