21:47 16.09.2020
Վերջին երկու տարիներին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում բարեփոխումներն աննախադեպ աճ են արձանագրել։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում մանրամասնել է նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ցավոք սրտի, ձեր հրապարակումներում մեր բարեփոխումները քիչ են արտացոլվում, գերակշռողը սենսացիոն վերնագրերն են»,- ասել է նա: Ասուլիսն այս երանգով սկսեց նախարար Արայիկ Հարությունյանը և ընդգծեց, որ այսօրվա հանդիպման բուն նպատակը՝ իրենց […]
21:37 16.09.2020
Վերջերս նկատվում է սփյուռքից, մասնավորապես՝ Լիբանանից մեր հայրենակիցների հոսք Հայաստան։ Ի թիվս այլ գերատեսչությունների՝ ոստիկանությունը նույնպես այս ուղղությամբ իրականացնում է համապատասխան աշխատանք։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, համագործակցելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ, սկսել է իրազեկումների շարք։ Պարբերաբար տրվում է տեղեկություն՝ ոստիկանության տարածքային բաժինների, դրանց տեղակայման վայրերի վերաբերյալ և կոնտակտային տվյալներ։ Սփյուռքից […]
21:28 16.09.2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությոունը մեկնաբանություն է տարածել․ Ադրբեջանի ԱԳՆ կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքի կապակցությամբ, որտեղ փորձ է արվում լիբանանահայ մի քանի ընտանիքների Արցախի Հանրապետություն տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում։ Արցախի ԱԳՆ-ից անհրաժեշտ են գտնում նշել հետևյալը․ «Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց պարտքն են համարում […]
21:06 16.09.2020
Նորվեգիայում 77 հոգու սպանած Անդերս Բրեյվիկը վաղաժամ ազատման հայտ է ներկայացրել: Այդ մասին նորվեգական Verdens Gang-ին հայտնել է նրա փաստաբանը: Վերջինս նշել է, որ Բրեյվիկը նման խնդրանք ներկայացնելու իրավունք ունի: Ավելին՝ Բրեյվիկը մտադիր է նաև դատի տալ պետությանը իր քաղաքացիական իրավունքները խախտելու համար: Բրեյվիկը բանտում է արդեն 8 տարի: Հիշեցնենք, որ Բրեյվիկի անունը հայտնի դարձավ […]
20:24 16.09.2020
«Ռոսպոտրեբնադզոր» -ը հերքում է ջրի և սննդի մեջ նոր կորոնավիրուսային վարակի հայտնաբերման արդյունքները:Ըստ ծառայության տարածած հաղորդագրության, կորոնավիրուսի եզակի նմուշները հայտնաբերվել են միայն շրջակա միջավայրի մակերեսների վրա : Սպառողների իրավունքների պաշտպանության և վերահսկողության դաշնային ծառայությունը ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա , որ մի շարք լրագրողներ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի ներկայացրած ներկայացված տվյալները սխալ են […]
19:21 16.09.2020
CNN հեռուստաընկերության հաղորդմամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգներում աճուրդի է հանվել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի մազի փունջը, ինչպես նաև հեռագիրը նրա արյան բծերով: Գործարքի գումարը գերազանցել է 81 հազար դոլարը։ Անանուն գնորդը ձեռք է բերել ամերիկացի առաջնորդի մազերի փունջը, որը կտրվել էր դիահերձման ընթացքում՝ Լինքոլնի սպանությունից 24 ժամ անց, Վաշինգտոնի Ֆորդի թատրոնում 1865 թվականի ապրիլի 14-ին: […]
19:08 16.09.2020
Խորհրդարանում, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի բանակցություններին, վարչապետը տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նշանակված հանդիպում չկա, կան քննարկումներ: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը կառուցողական է եղել և այն համապատասխանում է բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ Հայաստանի պատկերացումներին: «Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, բայց նաև ասել ենք, որ այդ սկզբունքները […]
18:19 16.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը լուծված է: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում ընթացող հարցուպատասխանի ժամանակ: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, սակայն, դա չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: «Կառավարությունը թեկնածուի ընտրության որոշումը կայացրել է իր լիազորությունների շրջանակում, քննարկումներ ենք իրականացրել՝ ոչ միայն կառավարության շրջանակում, և որոշել ենք, որ պետք է […]
17:00 16.09.2020
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, ըստ որի՝ նա հրաման է տվել պահպանել անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությունն ու զգոնությունը: «Ադրբեջանական սադրանքից հետո պաշտպանության նախարարի նման մտահոգված արձագանքը լիովին կանխատեսելի է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Շուշան Ստեփանյանը: Հասանովը, անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին, նշել է, որ հրաման […]
16:57 16.09.2020
Արևելյան Միջերկրածովում լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ծովային սահմանները ճշգրտելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիցը Աթենքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Միցոտակիսը նշել է, որ եթե հնարավոր չլինի հասնել պայմանագրի կնքմանը, ապա խնդիրը պետք է տեղափոխել Հաագայի […]
16:21 16.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն […]
16:13 16.09.2020
Սեպտեմբերի 16-ին` ժամը 07։46-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել լճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Ծովագյուղ […]
15:15 16.09.2020
Բարբադոսի իշխանությունները մտադիր են 2021 թվականից երկիրը հայտարարել հանրապետություն և այլևս չճանաչել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն որպես երկրի ղեկավար, երկրի գեներալ-նահանգապետ Սանդրա Մեյսոնի հայտարարությունը փոխանցում է Loop Barbados պորտալը: «Եկել է ժամանակը, որպեսզի մեր գաղութային անցյալը ետևում թողնենք: Բարբադոսի ժողովուրդը ցանկանում է բարբադոսցի պետության ղեկավար: Սա վերջնական հայտարարություն է այն վստահության մասին, թե ով ենք մենք […]
13:49 16.09.2020
Անցած օրվա ընթացքում Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ է գրանցվել, հաղորդում է cz.24-ն: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ մեկ օրում հայտնաբերվել է 1677 վարակակիր, որը 639-ով ավելի է նախորդ օրվանից: Բարդ իրավիճակ է Պրահայում, անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվարկով հիվանդ է 141-ը: Բրնոյի համալսարանական կլինիկայում 30 հիվանդ կա, մինչդեռ հիվանդանոցը 51 մահճակալ […]
11:56 16.09.2020
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրել է դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանական կոպիտ գործողություններ կիրառելու հարցը: «Կանանց լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ, լավագույն դեպքում կարող են տուգանել։ Ես նախ դատապարտում եմ, ապա կոչ եմ անում, որ ծառայողական քննություն իրականացնեն, դուք ասել եք, որ իշխանության չեք եկել, ժողովուրդն է եկել, հիմա […]
11:23 16.09.2020
ԱԺ-ն այսօր առավոտյան աշխատանքները սկսել է քվեարկություններով, երեկ քննարկված նախագծերը քվեարկվել են հետևյալ կերպ․ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվել է 104 կողմ ձայներով, Ընդդիմության կողմից ներկայացված Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների […]
10:59 16.09.2020
Այսօր ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը վարման խոսքով ելույթ ունենալով՝ դիմեց ԱԺ նախագահին. «Դուք, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, 2017-18 թթ-ին հնարավորություն եք ունեցել այս դահլիճ բերել հրավառ նյութեր և իրականացնել ակցիա։ Հիմա խնդրում եմ բացատրել՝ իմ անմեղ պաստառը, դա ո՛չ հրավառ նյութ է, ո՛չ ծակող գործիք, ոչ որևէ մեկին կարող է վնաս […]
08:53 16.09.2020
Ֆրանսիայի «The Voice kids» հեռուստանախագծում Սամվելը կույր լսումների ժամանակ կատարել է Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը՝ հուզելով ժյուրիին։ Կույր լսումների փուլը հաղթահարված է։
22:13 15.09.2020
Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի առաջնորդները Սպիտակ տանը հաշտության համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը ։ Համաձայն պայմանավորվածությունների ՝ Իսրայելը կդադարեցնի ինքնիշխանության տարածումը Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա։ Համատեղ հայտարարության մեջ կողմերը նշել են, որ այս քայլը թույլ կտա խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում։
20:51 15.09.2020
Արդյոք իշխանությունը համարում է, որ ՍԴ երեք նոր դատավորների ընտրությամբ լուծվում է Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը. հարցն այսօր լրագրողներն ուղղել են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Նրա գնահատմամբ՝ այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ի՞նչ փոխվեց մեկ տարվա ընթացքում, որ այսօր ՍԴ դատավոր ընտրեցին Արթուր Վաղարշյանին այն դեպքում, երբ ոչ վաղ […]
16:54 15.09.2020
Այսօր նոր կազմով տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Քննարկել ենք Արցախի Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող անվտանգային մի շարք կարևոր հարցեր: Իմ բաց ելույթում ես ներկայացրել եմ Արցախի անվտանգային միջավայրի վերաբերյալ որոշ մոտեցումներ՝ կառուցվածքային առումով այն բաժանելով չորսական մակարդակների և ուղղությունների»,- նշել է ԱՀ […]
15:22 15.09.2020
«Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ-ում բուռն քննարկումների տեղիք է տվել: Նախագծի հեղինակը ընդդիմության պատգամավորներն են: Նախագիծը իշխանության ու ընդդիմության միջև փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել: Մանրամասները՝ տեսանյութում:
14:32 15.09.2020
Ռուս ընդդիմադիրը հոսպիտալացումից հետո առաջին անգամ Charité գերմանական հիվանդանոցում կատարված լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ պատմելով ինքնազգացողության մասին: «Դեռևս գրեթե ոչինչ չեմ կարող անել, բայց երեկ ամբողջ օրը կարողացա ինքնուրույն շնչել՝ ես ինքս: Ոչ մի արտաքին օգնություն չօգտագործեցի: Դա ինձ շատ դուր եկավ. զարմանալի, շատերի կողմից թերագնահատված գործընթաց: Խորհուրդ եմ տալիս»,- նշել է նա լուսանկարին կից: […]
13:39 15.09.2020
Խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածուներին և նրանց հասցեին հնչած քննադատություններին, ասել է, որ ԱԺ-ն գործընթաց էր սկսել, որով նպատակ ունեին թարմացնել, նորացնել Սահմանադրական դատարանը և իրենց քաղաքական ուղերձները, իրենց տեսակետն այդ կապակցությամբ և ՍԴ-ում հետագայում դատավորների գործունեությունների հետ կապված ներկայացրել են. «Մեր անելիքն այդ պահին այդքանով ավարտված էր […]
13:21 15.09.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դռնփակ ռեժիմով շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։ Դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները, […]
13:10 15.09.2020
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն կհեռանա պաշտոնից երկրի նոր վարչապետի առաջիկա փոփոխությունների ժամանակ: Նրա տեղը կզբաղեցնի Նոբուո Կիշին՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի կրտսեր եղբայրը, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը: Կիշին նախկինում զբաղեցնում էր Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը: Կոնոն կդառնա վարչական գործերի և կապի նախարար: Արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին և ֆինանսների նախարար Տարո Ասոն […]