TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը». վարչապետը` դեսպաններին

20:52 12.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մեր այսօրվա հանդիպման առիթը հասկանալիորեն Արցախում տեղի ունեցող […]

̰
Արման Եղոյանը Վեհաժողովի անդամ բոլոր 55 երկրներին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

20:39 12.10.2020

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Վեհաժողովի անդամ բոլոր 55 երկրներին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։ «Այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովի հեռավար նիստում ներկայացրի Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Մանրամասն անդրադարձա տարածաշրջան ջիհադիստ ահաբեկիչների ներթափանցման և Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կասետային […]

̰
Թուրք-ադրբեջանական ուժերը փաստացի հրաժարվում են դադարեցնել կրակը․ ԱՀ ԱԳՆ

19:59 12.10.2020

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի շարունակվող խախտումների վերաբերյալ․ «Ի հեճուկս 2020 թ․ հոկտեմբերի 9-10 Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ մարդասիրական նպատակներով ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական բանակը, գտնվելով Թուրքիայի հրամանատարության և ղեկավարման ներքո, շարունակում է ագրեսիվ գործողությունները և Արցախի տարածքի հրետակոծությունները, այդ […]

̰
Հորիզոն 19.00

19:00 12.10.2020

̰
Սակրավորներն Արցախում կատարում են ականազերծման աշխատանքներ․ «Հորիզոնի» նկարահանող խումբը՝ Արցախում

18:40 12.10.2020

Արցախում գտնվող «Հորիզոնի» նկարահանող խումբը շարունակում է առաջնագծից մեզ նոր տեղեկություններ և կադրեր փոխանցել։ Այսօր էլ նրանք մասնակցել են ականազերծման աշխատանքներին։ Տեսանյութն՝ առանց մեկնաբանության․

̰
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող է նշանակվել Տիգրան Ուլիխանյանը

18:02 12.10.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող է նշանակվել Տիգրան Ուլիխանյանը: Այս մասին տեղեկացնում են ՊՎԾ-ից։ https://www.facebook.com/StateSupervisionService/posts/749644792266171

̰
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյան-Վալենտինա Մատվիենկո հեռախոսազրույցը

17:48 12.10.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Զրույցի ընթացքում ԱԺ նախագահը տիկին Մատվիենկոյին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման և խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաև թուրքական և միջազգային ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։ Այս մասին Միրզոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։   https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3589660497739055

̰
Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները․դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց կարևոր․ Զոհրաբ Մնացականյան

17:18 12.10.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ՌԴ պաշտոնական այցի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 12-ի առավոտյան. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց և ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի գերեզմանին։ Այնուհետև ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով նախարար Մնացականյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասաց. «Այս […]

̰
Հունաստանում հարձակվել են Սաակաշվիլիի վրա

17:00 12.10.2020

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անհայտ անձը հարձակվել է Միխեիլ Սաակաշվիլիի վրա, երբ նա քայլելիս է եղել դեպի կինոթատրոն՝ մարդկանց հետ հանդիպելու համար: Տեսանյութը հրապարակել է Tvalsazrisi պորտալը: Սաակաշվիլին ժամանել է Հունաստան՝ հանդիպելու այնտեղ ապրող վրացի էմիգրանտների հետ՝ նախապատրաստվելով Վրաստանում խորհրդարանական ընտրություններին: Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են դեպի կինոթատրոն ճանապարհին Սաակաշվիլիին շրջապատում երկրպագուհիները, իսկ այդ […]

̰
Զարմանալի է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ագրեսիայի մասին մատնանշում է միայն Ֆրանսիան. Դոմինիկ Լոուսոն

16:29 12.10.2020

Բրիտանական The Sunday Times-ում հրապարակված հոդվածում Դոմինիկ Լոուսոնը անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ Արցախի դեմ, միևնույն ժամանակ զարմանք արտահայտել, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մասին պատրաստ է մատնանշել միայն Ֆրանսիան, իսկ Բրիտանիայի լռությունը որակել է ամոթալի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թուրքիայի խաղը մահաբեր է, և այս մասին լավ գիտի Բորիս Ջոնսոնը» վերնագրով հոդվածում հեղինակը […]

̰ ̰
Իսրայելական Lev Yehudi կազմակերպությունը դատական ​​հայց է ներկայացրել Իսրայելի բարձրագույն դատարան՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը

15:49 12.10.2020

Իսրայելական Lev Yehudi (հրեական սիրտ) կազմակերպությունը երեկ դատական ​​հայց է ներկայացրել Իսրայելի բարձրագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Բլոգեր Ալեքսանդր Լապշինի փոխանցմամբ` այդ մասին երեկ և այսօր գրում են Իսրայելի բոլոր առաջատար լրատվամիջոցները: Դատական ​​հայցն ընդդեմ պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռահել Հենի դեմ է: Հայցը հիմնավորված է […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

15:32 12.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին և գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են […]

̰
ՔԿ-ն քննում է Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ահաբեկիչների ներգրավվածության մասին տվյալները

15:15 12.10.2020

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու (1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա», […]

̰
Մենք տեսնում ենք, որ առայժմ այդ պայմանավորվածությունը լիարժեքորեն չի իրագործվում, մարտական գործողությունները շարունակվում են․ Լավրով

15:06 12.10.2020

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախապես պլանավորված այցով Մոսկվայում է: Այս պահին ընթանում է Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մինչ փակ դռների հետևում քննարկումների մեկնարկը կողմերը հանդես են եկել բացման խոսքով: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում նշել է․ «Հարգելի Զոհրաբ Հրաչի, սիրելի ընկերներ, մենք հանդիպում ենք պլանային բանակցությունների անցկացման համար: […]

̰
̰
ԵՄ-ն երկարաձգել է քիմիական զենքի հետ կապված պատժամիջոցները

13:49 12.10.2020

ԵՄ-ն մեկ տարով՝ մինչ 2021 թվականի հոկտեմբերի 16-ը, երկարացրել է քիմիական զենքի կիրառման պատժամիջոցները: Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին: Պատժամիջոցների ցուցակում ներառված է 9 ֆիզիկական անձ: Նրանցից 5-ը կապված են սիրիական իշխանությունների հետ, 4-ը ներգրավված են «Սկրիպալների գործի» մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև մի […]

̰
Կրակի դադարեցումը նրանց իրավունք չի վերապահում սպանել քաղաքացիներին․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ-Ջազիրա»-ին

13:39 12.10.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ-Ջազիրա»-ին, որը ներկայացնում ենք ստորև․ Հարց. Մեր թղթակից Սինեմը հաղորդեց մեզ, որ մի ադրբեջանցի պաշտոնյա պնդում էր, թե ակնհայտ է, որ Գյանջայի ուղղությամբ հրթիռներն արձակվել են Հայաստանից, և որ Լեռնային Ղարաբաղի ռազմական պաշտոնյաները հերքել են քաղաքի հրթիռակոծումը: Արդյո՞ք Հայաստանը խախտում է զինադադարը: Զոհրաբ Մնացականյան. Դա բացարձակ սուտ է, որը հորդում […]

̰
Մոսկվայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

13:34 12.10.2020

Մեկնարկեց Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը ծաղկեպսակ է զետեղել Անհայտ զինվորի գերեզմանին

13:04 12.10.2020

Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց և ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի գերեզմանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: В рамках официального визита главы МИД Армении Зограба Мнацаканяна в Москву, министр посетил Могилу Неизвестного Солдата и возложил венок. On the margins of his official visit to Moscow, Foreign Minister Zohrab Mnatsakanyan visited and […]

̰
Ղրղզստանի նախագահը Բիշքեկում կրկին արտակարգ դրություն է մտցրել

12:11 12.10.2020

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը կրկին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Բիշքեկի տարածքում: Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ երկրի խորհրդարանը երեք օր շարունակ չի քննարկել մայրաքաղաքի տարածքում նախկինում սահմանված արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ հարցը։ Ռեժիմը սահմանվում է հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ից մինչև հոկտեմբերի 19-ը՝ ժամը 07․00-ն՝ պայմանավորված Բիշքեկում […]

̰
ԵՄ-ն հորդորում է խիստ հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածությանը

00:10 12.10.2020

Եվրոպական միությունը հորդորում է խիստ հավատարիմ մնալ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում հումանիտար նպատակներով ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Արտաքին գործողության եվրոպական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ: «Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 10-ին ձեռք […]

̰
Միակողմանի հրադադարը, թշնամու ահաբեկչական ձեռագիրն ու արժանի հակահարվածը. hումանիտար հրադադարի երկրորդ օրվա ժամանակագրությունը

00:09 12.10.2020

Մարդասիրական նպատակներով հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից հրադադարի շուրջ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանում է հայկական կողմը, հակառակորդը շարունակում է խախտել պայմանավորվածությունն ու ոտնահարել հայկական կողմի իրավունքները: Երեկ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ  խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այս մասին հստակ տեղեկություններ էր ստացել […]

̰
Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին․ իսրայելցի գիտնականներ

23:55 11.10.2020

Բաց նամակով են հանդես եկել  մի խումբ իսրայելցի գիտնականներ, որոնց թվում են ցեղասպանության ճանաչված մասնագետ Իսրայել Չարնին, հայտնի հայագետ Մայքլ Սթոունը, պատմաբաններ Յաիր Աուրոնը, Ռուվեն Ամիտայը: Նրանք խոր մտահոգություն են հայտնել հակամարտության սրման առիթով: «Վերլուծելով անկախ մամուլում հրապարակված զեկույցները, մենք եզրակացնում ենք, որ վերջին մի քանի օրերին տեղի ունեցած բռնության բռնկումը պայմանավորված է բացառապես Ադրբեջանի […]

̰
Զոհրաբ Մնացականյանն այս գիշեր կմեկնի Մոսկվա

22:08 11.10.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հաստատել է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այս գիշեր կմեկնի Մոսկվա` նախապես պլանավորված այցով: «Այցի մասին հայտարարված է եղել դեռ նախորդ շաբաթ` նախքան եռակողմ հանդիպումը»,- ասել է դեսպանը ՏԱՍՍ գործակալության հարցին ի պատասխան: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ նախատեսված է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ

21:49 11.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետ Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության և ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ: Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ: ՀՀ վարչապետն […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի հետ

21:31 11.10.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:  

̰
Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ ՀՀ-ի հասցեին․ ՀՀ ԱԳՆ

21:26 11.10.2020

Այսօր Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ։ «Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց և շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։ […]

̰
Վարչապետն ԱԺ խորհրդի անդամների հետ քննարկել է արտաքին քաղաքականության ոլորտում հետագա անելիքները

19:05 11.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ […]

̰
Եվրոպական Խորհրդի նախագահը կոչ է արել պահպանել ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը

18:24 11.10.2020

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ում կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հրադադարը կարևոր քայլ է ապաէսկալացման ճանապարհին: Ես կողմերին կոչ եմ անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և խուսափել հետագա բռնությունից ու խաղաղ բնակչությանը վտանգնի ենթարկելուց: Առանց նախապայմանների բանակցությունները պետք է վերսկսվեն անհապաղ»,- գրել է […]

̰
BACK_TO_TOP