22:55 09.10.2020
ՌԴ արտգործնախարարության ընդունելությունների տանն արդեն ավելի քան 5 ժամ է, ինչ շարունակվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Ասուլիսների սրահում երեք երկրների դրոշներն են, և դա հույս է ներշնչում, որ նախարարները դուրս կգան և որոշակի տեղեկություններ կհաղորդեն։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը […]
22:17 09.10.2020
Լրագրողներն այսօր Գորիսում տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել են Ադրբեջանի նախագահի հայտարարություններով: Հովհաննիսյանը նման գնահատական է տվել. «Տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է կա՛մ միտումնավոր, կա՛մ հանգամանքներն են այդպիսին, ռազմի պատմության մեջ շատ ենք տեսել […]
22:07 09.10.2020
Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները նոր թափով են սկսվել ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում, այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ հյուսիսում նախորդ օրերի համեմատ ավելի շատ մարտեր են եղել, բայց ծանր մարտական գործողությունները շարունակվում են հարավում: Բացի առաջնագծում իրավիճակը ներկայացնելուց, նա անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի վերջին […]
21:55 09.10.2020
Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ ընդունել է է չորրորդ բանաձևը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ, որով հորդորել է կոչ է անում կառավարությանը դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ: «Արմենպրես»-ներկայացնում է բանաձևը ստորև։ «Խորհրդարանը հարցի քննարկումից հետո ▪ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի […]
21:03 09.10.2020
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները նախորդիվ հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարել են երկրորդ աշխատանքային այցը Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայր՝ ջրատարների՝ բարձրադիր վայրում գտնվող օրվա կարգավորիչ ջրավազանները զննելու նպատակով։ Ուսումնասիրվել է, համաձայն Տաշիր խոշորացված համայնքի ղեկավարին ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարագրի, Կաթնառատ գյուղի ջրամատակարարումը դադարեցնելու եւ բնակչությանն անվտանգ ջուր ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքը։ ԱԱՏՄ աշխատակիցները […]
20:35 09.10.2020
Չնայած սահմանին տիրող իրավիճակին ՝Երևանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Այս անգամ նիստին չի մասնակցել Ղրղզստանի կառավարության ղեկավարը՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով: Բացման խոսքի ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձել է Արցախում ծավալվող պատերազմական գործողություններին :Միջկառավարական խորհրդի նեղ կազմով հանդիպումից հետո հրավիրվել է ընդլայնված կազմով նիստ: Մանրամասները ՝տեսանյութում․
20:05 09.10.2020
Սիրիայի պատերազմը լուսաբանող մի շարք սիրիական լրատվամիջոցներ այսօր տեղեկություններ են հայտնել, որ Ադրբեջանում սպանված ահաբեկիչների թիվը հասել է 107-ի: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնում Սագօ Արեանը։
19:15 09.10.2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել մարդասիրական իրավունքը, զերծ մնալ քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց: «Ես հակամարտության կողմերին հիշեցնում եմ այն մասին, որ նրանք պետք է հավատարիմ մնան քաղաքացիական անձանց պաշտպանության և քաղաքացիական ենթակառուցվածքների միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան ստանձնած պարտավորություններին,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՄԱԿ-ի Մարդու […]
18:26 09.10.2020
Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին խնդրի կարգավորման ուղղությամբ կիրառվող ջանքերի և անկողմնակալ մոտեցման համար:
18:12 09.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica թերթին, որը ներկայացնում ենք ստորև. «Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1,5 միլիոն մարդու», – պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, […]
17:56 09.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել՝ արձագանքելով Հադրութի գրավման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը։ «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»,- գրել է Հովհաննիսյանը։ Ալիևի ցնդաբանությանն արձագանքել է նաև ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ դա իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից, […]
17:49 09.10.2020
«Իլհամ Ալիևի հերթական ցննդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն՝ տասնյակ կիլոմետրեր: Իսկ այդ զորքի վիճակին ծանոթացեք իմ նախորդ ստատուսի մեջ»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
17:32 09.10.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է։ Մեկնարկում են ԼՂ հարցի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ, ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են: Լրագրողներին թույլատրվել է իրականացնել հանդիպման մեկնարկի նկարահանում, հանդիպումն ընթանում է […]
17:00 09.10.2020
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվում է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացանք Կրեմլի մամուլի ծառայությունից: «Մենք պլանային կարգով այսօր կխոսենք Հեռավոր Արևելքում տիրող իրավիճակի, Հեռավորարևելյան տարածաշրջանում և Հարավարևելյան Ասիայում Ռուսաստանի շահերի ապահովման մասին։ Այնուհետև, բնականաբար, կքննարկենք իրավիճակը, որը տեղի […]
15:42 09.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա վարչապետի պաշտոնում պարոն Միշուստինի առաջին այցն է Երևան և ցավով նշել, որ այն տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում […]
15:23 09.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից […]
15:20 09.10.2020
ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին և Թուրքիային հասկացնի, որ եթե նրանք շարունակեն բռնություն գործադրել` հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու փոխարեն, մենք պատրաստ ենք Արցախի Հանրապետությունն անկախ ճանաչել և պարտավորվել աշխատելու միջազգային հանրության հետ՝ «նույնին հասնելու համար»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, հայտնում է Asbarez-ը: Շիֆն այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան […]
14:56 09.10.2020
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրամանագիր է ստորագրել վարչապետ Կուբաթբեկ Բորոնովի գլխավորած կառավարության հրաժարականի մասին: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: «Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրամանագիր է ստորագրել, ըստ որի <…> ընդունվում է Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբաթբեկ Բորոնովի հրաժարականը: Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը նույնպես համարվում է հրաժարական տված: Ըստ հրամանագրի՝ վարչապետը, փոխվարչապետները, կառավարության անդամները […]
14:16 09.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին: Էմանուել Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ […]
14:03 09.10.2020
Համահայկական դրամահավաքին զուգահեռ, որի շնորհիվ արդեն նվիրաբերվել է ավելի քան 85 մլն ԱՄՆ դոլար, Հիմնադրամը նաև մոբիլիզացնում է իր համաշխարհային ցանցը մարդասիրական օգնությունը Հայաստան հասցնելու համար։ Նվիրված բարերարների շնորհիվ ԱՄՆ-ում գործող Հայաստան hիմնադրամը կազմակերպել է մարդասիրական օգնության համար նախատեսված չարթերային չվերթ Լոս Անջելեսից դեպի Երևան, որի շնորհիվ հատուկ բեռնատար օդանավով հայրենիք են հասնելու մի քանի […]
13:13 09.10.2020
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման նպատակով Ժնևում անցկացվող խորհրդակցությունները կշարունակվեն ուրբաթ` հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում: Այս մասին ՏԱՍՍ-ը տեղեկացել է դիվանագիտական աղբյուրներից: «Մինսկի խմբի համանախագահները թռչում են Մոսկվա»,- ասել է աղբյուրը՝ ավելացնելով, որ «բանակցությունները» Ժնևում ավարտվել են ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 01:00-ին: Ժնևի՝ հինգշաբթի օրը մեկնարկած խորհրդակցությունները, որոնք ավարտվել են կեսգիշերից հետո, […]
13:00 09.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: […]
12:53 09.10.2020
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ հարց է առաջանում, թե այս նախագծով արդյո՞ք մարդկանց մտածելու ազատությունն […]
12:41 09.10.2020
Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Այն հիմնադրման օրվանից ի վեր 18-րդն է: Անցած տարի նույնպես նիստը կայացել է Երևանում: Չնայած պատերազմական իրավիճակին՝ այս անգամ ևս այն կազմակերպվել է բարձր մակարդակով: Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Նրանց թվում էր նաև Ռուսաստանի վարչապետ […]
12:30 09.10.2020
Ղրղզստանում ընդդիմադիր «Հանրապետություն», «Հայրենիք», «Մեծամասնություն և բարեփոխում» կուսակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել և վարչապետի պաշտոնի համար միասնական թեկնածու առաջադրել: Այս մասին հայտնում է տեղական 24 պարբերականը։ Նրանք առաջարկում են կառավարության ղեկավար նշանակել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Օմուրբեկ Բաբանովին, որը նախկինում զբաղեցնում էր այդ պաշտոնը: «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Թիլեկ Տոկտոգազիևին միավորված ընդդիմությունը առաջադրել է փոխվարչապետի պաշտոնում: «Մենք […]
12:10 09.10.2020
Վարչական իրավախախտումների, քրեական և աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների նախագծերի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատգամավորներին ներկայացրեց, որ սրանք նպատակ ունեն կանխարգելելու ռազմական դրության ժամանակ կեղծ տեղեկությունների տարածումն ու հակապետական գործունեությունը։ Սահմանվում է, որ ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի […]