10:15 15.09.2020
Կողմերը քննարկել են նաև ՌԴ-ի և Բելառուսի համատեղ զորավարժությունները, որոնք կսկսվեն սեպտեմբերի 16-17-ին։
10:01 15.09.2020
ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:
09:33 15.09.2020
«Մենք պետք է ապրենք կորոնավարակի հետ ու հետևենք անվտանգության պարզ կանոներին՝ դիմակ, հեռավորություն, հիգիենա: Ինչ վերաբերում է իրավիճակի կառավարմանը, ես հասկանում եմ, որ բոլոր փորձագետները Վրաստանում են… Իմ երիտասարդության տարիներին բոլորը ֆուտբոլի մասնագետ էին, իսկ այժմ բոլորը գիտեն ամեն ինչի, ներառյալ` կորոնավիրուսի մասին», – ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ինստիտուտի և հանրային առողջության ազգային կենտրոնի […]
09:15 15.09.2020
Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիան հետաքննություն է սկսել «Ֆորմուլա 1-ի» մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի նկատմամբ։ Հեմիլթոնը Տոսկանայի Գրան-պրիում հաղթելուց հետո շապիկ էր հագել, որի վրա գրված էր․ «Ձերբակալեք այն ոստիկանին, որը սպանել է Բրեոնա Թեյլորին»։ Թեյլորը սևամորթ կին էր, որը սպանվել է սեփական տանը ոստիկանի կողմից։ Այս դեպքը տեղի է ունեցել մարտին: ԱՄՖ-ն հայտնել է, որ իրենց կազմակերպությունն […]
23:58 14.09.2020
Վաղվանից քաղաքային տրանսպորտը կաշխատի այլ գրաֆիկով, մի քանի երթուղիներ կհամալրվեն ևս 13 միկրոավտոբուսներով։ Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ ուղևորահոսքն ակտիվանում է։ Յոթ ամսվա հարկադիր պարապուրդից հետո թիվ 1 երթուղու ավտոբուսները կրկին կաշխատեն, ի տարբերություն թիվ 40 երթուղու ավտոբուսների: Նոր ուսումնական տարին բուհերում երկու շաբաթ է՝ սկսվել է, իսկ դպրոցներն այսօրվանից վերաբացվեցին։ Թեև դեռ բնականոն հուն […]
23:56 14.09.2020
Սեպտեմբերի 14-ին Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Նախարար Մնացականյանը խորին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու հայ-եգիպտական համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցներն առանձնացրեցին ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները: Հայաստանի ԱԳ նախարարը և […]
22:56 14.09.2020
Այսօր մեր փոքրիկներին հյուր էի գնացել: Դպրոցները լավ պատրաստված էին: Եվ ուրախացա, երբ իմացա, որ այսօր դպրոց է հաճախել աշակերտների 97 տոկոսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «»Մենք շարունակում ենք հավաքել առաջարկներ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ և լավագույն փորձը փոխանցել մեր գործընկերներին»,- գրել է նա: https://www.facebook.com/809383500/posts/10158675775358501/
22:34 14.09.2020
Վրաստանի «Հայրենասերների դաշինք»ընդդիմադիր կուսակցությունը Քութայիսում ներկայացրել է կուսակցության համամասնական ցուցակի 25 թեկնածուներին: Ցուցակի առաջին համարներում կուսակցության առաջնորդներն են. Իրմա Ինաշվիլին առաջին համարում է, հետևաբար կուսակցության վարչապետի թեկնածուն հենց նա է: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ «Հայրենասերների դաշինք» կուսակցության համամասնական ցուցակում 14-րդը նախկին պատգամավոր և Ախալքալաքի սակրեբուլոյի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանն է: Հատկանշական է, որ սեպտեմբերի […]
22:25 14.09.2020
Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Հանդիպումը տևել է 4 ժամից ավելի։ Նախքան բանակցությունների մեկնարկը կողմերը խոսել են մի շարք թեմաների, այդ թվում՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին։ Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ Լուկաշենկոն Բելառուսի օրինական նախագահը չէ, և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններն իրավական ուժ չեն […]
21:39 14.09.2020
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն: Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված՝ հացադուլ հայտարարած 5 անձանցից մեկը դադարեցրել է հացադուլը: Այցի արդյունքները կամփոփվեն և ըստ անհրաժեշտության գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:
21:22 14.09.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ: Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկը: Համանախագահները դիտարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին […]
20:49 14.09.2020
Գառնու տարածքում հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ քաղաքացիներ։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ «Տվյալ հողատարծքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ է հրավիրվել Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ անձինք։ […]
19:05 14.09.2020
Ուկրաինայի Obozrevatel TV-ին ևս մեկ վավերագրական ֆիլմ է նկարահանել այդ երկրում Սաակաշվիլիի քաղաքական գործունեության մասին ու նոր բացահայտումներ արել՝ նրան մեղադրելով մեծ չափի յուրացումների, անգամ պետական գաղտնիք հրապարակելու մեջ: Ուկրաինայում ցուցադրվել է այդ երկրում Սաակաշվիլիի գործունեությունը քննող երկրորդ ֆիլմը, որում խոսվում է Ուկրաինայում երկու կարևոր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում նրա կոռուպցիոն գործունեության մասին, ինչը հիասթափություն է […]
18:55 14.09.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17։00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն` կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման համար: Ոստիկանության կողմից արձանագրվելու և […]
18:30 14.09.2020
«Լաուրա» փոթորկից հետո ԱՄՆ-ում հայտնվել են մոծակներ, որոնք մեծ խմբերով ոչնչացնում են կովերի, եղջերուների, ձիերի և այլ կենդանիների։ Հաղորդում է lsuagcenter գործակալությունը։ Հազարավոր մոծակներից կազմված պարսը Լուիզիանայում հայտնվել է օգոստոսի 27-ից հետո։ Տեղի անասնաբույժի խոսքերով՝ մոծակների գրոհի պատճառով տեղացի անասնապահները 300-400 գլուխ խոշոր եղջերավոր անասունների կորուստ են ունեցել։ Մոծակների «հրոսակախումբը» խայթում է կենդանիներին, որոնք չեն […]
16:51 14.09.2020
Նախագահները չեն ծրագրում հանդիպման արդյունքներով փաստաթղթեր ստորագրել և մամուլի ասուլիս անցկացնել։
15:56 14.09.2020
ԱԺ-ում բուռն քննարկվել է ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Ընդդիմադիր պատգամավորները հարցուպատասխանի ու ելույթների ընթացքում երկարամյա դատավորի հասցեին քննադատություններ ու մեղադրանքներ են հնչեցրել, խոսել նախկինում կայացրած նրա որոշումների մասին: Մասնավորապես նշել են, որ նա ծառայել է կոռումպացված դատարաններում: Խունդկարյանը պատասխանել է նրանց հարցերին, իսկ եզրափակիչ ելույթով հանդես չի եկել: Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» և […]
14:35 14.09.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարը դեսպանի հետ քննարկել է հայաստանյան բարեփոխումների լայն օրակարգի անկյունաքարային ոլորտներին՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, այդ համատեքստում անդրադարձել ԱՄՆ […]
14:17 14.09.2020
Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
13:51 14.09.2020
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը մեկ ամիս ընդմիջումից հետո 15 րոպե տևեց։ Այսօր պետք է վկաներ հարցաքննվեին, սակայն նրանց մի մասի ծանուցումները վերադարձվել էին դատարան, մյուս մասն էլ, ովքեր աշխատում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, տեղեկացրել էր, որ կարևորելով դատավարության մասնակիցների առողջությունը՝ չի ներկայանա նիստին։ Վկաներից […]
13:43 14.09.2020
Մեկնարկել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Այցելության առաջին երկիրը Եգիպտոսն է: «Հարգելի Սամեհ, շնորհակալ եմ այցի ընթացքում մեզ ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար: Սա Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում իմ առաջին այցն է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, և ուրախ եմ, որ այն մեկնարկում է Եգիպտոսից, որն արաբական երկրներից առաջինը […]
13:25 14.09.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։ Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները պատրաստվում են բազմապատկել առողջապահական ոլորտին հատկացվող միջոցները՝ անվճար և որակյալ բժշկական ծառայություններ ունենալու համար: Այս համատեքստում նախագահը կարևորել է ՀՀ առողջապահության նախարարության և […]
12:39 14.09.2020
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը սատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Լը Պենը նշել է, որ չնայած Մակրոնի հետ ունեցած միլիոնավոր տարաձայնություններին, այնուամենայնիվ վճռականորեն աջակցում է նրա այն հայտարարությանը, ըստ որի՝ Էրդողանը սադրիչ գործողություններ է իրականցնում։ Նրա խոսքով՝ Մակրոնին […]
12:15 14.09.2020
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) իր նախաձեռնությամբ կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու համարՍահմանադրական դատարանի դատավորների դատական նշանակման ընթացիկ գործընթացը և համաձայնություն է ձեռք բերվել մանրամասն հետևել գործընթացին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մի շարք քննարկումներ են ունեցել Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորների նշանակման […]
11:50 14.09.2020
Պաշտոնանկության մասին հայտարարած Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին կարող է փոխարինել Յոսիհիդե Սուգան, որը Ճապոնիայի իշխող կուսակցության կողմից ընտրվել է դրա առաջնորդ: BBC-ի փոխանցմամբ՝ 71-ամյա քաղաքական գործիչը զբաղեցնում է կաբինետի գլխավոր քարտուղարի պաշտոնը և համարվում է Սինձո Աբեի մերձավոր դաշնակիցը: Ակնկալվում է, որ Ճապոնիայում Սուգան հաջողության կհասնի և կշարունակի հեռացող վարչապետի քաղաքականությունը մինչև 2021 թ. նշանակված […]