Եվրախորհրդարանի պատգամավորները անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Եվրախորհրդարանի պատգամավորները անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային

15:13 28.09.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) արտաքին հարցերով խոսնակ Միշայել Գալերը և մեծությամբ երկրորդ խմբակցության՝ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի (S&D) արտաքին հարցերով համակարգող Տոնինո Պիցուլան անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

Պատգամավորները մասնավորապես նշել են.

«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Պայմանավորվածության համաձայն՝ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Պետք է կանխել լայնամասշտաբ պատերազմը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Բոլոր կողմերից կտուժեն մարդիկ»։
Միշայել Գալեր

«Դատապարտում եմ Ադրբեջանի գործողությունները: Անհրաժեշտ է վերադառնալ բանակցային գործընթացին` հիմնված ԵԱՀԿ համաձայնեցված 3 սկզբունքների վրա, այն է` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և հատկապես` ուժի չկիրառում: Կոչ եմ անում միջազգային դերակատարներին` Մինսկի խմբի համանախագահներին, աշխատել երկու կողմերի հետ էլ»։
Տոնինո Պիցուլա

На изображении может находиться: текст «Michael Gahler @gahler_michael 1d Azerbaijan must immediately stop its military activities in Nagorno Karabakh. It was agreed that a solution to the conflict will be sought peacefully through negotiations. A fully fledged war between AZE and ARM must be prevented. It is the people on all sides that will suffer. 77 604 984»
На изображении может находиться: один или несколько человек, текст «Tonino Picula @TPicula 17h Call out Azerbaijani actions. Return to negotiations on the basis of OSCE- agreed parameters an 3 principles: territorial integrity, self/determination and especially non use of force Also, call on all international actors-Minsk Group co-chairs-to work with both sides. 107 22 고 65»
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

13:30 28.06.2025

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

13:14 28.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

BACK_TO_TOP