Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու. Մասիս Մայիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու. Մասիս Մայիլյան

00:33 28.09.2020

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ճեպազրույցի ժամանակ նշեց.

«Մենք առավոտից արդեն կապի մեջ ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Այս ագրեսիայի մասին տեղեկացված են նաև ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները։ Համանախագահները այս թեմայով հանդեն են եկել հայտարարությամբ»։

Նա հիշեցրեց, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն է ընդունել, որտեղ նշվել է, որ ագրեսիայի հեղինակն ադրբեջանական կողմն է։

«Սա ադրբեջանական կողմի հերթական ագրեսիան է։ Եվ, ընդհանրապես, այդ ագրեսիվ գործողությունները միշտ իրականացվել են Ադրբեջանի կողմից, բայց միշտ ապարդյուն իր համար։ Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու»,-ասաց նախարարը։

«Ակտիվ աշխատանքներ ենք տարել այսօր. տարբեր միջազգային կառույցների հետ ենք աշխատել. իրազեկել ենք իրավիճակի մասին. նպատակ ենք ունեցել, որ մեր արտերկրի գործընկերներն իմանան թե ով է ագրեսիայի նախաձեռնողը»,-ասաց Մայիլյանը և նկատեց, որ միջազգային արձագանքը եղել է շատ բուռն. բոլոր միջազգային կառույցները հայտարարություններ են ընդունել՝ արձագանքելով իրավիճակին։

Նա ընդգծեց, որ հայտարարությունների հիմնական մեսիջն այն է, որ անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների, ինպես նաև որոշ հայտարարություններում նշված է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։

ԱԳ նախարարը նշեց, որ պետությունների կողից հնչած կոչերը ևս ուղղված են եղել կայունության հաստատմանը։

«Միայն Թուրքիան է հանդես եկել միակողմանի և ագրեսիվ հայտարարություններով»,-նկատեց նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

Mehr. Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

21:15 18.06.2025

Mehr. Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Գործակալությունը չի նշում, թե որ թիրախներն են ենթարկվել իրանական հարվածներին։ ...

Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին

21:09 18.06.2025

Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […] ...

BACK_TO_TOP