13:03 01.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմագույն շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Կիպրոսի եղբայրական ժողովրդին` մաղթելով շարունակական առաջընթաց, բարօրություն և խաղաղություն: Դարերի խորքից եկող հայ-կիպրական հարաբերությունները բարեկամության բազմաթիվ դրսևորումներ […]
12:37 01.10.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակում արդեն հավաքագրվել է ավելի քան 10 մլն 972 հազար ԱՄՆ դոլար: «Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն Արցախի շփման գծի ողջ երկայնքով ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ […]
10:12 01.10.2020
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը, նրա եղբայր Ադամն ու հայրը՝ Փոլը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար նվիրատվություն կկատարեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դեն Բիլզերյանը, համացանցում ունենալով 35 մլն հետևորդ, նրանց պարբերաբար պատմում է Հայաստանի մասին։ Բիլզերյանները 2018 թվականին ամռանն այցելել էին Արցախ, որտեղ հանդիպել էին սահմանին կանգնած զինվորներին։ «Ես շատ հիասթափված եմ, որ Ադրբեջանը որոշել է […]
09:36 01.10.2020
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական «ILNA»-ին։ Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված ռազմական բախման պատճառը: Այս պատերազմական գործողությունները պատահական ծագած երևույթ չեն, այլ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված լայնածավալ հարձակում, խաղաղ բանակցային գործընթացի կազմակերպված տապալում և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձ: Ի տարբերություն այս տարի հուլիսին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից […]
08:50 01.10.2020
Սեպտեմբերի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 500 քմ, Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ 1 հա: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր […]
00:34 01.10.2020
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին, 3-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին, 4-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
00:03 01.10.2020
Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները։ Մանրամասներն ու արդյունքները կներկայացնենք վաղը»,- գրել է նա։ Our fact-finding mission started […]
23:26 30.09.2020
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հեռախոսազրույցներում հաստատել է պատրաստակամությունը՝ Մոսկվան առաջարկելու որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ և եռակողմ հանդիպման վայր: «Արմենպրես»-ի փախոնցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը: Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: […]
22:36 30.09.2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է կեղծ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը տարբեր հարթակներում։ Այս անգամ կառույցի թվիթերյան պաշտոնական էջում հրապարակել էր լուսանկար, որում իբրև հայ զինվորականներին տեղափոխող ռազմական մեքենան պայթում է։ Պայթյունի հետևանքով զոհված զինվորների լուսանկարը ադրբերաջանական կողմը ներկայացնում էր որպես սեփական բանակի արդյունավետ գործողությունների հետևանք։ Նշենք, որ լուսանկարը այժմ հեռացված է։ Ինչպես տեղեկացնում է Տեղեկությունների […]
22:25 30.09.2020
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 30-ին ԵՄ կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի […]
22:06 30.09.2020
Վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: Զրույցի առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ կողմերն ունեցել են հանգամանալից քննարկում: Վարչապետ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վրա և վերստին ընդգծել ռազմական գործողություններում այդ երկրի ներգրավվածության անթուլատրելիությունը: Նախագահ Միշելը կարևորել է հրադադարի շուտափույթ հաստատումը և […]
21:47 30.09.2020
Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) արտահերթ նիստում քննարկվել է Հայաստանին օգնության հարցը: Հանդիպմանը ներկա են եղել տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, փոխնախագահներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ: «Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, գործողությունների արդյունավետ համակարգման համար ստեղծվեց շտաբ: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել իր պատմական հայրենիքին, կարող է կապվել […]
21:15 30.09.2020
Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումների գրոհայինների տեղափոխման մասին հաղորդագրություններով, ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ: «Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության է՛լ ավելի մեծացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նշվում […]
21:05 30.09.2020
«Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»,-այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
20:37 30.09.2020
Հայաստան համահայկական հիմնադրամ-ի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/797508811085048
20:32 30.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը […]
20:29 30.09.2020
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ: Նախարարը շվեդ գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, այդ թվում՝ տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության թիրախավորման և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման դեպքերը: Զոհրաբ Մնացականյանն իր խոր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական […]
20:24 30.09.2020
Երրորդ երկրները, որոնք միջամտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը որպես պետություններից մեկի աջակից, արջի ծառայություն են մատուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարյովը: «Այն երկրները, որոնք այդ հակամարտությանը միջամտում են որևէ երկրի կողմից՝ բորբոքելով այն, իրենց ռազմական կոնտինգենտն օգնության ուղարկելով ազգային բանակներին կամ […]
20:08 30.09.2020
Հայաստանը քննարկում է Արցախի անկախությունը ճանաչելու հարցը. բացառիկ հարցազրույց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ
19:31 30.09.2020
Պատերազմը ոչ միայն սահմանին է, այլև տեղեկատվական դաշտում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին՝ պարզաբանելով, թե ինչ է կատարվում սահմանին և որ կողմն է իրականում սկսել լայնամասշտաբ պատերազմ: Վարչապետը խոսել է նաև պատերազմում Թուրքիայի ներգրավվածության անհերքելի ու վտանգավոր փաստի, նաև միջազգային կառույցների կողմից դրան համարժեք գնահատական տալու անհրաժեշտության մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:15 30.09.2020
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «ԱԳ նախարար Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց […]
17:00 30.09.2020
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կոչ է արել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օլանդը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ հակամարտությունը սպառնում է բռնկում առաջացնել ողջ տարածաշրջանում: «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հակամարտությունն արդեն հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի: Այն ողջ տարածաշրջանում բռնկման վտանգ է պարունակում: Ֆրանսիան Մինսկի գործընթացի […]
16:39 30.09.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Եվրախորհրդարանի հույն պատգամավոր, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Վանգելիս Մեյմարակիսի պաշտոնական նամակը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին. «Մենք՝ ներքոստորագրյալ եվրախորհրդարանականներս, գրում ենք Ձեզ, որպեսզի արտահայտենք մեր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման վերաբերյալ: Ադրբեջանի ԶՈւ օդային և հրետանային հարձակումները հանդիսանում են […]
16:09 30.09.2020
Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպմանը: Փաշինյանի խոսքերով՝ իր օրակարգում ներառված է հանրապետության անկախությունը ճանաչելու տարբերակը, իսկ որոշումները կկայացվեն «կախված որոշ գործոններից»: «Մեր օրակարգում կա այդպիսի տարբերակ: Կա նաև Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման տարբերակ, կա […]
16:03 30.09.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր ու անխոհեմ է համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հերթական սրման ֆոնին Թուրքիան հայտարարել էր, որ Ադրբեջանին կտրամադրի ցանկացած աջակցություն, որ Ադրբեջանը կխնդրի: «Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարությունների վրա, որոնք ինձ անխոհեմ և վտանգավոր են թվում»,- ասել է Մակրոնը Ռիգայում Լատվիայի […]
15:05 30.09.2020
Սեպտեմբերի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Ալբանական նախագահության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Նիստի ընթացքում հայտարարություններով և ելույթներով հանդես եկան Ալբանիայի նախագահությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ, ՌԴ մշտական ներկայացուցիչները, ԵԱՀԿ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Կիպրոսի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Նորվեգիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, […]
13:38 30.09.2020
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 340 կողմ և 256 դեմ ձայներով պաշտպանել է ներքին շուկայի մասին օրենսդրական նախագիծը, որը հակասում է Brexit-ի սկզբունքներին, հաղորդում է BBC-ն: Այժմ նախագիծը կուղարկվի Լորդերի պալատ: Կառավարությունը պնդում է, որ օրենքը կպաշտպանի Բրիտանիայի ամբողջականությունը: Դա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան ինքնուրույն կկարողանա որոշել իր ապրանքների տեղափոխման հարցը Իռլանդական ծովով, և, փաստորեն, կզրկի […]