TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+15.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս ֆուտբոլիստը պատրաստ է զենք վերցնել և կամավոր մեկնել առաջնագիծ. armtimes.com

12:59 30.09.2020

Երևանի «Փյունիկի» նախկին, ներկայումս ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստ Դմիտրի Մալյական ռուսական Sport24-ի հետ զրույցում պատմել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին: Այս հարցազրույցին անդրադարձել է armtimes.com-ը: Ռուս ֆուտբոլիստը նշել է, որ մտադիր է կարիերայի ավարտից հետո էլ շարունակել ապրել Հայաստանում. «Այն, ինչ կատարվում […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 326 նոր դեպք

11:09 30.09.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 326 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 6 192 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 2324: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 36 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5413 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:    

̰
Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ The Washington Post-ին

11:01 30.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Washington Post-ին, որում անդրադարձել է Լեռնաիին Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: ՀՀ վարչապետը խոսել է նաև Թուրքիայի ներգրավվածությւան մասին: Դեյվիդ Իգնեշիուսի հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտությունը նոր վտանգավոր շրջադարձ արձանագրեց երեքշաբթի՝ Թուրքիայի կողմից հայկական մարտական ինքնաթիռի խոցման հետ կապված: ՀՀ վարչապետը […]

̰
ՀՀ-ն չի քննարկում ԼՂ հակամարտության գոտի խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը, դիտարկվում է ԼՂ անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Փաշինյան

10:47 30.09.2020

Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում: Նա ավելացրել է, որ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը: «Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական […]

̰ ̰
ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է տանում Արցախ

09:50 30.09.2020

Թիկունքից՝ սահմանին. առաջին անհրաժեշտության պարագաներ՝ փաթեթավորված հոգատարությամբ, ջերմությամբ ու հաղթանակի վստահությամբ: Երևանի և մարզերի բնակիչների կողմից՝ Արցախ ուղարկելու համար տարբեր պարունակություն ունեցող արկղեր են պատրաստվել: Դրանք վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով փոխանցվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, քանի որ ԱԻՆ-ը հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմին է հանդիսանում: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ […]

̰
Բարոյական ոգին բարձր է, ողջ սրտով նրանց հետ ենք․ Սեդա Ազնավուրի գրառումը

09:06 30.09.2020

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, իր ֆեյսբուքյան էջում աջակցություն է հայտնել ռազմաճակատ մեկնողներին։ «Հայաստանի ոստիկանությունն ու զինվորականությունը միավորվում են։ Բարոյական ոգին բարձր է։ Ողջ սրտով նրանց հետ ենք, և թող Աստված պահապան լինի նրանց»,- գրել է Սեդա Ազնավուրը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության […]

̰
«Տեսա, կրակեցի». հերթական նկարահանումներն արցախյան ռազմաճակատից

07:42 30.09.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ ««Տեսա, կրակեցի». հերթական նկարահանումներն արցախյան ռազմաճակատից»։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3285320908170713

̰
ՄԻԵԴ-ը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ բնակչությանը սպառնացող ռազմական գործողություններից

23:54 29.09.2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: «Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ […]

̰
ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը

23:06 29.09.2020

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և դրա զարգացումը` կառույցում 2020թ. Ալբանիայի նախագահության համատեքստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նիստի սկզբում, Մշտական խորհուրդը նախագահող դեսպան Իգլի Հասանին կրկին հայտարարել է ԵԱՀԿ նախագահողի տագնապի մասին, որը կապված է տեղում իրավիճակի վատթարացման և շարունակվող բախումների հետ: […]

̰
Ադրբեջանն արդեն ուղղակիորեն ռմբակոծում էր Հայաստանի Հանրապետության գյուղերը. Փաշինյանը՝ «Россия-1» հեռուստաալիքին

23:02 29.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: Հարց – Բարև Ձեզ, Նիկոլ Վովայի: Առաջին հերթին կխնդրեինք Ձեզ մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում հենց այս պահին: Շատ տագնապային լուրեր են ստացվում: Վարչապետ […]

̰
Փաշինյանը «60 րոպե» հաղորդմանն անդրադարձել է բանակցային գործընթացներին

22:48 29.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: «Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է, դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, բանակցությունների […]

̰
Փաշինյանը կոչ է արել միջազգային հանրությանը պարտադրել Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից

22:24 29.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: Վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը պարտադրել Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից: «Հայաստանը պետք է օգտագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել իր միջազգային մի շարք գործընկերների հետ

22:16 29.09.2020

Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական քաղաքականության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթոնի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին […]

̰
Հայ պաշտոնյաները ուշադրություն են հրավիրել ադրբեջանական ագրեսիայի ծրագրված լինելու և թուրքական մասնակցության վրա

21:32 29.09.2020

ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին այսօր ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ներկաների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու հանգամանքի և փաստերի վրա: Նա խոր մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության առնչությամբ: Այսօր միջազգային գործընկերներին իրավիճակը ներկայացրել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

21:14 29.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ Վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող զարգացումներին: ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերի իրականացումը:  

̰
Փաշինյանը ակնհայտ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնեցված գործողություններն Արցախի դեմ

21:00 29.09.2020

Ադրբեջանը նախապես պլանավորված ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրիտանական «The Spectator» ամսագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում: Մենք բարոյական և քաղաքական պարտականություն ունենք պաշտպանել այնտեղի մեր հայրենակիցներին: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Իրավիճակն այժմ սրվում է, քանի որ Ադրբեջանը շարունակում […]

̰ ̰
Բոլորը պետք է հարգեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը. Մելանի Ժոլի

20:14 29.09.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությքան պատգամավոր Արման Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է  Կանադայի տնտեսական զարգացման նախարար Մելանի Ժոլիի թվիթերյան գրառումը. «Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի իրադարձություններով։ Հայ համայնքի անդամները երկար ժամանակ բարձրաձայնում էին քաղաքացիական անձանց պաշտպանության և տարածաշրջանի խաղաղության ապահովման կարևորության մասին իրենց մտահոգությունները։ Ես կանգնած եմ նրանց կողքին։ Բոլորը պետք է պահպանեն հրադադարը և […]

̰
ԵՄ-ն պետք է դատապարտի ագրեսիան․ անհապաղ կրակի դադարեցում.Եվրախորհրդարանի պատգամավոր

20:07 29.09.2020

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում  է կատարել. «Եվրախորհրդարանի փոխնախագահը հանդես է եկել Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի միջամտությունը դատապարտող հայտարարությամբ։ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեներում ԵՄ պատվիրակության անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի մամլո հաղորդագրությունը․ ԵՄ-ն պետք է դատապարտի ագրեսիան․ անհապաղ […]

̰
Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենի հողին ոչ միայն մեր մարտական ոգու ու ազգային արժեքների, այլ նաև մեր խոր հավատքի շնորհիվ․Արայիկ Հարությունյան

19:45 29.09.2020

Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենի հողին ոչ միայն մեր մարտական ոգու ու ազգային արժեքների, այլ նաև մեր խոր հավատքի շնորհիվ: Աղոթում ենք մեր ժողովրդի համար, մեր բոլոր այն տղաների համար, ովքեր արիաբար պաշտպանում են հող հայրենին, աղոթում ենք մեր հերոս նահատակների հիշատակի համար, ովքեր իրենց կյանքը մատաղ արեցին հանուն հայրենիքի.․․ Աստված պահապան բոլորիս՝ֆեյսբուքի իր […]

̰
Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան

19:37 29.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի Զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսիային ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը: «Օրեր առաջ Ադրբեջանի […]

̰
Ադրբեջանը  շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները

19:17 29.09.2020

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/187019199605535

̰
Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան․ Նիկոլ Փաշինյան

19:04 29.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել: «Ադրբեջանը՝ Թուրքիայի ակտիվ քաղաքական ու ռազմական աջակցությամբ, Հայաստանի տարածքում ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խարխլելու Ադրբեջանի փորձերին»:

̰
Պաշտպանության բանակը ճշտում է զոհերի տվյալները և հայտնում  երեք զինծառայողի ողջ լինելու մասին

18:56 29.09.2020

Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական […]

̰
Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք․ Արայիկ Հարությունյան

18:43 29.09.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել են  կամավորական տղաներին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՀ նախագահը և տեսանյութ հրապարակել․ Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորական տղաներին: Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն: Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու […]

̰
Ուժեղ կարկուտն ու անձրևը հեղեղել են Ստամբուլը

18:32 29.09.2020

Մի շարք լրատվամիջոցներ տեսանյութ են հրապարակել Թուրքիայում տեղացող ուժեղ կարկտից ու հեղեղումից: Ռուսական НТВ-ն կից գրառում է արել՝ ասելով՝ տեղատարափը հեղեղում է Ստամբուլը:   https://www.facebook.com/ntvofficial/videos/356982788979917/  

̰
Սերբիայի նախագահը կոչ է անում կասեցնել ռազմական գործողությունները

18:11 29.09.2020

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կոչ է արել դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: «Մենք խաղաղություն ենք ցանկանում, նրանք մեզ համար երկու եղբայրական և բարեկամական ժողովուրդներ են։ Մենք նրանց ցանկանում ենք այս ամենը հնարավորինս արագ կասեցնել։ Ձևականության նման է հնչում, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բայց հավատացեք՝ խաղաղությունն ամեն ինչից կարևոր է։ Մենք հավատում […]

̰
Պեսկովը Թուրքիային հորդորել է Ղարաբաղի հարցով «կրակին յուղ չլցնել»

16:00 29.09.2020

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարան կարող է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում: «Կրեմլում ելնում են կրակի և ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունից: Ռազմական աջակցության մասին ցանկացած հայտարարություն միանշանակ «կրակին յուղ լցնել է»»,- շեշտել է Պեսկովը: […]

̰ ̰
BACK_TO_TOP