23:58 02.10.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ կոչի վերաբերյալ․ «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որում խստագույնս դատապարտվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության աճը և կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող երեք […]
23:44 02.10.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի հաջող հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Reuters-ը: Մակրոնն ասել է, որ աշխատանքը պետք է սկսվի ուրբաթ երեկոյից, քանի որ ինքն ակտիվացրել […]
23:25 02.10.2020
Ճապոնական առաջատար լրատվամիջոցներից մեկում՝ «Mainichi» օրաթերթում հոդված է հրապարակվել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ, որտեղ ներառվել են Ճապոնիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մեկնաբանությունները: «Արմենպրես»-ը ներկայացրել է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։ Հոդվածագրի ներածական հատվածը «Սեպտեմբերի 27-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է ռազմական առճակատումը ԼՂ-ի շուրջ, որը գտնվում է նախկին խորհրդային երկիր Ադրբեջանի տարածքում, սակայն […]
22:34 02.10.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է հոկտեմբերի 2-ին համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ, և իրենց անհանգստությունն են հայտնում […]
22:25 02.10.2020
Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ: Նախարար […]
22:04 02.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային և կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին: Ֆրանսիայի նախագահը կարևորել է ռազմական գործողությունների […]
21:37 02.10.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից զինյալների ներգրավման կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու […]
20:14 02.10.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: «Ամերիկահայերն ու Կոնգրեսում մեր դաշնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի […]
20:11 02.10.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Երուսաղեմը թուրքական քաղաք է, քանի որ այն դարերով եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ, այս մասին նա ասել է խորհդարանի նստաշրջանի ժամանակ, հաղորդում է Times of Israel-ը: «Այս քաղաքը, որը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մենք լքել ենք արցունքն աչքերին, դեռևս կարելի է հանդիպել օսմանյան դիմադրության հետքերի: Այսպիսով, […]
19:42 02.10.2020
Ժնևում կայացել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’բրայենի հանդիպումը։ Քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումից բացի, կողմերն անդրադարձել են միջուկային զենքի չտարածման և սպառազինությունների վերահսկողության, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ […]
19:33 02.10.2020
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Nationalpost-ը: «Կանադան պատրաստ է դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը, եթե հետաքննությունը պարզի, որ կանադական տեխնոլոգիաները հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների»,- ասել է Շամպայանը: Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել դաշնային […]
19:28 02.10.2020
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Արցախում հակամարտությանը, շփման գծում տիրող պատերազմական իրավիճակին ։ «Հարգելի ընկերներ, հարկ եմ համարում հստակեցնել իմ դիրքորոշումը և կիսվել ձեզ հետ իմ զգացմունքներով: Տեսեք, մինչ այս ես ոչ մի գրառում չէի կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում շատ ադրբեջանցի […]
19:15 02.10.2020
Ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել քաղաքացիական օբյեկտները: «Հորիզոնի» նկարահանող խումբն այսօր եղել է Մարտակերտում, որը մնում է հակառակորդի նշանառության տակ: Մարտակերտից վերադառնալիս ադրբեջանական զինուժը կրակել է միկրոավտոբուսի ուղղությամբ, որում, բացի մեր գործընկերներից, եղել են նաև ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել, վնասվել է միայն ավտոմեքենան: «Հորիզոնի» տեսախցիկն արձանագրել է տեղի ունեցածը:
18:43 02.10.2020
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Զրուցակիցները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը և խոր մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Նրանք նաև մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից օտարերկրյա գրոհայինների և անօրինական ռազմական խմբավորումների մասնակցության կապակցությամբ: ՀՀ վարչապետը վերստին ուշադրություն է հրավիրել […]
18:03 02.10.2020
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով հումանիտար գործառույթ իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի թիրախավորումը Ադրբեջանի կողմից: «Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, դիտավորյալ, ուժգին և թիրախային կերպով հարվածել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Մասնավորապես, Ադրբեջանի կողմից թիրախավորվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական […]
17:44 02.10.2020
Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցություն) և Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ կուսակցության) համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է Ալբերտ Վայլերի պաշտոնական կայքում: «Արմենպրեսը» ներկայացնում է հայտարարության տեքստը: «Որպես Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ՝ պահանջում ենք Հայաստանից և Ադրբեջանից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի […]
17:41 02.10.2020
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները, ինքնահսկողությամբ ու հանրային հսկողությամբ կատարել պատկան մարմինների հանձնարարականները, անվերապահորեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։ «Հարգելի համաքաղաքացինե՛ր: Հայոց բանակը, պահեստազորն ու կամավորականները հերոսաբար պաշտպանում են հայրենի սահմանները, քանզի վստահ են՝ թիկունքն ամո՛ւր է: Արժանի՛ լինենք մեր զինվորների վստահությանը: Արժանի՛ լինենք անմնացորդ թիկունքային կարգապահությամբ ու կազմակերպվածությամբ: Հիշե՛նք, որ մյուս […]
16:49 02.10.2020
Լվովի մաքսատան աշխատակիցները ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են 25 դանակ և 2 Tomahawk կացին, որոնք միջազգային կանոններով արգելված է փոստով առաքել, հաղորդում է Գալիցյան մաքսատան մամուլի ծառայությունը: Լվովի մաքսատունը հայտնաբերել է, որ ծանրոցն ուղարկված է Խերսոնեսի շրջանում ապրող մի քաղաքացու: Ըստ հայտարարագրի՝ դրանում պետք է լիներ հագուստ, գրասենյակային իրեր, կոսմետիկա: Դանակների մի մասը, որոնք կարող […]
16:39 02.10.2020
Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր մասնաշենք և հանդիպում ունեցել ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ճոու Հունյուի հետ: Մխիթար Հայրապետյանը պարոն Հունյուին, դեսպանության աշխատակիցներին և, ի դեմս նրանց՝ Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Չինաստանի […]
16:29 02.10.2020
ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ու առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսմանը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցների արդյունքում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հայտարարությունում: «ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարության ոգուն համապատասխան՝ ես շեշտել եմ Ֆրանսիայի, որպես […]
16:26 02.10.2020
Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ՝ երկկողմ տնտեսական օրակարգի և Եվրասիական […]
15:52 02.10.2020
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Twitter-ում գրառում է կատարել՝ հերքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցելու վերաբերյալ հայտարարությունները։ «Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: Իսկ ահա բժշկական օգնություն՝ դեղահաբեր չափազանց հարուստ երևակայություն ունեցող պատգամավորների համար անհրաժեշտ է փնտրել ամբողջ երկրով»,- գրել է նա։ Ավելի վաղ «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում […]
15:01 02.10.2020
Եվրամիության կողմից Բելառուսի մի խումբ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը թուլության նշան է, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն ընդհանրապես բացասական է վերաբերվում պատժամիջոցների մեխանիզմին: Ընդ որում այն, որ Լուկաշենկոն չի ընդգրկվել այդ ցուցակում, Պեսկովը գնահատել է դրական: Ավելացրել է, թե որոշ պաշտոնյաների՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկելը բացասական հետևանքներ կունենա: «Դա […]
14:55 02.10.2020
«Հայփոստի» ԱՄՆ-ի մասնաճյուղի, Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամի և Կալիֆոռնիայի հայ համայնքի ջանքերով երկու օրվա մեջ «Հայփոստի» ԱՄՆ-ի մասնաճյուղի պահեստում հավաքվել է առաջնագծի համար նախատեսված 20 տոննա ծանրոց, որից 14 տոննան կուղարկվի արդեն այսօր երեկոյան: Այս մասին տեղեկացրին «Հայփոստ» ընկերությունից: «Որպես փոստային կապի ազգային օպերատոր՝ խոստանում ենք. ամբողջը տեղ ենք հասցնելու: Բոլորս հանուն […]
14:40 02.10.2020
Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը: Այս մասին գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
14:38 02.10.2020
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիան և մանրամասն տեղեկատվություն փոխանակել «առկա եվրոպական խնդիրների» հետ կապված: Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը: «Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև … Նախագահները ուշադրություն են սևեռել մի շարք միջազգային […]
12:58 02.10.2020
ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել տարբեր աստիճանի վիրավորվում։ Ավելի ուշ ՀՀ օդային […]
11:52 02.10.2020
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը «Էրեբունի» ԲԿ-ում դիմավորել է Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողներին։ Տեսանյութը՝ «Հետք»-ի։
11:26 02.10.2020
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրան» մակնիշի ռադիոկայան: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: «Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրան» մակնիշի ռադիոկայան: Դրա վերծանման արդյունքում պարզ է դարձել, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբական լեզվով»,- նշեց Սարգսյանը: