TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե այսքանից հետո շարունակվեն ռազմական գործողությունները, չի բացառվում՝ արդեն կոչով դիմի ՌԴ նախագահը. Դավիթ Բաբայան

20:55 14.10.2020

ԼՂ հակամարտությունը կարգավորելու մասին հայտարարություններին, շեշտեց՝ քաղաքական և դիվանագիտական դաշտում տեսնում ենք բավականին լուրջ գործընթացներ. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով ռազմական առումով հակառակորդը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը և մտադիր չէ որևէ ձևով դադարեցնել իր գործողությունները, ինչը շատ լավ տեսնում են այլ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի […]

̰
Պահե՛ք հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն․ԿԳՍՄ նախարար

20:38 14.10.2020

ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում կատարած գրառումով հորդորել է քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները․ «Քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին: Ասածս ինչ է` պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք […]

̰
ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ

20:24 14.10.2020

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ։ Դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։Այս մասին հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:   […]

̰
Արցախի աշխատանքի , սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարել է  ռազմական գործողությունների պատճառով բժշկասոցիալական փորձաքննության ժամկետների հետաձգման մասին

20:20 14.10.2020

Արցախի աշխատանքի , սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Կարևորելով ռազմական դրության պայմաններում քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրների լուծումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը 2020թ․ հոկտեմբերի 14-ի N 527-Ն որոշմամբ սահմանել է, որ եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020թ․ ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը, սակայն բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի աշխատանքների կասեցման և Ադրբեջանի կողմից Արցախի […]

̰
Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

18:43 14.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը:

̰
«Մենք կանգնելու ենք մինչև վերջ, և այդ վերջի անունն է Ազատ և Երջանիկ Արցախ, Ազատ և Երջանիկ Հայաստան». Ն․Փաշինյան

16:01 14.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին, որում մասնավորապես ասված է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. Արդեն 18 օր շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ: Մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ […]

̰
Անհապաղ անհրաժեշտ են տարածքում դիտորդներ. Լավրով

15:19 14.10.2020

«Վերջին օրերին ես օրական մի քանի անգամ մշտական կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ, նույնն է անում նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որովհետև ղարաբաղյան տարածաշրջանում հումանիտար հրադադարի հաստատումից զատ, կարևոր է նաև այն պահպանելու վերահսկողությունը: Անհապաղ անհրաժեշտ են տարածքում դիտորդներ, որպեսզի կարողանան իրականություն դարձնել Մոսկվայում ստեղծված փաստաթղթի պայմանավորվածությունները, որոնք այդպես էլ […]

̰
Մենք երբեք Թուրքիային չենք դիտարկել որպես մեր ռազմավարական գործընկերոջ. Լավրով

14:42 14.10.2020

«Մենք երբեք Թուրքիային չենք դիտարկել որպես մեր ռազմավարական գործընկերոջ։ Մենք համաձայն չենք այն դիրքորոշմանը, որը հնչեցրել է Թուրքիան, և որը մի քանի անգամ արտահայտել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Մենք չենք կարող համամիտ լինել այն հայտարարության հետ, թե կա և թույլատրելի է հակամարտության ռազմական լուծում: Ցավոք, Թուրքիան կարողացավ սա իրականացնել և […]

̰
Քաղաքական կարգավորման տարբերակ ՄԽ սեղանին կա. Lավրով

13:42 14.10.2020

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին և անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղում արդեն 18 օր ընթացող պատերազմին։ Լավրովն ասել է, որ քաղաքական կարգավորման տարբերակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային սեղանին կա։

̰
Կոչ եմ անում ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական մասնակցության, մենք դրա կարիքը զգում ենք. Արայիկ Հարությունյանի կոչը

13:16 14.10.2020

Քիչ առաջ Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայրենակիցներին կոչով է դիմել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա խոսել է այն մասին, որ նման թշնամու հետ կա խաղաղություն հաստատելու մի ճանապարհ, այն է՝ պարտադրել խաղաղություն: «Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր հումանիտար ստանձնած առաքելության առումով պատասխանատվությունը և հետագայում սկսել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ […]

̰
Զինադադար ստիպելու համար ունենք ընդամենը մի ճանապարհ՝ պարտադրել զինադադար. Արայիկ Հարությունյան

13:08 14.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով է դիմել հայ ժողովրդին: Խոսել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի դեմ սկսված լայնածավալ պատերազմական գործողությունները շարունակվելու մասին, նշել, որ ՊԲ-ն այդ ընթացքում շարունակել է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ: Հարությունյանը խոսել է մարտերի ընթացքում իրենց լավագույնս […]

̰
Ղրղզստանի խորհրդարանը Սադիր Ժապարովին հաստատեց վարչապետի պաշտոնում

11:48 14.10.2020

Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորներն այսօր կայացած արտահերթ նիստի ժամանակ հաստատել են Սադիր Ժապարովի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Խորհրդարանականները նաև միաձայն հաստատել են նոր կառավարության կառուցվածքը, ծրագիրն ու կազմը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը նշել էր, որ երկրում իրավիճակը կայունացնելու և այլ պետությունների կողմից նոր վարչապետին ճանաչելու համար կարևոր […]

̰
Ղրղզստանի նախագահը տեսաուղերձ է հղել ազգին

10:22 14.10.2020

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը տեսաուղերձ է հղել ազգին, տեսանյութը հոկտեմբերի 14-ին հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ժեենբեկովը երկրի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել առաջացած խնդիրները լուծել «միայն օրենքի շրջանակներում, այլ ոչ թե ճնշումների միջոցով»: Նա հիշեցրել է, որ նախօրեին ընտրվել է խորհրդարանի խոսնակ, ինչը նշանակում է, որ օրենսդիր մարմինը «կկարողանա լիարժեք գործել»: Նախագահը […]

̰
Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել՝ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան

23:14 13.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը, որի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ասաց, որ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շաբաթ օրը Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունից հետո կայացած իր առաջին հարցազրույցում նա չնշեց […]

̰
Շվեյցարական կուսակցությունը ԼՂ-ի դեմ այս պատերազմում ցեղասպանության միտումներ է տեսնում

21:30 13.10.2020

Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը բաց նամակ է հղել Շվեյցարիայի Դաշնային խորհրդական, արտաքին գործերի նախարար Իգնասիո Կասսիսին, որով կոչ է արվում միջամտել և անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակը ստորագրել են կուսակցության նախագահ Մարիաննա Ստրայֆ-Ֆելլերը և փոխնախագահ Նիկ Գուգգերը, որոնք Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ են։ Նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացվում է ստորև։ Բաց […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների վարչապետի հետ

19:57 13.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին: Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ ս. թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա: […]

̰
ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

19:31 13.10.2020

Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Կողմերը  քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող  հարցերը:   Նշվում է, որ հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորելու ջանքերին իրենց […]

̰
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նամակով միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել է հումանիտար ճգնաժամի վրա

17:57 13.10.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այսօր նամակ եմ ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։ Ն.Գ. Լոուքոքի ուշադրությունը հրավիրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ և անդառնալի հետևանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա […]

̰
Լավրովը և Բորելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

16:37 13.10.2020

Հոկտեմբերի 13-ին ԵՄ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի միջև, որը պատմել է այս տարվա հոկտեմբերի 12-ին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի արդյունքների մասին: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության՝ ռուսական կողմն ընդգծել է, որ ԵՄ-ում հակառուսական տրամադրությունների հրահրումը չի համապատասխանում Եվրոպայում իրավիճակի կայունացման նպատակներին: Նրանք քննարկել են նաև […]

̰
Թուրքիան պետք է զերծ մնա սադրանքներից արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում. Հայկո Մաաս

15:59 13.10.2020

«Թուրքիան պետք է զերծ մնա սադրանքներից արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում»,- «Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 13-ին Բեռլինում Կիպրոս և Հունաստան թռիչքից առաջ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ Գերմանիայի համերաշխությունը հայտնելով ԵՄ գործընկերներ Կիպրոսին և Հունաստանին: Նրա խոսքերով՝ Անկարան պետք է դադարեցնի սադրանքը, եթե կառավարությունը շահագրգիռ է բանակցություններում։ Հայկո Մաասը Թուրքիային կոչ է արել բաց լինել […]

̰
Մենք շատ զգույշ և շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ կարգավորումը․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour»-ին

15:50 13.10.2020

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour»-ին․ Զոհրաբ Մնացականյան. Ես գտնվում եմ Մոսկվայում՝ պլանավորված այցի շրջանակներում մեր ռուս գործընկերների հետ մեր երկկողմ օրակարգի շատ հարցեր քննարկելու նպատակով: Սակայն մեր օրակարգում, իհարկե, գերակշռում է մեկ հստակ հարց, մեկ մեծ ճգնաժամ, որին մենք առերեսվում ենք այսօր․ Արցախում իրավիճակի սրումը, մեր ժողովրդի, Արցախի մեր հայրենակիցների հանդեպ այս բացահայտ ագրեսիան: Մենք […]

̰
Մեր զորքերը հերոսական ու համառ մարտեր են մղում․ Արծրուն Հովհաննիսյան

12:22 13.10.2020

Մեր զորքերը հերոսական ու համառ մարտեր են մղում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ավելի վաղ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև […]

̰
Վարչապետը նոր նշանակում է արել

10:25 13.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Երիցյանին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված N 1 […]

̰
Զոհրաբ Մնացականյանը փակ քննարկում-հանդիպում է ունեցել ռուս փորձագետների և քաղաքագետների հետ

10:20 13.10.2020

Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունում փակ քննարկում-հանդիպում ունեցավ ռուս փորձագետների և քաղաքագետների հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող բազմաբովանդակ հարցեր: Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: Նախարար Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ռազմաքաղաքական […]

̰
Առավոտից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդն անցել է հարձակողական գործողությունների

09:41 13.10.2020

Առավոտից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Քիչ առաջ Պաշտպանության բանակից տեղեկացրել էին, հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս […]

̰
Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ. Արծրուն Հովհաննիսյան

23:33 12.10.2020

Հադրութ քաղաքի ուղղությամբ երեկ կատարված դիվերսիոն-հետախուզական փորձերը կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել, և քաղաքը գտնվում է հայկական ԶՈւ լիարժեք հսկողության տակ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա, իրավիճակը ներկայացնելով, հաստատել է, որ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, նրա կողմից շարունակվող մարտական գործողությունները հաստատում են, որ Մոսկվայում ձեռք բերած […]

̰
Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական միջոցառումները կասեցվել են․ քաղաքը գտնվում է մեր ԶՈւ լիարժեք հսկողության տակ. Ա․Հովհաննիսյան

23:07 12.10.2020

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը նորից սկսել են մարտական գործողությունները: Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունները բացարձակ չի կատարել և չի էլ պատրաստվել կատարել: Ղեկավարության հայտարարությունը, որ պատրաստ է եղել կատարելու, լիովին կեղծիք է: Ինչ-ինչ պատճառներով փորձում են ապակայունացնել իրավիճակը և սանձազերծել մարտական գործողություններ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ վաղ առավոտյան […]

̰
Ադրբեջանի կողմից գերիների ու մարմինների դուրսբերում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան

22:45 12.10.2020

Հրադադարի ռեժիմի խախտումը հաշվի առնելով՝ Ադրբեջանի կողմից գերիների ու մարմինների դուրսբերում չի կատարվում: Այսօր երեկոյան Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ընդունելով այդ պայմանները՝ գերիների ու դիակների փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնում են մարտական գործողությունների շրջան, ինչը Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել և չի […]

̰
Թուրքիայի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է մեր տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներկայությամբ և Ադրբեջանին տրամադրվող ակտիվ ռազմական աջակցությամբ․ Զ․ Մնացականյան

22:23 12.10.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի գործընկերներ, Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին, Սերգեյ Վիկտորի, Ձեզ, ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար։ Մենք բավականին բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային, […]

̰
Իմ հայացքն ուղղում եմ  դեպի ապագա ու գիծ եմ քաշում անցյալի վրա. Արման Դիլանյան

21:18 12.10.2020

«Չեմ ուզում շատ պաթոսային հնչի, բայց մենք պարտավոր էինք այդ քայլն անել, ու ընտրել ՍԴ նախագահ: Ես հիմա էլ եմ այն կարծիքին եմ, որ  ինձ համար ավելի գրավիչ է ՍԴ դատավորի պաշտոնը, և ՍԴ նախագահի պաշտոնն ահռելի պատասխանատվություն է: Էնպես չի, որ հիմա շատ ոգևորված եմ, որ ընտրվել եմ ՍԴ նախագահ»,- ՍԴ նախագահի ընտրության օրակարգով […]

̰
BACK_TO_TOP