20:44 19.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վարչապետն անդրադարձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին: Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև մի շարք հարցերի:
20:14 19.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունենում կառավարության շենքում: ՀՀ վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով և դեռևս հայտնի չէ, թե ինչ հարցեր են ընգրկված հանդիպման օրակարգում: Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետի նախորդ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 12-ին:
19:30 19.10.2020
Պատգամավորների պալատում «Առաջ, Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինին աջակցության խոսքն է հղել հայ ժողովրդին և կոչ արել միջազգային հանրությանը ջանքերն ուղղել հակամարտության կարգավորմանը․ «Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հայցում ենք Իտալիայի կառավարությանը և ողջ միջազգային հանրությանը հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման: Հարկավոր […]
19:12 19.10.2020
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Ռաֆայել Նազարյանի միջև, որից հետո կողմերը ստորագրել են համագործակցության երկամյա պայմանագիր: Ռաֆայել Նազարյանը, սկսած 2019 թվականի օգոստոսից, գլխավորում է ԲԿՄԱ–ն: 45-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Մհեր Միրումյանը, Գևորգ Պողոսյանը, Արամ Բարեղամյանը և դարպասապահների մարզիչ Նիկոլայ Սարգսյանը: «Հայաստանի Մ-21 հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն է ինձ համար: Ժամանակին […]
18:43 19.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև. ТАСС – Պարոն վարչապետ, վերջին շրջանում Դուք բազմաթիվ հարցազրույցներ եք տվել տարբեր երկրների զանգվածային լրատվության միջոցներին: Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է արագորեն փոխվել: Այդ պատճառով մենք կցանկանայինք կանգ առնել, մեր կարծիքով, առավել սկզբունքային, հիմնական կետերի վրա, որոնք առանձնապես փոփոխությունների ենթակա չեն […]
18:36 19.10.2020
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, որում ասվում է․ «Սիրելի Անն Իդալգո, Դիմում եմ Ձեզ այս պահին ամբողջ հայության ամենանվիրական խնդրանքով՝ օր առաջ նախաձեռնեք Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից: Վստահ եմ, որ ձեր այս քայլը շղթայական ազդեցություն կունենա և իր հետևից կբերի նոր նախաձեռնություններ ու մարդկանց, […]
17:20 19.10.2020
ԱՄՆ-ից Հայաստան փոխադրվեց ևս 43 տոննա հումանիտար բեռ։ Փոխադրումն իրականացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր ArmeniaFund-ը։ Օդանավակայանում ինքնաթիռի ժամանմանը սպասում էին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը: Հումանիտար բեռը կազմված է դեղորայքից, բժշկական սարքավորումներից և այլ անհրաժեշտ պարագաներից: https://www.facebook.com/171792282843844/videos/2421218861520363/
16:33 19.10.2020
Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անդրադարձել է այն հարցին, թե ինչպե՞ս է Փարիզն արտահայտելու իր համերաշխությունն Արցախի և Հայաստանի հետ, որոնք երկուսն էլ լրջորեն տուժել են հարձակման հետևանքով: «Ես նախագահում եմ Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան (AIMF), որի անդամ է, իհարկե, Երևանը: Ես խնդրեցի, որ AIMF-ն անմիջապես առանձնացնի 50 000 եվրո շտապօգնություն՝ փախստականներին […]
15:48 19.10.2020
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է Արցախի հիմնահարցի հետ կապված ռազմական հռետորաբանության և ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին։ «ՌԴ-ն ակտիվորեն աշխատում է Երևանի և Բաքվի հետ Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի շուրջ։ Հույս ունենք, որ այն արագ կմշակվի»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մոսկովյան հանդիպումից […]
15:27 19.10.2020
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը թանկ է նստում նաև ռազմաճակատին հարակից աշխարհագրական գոտում գտնվող ադրբեջանական բնակավայրերի վրա, «Արմենպրես»-ին ասել է պատմաբան Հայկ Դեմոյանը։ Նրա խոսքերով՝ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների համադրմամբ պարզ է դառնում, որ տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ ռազմական գործողությունների պատճառով կրել են զգալի նյութական վնաս ու ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։ «Ամբողջովին ամայացել […]
15:20 19.10.2020
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մնացականյանն իր էստոնացի գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմի հանցագործությունների մասին, որոնք արտահայտվում են խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, սեփական հսկողության […]
14:57 19.10.2020
Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որին աջակցում է Թուրքիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Ուստի Բաքվի ռեժիմը շատ մեծ պատասխանատվություն է կրում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությամբ պետք է որոշվի Ղարաբաղի և նրա ժողովրդի ապագան: Հուսով եմ, որ նրանք կարող է […]
14:49 19.10.2020
Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություններ ունեն Եվրոպայի խորհրդի առջև իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ «Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև հակամարտությունը […]
14:40 19.10.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդության քննարկումը: Ծառուկյանի փաստաբանները նիստից հետո լրագրողներին ասել են, որ դատարանը փաստաթղթեր է պահանջել: Թե կոնկրետ ինչ փաստաթղթեր, պաշտպանները չեն նշել: Նրանց խոսքերով՝ միջնորդել են կալանքը փոխարինել գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի […]
14:21 19.10.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանի սկսած պատերազմից Արցախում տուժած խաղաղ բնակիչների համար ամերիկահայ համայնքի հավաքած մարդասիրական բեռով «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության ինքնաթիռը հոկտեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 12:17-ին, ժամանել է Հայաստան: Ավելի վաղ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել էր, որ նույն բեռը տեղափոխելու համար հոկտեմբերի 15-ին նախատեսված չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չէր նշել: […]
14:14 19.10.2020
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 9 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա, կա 150 զոհ: Այս մասին տեղեկացրին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ По последним данным о потерях противника были поражены еще 9 БПЛА, 12 единиц бронетехники, есть 150 погибших. Since the last update the new losses of Azerbaijan are: 9 UAVs, 12 armored vehicles, 150 […]
13:56 19.10.2020
Լոս Անջելեսից Հայաստան ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռն արդեն ժամանել է Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: «Հայաստան հասավ հումանիտար բեռով ևս մեկ ինքնաթիռ։ ԱՄՆ արևմտյան ափից այն կազմակերպել էր ArmeniaFund-ը, բեռը եկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Թռիչքի կայացման համար հատուկ շնորհակալություն Տաթևիկ […]
13:09 19.10.2020
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին: «Ազգի անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է»,- Irna-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ նշելով, որ զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են։ «Իրանն արձագանքելու է ցանկացած ոտնձգության, նույնիսկ ոչ միտումնավոր»,- ասել է Խաթիբզադեն։
08:44 19.10.2020
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կոչով դիմել է քաղաքացիներին․ «Հարգելի՛ սյունեցիներ Այս օրերին բազմաթիվ սյունեցիներ իրենց պարտքն են կատարում՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով մեր հայրենիքը։ Ահռելի աշխատանք է կատարվում նաեւ թիկունքում՝ միավորելով խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները։ Պայքարը շարունակվում է, ու մեր համայնքների բնակիչներն ու սյունեցի քաջերը՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, երկրապահներ, անում են հնարավորն ու […]
08:16 19.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։ 2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։ 3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետև […]
00:51 19.10.2020
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Արտգործնախարարները քննարկեցին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Ադրբեջանի կողմից պատերազմի հանցագործությունների, այդ թվում Արցախի քաղաքացիական բնակչության և կենսապահովման ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման, կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային […]
00:50 19.10.2020
Անտոն Տրոյանովսկին մեկն է այն տասնյակ օտարերկրյա լրագրողներից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմի առաջին օրերից ժամանել է Արցախ ու լուսաբանում է Ստեփանակերտում, Շուշիում և պատերազմի առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Տրոյանովսկին ամերիկյան հեղինակավոր The New York Times-ի մոսկովյան թղթակիցն է, ով ծավալուն հոդված է հրապարակել պատերազմող արցախցիների կենցաղի ու այդ կենցաղի վրա պատերազմի […]
00:49 19.10.2020
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Նախարար Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել […]
00:37 19.10.2020
Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը կոչ է արել հարգել Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: «Քիչ առաջ խոսեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Կանադան ողջունում է հումանիտար զինադադարը Լեռնային Ղարաբաղում: Այն պետք է […]
23:53 18.10.2020
Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և Ադրբեջանի տարածքային հավակնություններն Արցախի նկատմամբ միջազգային իրավական հիմք չունեն: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել․ «Կանխե՛ք ցեղասպանությունը, ճանաչե՛ք Արցախը»,- գրել է ՀՀ վարչապետը: #Artsakh has never been part of independent state of #Azerbajian and the latter’s territorial claims have no […]
23:39 18.10.2020
Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանդիպումը Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, դրանում Թուրքիայի ընդգրկվածությանը և վերջիններիս հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը […]
23:28 18.10.2020
«Մենք եղել ենք Շուշիում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին: Այսօր Ստեփանակերտում մեր աչքով տեսել ենք, որ բնակելի շենքերն են հրթիռակոծվել, որոնց մոտակայքում որևէ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի եղել: Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ։ Պետք է պատժամիջոցներ կիրառվեն […]
23:09 18.10.2020
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը զրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի ընթացքում կողմերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը: «Ես քիչ առաջ խոսեցի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որպեսզի համոզեմ նրանց, որ հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից: Ես նաև ընդգծել […]