19:45 31.08.2020
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ընթացող լայնածավալ փողոցաշինական աշխատանքներից բացի Գյումրիում սուբվենցիոն ծրագրով են փողոցներ հիմնանորոգվելու։
Պետական ծրագրի ընդհանուր արժեքը մոտ մեկ միլիարդ դրամ է, որում համաֆինանսավորման մասնաբաժին ունի տեղական բյուջեն։ Սուբվենցիոն ծրագրում են 17 փողոցներ, հիմնականում՝ երկրորդական, որոնք համարվում են գլխավոր փողոցների համար շրջանցիկ։ Փողոցների թիվը շատ է, բայց աշխատանքի ծավալները փոքր՝ ընդհանուրը 6,5 կիլոմետր երկարության։
Գրիբոյեդով փողոցի ընդհանուր երկարությունը 240 մետր է, ջրահեռացման ցանց առաջին անգամ է կառուցվում, տեղումներից հետո փողոցն ու տները անձրևաջրերով են լցվել։ Ջրահեռացման խողովակաշար անցկացնելուց հետո սելավաջրերն իրենց ուղղությունը կփոխեն դեպի Գյումրի գետակ, որի հարևանությամբ տներն էլ հեղեղումներից ապահովագրված չեն։ Նորացվում են նաև փողոցի կոյուղատար հիմնական խողովակները։
Մինչև ներքին ցանցի խողովակները չփոխվեն, շինարարը հիմնային աշխատանքներին չի անցնի։ Սուբվենցիոն ծրագրում եղած Շչերբինա փողոցում էլ մայթերի ամբողջական կառուցմանը խանգարում են տեղադրված տնակներն ու կցակառույցները, որոնք քանդելու հանձնարարական տրվել է շինարարին։
«Սա անելու բան չէ․ բնակիչը մեջը, էկել են, կքանդեն։ Ես 32 տարի ապրել եմ էս տնակի մեջ, ես կթողա՞մ, որ էդ տնակը քանդեն, որ իմ տնակիս հաշվին իրենց փողոցը մեծացնեն, որ սիրուն էղնի, հըբը մենք»,- ասում է տնակի բնակիչներից մեկը։ Չբնակեցված մի քանի շինություններ արդեն շինարարն ապամոնտաժել է, բայց քիչ չեն այն կցակառույցները, որոնք բնակեցված են։ Մայթերին կամ երթևեկությանը խանգարող հատվածներում տեղադրված 46 շինություն կա հաշվառված։
«Չի կարող լինի այնպես, որ փողոցի մի հատվածն ունենա մայթ, հետո մայթն ընդհատվի ինչ-որ կառույցով, հետո նորից շարունակվի։ Պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի բնակիչներին։ Փորձենք նաև իրենց ունեցած խնդիրները արձանագրել, իրենց դժգոհություններն օբյեկտիվ գնահատենք և յուրաքանչյուրի մասով անհատական լուծում գտնենք»,- պարզաբանում է Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը։
Սուբվենցիոն և ՎԶԵԲ-ի ծրագրերով փողոցաշինական աշխատանքների ընթացքում առաջ եկած ներքին կոմունիկացիոն ցանցի խնդիրների պատճառով նախագծային փոփոխություններ են դեռ կատարվում, որոնք էլ շինարարության ժամանակավոր դադարի պատճառ են դառնում ։
Ամեն դեպքում, այս դադարները, ըստ պատվիրատուի, չի նախատեսում շինարարների համար ավարտի ժամկետները փոխել։ Ի տարբերություն ՎԶԵԲ-ի ծրագրի, սուբվենցիոնի ծավալներն անհամեմատ ու շատ փոքր են, որոնք ավարտել մինչև հոկտեմբերի վերջ հնարավոր է։
Այս տարվա աշխատանքներին զուգահեռ, պատվիրատուն՝ քաղաքապետարանը, արդեն նախատեսումներ է անում հաջորդ տարվա համար, ըստ այդմ՝ հնարավոր է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրում ընդգրկվեն 50-ամյակի կամրջի և Ալեք Մանուկյան փողոցի հիմնանորոգումները։
13:09 11.08.2025
Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար գործողություններ իրականացնել ճանապարհի բանուկ հատվածումՍեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար։ Այս մասին հայտնում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից: Այժմ Դուք կարող եք՝ ASWA բջջային հավելվածով դեպքի վայրում միայն լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի, արագ ազատել ճանապարհը և 3 ժամվա […] ...
13:00 11.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վահե Միրզոյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորել է գլխավոր վարչության պետին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով համակարգում վերջինիս երկար տարիների ծառայությունը, մասնագիտական և […] ...
12:49 11.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգՕգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես […] ...
12:40 11.08.2025
Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է հայտնել Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին2025 թ. հուլիսին Հայաստան է եկել 263.592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25.989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181.436, հունիսին՝ 215.253, հուլիսին՝ 263.592: Նախորդ լավագույն ցուցանիշները […] ...
12:27 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, […] ...
12:22 11.08.2025
Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համարԲաքուն և Կիևը պնդում են, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին։ Ալիևի կայքէջի համաձայն՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտների վրա «ռուսական հարձակումները» ։ Ադրբեջանը հայտարարել է, որ կողմերը դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR-ին պատկանող նավթի պահեստարանի, […] ...