TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արվում է ամեն բան, որ թույլ չտրվեն այլ ապակայունացնող ազդեցություններ դրսից. ՌԴ դեսպան

15:55 29.09.2020

«Ռուսաստանն ի սկզբանե շատ ակտիվ գործել է հօգուտ հակամարտության դեէսկալացիայի»,- լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մեր դիրքորոշումը կոնկրետ է. ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և կողմերը պետք է վերադառնան բանակցային գործընթացին. փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,-ասել է նա՝ նշելով, որ ՌԴ-ի խնդիրն է միջնորդի կարգավիճակում կողմերի համար […]

̰
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի հայտարարությունը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

15:50 29.09.2020

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը։ Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Վիկտոր Բիյագովը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետանու և օդուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը և դրան հետևած սադրիչ գործողությունները: ՀՀ մշտական […]

̰
ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար

15:22 29.09.2020

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ պատրաստվում է արդյոք կազմակերպությունը քննարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի հրետակոծության խնդիրը: «Որպեսզի այդ հարցը քննարկվի ՀԱՊԿ-ում, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին` համապատասխան խնդրանքով: Նման խնդրանք ՀԱՊԿ […]

̰
Ֆրանսիան կոչ է անում քննարկել Ղարաբաղյան հակամարտության թեման ՄԽ-ի շրջանակներում

15:11 29.09.2020

Ֆրանսիան այսօր հայտարարել է, որ կոչ է անելու հայ-ադրբեջանական հակամարտության թեման քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները՝ փորձելով լուծել սրվող հակամարտությունը Հարավային Կովկասի երկու երկրների միջև: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: «Մենք առաջիկա օրերին կսկսենք Մինսկի խմբի համակարգումը՝ պարզելու համար՝ ինչ է կատարվել, ով է պատասխանատու […]

̰
ՌԴ Պետդուման պատրաստակամություն է հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի խաղաղ կարգավորմանը

15:01 29.09.2020

ՌԴ Պետդուման այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ընդունել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում երկու կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և պատրաստակամություն է հայտնում տրամադրել միջնորդական օգնություն խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտնում է ТАСС-ը։ Մասնավորապես, ռուս պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ […]

̰
ՌԴ-ում Պետդումայի կորոնավիրուսով հիվանդ 18 պատգամավոր հոսպիտալացվել է

14:49 29.09.2020

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ COVID-19-ով հիվանդացած պատգամավորների թիվը մեկ շաբաթվա ընթացքում ավելացել է: ՌԴ խորհրդարանի ստորին պալատը մասնակիորեն անցնում է հեռակա աշխատանքի, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Մեզ մոտ անցած երկուշաբթի 10 պատգամավոր կար, որոնք կորոնավիրուսով հիվանդանոցային մահճակալների վրա են, այսօր 18 պատգամավոր կա։ Իսկ հիվանդացած, հակամարմիններ ունեցող պատգամավորների թիվն այժմ 60 է»,- հայտնել […]

̰
Ադրբեջանը, օգտագործելով թուրքական ԱԹՍ-ներ, հարձակվել է Վարդենիս քաղաքի վրա՝ պատճառելով քաղաքացիական բնակչության կորուստներ. Զ․Մնացականյան

14:31 29.09.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ում գրել է. «Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի երրորդ օրն Ադրբեջանը, օգտագործելով թուրքական ԱԹՍ-ներ, հարձակվել է Հայաստանի Վարդենիս քաղաքի վրա՝ պատճառելով քաղաքացիական բնակչության կորուստներ»: On the third day of its aggresion against #NagornoKarabakh, #Azerbaijan attacks @Armenia town of #Vardenis with the use of #Turkey UAVs, causing civilian casualty. This action will […]

̰
Թուրքիան պետք է դադարեցնի ցանկացած աջակցության տրամադրում Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական

14:21 29.09.2020

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի անդամ Ջեյսոն Քրոուն դատապարտում է Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած գործողություններն ու կոչ է անում Թուրքիային չաջակցել Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Ես դատապարտում եմ ադրբեջանական հարձակումները Արցախի վրա և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բռնությունները: Ավելին, Թուրքիան պետք է դադարեցնի ցանկացած աջակցության և հարձակման հնարավորության ընձեռում […]

̰
Կիպրոսի խորհրդարանի նախագահն անելու է հնարավորը մեր դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ. Արարատ Միրզոյան

13:51 29.09.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսեցի Կիպրոսի խորհրդարանի նախագահ, իմ եղբայր Դիմիտրիս Սիլուրիսի հետ։ Պրն․ խոսնակը լավատեղյակ էր իրավիճակի մանրամասներին և իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքները փոխանցեց հայ ժողովրդին։ Պրն․ Սիլուրիսը հավաստիացրեց, որ անելու է հնարավորը մեր դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ»։

̰
ՏՄՊՊՀ-ն նույնպես անցել է ռազմական դրության պայմաններում նախատեսված գործառույթների իրականացմանը. Գեղամ Գևորգյան

13:36 29.09.2020

 ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Սիրելի հայրենակիցներ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի արդյունքում մեր զինվորներն այսօր կյանքի կռիվ են տալիս առաջնագծում՝ պաշտպանելու իրենց պապերի հայրենիքում ապրելու և արարելու իրավունքը: Մեր երկրում հայտարարված է ռազմական դրություն, պետական մարմիններն աշխատում են 24-ժամյա արտակարգ ռեժիմով: ՀՀ ՏՄՊՊՀ-ն նույնպես անցել է ռազմական դրության պայմաններում նախատեսված […]

̰
Այս պահին սնունդ հավաքելու իմաստ չկա. մեր զորքը սննդի խնդիր չունի. Արծրուն Հովհաննիսյան

13:13 29.09.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. Հարգելի հայրենակիցներ, տարատեսակ օգնությունները որ կազմակերպում եք, պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ։ Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային։ Այս պահին, օրինակ, սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի։

̰
Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին․ Արծրուն Հովհաննիսյան

12:44 29.09.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ այս պահին հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը։ Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան։ Խոսքը վերաբերում էր քաղաքացիական ավտոբուսին ուղղված հարվածին, ինչի հետևանքով այն այրվել է։

̰
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս. Քլոե Քարդաշյան

12:38 29.09.2020

Արցախի համար դրամահավաքին մասնակվցելու կոչ է արել նաև Քլոե Քարդաշյանը: Նա իր մտահոգությունն է հայտնել իրավիճակի սրման վերաբերյալ։ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս։ Ես աղոթում եմ յուրաքանչյուրի անվտանգության ու առողջության համար։ Կոչ եմ անում միանալ ինձ ու Էրիկ Իսրայելյանին (ԱՄՆ-ում բնակվող հայ պրոդյուսեր)՝ կիսվելու Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակման վերաբերյալ […]

̰
Չի դրվում որևէ տարբերություն քաղաքացիական բնակչության և ռազմական օբյեկտների միջև․ Թաթոյան

12:14 29.09.2020

Ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանին իրավիճակի վերաբերյալ տեղեկություններն ամփոփել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են թեժ մարտեր, մոտ 60 կորուստով հետ է շպրտվել, այս պահին մարտերը շարունակվում են, և ինչպես նշեց ՊՆ-ն, սպասեք հուժկու պատասխանի, իրավիճակն արագ է փոխվում, րոպեների ընթացքում կարող են հայտնվել նոր լուրեր»,-ասել է նա: Մարդու […]

̰
Մարտունիի զորամասի՝ լրիվ շարքից հանվելու Ադրբեջանի հայտարարությունն ապատեղեկատվություն է․ ՊԲ

11:44 29.09.2020

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվ շարքից հանվել է, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում: ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ են հասցնում նախահարձակ հակառակորդին:

̰
Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Արծրուն Հովհաննիսյան

11:40 29.09.2020

Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամամակ։ Վարդենիսում համառ մարտեր, որպես այդպիսին, չկան։ Նշվում է նաև, որ մեր դիվիզիաներից մեկի հրետանու պետի զոհվելը ևս սուտ է։

̰
ԵԿՄ վարչության Հատուկ վաշտի կամավորները ճանապարհ ընկան առաջնագիծ

11:20 29.09.2020

ԵԿՄ վարչության Հատուկ վաշտի կամավորները ճանապարհ ընկան առաջնագիծ։ Այս մասին հայտնել է Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ ներկայացնելով տեսանյութ։ https://www.facebook.com/sasun.miqaelyan/posts/10160294464648989  

̰
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք

11:09 29.09.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամերիկահայությունը չի քնում: Տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում՝ վերադառնում հայրենիք: Դա անում են 1, 15, 20, 30 ու 40 տարի առաջ ԱՄՆ եկածները: Եկեղեցիներում դրամական հանգանակության հերթեր են: Ավելին՝ նախաձեռնություններից մեկով կոչ է արվել տոմսերի մեկ ուղղության մեկ անձի համար նախատեսված 1000-ական […]

̰
Ադրբեջանի կառավարության կայքերը, այդ թվում ՊՆ կայքը, հարձակման տակ են

10:44 29.09.2020

Ադրբեջանի կառավարության կայքերը հարձակման տակ են: Դրանց թվում է նաև ՊՆ կայքը։ Այս մասին հայտնում է «Մոնթե Մելքոնյան» կիբերբանակի ֆեյսբուքյան էջը։

̰
Խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին կտրամադրվի հոգեբանական աջակցություն

10:11 29.09.2020

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ, հոգեբանական աջակցության ծառայություններ է կազմակերպում այն երեխաների համար, որոնք կունենան դրա կարիքը։ Գործընթացում կներգրավվեն նաև դպրոցների հոգեբանները՝ ուսումնական հաստատությունում այդ մասնագետի առկայության դեպքում։ Այդ նպատակով կգործի նաև անվճար թեժ գիծ՝ 08-0001-007՝ խոցելի խմբերում գտնվող երեխաներին և նրանց […]

̰
Աղոթում եմ Հայաստանի համար. Քայնե Ուեսթի գրառումը

10:08 29.09.2020

Ամերիկացի ռեփեր Քայնե Ուեսթը թվիթերյան իր էջում աղոթք-գրառում է կատարել․ «Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում ենք Բրեոննա Թեյլորի (ոստիկանական կրակից սպանված աֆրոամերիկուհի-խմբ․) ընտանիքի համար, աղոթում ենք համաճարակից ավերված աշխարհի համար: Աղոթում եմ, որ Աստծո սերը պահպանի մեզ բոլորիս, պահպանի մեր ընկերներին և ընտանիքին, փափկացնի աշխարհի սրտերը, շնորհակալություն եմ հայտնում Աստծուն մեր կյանքի համար: Հիսուսի անունով՝ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը հերքում է ադրբեջանական կողմի մեղադրանքը՝ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ

09:49 29.09.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ․ «Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ: Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ: Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության […]

̰ ̰
Քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը․ Մակունց

09:31 29.09.2020

Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

̰
Քանի որ կամավորներն իրար հերթ չեն տալիս, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում, հպարտ եմ քեզանով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ․ Արծրուն Հովհաննիսյան

08:55 29.09.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորները իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում: Հպարտ եմ քեզանով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»:

̰
Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել․ կան վիրավորներ

08:41 29.09.2020

Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել. կա 3 վիրավոր։ Այս մասին ArtsakhTV-ի հետ զրույցում հայտնել է շրջկենտրոնի ղեկավարը։ «Բնակչության մեջ խուճապ չկա, առաջնագծի հետ կապը պահվում է։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է որոշակի օգնություն։ Միաժամանակ վերահսկվում է ամբողջ շրջանը, համայնքները, որպեսզի վիրավորների, զոհերի վերաբերյալ արագ արձագանք լինի։ Հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է […]

̰
Արցախի ԱԳ նախարարը կարևորում է ռազմական գործողությունների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշումը

00:34 29.09.2020

Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կարևորում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին հաջորդած ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մայիլյանն ասաց սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը ոչ միայն նշեց, որ պետք է բացառել ուժի կիրառումը, այլև նշեց, որ չպետք է ռազմական գործողություններին ներգրավվեն երրորդ երկրները: ԱՄՆ […]

̰
Ուրուգվայում ԼՂ ֆորումը տարածել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն

00:31 29.09.2020

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում գործող Ուրուգվայի Լեռնային Ղարաբաղի ֆորումը տարածել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն։ «Արմենպրես»-ի հայտարարությունում, մասնավորապես, վերնագրված է՝ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի դատապարտման վերաբերյալ Ուրուգվայի Լեռնային Ղարաբաղի ֆորումի հայտարարությունը: «Մտահոգված Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնածավալ և անսպասելի հարձակումից՝ օդային և ցամաքային ճանապարհներով, որը մինչ այդ ներառել էր նաև մայրաքաղաք Ստեփանակերտի ռմաբակոծումը, […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ

23:49 28.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում: ՄԱԿ-ի […]

̰
Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա

23:26 28.09.2020

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության  գոտում լարվածության աճի կապակցությամբ եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակչության շրջանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարությունը տարածել է հունական «Greek city time»-ը: «Բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել […]

̰
BACK_TO_TOP