14:04 01.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Իգոր Մատովիչին երկրի Ազգային տոնի առթիվ: «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով առաջընթաց և բարօրություն։ Հայաստանն արժևորում է բարեկամ Սլովակիայի հետ համագործակցության ընդլայնումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: […]
13:43 01.09.2020
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը: Հարց. Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն առաջինը չէ պատմության մեջ, սակայն, կարծես, առաջին անգամ է, որ այն ուղեկցվում է հայերի և ադրբեջանցիների միջև էթնիկ բախումներով աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում: Ինչպե՞ս դա կպարզաբանեք: Եվ ինչ քայլեր պետք է ձեռնարկել հետագայում նման բախումներից խուսափելու համար: Պատասխան. Ցավալի […]
13:13 01.09.2020
Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով МГИМО-ի ուսանողների ու դասախոսների հետ, փոխանցում է ТАСС-ը։ Նա ասել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Մենք այնպիսի զգացողություն ունենք՝ […]
13:05 01.09.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկրում փոխաբերական իմաստով «թեժ» ամառն ավարտվել է, հայտնում է БЕЛТА- ն: «Ժամանակն է էներգիան ուղղել ստեղծագործական ուղղությամբ»,- պետական սպասարկման քոլեջ կատարած այցի ժամանակ ասել է Լուկաշենկոն: Երկրի ղեկավարը հավելել է, որ սեպտեմբերի 1-ին գործունեության տարբեր ոլորտներում հաճախակի են մեկնարկում նոր նախագծեր: «Ժամանակն է, որ բոլորը ներգրավվեն աշխատանքի մեջ»,- […]
12:00 01.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։ «Հարգելի Շավքաթ Միրոմոնի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Պետականության անկախության հռչակումից ի վեր Ուզբեկստանը զգալի հաջողությունների է հասել քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների […]
08:39 01.09.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում հեղափոխություն է կանխատեսում, եթե նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի իր մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենը։ Այս մասին Թրամփն ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ եթե հաղթի Բայդենը, երկրում իշխանության կգան ձախ արմատական ուժերը։ «Դեմոկրատները կորցրել են վերահսկողությունը ձախ արմատականների նկատմամբ։ Նա թույլ մարդ է և իր ողջ կյանքում այդպիսին […]
23:47 31.08.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» գործակալությանը։ Պատասխանելով հարցին՝ համաձա՞յն եք, որ Թուրքիայի աջակցությունը Բաքվին «կրակի վրա յուղ է լցնում» և հեռացնում է կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունը, նախարարը նշել է․ «Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը դեէսկալացիայի, բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր է արել: Միակ երկիրը, որ փորձեց ոչ թե նվազեցնել լարվածությունը, այլ ավելի շատ […]
21:53 31.08.2020
Բեյրութի պայթյուններին հաջորդող ցույցերը ստիպեցին Լիբանանի կառավարությանը հրաժարական տալ։
19:45 31.08.2020
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ընթացող լայնածավալ փողոցաշինական աշխատանքներից բացի Գյումրիում սուբվենցիոն ծրագրով են փողոցներ հիմնանորոգվելու։ Պետական ծրագրի ընդհանուր արժեքը մոտ մեկ միլիարդ դրամ է, որում համաֆինանսավորման մասնաբաժին ունի տեղական բյուջեն։ Սուբվենցիոն ծրագրում են 17 փողոցներ, հիմնականում՝ երկրորդական, որոնք համարվում են գլխավոր փողոցների համար շրջանցիկ։ Փողոցների թիվը շատ է, բայց աշխատանքի ծավալները փոքր՝ ընդհանուրը […]
19:10 31.08.2020
Օգոստոսի 29-ին և 30-ին մշտադիտարկման արդյունքում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ (լատ.՝ Ovis orientalis gmelini): Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարությունը Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես […]
19:07 31.08.2020
Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից ։ Հանդիպմանը Արթուր Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է հանդես գալ որպես միասնական հարթակ՝ համախմբված կերպով ներկայացնելու հայ փախստականների խնդիրներն ու […]
18:45 31.08.2020
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ վերջին այցելությունից հետո հրատապ վերանայման է ենթարկվել ազգային պարկի տարածքում գտնվող` Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Պարզ լիճ կատարած շրջայցից հետո հանձնարարել էի առանց հետաձգումների մանրամասն ուսումնասիրել և ինձ ներկայացնել ազգային պարկի բոլոր հատվածներում տրված վարձակալության […]
18:35 31.08.2020
Ակնկալվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, Մոսկվայում բանակցություններ կվարի Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Ինչպես հաղորդում է INTERFAX գործակալությունը՝ հստակեցվում է նաև Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման օրը։ «Այցը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա […]
15:49 31.08.2020
2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի 9-րդ փողոցի 2-րդ փակուղու առանձնատներից մեկի մոտ, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Բերդ քաղաքի 39-ամյա բնակչի գլխի և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական […]
15:43 31.08.2020
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման օրը դեռ համաձայնեցվում է: Հանդիպումը կկայանա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը: «Վստահաբար այն կկայանա երկու շաբաթվա ընթացքում»,- ասել է Պեսկովը: Մեկնաբանելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ իշխանությունները վերահսկում են գործընթացները: Նրա […]
14:31 31.08.2020
Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ կկիրառեն բելառուսական 30 պաշտոնյաների, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ, ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Այդ մասին գրում է Reuters-ը: Նշվում է, որ պաշտոնյաներին արգելվելու է մուտք գործել այդ երկրներ:
13:39 31.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ արձակուրդ է մեկնում։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի […]
11:39 31.08.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի օգոստոսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 21․775․050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250․000 […]
11:30 31.08.2020
ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3110 երեխաների, որոնց ընտանիքները պետական ընտանեկան նպաստի համակարգի շահառուներ են: Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները: Աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի […]
11:14 31.08.2020
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ օգոստոսի 28-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի մարզային բաժին։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ բաժնի աշխատանքների կազմակերպմանը, գույքագրել առկա խնդիրները: Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Թադևոս Վարդանյանի ուղեկցությամբ Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքում շրջայց կատարելիս Ծառայության ղեկավար կազմը ծանոթացել է բաժանմունքի շենքային պայմաններին, լուծում […]
10:07 31.08.2020
ԿԳՄՍ նախկին խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Վանդալիզմը կորոնավիրուսի օրերին… Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են «Կեղծիք է»»:
21:49 30.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը РИА Новости-ի հարցին՝ որտեղ է այժմ նախագահը, ցույց է տվել Լուկաշենկոյի լուսանկարը։ Գործակալության տարածած լուսանկարում Լուկաշենկոն կրկին Անկախության պալատի մոտ է՝ զրահաբաճկոնով և ինքնաձիգով։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մինսկում կրկին ցույցեր են։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել։ […]
19:01 30.08.2020
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր՝ օգոստոսի 30-ին, հաստատել է կառավարության նոր կազմը։ Վարչապետի պաշտոնում է Հուսեյն Արնուսը։ ԱԳՆ և ՊՆ նախարարները պահպանել են իրենց պաշտոնները, հաղորդում են նախագահի գրասենյակից։ «Նախագահ Ասադի հրամանով՝ նոր կառավարությունը կգլխավորի Հուսեյն Արնուսը։ Գեներալ Ալի Աբդալա Այուբը նշանակվում է փախվարչապետ, պաշտպանության նախարար, իսկ Վալիդ ալ Մուալեմը՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար»,- ասված […]
18:44 30.08.2020
Մինսկում ուժայինները շղթայել են Անկախության պալատը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրը։ Տեսանյութը տարածել է Mash Telegram-ալիքը։ Կադրերում երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները վահաններով շրջափակել տարածքը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մինսկում կրկին ցույցեր են։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել։
17:15 30.08.2020
Մինսկում կրկին ցույցեր են։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել, այդ մասին դեպքի վայրից փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը։ Միջադեպից հետո ցուցարարներից մի քանիսին նստեցրել են առանց համարանիշների ավտոբուսներ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Բելառուսի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ 125 մարդ բերման է ենթարկվել։ Հիշեցնենք, որ Մինսկում օգոստոսի 9-ից […]
15:48 30.08.2020
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում։ Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։ Հանդիպումը նախատեսված է մոտակա շաբաթներին։ «Առաջիկա շաբաթներին նախատեսված է հանդիպում անցկացնել Մոսկվայում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Կրեմլի մամուլի […]
15:25 30.08.2020
Նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերի կիրակնօրյա շրջայցերը եղել են ՀՀ Արմավիրի մարզում: Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։ Էջմիածնի Մայր տաճարի, Զվարթնոց համալիրի հարակից տարածքների, զբոսավայրերի դիտարկումների ընթացքում նկատվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր: Տեսուչները իրականացրել են իրազեկման աշխատանքներ, տրամադրել […]
14:45 30.08.2020
Շատ հետաքրքիր նորություններ են գալիս Թուրքիայից։ Այս մասին գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը և հավելել․ «Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Հաքարը թուրքական «Անադոլու» պարբերականին տված իր հարցազրույցում բառացիորեն հայտարարեց, որ Թուրքիան հանդիսանում է արցախա֊ադրբեջանական հակամարտության կողմերից մեկը։ Իհարկե նախարար Հաքարը այս սենսացիոն հայտարարությունը արեց այն կոնտեքստի ներքո, թե Ադրբեջանը և Թուրքիան եղբայրական պետություններ են […]