TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական ավիափոխադրողները մոբիլիզացվել են պատերազմի առաջին օրվանից

16:23 21.10.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել։ «Հայկական ավիափոխադրողները մոբիլիզացվել են պատերազմի առաջին օրվանից և պատվով կատարում են հումանիտար առաքելություն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է հայկական ավիաընկերությունների հայրենանվեր աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որը նրանք դրսևորում են պատերազմի առաջին օրվանից: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություններն […]

̰
Մոսկվայում տեղի է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

15:58 21.10.2020

Հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ու կից լուսանկարներ հրապարակել։

̰
Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր համարեցին այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը

15:46 21.10.2020

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը»), Արկադի Խաչատրյանը («Լուսավոր Հայաստան») և Իվետա Տոնոյանը («Բարգավաճ Հայաստան») եվրոպական կողմի առաջարկով տեսակապով հանդիպում ունեցան Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնեվիչիենեի հետ։ Հայկական կողմի ներկայացուցիչներն […]

̰
Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ

15:35 21.10.2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շրջանի հեռախոսազրույցներից բացի, հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից: Բանակցությունների ընթացքում քննարկվել են […]

̰
ՈւԵՖԱ-ն արգելել է իր հովանու տակ ընթացող մրցաշարերի անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում

15:23 21.10.2020

ՈւԵՖԱ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է իր հովանու ներքո անցկացվող ակումբային եւ հավաքականների մրցաշարերի հանդիպումների անցկացումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Որոշման պատճառը Արցախում ընթացող ռազմական գործողություններն են։ Երկու երկրների ֆուտբոլային ֆեդերացիաներն իրենց թիմերի տնային հանդիպումների համար պետք է ներկայացնեն այլընտրանքային մրցավայր:    

̰
Ազատազրկումն ավելի լավ է, քան անփառունակ մահը պարտադրված պատերազմում. թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը

14:29 21.10.2020

Ինչպես հայտնում է TolishMedia-ն, ադրբեջանական բանակը սրընթաց տրոհվում է: Դա տեղի է ունենում ոչ միայն ղարաբաղյան բանակի հզոր պաշտպանության, այլ նաև թալիշների, լեզգինների և մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների շնորհիվ, որոնց Բաքվի բռնապետը ուղարկում է առաջնագիծ՝ փորձելով ավելացնել զոհերի թիվը երկրի բնիկ ժողովուրդների շրջանում: Բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները չեն ցանկանում զոհվել բռնապետի, նրա ռեժիմի և առհասարակ Ադրբեջանի համար: […]

̰
Կորոնավիրուսի 15 700 նոր դեպք ՌԴ-ում

14:13 21.10.2020

ՌԴ-ի 85 շրջաններում կորոնավիրուսի 15 700 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Հիվանդների 25,9 տոկոսը չեն ունեցել կորոնավիրուսի ախտանշաններ: Գրանցվել է մահվան 317 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 10 952 հիվանդ: Հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում ՝ 4389, Սանկտ Պետերբուրգում՝ 684, իսկ Մոսկվայի շրջանում՝ 466 նոր դեպք: Այս […]

̰
Իշխանության և կյանքի համար մտավախությունների պատճառով Ալիևը մի քանի օր է՝ բնակվում է Թուրքիայում. Волна Каспия

13:17 21.10.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն մի քանի օր է՝ չի բնակվում իր երկրի տարածքում՝ գերադասելով գտնվել Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող իր պալատներից մեկում՝ Բաքվում հայտնվելով միայն ճեպազրույցների ու ադրբեջանցիներին ուղղված ուղերձների ժամանակ, գրում է Волна Каспия-ն՝ վկայակոչելով ադրբեջանական աղբյուրներին։ Թերթում նշվում է, որ Ադրբեջանի բռնապետի նման անսպասելի վարքագիծը կապված է իր իշխանության և կյանքի համար […]

̰
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Մոսկվա

12:49 21.10.2020

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ռուսական կողմի հետ խորհրդակցությունների նպատակով մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։  

̰
Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. օրակարգում ԼՂ հարցն է

11:16 21.10.2020

Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։ Նախարարի՝ Մոսկվա աշխատանքային այցի մասին հայտնի էր դարձել գիշերը:

̰
ԱՄՆ-ը կարող է առանցքային դեր խաղալ Արցախում արյունահեղության դադարեցման գործում. Ֆրենկ Փալոն

23:25 20.10.2020

ԱՄՆ-ը կարող է առանցքային դեր խաղալ Արցախում արյունահեղության դադարեցման գործում։ Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ «Պետքարտուղար Պոմպեոն պետք է օգտագործի այդ հանդիպումները, որպեսզի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա և ստիպի նրան դադարեցնել իր ագրեսիվ պահվածքը։ Դա պետք է ներառի ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքը՝ որպես զսպող գործոն մահացու արշավի համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է […]

̰
Մեզ չեն հաղթելու. կամավոր

23:01 20.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր ճեպազրույցին մասնակցել է նաև կամավոր Հարություն Բաղդասարյանը, ով կռվել է հարավային ուղղությամբ, վիրավորվել է և այժմ բուժման մեջ է: «Շատ լավ եմ դուխավորված, շատ ընտիր մեր մարտական դաշտում կռիվը տանում ենք: Դե, ինչ անենք, երեք պետության դեմ կռվում ենք: Չեն էլ հաղթելու մեզ, ինչ էլ ուզում են անեն, մեզ չեն […]

̰
Ինչո՞ւ չի օգնում Ռուսաստանը և ո՞ր դեպքում կօգնի. զրույց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ

22:16 20.10.2020

Արցախը միջո՞ց է, թե՞ նպատակ, իրականում ինչ հեռահար նպատակներ  են հետապնդում այս պատերազմը հրահրող և սկսող Ադրբեջանը և Թուրքիան, ինչպե՞ս և ո՞ր դեպքում կարող է օգնել Ռուսաստանը, ինչո՞ւ մինչ այժմ չի օգնում, ո՞ր դեպքում խաղաղություն կհաստատվի, այս հարցերի մասին «Հեռանկարի» տաղավարում քննարկում է ծավալվել Արամ Աբրահամյանի և պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի միջև: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ՄԱԿ-ի 4 բանաձևերի հիմնական դրույթներն ու ԼՂ անկախացման իրավական հիմքերը

21:25 20.10.2020

Ադրբեջանը թե՛ հիմա, թե՛ ԼՂ հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերի ընդունման հենց սկզբից անընդհատ շահարկում է դրանք, և  միջազգային հանրության մոտ փորձ է անում տպավորություն ստեղծել, թե ՄԱԿ-ը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Տեսանյութում վերհիշենք ՄԱԿ-ի 4 բանաձևերի հիմնական դրույթներն ու ԼՂ անկախացման իրավական հիմքերը։

̰
Մեր աչքի առաջ ցեղասպանություն է տեղի ունենում, գործելու ժամանակն է. Բուայե

21:07 20.10.2020

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն քիչ առաջ հայտնել է, որ Սենատի բոլոր խմբակցություններին կոչ է արել միանալ՝ Ադրբեջանին ու Թուրքիային դատապարտելու, ինչպես նաև ԼՂ անկախությունը ճանաչելու իր նախաձեռնությանը: «Մեր աչքի առաջ ցեղասպանություն է տեղի ունենում, գործելու ժամանակն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բուայեն:

̰
Ըստ քաղաքագետի` Bayraktar-ի խոցումը կարող է ազդեցություն ունենալ և՛ բանակցային, և՛ ռազմի դաշտում

20:19 20.10.2020

Ադրբեջանի զինված ուժերի շահագործման տակ գտնվող, թուրքական արտադրության Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի խոցումը Արցախի Պաշտպանության բանակի կողմից քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` կարող է փոխվել իրավիճակը թե՛ ռազմի դաշտում, թե՛ բանակցային գործընթացում: Քաղաքագետն այս մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Խոսում են այն մասին, որ ԱԹՍ-ների շնորհիվ Ադրբեջանը որոշակի առավելություն էր ստանում մարտի դաշտում: Այդ […]

̰
Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

20:03 20.10.2020

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի […]

̰
Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ և ռազմական գործողություններում օգտագործելու անթույլատրելիության խնդիրը

17:00 20.10.2020

Այսօր կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նիստի օրակարգում քննարկված հարցերի շրջանակում Արթուր Դավթյանը մասնակից երկրների դատախազներին ներկայացնել է նաև Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ադրբեջանական […]

̰
Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ Պեսկով

16:18 20.10.2020

Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շարունակվում է աշխատանքը մարտական բախումները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն դուրս բերելու համար։ Ավելին ես ձեզ չեմ կարող ասել»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընթանում […]

̰
ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել

15:39 20.10.2020

Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների համար երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն 3 NOTAM- հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Հաղորդագրություններից առաջինը զգուշացնող բնույթի է, որով կոմիտեն օդաչուներին հորդորում է հայ-ադրբեջանական սահմանին ընթացիկ ռազմական գործողությունների պայմաններում թռիչքներից առաջ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ

15:18 20.10.2020

Հոկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրույցի առանցքում էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող վայրագությունների, իր […]

̰
Վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք․ կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում․ Փաշինյան

15:07 20.10.2020

Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելել․ «Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ […]

̰
ՀՀ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՀ ՊԲ-ի կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի վերաբերյալ

15:04 20.10.2020

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ու […]

̰
Երբ վճռական մեր մարտը հաղթենք, կտեսնենք՝ ինչ հարգանքով կվերաբերեն միջազգային կազմակերպությունները. Շավարշ Քոչարյան

14:36 20.10.2020

Այսօր ԱԺ-ում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկումից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Լրագրողները հետաքրքրվել են միջազգային կառույցների արձագանքներով, հարց ուղղել՝ դրանք բավարարո՞ւմ են հայկական կողմին, Շավարշ Քոչարյանը պատասխանել է․ «Տարբեր արձագանքներ կան, շատ կարևոր է մեր դիրքորոշման հստակությունը, մենք էլ պետք է հստակեցնենք, շատ տեղեր կան, […]

̰
ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ. Շավարշ Քոչարյան

14:23 20.10.2020

Ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին. ԱԺ-ում այսօր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել են լրագրողները։ «Դրա համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ, այդ կրակոցները գնահատել որպես ագրեսիա, վաղ է դիմելու համար, եթե եղավ հարձակում Հայաստանի վրա, այո, մենք նախ պետք է ինքներս դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, ու ինքնապաշտպանության ենք […]

̰
Շավարշ Քոչարյանը ներկայացրել է ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը

14:06 20.10.2020

ԱԺ-ում փակ քննարկումից հետո ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանք հետաքրքրվել են հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղարի հետ ԱԳՆ-ների հանդիպման օրակարգի մասին, Քոչարյանը մանրամասնել է. «Շատ կարևոր է, որ առ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ էին Ռուսաստանը, Ֆրանսիան, որովհետև երկրորդ փորձը զինադադարի փորձում էր առաջ տանել ֆրանսիական կողմը, և հիմա ամերիկյան կողմի միանալն […]

̰
Բանավեճի ընթացքում Թրամփի ու Բայդենի բարձրախոսները հերթով կանջատվեն

13:58 20.10.2020

ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ մի թեկնածուի ելույթի ժամանակ մյուս թեկնածուի բարձրախոսն անջատված կլինի: Այս նոր կանոնն ընդունել է ԱՄՆ-ում նախագահական բանավեճի հանձնաժողովը, հոկտեմբերի 20-ին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Բանավեճի համաձայնեցված կանոններին համապատասխան՝ յուրաքանչյուր թեկնածու ունի 15 րոպե տևողությամբ հատվածի սկզբում երկու րոպե շարունակական խոսքի ժամանակ: Այս հայտարարություններն արվում են մինչև բաց քննարկումը: Երկու կողմն այս […]

̰
Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

13:24 20.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ: Նշենք, որ երեկ Փաշինյանը փակ քննարկման ձևաչափով հանդիպել էր նաև արտախորհրդարանական ուժերի հետ։

̰
«Ներող, որ մի քանի օր մեկուսանամ»․ Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով

10:57 20.10.2020

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ պատերազմի ժամանակ բոլորիս առաջնահերթություններն են փոխվում, բայց այլ վտանգների հանդեպ զգոնությունը չպետք է թուլացնել ոչ մի վայրկյան։ «Սխալներ անում են բոլորը, ես էլ բացառություն չեմ։ Վստահ եմ, որ հանգիստ կհաղթահարեմ, բայց հիմա ավելի զգոն պետք է լինեմ, […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Կոտայքի և Տավուշի մարզերում

08:35 20.10.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Կոտայքի մարզում՝ 10։00-13։00 Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի համայնքի Կոյողի թաղամաս, 10։00-16։30 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս […]

̰
BACK_TO_TOP