12:32 23.10.2020
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն իր մրցակցին՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին լեգիտիմացնելու մեջ, ով, նրա խոսքով՝ «ավազակ» է: «Նա խոսում էր իր լավ ընկերոջ մասին, ով ավազակ է, ասում էր, թե ինչ լավ դրության մեջ ենք մենք հիմա, իսկ նրանք շատ ավելի հրթիռներ ունեն, որոնք կարող […]
12:05 23.10.2020
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հստակ ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակավայրերի դեմ կիրառում է արգելված կասետային զինատեսակներ: Այս մասին գրված է կազմակերպության զեկույցում: 2020 թվականի հոկտեմբերի ընթացքում HRW-ի փորձագետները Լեռնային Ղարաբաղում վավերագրել են կասետային զինատեսակների օգտագործման 4 դեպք: Ավելին՝ կազմակերպության սպառազինությունների հետ կապված հարցերով պատասխանատու Ստեֆան Գուսը հայտնել է, որ կասետային […]
11:43 23.10.2020
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից կենսաթոշակների ու նպաստների վճարումները իրականացնեու համար ս.թ հոկտեմբերի 23-ից գործարկվելու է 2-րդ տեղամասը՝ Ստեփանակերտ քաղաքում: Մանրամասն տեղեկություններ ստանալու (այդ թվում ՝ նշված տեղամասի հասցեն իմանալու ) համար կարող եք զանգահարել 047-94-54-43 հեռախոսահամարով։ Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը […]
11:21 23.10.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1759 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 24 562 դեպք: Ապաքինվել է ևս 350 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 9751: Կորոնավիրուսից մահացել է ևս 5 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 183: Կարանտինի ռեժիմում է մնում 4 408 […]
08:09 23.10.2020
Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ: «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և […]
00:30 23.10.2020
Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այն որոշման մասին, որ այսուհետ կիրառվելու է «Հայոց ցեղասպանություն» խորագիրը, նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական հարց է, այլև ուղերձ`ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շիֆը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այդ որոշումը գնալով ավելի մեծ նշանակություն է […]
23:57 22.10.2020
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:55 22.10.2020
Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է. «Առողջ պահենք թիկունքը»։
23:11 22.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը: Այն ներկայացնում ենք ստորև. «Ինտերֆաքս» – Շնորհակալություն հարցազրույցի համար: Սկսենք առաջին հարցից: Երեկ Դուք հայտարարեցիք այն մասին, որ գոնե այս փուլում Ղարաբաղյան հարցը չունի դիվանագիտական լուծում: Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն նվազագույնը երկու անգամ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը տապալվել է: Իհարկե, Ադրբեջանը դրանում մեղադրում […]
21:27 22.10.2020
Մոտ մեկամսյա կալանքից այսօր ազատ արձակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ընդհանուր իրավասության դատարանը նրա խափանման միջոց կալանքը փոխեց 100 մլն դրամ գրավով: Լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանն ասաց, որ եղել է ժողովրդի կողքին, զանգահարել է տարբեր տեղեր, իր անունից օգնություն է տրամադրվել մարդկանց: «Միասնականության նպատակը հաղթելն է, որևէ մեկն այս պահին այլ հարց քննարկելու […]
19:15 22.10.2020
Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Անդրեյ Կրասովը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին վերագրված հայտարարությանը: «Ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում չի նախատեսվում։ Նշված դիրքորոշումը համաձայնեցվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության […]
18:30 22.10.2020
ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը ՌԴ-ի տարածքում անժամկետ բնակության թույլտվություն է ստացել: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան։ Հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Այսօր Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունները Սնոուդենին անորոշ ժամկետով շնորհել են կացության թույլտվության իրավունք»,- գործակալությանը տված հարցազրույցում նշել է նրա փաստաբանը: Հիշեցնենք, Ռուսաստանը Սնոուդենին ժամանակավոր ապաստան է տրամադրել 2013-ին՝ […]
18:08 22.10.2020
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ: Այս մասին Զախարովան հայտարարել է հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում: Հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը: ԼՂ հակամարտության կարգավորման […]
17:26 22.10.2020
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը: Այս մասին նա հայտնել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։ […]
15:50 22.10.2020
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։ Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում […]
15:35 22.10.2020
Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրացրել եմ արհեստական բանականության ռազմականացման աղետալի հետևանքների հարցը արցախյան հակամարտության գոտում: Այս մասին գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Արհեստական բանականությունն ի շահ հանրության օգտագործելու մասին խոսելիս պետք է ասենք, որ հաճախ դա հանգեցնում է մի շարք խնդիրների։ Այդ խնդիրների մի մասը հստակ վերաբերում է մարդու իրավունքներին։ Մենք ուզում ենք […]
15:30 22.10.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ին ստորագրել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքները: «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի ընդունմամբ հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծված այն ապրանքները, որոնք անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվել կամ մատակարարվելու են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, […]
14:12 22.10.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Սուրենի Փիլոյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության […]
01:07 22.10.2020
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
00:28 22.10.2020
Իրավապահները պահանջված գումարը փոխանցել են զինված կողոպտչին. նա բանկից դուրս է եկել երեք պատանդների հետ։ Նրա ձեռքում նռնակ է եղել։ Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Զուգդիդիում «Վրացական Բանկի» մասնաճյուղի շենք է ներխուժել զինված կողոպտիչը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող 19 քաղաքացիների: Ավելի ուշ նա ազատ է արձակել նրանցից մի քանիսին։ Նախաքննությունն իրականացվում է 179, 236 և […]
00:00 22.10.2020
Հոկտեմբերի 21-ին` ժամը 21:20-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «BMW» (վարորդ՝ Լևոն Խ․, ծնված 2003 […]
23:41 21.10.2020
Քիչ առաջ ավարտվեց Արմավիրի մարզի խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում օրակարգային թիվ մեկ հարցը վերաբերում էր հանուն Հայրենիքի պաշտպանության մարզում ինքնապաշտպանական ջոկատների ձևավորմանը։ Այս մասին հայտնել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ «Հպարտությամբ փաստում եմ, որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն իր […]
23:03 21.10.2020
Օրերս ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խորհրդի անունից նամակ է ուղղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին և գերատեսչությունների ու ծրագրերի ղեկավարներին՝ ներկայացնելով Թուրքիայի բացահայտ աջակցությամբ` Արցախի Հանրապետության նկատմամբ սկսված և մինչ օրս շարունակվող լայնածավալ հարձակողական գործողությունները, որոնց թիրախում շատ հաճախ հայտնվում են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` կանայք և երեխաներ: Թուրքիան ռազմատենչ հռետորաբանությամբ շարունակում է […]
21:21 21.10.2020
Չեխիայում արտադրված և Սլովակիայում մոդեռնիզացված DANA ինքնագնաց հրետանային կայանքները դեռևս 3 տարի առաջ Իսրայելի միջոցով զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանի սպառազինության կազմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռազմինֆո» կայքի ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանը: «Տեխնիկան ստեղծվել էր Չեխիայում, ապա տեղափոխվել Սլովակիայի Տրենչին քաղաքի գործարան, այնտեղ արդիականացվել էր, հետո տեղափոխվել Իսրայել, իսկ այնտեղից արդեն զարտուղի ճանապարհով հայտնվել […]
21:00 21.10.2020
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալին և ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ժան-Շառլ Լյուպերտոնին ներկայացրի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ժակ Կրաբալը […]
20:42 21.10.2020
Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի թեմային հերթական անգամ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա կոչ է արել երրորդ երկրներին «յուղ չլցնել» հակամարտության վրա: «Իրավիճակը տեղում շատ բարդ է, շատ բարդ է նաև դիվանագիտական առումով: Ճգնաժամից դուրս գալու մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական պետությունների մոտեցումը հնարավոր ուղիների վերաբերյալ հետևյալն է՝ դադարեցնել հակամարտությունը, կողմերին կոչ անել […]
20:32 21.10.2020
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտ ության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանման կարևորությունը:Այս մասին Ստոլտենբերգն ասել է հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ճեպազրույցի ընթացքում:Հողորդում է Արմենպրես»-ը։ «ՆԱՏՕ-ն չի հանդիսանում այս հակամարտության կողմ: Մենք խորապես մտահոգված ենք կրակի դադարեցման ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի: Կարևոր է, որ […]