21:22 08.09.2020
Սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանին գումարեց 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Օրակարգում ընդգրկված էր 17 հարց:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, ավագանու որոշմամբ Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց Սերգեյ Ներսեսյանը, որը փոխարինելու է հուլիսին պաշտոնին հրաժեշտ տված Հայկ Սարգսյանին։ Նախքան ընտրությունը, թեկնածուն պատասխանեց ավագանու անդամների հարցերին։
Մեկ այլ որոշմամբ ավագանին սահմանեց Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացմանթույլատրելի վայրերը։ Որոշման համաձայն, շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։ Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է ապահովված լինի ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր (ՀԴՄ կտրոն, հաշիվ և այլն) տրամադրելու հնարավորությամբ։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Երևանի Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի՝ Բեյրութի փողոցից Զաքյան փողոց ձգվող հատվածում կտեղադրվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին, այն իրականացվում է Կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ բաց մրցույթ էր անցկացրել, որում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը:
Երևանի Ռաֆայել Իսրայելյանի հ.37 շենքի հարևանությամբ կտեղադրվի հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող: Ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները:
Օգոստոսի 4-ին Երևանի քույր քաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Լիբանանից մշտական բնակության նպատակով Երևան ժամանած լիբանանահայերի և բացառապես նրանց հիմնադրմամբ ու մասնակցությամբ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար 2020թ.-ի բոլոր տեղական տուրքերի և վճարների նկատմամբ ավագանու որոշմամբ սահմանվեց արտոնություն՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 2-րդ փողոցն այսուհետ կկրի քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունը՝ «Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց»։ Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 20-ին:
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...