18:15 07.10.2020
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը խորհրդարանում անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին և դատապարտել է հայ ժողովրդի, հայկական հողերի դեմ ուղղված ագրեսիան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արիսյանն իր ելույթում Արցախի վրա հարձակումը որակել է թուրք-ադրբեջանական թուրանական դաշինքի ագրեսիա: «Արդեն ապացուցվել է թուրքական բացահայտ միջամտությունը այս հակամարտությանը: Երեկ նախագահ Բաշար ալ Ասադը Էրդողանի վարքագիծը վտանգավոր որակեց՝ ընդգծելով, որ նա Ղարաբաղում շարունակում է մնալ հակամարտության հիմնական հրահրողը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղի ունեցած հակամարտության նախաձեռնողը»,- հիշեցրել է պատգամավորը:
Նորա Արիսյանն ընդգծել է, որ ցավ և ափսոսանք են հայտնում Արցախում հայ ժողովրդի դեմ ուղղված ագրեսիայի համար: «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որը միևնույն ժամանակ պայքարում է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի դեմ, կրկին անգամ բախվում է էթնիկ զտման խնդրին թուրքական ծրագրերի շրջանակներում. թուրքերի, որոնք ձգտում են գերիշխանություն հաստատել և ահաբեկչություն տարածել»,- շեշտել է խորհրդարանի հայ պատգամավորը:
Արիսյանը խոսել է նաև Սիրիայում հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ ժողովրդական մեծ համակրանքի մասին՝ նշելով, որ շատերն են իրենց զորակցությունը հայտնել հայերին և դատապարտել հայ ժողովրդի դեմ ուղղված ագրեսիան:
Ըստ Արիսյանի՝ դա պայմանավորված է տեղեկատվության տարածմամբ. Սիրիայի բնակիչները իրազեկված են, որ հայն է այդ հողի տերը և այնտեղ ապրելու իրավունքը նրանն է: «Համակրանքը հայերի հանդեպ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Սիրիայի ժողովուրդը նույնպես բախվել է թուրքական ահաբեկչությանը: Էական է նաև Հայաստանի դիրքորոշումը Սիրիայի դեմ ահաբեկչական պատերազմի վերաբերյալ»,- ասել է պատգամավորն ու հավելել, որ իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանին և Արցախին, դատապարտում են որևէ ագրեսիա հայ ժողովրդի և հայկական հողերի դեմ: «Ցավակցում ենք հայ զոհերի ընտանիքներին և վիրավորներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- եզրափակել է Նորա Արիսյանը:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...