TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է․ Նիկոլ Փաշինյան

19:07 16.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ ««Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը […]

̰
Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է. ՀՀ վարչապետն ընդունել է Հունաստանի ԱԳՆ պատվիրակությանը

17:49 16.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: Հունաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման […]

̰
Մենք մտադիր ենք ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևն արագ տեղ գտնի  օրակարգում. ֆրանսիացի պատգամավոր

17:44 16.10.2020

«Հայ ժողովուրդը մի քանի շաբաթ ԼՂ-ում և Հայաստանում ենթարկվել է հարձակման նախագահ Էրդողանի կողմից աջակցություն ստացող ադրբեջանական ուժերի կողմից»,- այս մասին թվիրթերյան իր միկրոբլոգում գրում է ֆանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնը, որը Ֆրանիսայի ԱԺ-ում ներկայացնելու է Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև: «Մենք մտադիր ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի այս բանաձևը արագ տեղ գտնի օրակարգում և […]

̰
Հունաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

17:16 16.10.2020

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարությունը՝ կից ներկայացնելով տեսանյութ: https://www.facebook.com/MFA.Armenia/videos/999360143875778

̰
Հայտնի է hայ բժիշկների կողմից վիրահատված ադրբեջանցի ռազմագերու անունը

17:00 16.10.2020

Infoteca24 պորտալի խմբագրությանը հայտնի են դարձել հայ բժիշկների կողմից վիրահատված ադրբեջանցի ռազմագերու մասին տվյալները: Նա Եվլախից Յուլսիև Նուրադին Բախտիյարօղլուն է։ Ավելի վաղ պորտալը ռազմագերու կադրեր էր հրապարակել բուժհաստատությունից, որտեղ նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:  

̰
ՀԱՊԿ-ը պլանավորում է 2021-ին բանակցություններ սկսել ՄԱԿ-ում իր խաղաղապահներին ընդգրկելու հարցի շուրջ

16:59 16.10.2020

ՀԱՊԿ-ը նախատեսում է մինչև տարվա վերջ ավարտել անհրաժեշտ իրավական աշխատանքը Միավորված ազգերի կազմակերպությունում իր խաղաղապահներին ներառելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ԲԵԼՏԱ»-ին, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկը նրանց մասնակցությունն է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող […]

̰
Ինչպես միացնել երկփուլանի վավերացում ֆունկցիան Yandex-ում հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու համար

16:54 16.10.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացնում է, թե ինչպես միացնել երկփուլանի վավերացում ֆունկցիան Yandex-ում հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու համար։ «Երբ այս ֆունկցիան միացրած է, նույնիսկ գաղտնաբառը կոտրելուց հետո չեն կարողանա մտնել ձեր օգտահաշիվ, մինչև կրկնակի հաստատման կոդը չունենան։ Մտնում ենք այս հղումով https://passport.yandex.ru/profile ու ընտրում «Настроить двухфакторную аутентификацию» սեղմում ենք «Получить код» դեղին կոճակը ու հեռախոսին եկած […]

̰
Պուտինն առաջարկել է առանց որևէ պայմանի մեկ տարով երկարաձգել ռազմավարական զենքի կրճատման գործող պայմանագիրը

16:46 16.10.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է ռազմավարական զենքի կրճատման գործող պայմանագիրը մեկ տարով երկարաձգել առանց որևէ պայմանի: Ըստ Ռուսաստանի առաջնորդի՝ դա հնարավորություն կտա «բովանդակալից բանակցություններ վարել խնդիրների բոլոր պարամետրերի վերաբերյալ, որոնք կարգավորվում են նմանատիպ պայմանագրերով»: Ինչպես նշել է Պուտինը, համաձայնագրի երկարաձգումը հնարավորություն կտա չթողնել պետություններին, որոնք շահագրգռված են պահպանել ռազմավարական կայունությունը «առանց այնպիսի հիմնարար փաստաթղթի, […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված քաղաքացիական 2 անձանց․ ԱՀ ՔԿ-ում քրգործը վարույթ է ընդունվել

16:43 16.10.2020

ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՀ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցնելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների ուղեկցությամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և […]

̰
Միջազգային հանրությունը ԼՂ-ի պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը. ՀՀ վարչապետի հարցազրույցը՝ RTS-ին

16:29 16.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստաընկերությանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական թուրքական ագրեսիայի հետ կապված հարցերին: RTS – Որքանո՞վ է լուրջ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ԿԽՄԿ-ն խոսում է երկու շաբաթ տևած մարտերի հետևանքով տուժած հարյուր հազարավոր մարդկանց մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այո, իհարկե, եթե ընդհանրապես ազդեցությունը վերցնենք, ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև տարածաշրջանում, դա ճիշտ […]

̰
ԱՀ նախագահն ու ՌԴ Պետդումայի պատգամավորը քննարկել են ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

16:24 16.10.2020

Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին […]

̰
Հրթիռակոծության հետևանքով վիրավորում է ստացել Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը

16:02 16.10.2020

Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ Yet another civilian has been wounded as a result of rocket attacks by the Azerbaijani armed forces. Marine Pilosyan, a resident of the village of Karavan […]

̰
Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ ԼՂ-ի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը․ Փաշինյանը՝ շվեյցարական RTS ՀԸ-ին

15:55 16.10.2020

Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված […]

̰
Մեր երկրները տարածաշրջանում բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում Թուրքիայի ծավալապաշտական ձգտումներն են. Մնացականյան

15:23 16.10.2020

Այսօր համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը, որն աշխատանքային այցով գտնվում է մեր երկրում: ՀՀ ԱԳՆ-ն իր խոսքում նշել է, որ այսօր ունեցել են  արդյունավետ ու կառուցողական քննարկում ընդգրկուն օրակարգի շուրջ: «Մեր հարաբերություններն աչքի են ընկել ջերմությամբ՝ խարսխված հայ և հույն ժողովուրդների բարեկամության […]

̰
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդն այցելել է պաշտպանության նախարարություն

14:51 16.10.2020

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Իրանական կողմին […]

̰
Ես ձեզ կոչ եմ անում գործել և փրկել մեր ժողովրդին՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան երկիր. Նիկոլա Ազնավուրի նամակը՝ Մակրոնին

14:44 16.10.2020

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ «Պարո՛ն նախագահ Հայ ժողովրդի սիրելի ընկեր և բարեկամ Անցած մի քանի օրերը ցավով և մտահոգությամբ էին լցված ամբողջ հայ ժողովրդի համար: Հայ ազգին կրկին սպառնում են, ինչպես 1915-ին, և հայ ազգը ստիպված է պայքարել իր գոյատևման համար: Բնակչությունը […]

̰
Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն․ Արման Եղոյանը՝ Շոմբի Շարփի հետ զրույցի մասին

14:35 16.10.2020

Այսօր Ազգային ժողովում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկեցինք Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։ «Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգրաված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին և տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս […]

̰ ̰
Արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը․ Զ․ Մնացականյան

13:48 16.10.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին. – Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։ – Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ […]

̰
Նոյեմբերին կանցկացվի ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթ

12:36 16.10.2020

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Քննարկման արդյունքում որոշվել է ազգային օպերատորի ընտրության մրցույթն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 12-13-ը։ Մրցույթին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք գտնել այստեղ։ Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է հույն գործընկերոջ հետ

12:33 16.10.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳՆ-ում ողջունում է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին: ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ մամուլի ասուլիս: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
Նոր զարգացումներ Դավիթ Գարեջիի վանական համալիրի վիճելի տարածքի սահմանազատման գործընթացում

10:46 16.10.2020

Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Վրաստան կատարած այցից հետո երկրում նորից ակտիվ քննարկման առարկա դարձավ վրաց-ադրբեջանական սահմանի զատման հարցը՝ հատկապես Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում: Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ ձեռք են բերվել նոր քարտեզագրական նյութեր, նաև չբացառեց, որ վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի շրջանակներում ձեռք բերված նոր քարտեզագրական […]

̰
Ողջունում ենք Պոմպեոյի մեկնաբանությունները, որոնցում ընդգծվում են Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունից բխող սպառնալիքները․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

08:20 16.10.2020

Մենք ողջունում ենք պետքարտուղար Պոմպեոյի երեկվա և այսօրվա մեկնաբանությունները, որոնցում ընդգծվում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից մղվող պատերազմում Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից բխող սպառնալիքները, և ընդունում, որ հայերն են, որ պաշտպանվում են Ադրբեջանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։ «Ավելին, անհրաժեշտ է հստակություն մտցնել ու հավասարապես անհրաժեշտություն է շարունակել […]

̰
Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի երկու բնակիչներին դաժանաբար սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

00:03 16.10.2020

Արցախի Հանրապետութան դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ ՀՀ Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ակնհայտ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:57 15.10.2020

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը. Մասիս Մայիլյան

23:40 15.10.2020

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Կարևոր է այնպես անել, որ Թուրքիան դադարեցնի Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին դրդել շարունակելու անմարդկային ագրեսիան ընդդեմ մեր ժողովրդավարության։ Մենք կիսում ենք պետքարտուղար Պոմպեոյի հույսը, որ հայերը կկարողանան […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ

23:37 15.10.2020

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարներ Մնացականյանը և Սոլան անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը: Նախարար Մնացականյանը համապարփակ ներկայացրեց Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական ագրեսիան, որն ուղեկցվում […]

̰
Արցախի ինքնորոշման սկզբունքի երաշխավորումը վճռորոշ է. ԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը Արցախի նախագահին

23:27 15.10.2020

Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղարությունը շարունակելու է հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի դեռ չի երաշխավորվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  իր նամակում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում գրել է Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն, որը նա հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում: «Ես արդեն երկար տարիներ հետևում եմ […]

̰
Անգամ մեկ տարածքի զիջումը նշանակում է թուլացնել մեր դիրքերը. քաղաքագետ

23:15 15.10.2020

«5 կամ 7 շրջանի  հանձնումը մեզ համար կնշանակի պատերազմը շարունակել ավելի թույլ պաշտպանական դիրքերից: Անգամ մեկ տարածքի զիջումը նշանակում է թուլացնել մեր դիրքերը և թշնամուն ավելի բարենպաստ դիրքեր տալ հարձակվելու համար»,- կարծում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը: «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանի  հետ զրույցում նա տեսակետ է հայտնել, որ Ադրբեջանը չի կատարում հումանիտար  հրադադարի պահանջները, քանի որ […]

̰
Ով առաջնագծում է, նա՛ է հերոսը. ՀՀ ՊՆ խոսնակ

23:05 15.10.2020

«Գրքային, ֆիլմային հերոսներ այլևս գոյություն չունեն… ով առաջնագծում է, նա՛ է հերոսը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը և լուսանկարներ հրապարակել:       Լուս.` Արեգ Վարդանյանի    

̰
BACK_TO_TOP