18:12 11.10.2020
Բաքուն պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել Երևանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք պատրաստ ենք սկսել վաղը, այնպես որ ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, նրանց աշխատանքային գրաֆիկից: Մեր կողմը պատրաստ է անմիջապես սկսել», – ասել է Ալիևը РБК-ին տված հարցազրույցում:
18:00 11.10.2020
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդաշարի տաղավարում Զատուլինը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանից ավելի շուտ է […]
16:09 11.10.2020
Երևանը հաստատում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կժամանի Մոսկվա` նախապես պլանավորված այցով: Այս մասին ТАСС-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: «Այցի մասին հայտարարված է եղել դեռ նախորդ շաբաթ` նախքան եռակողմ հանդիպումը: Սա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցն է Մոսկվա: Նա ժամանում է այս գիշեր: Մնացականյանն այժմ Երևանում է»,- […]
15:39 11.10.2020
Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 11-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը: Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նշվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին […]
13:34 11.10.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ «Կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար: Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է՝ Ադրբեջանի և […]
10:39 11.10.2020
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կմասնակցի Կալիֆորնիայում անցկացվելիք «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային և տեղադրել երթի մասին իրազեկող պաստառը: Հաղթանակի համար քայլերթը մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի Pan Pacific այգուց՝ տեղի ժամանակով 15:00-ին: Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Բեվերլի Հիլզ՝ Թուրքիայի հյուպատոսության շենք: «Ես քայլերթի եմ գնալու և խոսելու եմ […]
10:15 11.10.2020
Իր թվիթերյան էջում ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն անդրադարձել է Արցախի հակամարտությանը և գրել. «Ամերիկյան ղեկավարության բացակայության պայմաններում աշխարհում կոնֆլիկտներ են, ինչպիսին որ Արցախում է։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն կարող է մեր կեղծ դաշնակից Թուրքիայի հետ օգտագործել ԱՄՆ-ի հարաբերությունները, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը, բայց հրաժարվում է դա անել»։ In the absence of American leadership, the world has been […]
00:58 11.10.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը: Այս մասին Մնացականյանը գրել է Тwitter-ի իր միկրոբլոգում: «Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են […]
00:13 11.10.2020
Ռուսական Wargonzo նախագծի լրագրողը Тelegram-ի ալիքում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Հադրութ ներխուժած և հետ մղված դիվերսիոն խումբը թուրք հատուկջոկատայիններից է բաղկացած եղել: Նրա խոսքերով՝ դիվերսիոն խմբի անդամները եղել են սև համազգեստով, և նրանց նպատակը եղել է քաղաքում դրոշ դնելը, որպեսզի հաստատեն Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը:
23:53 10.10.2020
Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, Արցախի իշխանությունները դատապարտում են Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումները։ «Խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ […]
23:01 10.10.2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՄԱԿ-ի կայքէջում տարածած հաղորդագրությունից: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և շուտափույթ համաձայնության հասնել հրադադարի ռեժիմի պահպանման […]
22:47 10.10.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սույն հայտարարությամբ կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցմանը` ռազմագերիների և պահվող այլ […]
22:41 10.10.2020
«Հրադադարից հետո, ինչպես նշված էր ԱԳ նախարաների հայտարարության մեջ, ՊԲ բանակի զորամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն շուտով այդ գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը ևս օգտագործվում են պրովոկացիաների համար: Պաշտոնապես հայտարարում եմ ՝ հետայսու դա թույլ է տրվելու միայն ինչպես նշված է հայտարարության մեջ, Կարմիր Խաչի […]
22:28 10.10.2020
Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում երեք երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել […]
22:03 10.10.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որով ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման վերաբերյալ և կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ […]
21:33 10.10.2020
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին RT-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Այդ իրադարձությունների մասնակիցների ընդլայնումը չի բխում իրավիճակի կարգավորման, հակամարտության ապաէսկալացման շահերից: Այդ պատճառով մենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, […]
20:41 10.10.2020
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը: Ինչպես տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, առաջիկա օրերին այդ աշխատանքները կշարունակվեն նաև շրջաններում: Սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ գտնվել է մոտ 180 […]
20:10 10.10.2020
Արցախում թշնամու նշանառության տակ են գտնվում նաև բնակավայրերն ու խաղաղ բնակչությունը։ Գյուղերի ու քաղաքների բնակիչների մեծ մասը չի լքել ծննդավայրը , պատսպարվում է ապաստարաններում։Կանայք ,երեխաներն ու տարեցները ժամանակավոր տեղափոխվել են Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ մարտական գործողությունների ավարտից հետո անպայման վերադառնալու վճռականությամբ։ Քանի դեռ գտնվում են Հայաստանում,դպրոցահասակ երեխաները այստեղ կշարունակեն դպրոց գնալ ։Շիրակի մարզի մի քանի […]
19:58 10.10.2020
«Երբ մի ժողովուրդ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ» ․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է նկարագրում Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրավիճակը Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, երբ մի ժողովուրդ ցեղասպանության վտանգի ներքո է, և որն իր պատմության մեջ տեսել է ցեղասպանություն՝ ես խոսում եմ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին, որին զոհ գնաց […]
19:23 10.10.2020
Գերմանիան ողջունում է Լեռնային արաբաղի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը,- նշվում է ԳԴՀ ԱԳՆ-ի հայտարարությունումն: «Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի մասին և կոչ է անում երկու կողմերին հարգել այն և խուսափել հետագա զոհերից», […]
17:54 10.10.2020
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բայը դատապարտել է թուրք-ադրբեջանական սադրիչ գործողությունները , Թուրքիայի նախագահի իսլամիստական ,կայսերական նկրտումները ։ Այս մասին նա ասել է Եվրախորհրդարանում ունեցած ելույթում․ «Եթե Եվրոպայի պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մարտահրավերին համարժեք պատասխան տալ, վերջինս վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական և իսլամիստական երազանքը, մինչդեռ այստեղ՝ Բրյուսելում, հերթական անգամ մանրախնդրությամբ ենք զբաղվում»: Ֆրանսիացի […]
17:40 10.10.2020
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում պարետային ժամ է սահմանվել ։ Այս մասին հաղորդում է Ren.tv-ին՝ վկայակոչելով ոստիկանության քաղաքային վարչության մամուլի ծառայությանը ։ Պարետային ժամը կգործի 21: 00-ից 05:00-ը: Հրամանը ստորագրել է Բիշքեկի պարետ Ալմազբեկ Օրոզալիեւը:Այն վերաբերում է բոլոր քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց: Բացառություն են կազմում միայն քաղծառայողները, որոնք իրականացնում են պարետային գործունեություն: Ըստ հրամանագրի «Պարետի […]
15:43 10.10.2020
Իրանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Արմենպրեսի փոխանցմամբ` Կրեմլը տեղեկացրել է, որ երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, փոխանակվել տեսակետներով: «Վլադիմիր Պուտինն Իրանի իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության թոթափման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկվող ջանքերի մասին: Իրանի նախագահն աջակցություն […]
15:04 10.10.2020
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով: Այս մասին հայտնում […]
12:52 10.10.2020
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 6 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 78: Երկրում կորոնավիրուսի 519 նոր դեպք է արձանագրվել: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 11271 դեպք: Ապաքինվել է ևս 253 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 6119: Կարանտինի ռեժիմում է […]
12:03 10.10.2020
Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով: Հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425: Հիշեցնենք, որ գործում են նաև ՀՀ ՊՆ թեժ գծի 1-28, +374 10 29-46-76 և +374 10 66-00-54, ինչպես նաև […]
04:15 10.10.2020
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների ավարտին հայտարարություն է ընդունվել։ Հրադադարի մանրամասները դեռ կհամաձայնեցվեն։ Կողմերը համաձայնել են, որ հավատարիմ են մնալու բանակցային ձևաչափին, այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնահարցի կարգավորմանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
03:53 10.10.2020
Մոտ 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո քիչ անց սպասվում Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։ Երեք երկրների արտգործնախարարների հանդիպումն անցել է կարճատև դադարներով։ Ընթացքում նույնիսկ Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է ընդունելությունների տան շենքից, եղել իր երկրի դեսպանատանը, այնուհետև վերադարձել։ Սպասվող համատեղ ճեպազրույցը, ամենայն հավանականությամբ, չի լինի։ SHANTNEWS-ի թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողներին հրավիրել են հայտարարությունների սենյակ, որտեղ միայն […]
03:28 10.10.2020
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ- Շամպանն իր թուրք գործընկերոջը հայտնել է, որ Թուրքիան պետք է հեռու մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ամերիկյան CBC հեռուստառադիոցանցը, լրագրողների հետ ճեպազրույցում Շամպանն ասել է, որ զրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: «Ուղերձը շատ պարզ էր, որ արտաքին կողմերը պետք է մի […]