23:20 28.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ: Այս մասին գրել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ «Վերջինիս հետ քննարկեցինք Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան: Եւս մեկ անգամ փաստեցի, որ Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության […]
23:15 28.09.2020
ԱՄՆ կոնգրեսական Կարոլին Մալոնին Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Մալոնին նաև դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները: «Ես վճռականորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը: Չափազանց կարևոր է, որ Թրամփի վարչակազմը դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատանքներ […]
23:05 28.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20:00-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի հետ: ՀՀ վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային և խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից ի վեր Թուրքիան […]
22:57 28.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ […]
22:40 28.09.2020
Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե։ Այս մասին տեղեկացրել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Հիշեցնենք, որ հղի կինը երեկ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով լուրջ վիրավորում էր ստացել:
22:06 28.09.2020
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Շերմանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ ԱՄՆ-ին կոչ անելով դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին: «Մենք պետք է դատապարտենք այս ագրեսիան և հորդորենք Բաքվին դադարեցնել հարձակողական ռազմական գործողություններն ու վերադառնալ խաղաղ բանակցային սեղան: Մենք պետք է դադարեցնենք ռազմական օգնությունն Ադրբեջանին […]
21:36 28.09.2020
Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին: ԱԳ նախարարը Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների ղեկավարներին հանգամանալից ներկայացրեց արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում […]
20:06 28.09.2020
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակինԱյս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ. «Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը և վերադառնալ բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական […]
19:37 28.09.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են: Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, […]
19:18 28.09.2020
ՄԻԵԴ-ը մամուլի հաղորդագրություն տարածեց Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու մասին: Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, […]
19:05 28.09.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին է ուղարկել հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով: Այս մասին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում․ «Սա հատուկ ընթացակարգ է ու այսպիսի […]
18:48 28.09.2020
Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն: Կոմիտեն նաև հայտնում է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև Վրաստանի կառավարության հետ, որպեսզի Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ: ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում […]
18:21 28.09.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ նշելով․ «Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը»: https://www.facebook.com/arcrun/posts/3386223761413208
18:15 28.09.2020
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հարցազրույցներ է տվել վրացական առաջատար «Ռուսթավի 2», «Իմեդի» և Վրաստանի հանրային հեռուստաընկերություն լրատվամիջոցներին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը: Հարցազրույցներում դեսպանը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի՝ ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմատենչ հայտարարությունները` նշելով, որ բազմազգ Վրաստանն […]
15:59 28.09.2020
Կրեմլում ուշադրություն են դարձրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ալեքսեյ Նավալնիի հանդիմանը Շարիտե կլինիկայում: Գերմանիայի կառավարության նախարարների վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը հաստատել է այն տեղեկությունը, որ Մերկելն այցելել է Նավալնիին Շարիտե կլինիկայում՝ նրա ստացիոնար բուժման ժամանակ: Գերմանական Spiegel ամսագիրը ավելի վաղ հայտնել էր, որ այդ հանդիպումն անցել է գաղտնի ռեժիմով: Մինչդեռ, Նավալնին իր Twitter-ում […]
15:45 28.09.2020
Այսօր Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՍԻՐԻԶԱ – Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր, Հունաստանի արտաքին գործերի նախկին նախարար Գեորգիոս Կատրուգալոսի հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, և բոլոր կողմերը պետք է ինքնազսպվածություն ցուցաբերեն` Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու […]
15:13 28.09.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) արտաքին հարցերով խոսնակ Միշայել Գալերը և մեծությամբ երկրորդ խմբակցության՝ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի (S&D) արտաքին հարցերով համակարգող Տոնինո Պիցուլան անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Պատգամավորները մասնավորապես նշել են. «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի […]
15:05 28.09.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի ուսանողներ, հիմա ճիշտ ժամանակն է ձեր գիտելիքն ի շահ պետության կիրառելու և, մասնավորապես, լեզուների ձեր գիտելիքով մեդիապայքարին աջակցելու համար: Խնդրում եմ և հորդորում ստորև ներկայացված պաշտոնական աղբյուրների նյութերը ակտիվորեն թարգմանել օտար լեզուներով և տարածել սոցցանցերում՝ Facebook, Twitter և այլն: #ՀաղթելուԵնք ✅Facebook՝ 1️⃣Հայկական միասնական տեղեկատվական […]
14:40 28.09.2020
G20-ի ղեկավարների հանդիպումը, որը նախատեսված է նոյեմբերի 20-21-ը, կանցկացվի առցանց ձևաչափով, հաղորդում է G20-ի պաշտոնական կայքէջը: Մեծ քսանյակի գագաթնաժողովում նախագահելու է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: «Առաջիկա գագաթնաժողովը նվիրված է լինելու մարդկային կյանքի պահպանմանն ու տնտեսական աճի վերականգնմանը: Պետք է դիտարկվեն կորոնավիրուսի համավարակի ժամանակ ի հայտ եկած խոցելի կողմերը։ Պետք է […]
14:38 28.09.2020
Կրեմլը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և գործընթացը տեղափոխել քաղաքական և դիվանագիտական հուն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին, կարծում ենք, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և հակամարտության կարգավորման գործընթացը, որպես այդպիսին, ինչպես նաև ներկայիս սրման հետևանքներով, տեղափոխվի քաղաքական […]
14:21 28.09.2020
Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև Ավստրիայի խորհրդարանի անդամ, հայ-ավստրիական բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերը՝ շեշտելով, որ Ավստրիան միջազգային հանրության հետ պետք է ամեն ինչ անի, որ պատերազմն անմիջապես դադարեցվի: «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայկական գյուղերի վրա հարձակումներ, սպանված քաղաքացիներ, երկու կողմերում էլ պայքարելու պատրաստակամություն, և Թուրքիան միանգամից ցանկանում […]
14:11 28.09.2020
Չինաստանի ԱԳՆ-ը զսպվածության ու հանդարտության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին և հույս հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով, փոխանցում է Reuters-ը։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը համապատասխանում է բոլոր կողմերի շահերին։
13:39 28.09.2020
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում: Այն սկսել է հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Հիմնական զեկուցող Արարատ Միրզոյանը նախ ասել է, որ իր հրապարակած հայտարարությունը ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հեղինակել են ԱԺ երեք խմբակցություններ։ Այն հեղինակված է իր, Լիլիթ Մակունցի, Արման Աբովյանի և Էդմոն Մարուքյանի ստորագրություններով: Ասել է, որ այն կարող […]
12:50 28.09.2020
Լոռեցի կամավորներին Արցախ են ճանապարհել ասմունքով ու երգով։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Մեր Ջիվան Սարգսյանը և Արմեն Ներսիսյանը ասմունքով ու երգով, իսկ Սրբազանը իր աղոթքով ճանապրհում են լոռեցի կամավորներին դեպի Արցախ: Աստված բոլորին պահապան !!! Երգ ու պարով, ասմունքով ու աղոթքով հաղթանակած վերադառնաք տուն !!!»։
12:23 28.09.2020
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը կոչով դիմել է քաղաքացիներին․ «Սիրելի մայրեր և քույրեր Պատերազմական վիճակի պատճառով հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է: Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին: Զորակոչային տարիքը լրացած […]
12:14 28.09.2020
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թիկունքը՝ մշակույթ. Մենք հզոր ենք մեր հոգով. սա քաղաքակրթությունների պատերազմ է, և առաջադեմը պետք է հաղթի: Միայն ուժեղ բանակը և ամուր թիկունքն են, որ ապահովում են հաղթանակ, որում ոչ մի վայրկյան չեմ կասկածում: Ամենակարևորը հիմա մեկ բռունցք դառնալն է` անկախ նրանից՝ ով որտեղ է: Մեր […]
09:58 28.09.2020
Հունաստանը դատապարտել է մարդկային կորուստները և հայտարարել, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը մեղմելու ջանքերին: Այս մասին Հունաստանի ԱԳՆ-ը հայտնել է Twitter-ի իր էջում՝ երեկ երեկոյան Հունաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Նիկոս Դենդիասի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցից հետո։ «ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվեցին Հունաստանի և Հայաստանի միջև բարեկամական ամուր կապերը: […]
09:41 28.09.2020
Սենատոր Բոբ Մենենդեսը խստորեն դատապարտել է ԼՂ-ի դեմ ուղղված Ադրբեջանի մարտական գործողությունները։ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով նպաստի հրադադարի հաստատմանը»,- նշված է նրա թվիթերյան գրառման մեջ։ I […]
09:27 28.09.2020
ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Պաշտպանության բանակը վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր, հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստ։