21:24 18.10.2020
Արցախում են Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ, որոնց նպատակն է ծանոթանալ պատերազմական իրավիճակին ու Եվրոպայում ներկայացնել իրականությունը ոչ միայն պատերազմի, այլև Ղարաբաղյան հակամարտության մասին: Նրանք այսօր Արցախի տեղեկատվական շտաբում ասուլիսով են հանդես եկել: Խոսել են քաղաքացիական բնակավայրերի վրա Ադրբեջանի հարձակումների մասին, հայտարարել, որ պատրաստ են ամեն գնով նպաստել խաղաղությանը: Իսկ դրա ճանապարհը, ըստ գերմանացի պատգամավորների, […]
20:10 18.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական ամենախոշոր թերթերից՝ «Կորիերե դելլա Սերա»-ին: Հարցազրույցի հիմքով պատրաստված հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Փաշինյանը մատնանշում է. «Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում», այնուհետև շարունակում է. «Նա սիրիացի ջիհադիստների է ուղարկել այստեղ կռվելու, մենք ապացույցներ ունենք»: «Թուրքերը Վիեննայո՞ւմ: Դա կարող է նորից տեղի ունենալ»: Մինչ […]
18:52 18.10.2020
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին հանգամանալից տեղեկատվություն տրամադրեց սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, այդ վայրագությունների հետևանքով […]
18:25 18.10.2020
Եվրախորհրդարանի՝ Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանկոսը նամակով դիմել է Եվրոպական խորհրդին՝ առաջարկելով կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես վկայում է Ֆրանկոսի «Թվիթեր»-ի միկրոբլոգը, ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հասցեագրված նամակում նշել է, որ Թուրքիան ավտորիտար, ֆաշիստական ռեժիմի պետություն է, որտեղ իշխանությունը կենտրոնացված է բացառապես նախագահ Էրդողանի ձեռքում: Թվարկելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն […]
17:22 18.10.2020
Ադրբեջանը պատրաստ է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ միակողմանիորեն հայկական կողմին հանձնել զոհված զինծառայողների մի մասի դիերը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի ռազմագերիների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։ «Պետական հանձնաժողովի և ադրբեջանական Կարմիր Խաչի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում հայտարարվել է այն մասին , որ Հայաստանի և Ադրբեջանի միջև […]
17:06 18.10.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը կրկին խախտելու վերաբերյալ հայտարարությամբ ․ «Խստագույն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության կոպտագույն խախտումը, որը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից: Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ մարդասիրական հրադադարի հենց առաջին օրը, […]
14:20 18.10.2020
Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ, որին և արձագանքել է ՀՀ արտգործնախարարությունը ․ «Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում […]
12:43 18.10.2020
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել է , որ հումանիտար հրադադարի ռեժիմը պահպանվել է միայն որոշ հատվածներում : Նա գնահատել է միջազգային հանրության ջանքերը հրադադար սահմանելու ուղղությամբ, նշել , որ արդեն հումանիտար ճգնաժամի առջև ենք կանգնած, քանի որ երկու կողմից էլ կան զոհեր,վիրավորներ, ամեն դեպքում համագործակցությունը միջազգային կառույցների հետ պետք է պահպանվի: Նախագահի խորհրդականը նկատել է, […]
09:32 18.10.2020
Իրան զենքի մատակարարումների, ինչպես նաև երկրից սովորական զենքի արտահանման էմբարգոյի ժամկետը լրացավ հոկտեմբերի 18-ին։ Ուղիղ հինգ տարի է անցել իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) ուժի մեջ մտնելուց ։Այս մասին հաղորդում է ТACC գործակալությունը ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն` Իրանի դեմ զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է այսօր։Դեռ […]
01:01 18.10.2020
Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի […]
00:18 18.10.2020
Այս զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ` Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։ Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի […]
23:30 17.10.2020
Սիրիացի վարձկաններին սատարող արաբական տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակվել է սիրիական «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի`զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սիրիացի վարձկանները ուղարկվում են Ադրբեջան։ Ուշագրավ է, որ ձայնագրությունը հրապարակվել է հոկտեմբերի 15-ին և ձայնագրությանը ուղեկցող գրառումից պարզ է դառնում, որ վարձկաններին դեռ շարունակում են ուղարկել Ադրբեջան։ Միևնույն […]
22:53 17.10.2020
Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի Հանրապետության ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական զինադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»։
22:36 17.10.2020
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 21:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 21 շենքի հետնամասում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից։ Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։47-ին, մարվել՝ […]
21:36 17.10.2020
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու սենատոր Քամալա Հարիսը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ներկայացրել են, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի հետ կապված և թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչ կանի ընտրվելու դեպքում, գրում է Asbarez-ը։ Հայտարարությունն արվում է Բայդենի ու Հարիսի առանձին կոչերից՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» խորագրով հայտարարության […]
19:58 17.10.2020
«Մենք իրավունք ունենք ակնկալել ԵԱՀԿ-ից Թուրքիային վտարելու գործընթաց սկսել»,- այս մասին «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է պատմաբան Արմեն Մարուքյանը: Ըստ նրա ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար, բայց ստացվում է, որ ԵԱՀԿ անդամ Թուրքիան այսօր կոնֆլիկտի կողմ է: Ավելին, շարունակում է ցեղասպան գործողություններով պատասխանել արցախցիների ինքնորոշման իրավունքին: Պատմաբանի կարծիքով այս պատերազմը հայ-ադրբեջանական խնդիր […]
18:41 17.10.2020
Աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: Այս մասին The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը: «Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,- տեղեկացնում է լրատվամիջոցը՝ նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի […]
18:10 17.10.2020
Հենրիխ Մխիթարյանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։ Հայ գործիչները ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ են անում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր: […]
17:16 17.10.2020
Օրեցօր ամրանում է վստահությունը այն հարցում , որ Արցախի միջազգային ճանաչումը կարող է հայերի պաշտպանության միակ երաշխիքը լինել ։ Արտերկրում շատերն են այդ եզրակացությանն եկել և այս գործընթացը հասունանում է շատ երկրներում ։ Թեմայի շուրջ զրույց տաղավարում Արտյոմ Երկանյանի հետ ։
14:52 17.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Բռունցք 2020 ՀԿ ի գործը: Տեսանյութում պատմում է նրանց շուրջօրյա աշխատանքի ու հավաքագրած օգնության մասին: https://www.facebook.com/arcrun/videos/3442694832432767
12:49 17.10.2020
Թեհրանը սատարում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը: Ըստ նրա՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նույնպես տեղին կլինի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ, Աստանայի ձևաչափի մոդելով։ «Կամ այլ մոդելներ, օրինակ՝ ԵԱՀԿ […]
11:02 17.10.2020
ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը․ ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա · ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ, · ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ, · ՊՆ մարտական կառավարման կենտրոն, · ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, · ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, · Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան […]
10:51 17.10.2020
Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան, ով նաև գիտեր հայերեն։ 1827 թ. բացված տպարանում լույս է տեսել առաջին՝ […]
23:20 16.10.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածաշրջան և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Նման հայտարարություն պետության ղեկավարը արել է Թուրքիայում աշխատանքային այցով գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Թուրքիան Ուկրաինան դիտարկում է որպես առանցքային երկիր մեր տարածաշրջանի […]
22:43 16.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Libération թերթին, որի թարգմանությունը ներկայացվում է ստորև. Libération – Պարոն վարչապետ, ինչո՞ւ չի գործում հրադադարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև Ադրբեջանը, ըստ էության, մերժեց դա: Չնայած հայտարարությունն ընդունվել է համատեղ, բայց նաև ակնհայտ է, որ Թուրքիան թույլ չի տվել Ադրբեջանին պահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Որովհետև դեռ հնարավոր հրադադարի քննարկումների ժամանակ Թուրքիայի […]
22:23 16.10.2020
Այսօր ելույթ ունեցա հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։ «Նույնիսկ ինձ համար էր անսպասելի հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված իմ այս եղբայրների արձագանքը իրենց առաջ ունեցած իմ ելույթին»,- ինստագրամյան իր էջում գրել է ՀՀ վարչապետը։
22:03 16.10.2020
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է, որ առաջինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հստակ մատնանշել, որ Արցախի դեմ լայնածավալ ագրեսիան սկսել է Ադրբեջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանն ասել է «France-24»-ին տված հարցազրույցում: «Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն էր, որ հստակ մատնանշեց, որ Ադրբեջանն է լայնածավալ ագրեսիա ձեռնարկել և նախահարձակ […]
21:48 16.10.2020
51 տարեկանում մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Մենք կորցրինք թանկագին Մարգար Եսայանին։ Նա այս երկրում մեծացած հրաշալի մարդկանցից մեկն էր։ Մաղթում եմ համբերություն նրա ընտանիքին և հարազատներին»,-գրել է նա։ Sevgili Markar Esayan’ı kaybettik. […]
21:30 16.10.2020
Բարձրագույն դատական խորհուրդը ԵՄ Դատական խորհուրդների միությանը կոչ է արել ձեռնարկել անհապաղ քայլեր՝ դատապարտելու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ներդրում ունենալ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդից։ «Հարգելի՛ պարոն Դոնատի և գործընկերներ Դիմում ենք ձեզ՝ համոզված լինելով, որ դուք պետք է տեղեկացված լինեք այն աղաղակող և […]
21:00 16.10.2020
Մարտի են գնում նաև ծերունիները․․․Այդպես էր 90-ականների արցախյան գոյամարտում , այդպես էր 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին ու հիմա։ 73 ամյա գյումրեցի Ստյոպա Զաքարյանի պատմությունն ու լուսանկարը պատերազմական այս օրերին հայտնի դարձավ համացանցում։ Ոչ իր կամքով պատերազմի ամենաթեժ կետից նոր է վերադարձել Գյումրի ։ 73-ամյա զինվոր-կամավորականին հանդիպեցինք իր տանը։ «Շորերս դրել եմ ստեղ,որ հանկարծ ծայրագույն […]