21:49 15.10.2020
Վարչապետը հարցազրույց է տվել «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության բաժնից։ Россия сегодня – Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Շատ շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար՝ Հայաստանի և ողջ աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում: Ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունների արդյունքները սեպտեմբերի 27-ից ի վեր: Ի՞նչ կորուստներ ունեն կողմերը, և […]
21:44 15.10.2020
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ հերքել է տարածված տեղեկությունն այն մասին, որ իբր Վրաստանի տարանցմամբ Ադրբեջան և Հայաստան ռազմական փոխադրումներն իրականացվում են քաղաքացիական թռիչքների միջոցով: Գերատեսչությունն այն համարել է «տեղեկատվության մանիպուլյացիա»: Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիայի խոսքով՝ կոնկրետ փոխադրողները և բեռների տերերը պատասխանատու են միջազգային իրավունքի լիարժեք համապատասխանության և հումանիտար միջանցքները չօգտագործելու համար: Նա միաժամանակ […]
21:30 15.10.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պոմպեոն ասել է հարցազրույցի ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան: «Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով […]
21:20 15.10.2020
Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ: […]
21:05 15.10.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ում հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանն ու Ադրբեջանին աջակցությանը, այդ թվում նաև՝ խոսել է Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման արդյունքում տարածաշրջանում և դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգի մասին: Մհեր Գրիգորյանը, […]
21:02 15.10.2020
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը: Նախարար Մնացականյանը ներկայացրեց հոկտեմբերի 10-ին նախարարական մակարդակով ընդունված հայտարարությամբ կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունները և դրանցից հետ կանգնելու Ադրբեջանի քայլերը: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանը, լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելով Արցախի ժողովրդի […]
20:37 15.10.2020
Մոսկվան ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված նոր պատժամիջոցներն անարձագանք չի թողնի, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հիշեցնենք՝ ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի պատճառով: Սահմանափակումները վերաբերում են ԵՄ տարածք մուտք գործելուն, ֆինանսական գործարքների և հաշիվների սառեցմանը: ԵՄ-ի կողմից սահմանած նոր պատժամիջոցների մասին հայտնի է […]
20:24 15.10.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ագրեսիան, անդրադարձել է արգելված զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և կենսական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերին։ Փոխվարչապետն ընդգծել է որ Ադրբեջանի և Թուրքիայի […]
20:20 15.10.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։ Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, […]
20:04 15.10.2020
Ամբողջ աշխարհը 2008 թվականի հոկտեմբերի 15-ին նշում է COVID-19-ի համավարակի պայմաններում հատուկ կարևորություն ստացած Ձեռքերը լվանալու համաշխարհային օրը: Այդ պարզ ու արդյունավետ միջոցը կանխարգելում է բազմաթիվ հիվանդությունների տարածումը: Կեղտոտ ձեռքերի միջոցով օրգանիզմ են ներթափանցում բազմաթիվ վարակիչ հիվանդությունների մանրէներ՝ վիրուսային թոքաբորբ, հեպատիտ, հարբուխ, աղիքային ինֆեկցիաներ և վերջապես կորոնավիրուս: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ամեն տարի լուծից՝ «կեղտոտ ձեռքերի հիվանդությունից» […]
18:27 15.10.2020
Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: «Տեսանյութը, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է, և նյութեր են նախապատրաստում ՄԻԵԴ դիմելու համար»,- ասել է Կիրակոսյանը:
17:01 15.10.2020
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում է չպայթած ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները: Ծառայության 911 ահազանգման կենտրոնը ստացել է հաղորդագրություն. 300 մմ «Սմերչ» տեսակի հրթիռներ կան բնակելի տան բակերում և այգիներում: Հրթիռը Ստեփանակերտի վրա արձակվել է հոկտեմբերի 10-ին, հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման մասին […]
16:58 15.10.2020
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:15-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղաշեն գյուղի 1-ին խճուղու 3-րդ նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
16:45 15.10.2020
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը քննադատել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որտեղ նա աջակցում է Ադրբեջանին էթնիկ հայերի դեմ պայքարում, գրում է REUTERS-ը: «Այս հարցում ռազմական հաղթանակ չի լինի, ուստի հրադադարը պետք է իրականացվի»,- գերմանացի և լեհ գործընկերների հետ համատեղ ասուլիսին ասել է նա: «Ինչ մենք այսօր տեսնում ենք այն է, […]
16:32 15.10.2020
Արցախում շարունակվում են ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները: Այս պահին հաստատվել է 32 քաղաքացիական անձի մահվան դեպք և ավելի քան 100 վիրավոր։ Work is constantly ongoing to identify weapons, transport them to safe locations, and dispose. At this point, 32 civilian deaths and more than 100 injuries have been confirmed
16:19 15.10.2020
Տիգրան Ուրիխանյանն այսօր ժամանել է Սանկտ Պետերբուրգ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նիստին մասնակցելու: «Ժամանել եմ Սանկտ Պետերբուրգ՝ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին մասնակցելու։ Հորդորելու եմ ՀԱՊԿ անդամ պետությունների պատգամավորներին բոլոր հնարավոր ձևերով իրենց երկրներում բարձրացնել ահաբեկչական Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները միջազգայնորեն չեզոքացնելու անհրաժեշտության հարցը։ Միևնույն ժամանակ՝ առաջարկելու եմ հանձնաժողովին հանդես […]
16:14 15.10.2020
Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
15:41 15.10.2020
Թուրքական իշխանությունները չորեքշաբթի երեկոյան Մոսուլից հյուսիս ընկած թուրք-իրաքյան սահմանի վրա 20 րոպե շարունակ պահել են Հունաստանի կառավարական ինքնաթիռը՝ հրաժարվելով տրամադրել ավելի վաղ հաստատված թռիչքային թույլտվությունը: Օդանավում է եղել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը. վերջինս վերադառնում էր Աթենք, հայտնում է հունական ERT հանրային հեռուստատեսությունը: «Այս գործողությունը դուրս է բարիդրացիության հասկացությունից և խախտում է դիվանագիտական վարքի […]
15:28 15.10.2020
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա՞ արդյոք տարբերություն այս երեխաների միջև։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։ ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջև։ Դա ուղղակի […]
14:36 15.10.2020
ԵՄ-ն ուժի մեջ է մտցրել վեց ռուսաստանցիների և գիտական ինստիտուտի նկատմամբ պատժամիջոցների մասին որոշումը Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի կապակցությամբ. ռուսներին արգելվել է մուտք գործել Միության տարածք, հաղորդում է Bloomberg- ը: «ԵՄ-ն սառեցնում է ակտիվները, արգելում է վեց ռուս պաշտոնյաների մուտքը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
13:55 15.10.2020
Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել: «Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացրին Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։
13:48 15.10.2020
Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է iPhone-ի երկու հին մոդելների արտադրությունը դադարեցնելու մասին, հայտնում է Газета.ru-ն: Խոսքը iPhone-ի XR և 11 Pro մոդելների մասին է: Apple ընկերությունը որոշել է դադարեցնել դրանց արտադրությունը, քանի որ դրանք չեն համապատասխանում բնութագրերին և ընկերությանը եկամուտ չեն բերում: «iPhone 11 Pro-ի փոխարեն սպառողները կարող են գնել կատարելագործված iPhone 12 Pro, իսկ […]
13:36 15.10.2020
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվեց հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ համաձայնությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ձեռք բերվեց հոկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: […]
12:47 15.10.2020
«Պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործում են օտարերկրյա վարձկաններ Արցախի դեմ իրենց ագրեսիայի շարունակական գործողություններում: Անհրաժեշտ է, որ Պետդեպարտամենտը և մեր գործընկերները դատապարտեն միջազգային իրավունքի այս բացահայտ խախտումները և անհապաղ դադարեցնեն արյունահեղությունը»,-Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը: It’s clear that Azerbaijan and Turkey are using foreign mercenaries in their ongoing acts of aggression […]
12:22 15.10.2020
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել: Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: «Ինձ համար Ղրղզստանում խաղաղությունը, երկրի ամբողջականությունը, մեր ժողովրդի միասնությունն ու հասարակության մեջ հանգստությունը վեր են ամեն ինչից: Ես չեմ կառչում իշխանությունից: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն թափեց և կրակեց իր սեփական քաղաքացիների վրա: […]
08:59 15.10.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 20.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ, Գողթ, Գեղարդ, Գառնի գյուղերի, Գառնիի Բանավան թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Էկոտոմատո» ՓԲԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մավաս գրուպ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մուլտի Լեոն», «Սեգազ» […]
23:22 14.10.2020
Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ: Հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և շնորհակալություն բոլորին աչալուրջ լինելու համար»,- գրել է Աննա Նաղդալյանը:
23:16 14.10.2020
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու և բոլոր հակամարտող կողմերի համաձայնության դեպքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: ՀԱՊԿ մամուլի քարտուղարը վկայակոչել է Կազմակերպության՝ 2007 թվականի խաղաղապահ գործունեության մասին […]