09:22 02.10.2020
Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը լիովին սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին: «Մեծապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների էսկալացիայով։ Անհապաղ անհրաժեշտ է զինադադար։ Ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին։ Տևական կարգավորման հնարավոր է հասնել բացառապես քաղաքական բանակցությունների միջոցով։ Լիովին սատարում եմ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին»,-գրել է […]
08:53 02.10.2020
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հաշտության կոչ է արել, իսկ արտաքին ուժերին՝ չմիջամտել հակամարտությանը: «Մենք դեմ ենք, որ հակամարտությունը միջազգայնանա: Մենք կարծում ենք, որ արտաքին ուժերը պետք է դրանից դուրս մնան: Մենք հրադադարի կոչ ենք անում: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ նպաստեն դրան: Մենք խոսել ենք երկու երկրների առաջնորդների հետ […]
08:11 02.10.2020
Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների՝ ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։ Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ ՀՀ օդային տարածքում հոկտեմբերի 1-ի ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչու։
00:30 02.10.2020
ԱՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավման վերաբերյալ․ «Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների հետ փոխկապակցված օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավվածության մասին տեղեկատվությունը փաստաթղթային ապացույցներ է ստանում: Ըստ բազմաթիվ տվյալների, այդ թվում` տարբեր անկախ աղբյուրներից ստացված, Թուրքիան Մերձավոր Արևելքի երկրներում հավաքագրել է […]
00:23 02.10.2020
Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը ենթարկվել են հրետանային ու ԱԹՍ-ներից հարձակման: Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել: Այս տեղեկություններն առանձին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին։ Խաղաղ բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգով տեղեկացրել են, որ հարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները։ Խստորեն դատապարտելի է, որ […]
23:32 01.10.2020
Քիչ առաջ #ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը: Խախտումները րոպե առաջ դադարեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կդիմի Կոնվենցիայով նախատեսված իրավական այլ գործիքակազմերի ևս: Armenian government […]
22:42 01.10.2020
«Այս օրերին Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը Հայաստանի համար անընդունելի է»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօրվա ճեպազրույցում: «Դիվանագիտական խողովակներով բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի նկատմամբ»,- ասել է Նաղդալյանը: […]
22:11 01.10.2020
«Այն վայրերում, որտեղ տեղի են ունենում զինված հարձակումներ և պատերազմական գործողություններ, լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է: Լրագրողների աշխատանքն այդպիսի տարածքներում նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ իրականությունը: Խոսքը արտասահմանյան լրագրողների մասին է: Այն լրագրողներն, ովքեր այսօր վիրավորվել են, նրանք անկախ լրագրողներ են: Լրագրողների անվտանգությունը պետք է ապահովվի ոչ թե այն կոչով, որ արգելեն նրանց մուտքն այդ […]
21:30 01.10.2020
Միջազգային հանրությունը շարունակում է հետևել Արցախի շփման գծում ծավալվող մարտական գործողություններին։ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով հայտարարություն են տարածել Միսնկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Հարցը քննարկման օրակարգ է մտել նաև Եվրոպական խորհրդի նիստում։ Իրանն էլ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին լուրերին, հայտարարել է, որ թույլ չի տա ահաբեկչական խմբավորումների տեղափոխումը Կովկաս։ […]
21:17 01.10.2020
«Երեկ ՊՆ-ի կողմից տվյալներ են տրվել թուրքական միջամտության մասին: Տեղեկություններ կան, որ բոլոր ադրբեջանական ԱԹՍ-ները կիրառվում և ղեկավարվում են թուրք մասնագետների կողմից Էրզրումի և Կարսի հրամանատարական կետերից»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Թուրքիայի այս գործողությունները լրջորեն խոչընդոտում են միջազգային կառույցների՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը: Թուրքիայի կողմից […]
21:12 01.10.2020
Արցախում տիրող իրավիճակի շուրջ արձագանքները միջազգային տեսանկյունից։Արևելագետներ Ռուբեն Մելքոնյանն ու Արմեն Պետրոսյանը Հեռանկարի տաղավարում մեկնաբանել են, թե Թուրքիայի աննախադեպ ներգրավվածությունն ու ապակառուցողական դիրքորոշումը տարածաշրջանում,ինչ վտանգավոր հետևանքներ են պարունակում։ Հատված՝Հեռանկարից․
21:11 01.10.2020
«Ադրբեջանն ամբողջ երկայնքով թիրախավորում է թե՛ ռազմական օբյեկտները, թե՛ խաղաղ բնակչությանը: Հատուկ կերպով քաղաքացիական բնակչությունը թիրախավորվում է, քանի որ եթե հրետանու դեպքում շեղման հնարավորություն կա, ապա ԱԹՍ-ների դեպքում սխալի հնարավորություն գրեթե չկա»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Բեգլարյանը՝ հավելելով, որ թիրախավորումը հենց բարձր ճշգրտություն ունեցող ԱԹՍ-ներով է, կատարվողը միջազգային իրավունքների կոպտագույն խախատում է, […]
20:55 01.10.2020
«Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակավայերը և ենթակառուցվածքները: Այսօր նրանց թիրախում հայտնվել են հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, թեև նրանք ունեցել են հատուկ տարբերանշանով հագուստներ: Ֆրանսիական Լը Մոնդ պարբերականի երկու լրագրողները վիրահատվել են և տեղափոխվում են Երևան: Վիրավոր են նաև հայաստանյան լրատվամիջոցների երկու ներկայացուցիչ»,-միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա […]
20:43 01.10.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր, ուստի Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ: Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ, և նրանց մեկնումն իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների […]
20:04 01.10.2020
Արցախ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ մի քանի րոպեով եղա տանը՝ զավակներիս մոտ: Այս օրերին նրանց միացել են նաև ընկերներիս ընտանիքները: Պինդ ենք, ամուր ենք, մեր հողի տերն ենք: Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթելու ենք»: https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/614357262594984
19:37 01.10.2020
Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի առնչությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ անդամ Չարլի Վեյմերսը: «Էմանուել Մակրոնը հաստատում է, որ Ֆրանսիան փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: […]
18:26 01.10.2020
ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը։ Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
18:09 01.10.2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խոսել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Այս մասին ԱԺ նախագահը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։ «Ընդգծեցի, որ Թուրքիան գործուն մասնակցություն է ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային՝ օգտագործելով նաև օտարերկրյա վարձկանների, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար։ Ի դեպ, այս օրերին իրավիճակի մասին մանրամասն տեղեկացրել եմ 4 […]
17:49 01.10.2020
ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ընթացքում ընդգծել են, որ Արցախի Հանրապետությունում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ՝ կապված տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալներ տեղափոխելու հետ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Նա նշել է, որ խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել արցախա-ադրբեջանական շփման գծում […]
17:41 01.10.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն անվիճելի փաստեր ունի այն մասին, որ Թուրքիայից գործուղված սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։ «Այսօր մենք ունենք տեղեկատվություն, որը հավաստիորեն հաստատում է, որ ջիհադիստական խմբավորումների գրոհայինները լքել են Սիրիայի գործողությունների թատերաբեմը՝ միանալու Ղարաբաղում զինված գործողություններին»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։ Նա այդ հանգամանքը որակել է շատ […]
17:21 01.10.2020
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրավիճակի սրումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ են արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները՝ առանց նախապայմանների։ «Մենք սգում ենք զոհերի համար և […]
17:03 01.10.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թուրքիան անընդունելի է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու վերաբերյալ: «Անընդունելի է, որ Մինսկի խմբի համանախագահները պահանջել են հրադադար Լեռային Ղարաբաղում»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հայտարարելով, թե Մինսկի խմբի համանախագահները նախ պետք է ստիպեն հայկական զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, […]
15:27 01.10.2020
Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու […]
15:18 01.10.2020
Պետության համար այս պատասխանատու և կարևոր պահին, բոլորը պետք է իրենց տեղերում շարունակեն լավագույնս կատարել իրենց աշխատանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Տավուշի մարզի սահմանամերձ դպրոցներն այժմ ուսուցումը շարունակում են հեռավար եղանակով: Խնդրում եմ՝ կրթական պրոցեսին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ` բացառելով անգամ մեկ դասաժամի չեղարկումը: Միայն կրթության միջոցով մենք կկարողանանք […]
15:15 01.10.2020
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հոկտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշվում է. «Լեռնային Ղարաբաղում զինված բախումը սրվում է՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի թվի աճին: Ես սգում եմ բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների մահը, որոնք զոհ են դառնում ռազմական գործողություններին: Ոչ մի քաղաքական նկատառում […]
15:08 01.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Զրույցը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղի ունեցող զարգացումները:
14:12 01.10.2020
Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։ Հադրութին հարվածեցին հրետանիով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
13:45 01.10.2020
Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել է միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: Հավատարմագրման դիմումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են: These days, Foreign Ministry of Armenia has accredited groups of journalists from more than 50 leading international media outlets-about 200 foreign […]