TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայում արտակարգ դրությունը երկարաձգվել է

23:59 26.08.2020

Ուկրաինայի կառավարությունն այսօր որոշում է ընդունել արտակարգ դրությունը երկրում երկարաձգելու մասին: Պատճառը կորոնավիրուսի դեպքերի աճն է:  Ուկրաինայի վարչապետը հայտնել է, որ երկրում, կորոնավիրուսի տարածվածության մակարդակով պայմանավորևված՝ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև հոկտեմբերի 31-ը: Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 110 085 դեպք, 2 354 մարդ մահացել է: Արտակարգ դրություն Ուկրաինայում հայտարարվել է մարտի […]

̰
Աշխարհի ամենահարուստ մարդն ավելի է հարստացել

23:25 26.08.2020

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը մի քանի տարի է՝ գլխավորում է Forbes-ի վարկանիշային աղյուսակը: Հիմա նա նոր ռեկորդ է  սահմանել՝ դարձել է ամենահարուստ մարդը, որի կարողությունը գերազանցել է 200 մլրդ դոլարը: Թեև դա երկար չի տևել: Օգոստոսի 25-ի երեկոյան նրա եկամուտը գերազանցել է 200 մլրդ  դոլարը, այդ մասին հավաստել է Forbes Real-Time-ը, որն օնլայն ռեժիմով հետևում […]

̰
ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա Հայաստանում 2021-ին

19:57 26.08.2020

  Օգոստոսի 26-ին, ուզբեկական կողմի նախագահությամբ, տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 27-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: Դիտորդի կարգավիճակով նիստին մասնակցում էր նաև Ադրբեջանի Հանրապետությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հայկական կողմը […]

̰
Հայաստանում ապրող եզդիների իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում 

19:15 26.08.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։   «Մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների իրավունքների պաշտպանությունը մեր մշտական ուշադրության կենտրոնում է: Մարդու իրավունքների պաշտպանի համար կարևոր է, որ Հայաստանում ապրող ազգությամբ եզդի մեր եղբայրներն ու քույրերը կարողանան արդյունավետ իրացնել իրենց իրավունքները՝ պահպանելով ազգային […]

̰
Գյումրի քաղաքի երկու բնակչուհիներին մեղադրանք է առաջադրվել 23-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կազմակերպելու և կատարելու համար

18:28 26.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում  պարզվել է, որ Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհին իմանալով, որ իր 23-ամյա ընկերուհին խզել է կապերը ընկերոջ հետ, ընկերուհու անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ, վրեժխնդիր լինելու նպատակով փորձել է ապօրինաբար կյանքից զրկել վերջինիս 23-ամյա ընկերոջը: 2020թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00-ի […]

̰
«Շահութահարկ» թեմայով հեռավար դասընթաց կկազմակերպվի

17:44 26.08.2020

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2020 թ. սեպտեմբերի 3-ից 4-ը կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 2-օրյա հեռավար (օնլայն) դասընթաց: Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ դասընթացի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր, որը մասնակիցները կարող են ստանալ Ահարոնյան 12/3 հասցեից: Դասընթացը կանցկացվի Skype for business ծրագրով: https://www.facebook.com/petekamutner/posts/3128238553939509  

̰
Մեծ Բրիտանիան պահանջում է Նավալնիի «գործի» լիարժեք բացահայտում

16:13 26.08.2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածի վերաբերյալ ասել է, թե իր երկիրը միջազգային մակարդակով կպայքարի այդ գործով արդարությունը բացահայտելու ուղղությամբ: Այդ մասին նա գրել է իր Twitter-ում:  «Նավալնիի թունավորումը ցնցել է ողջ աշխարհը: Միացյալ Թագավորությունը պահանջում է կատարվածի լիարժեք և թափանցիկ բացահայտում»,- գրել է վարչապետը: Նաև նշել է, որ […]

̰
Կրեմլը նորից արձագանքել է Նավալնիի հետ կապված մեղադրանքներին

14:23 26.08.2020

Կրեմլը համբերատար վերաբերմունք է դրսևորում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին ձևակերպումներին, բայց այս փուլում կտրականապես համաձայն չէ դրանց հետ: Այսպես է արձագանքել մեղադրանքներին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: Պեսկովը նշել է, որ Մոսկվան նույնպես շահագրգռված է` պարզելու կատարվածի պատճառները, բայց «մինչ այժմ մենք դա չենք կարող անել»: «Նա […]

̰
Գագիկ Խաչատրյանն ու եղբորորդին չեն ներկայացել դատարան

13:49 26.08.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ սկսվել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը։  Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի կալանքի օրինականության հարցը: Հիշեցնենք՝ նա և եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, արդեն 1 տարի է՝ կալանքի տակ են: Այսօրվա նիստին նրանք […]

̰
Զոհրաբ Մնացականյանը և Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները

13:40 26.08.2020

Օգոստոսի 26-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկեցին հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարևորությունը։ Հայաստանի […]

̰
Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար

12:00 26.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Ջիլավյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատելով նրան շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020թ. ապրիլի […]

̰
Կուսումնասիրվի մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը

11:31 26.08.2020

Ռայնիսի փողոցում շենքի փլուզումից տուժած բնակիչները կստանան անհրաժեշտ օգնություն։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարական է տրվել պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։

̰
Կորոնավիրուսն անհետ չի անցել․ Ջոնսոնն առողջական խնդիրների պատճառով շուտով կլքի պաշտոնը․ The Times

23:44 25.08.2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մոտ 6 ամիս հետո հնարավոր է լքի պաշտոնը կորոնավիրուսից հետո առաջացած առողջական խնդիրների պատճառով։ Այդ մասին գրում է The Times–ը՝ հղում անելով վարչապետի խորհրդականի ազգականին։ The Times–ի փոխանցմամբ՝ Ջոնսոնի խորհրդական Դոմինիկ Կամինգսի աները պատմել է, որ վարչապետը մինչև օրս տառապում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով և մտադիր է 2021-ի […]

̰
Հունաստանը և ԱՄՆ-ն Արևելյան Միջերկրականում համատեղ զորավարժություններ են իրականացնում

22:48 25.08.2020

Հունաստանը Կրետե կղզու հարավում գտնվող ջրային տարածքում ԱՄՆ հետ համատեղ իրականացվող զորավարժություններից առանձին դրվագներ է հրապարակել։ Թուրքիան բավականին լարված է հետևում դեպքերի զարգացումներին։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Հունաստանի և ԱՄՆ մասնակցությամբ իրականացվող համատեղ զորավարժությունները միտված են ամրապնդելու թե՛ երկկողմ ռազմական համագործակցությունը, թե՛ ՆԱՏՕ-ի շրջանակներում զարգացնելու համատեղ ռազմական գործողությունների ունակությունները։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ […]

̰
Գերմանիայի ԱԳ նախարարը երկխոսության կոչ է արել Հունաստանին և Թուրքիային

22:03 25.08.2020

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը օգոստոսի 25-ին Աթենք և Անկարա կատարելիք այցից առաջ թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածության սրման վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել: Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis»  նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։  Մաասը Միջերկրական ծովի արևելյան հատվածում առկա խնդիրների լուծման համար երկխոսության կոչ է արել […]

̰
Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության գործչի սկանդալային խոսքերին

21:22 25.08.2020

ԱՄՆ նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության կարկառուն գործիչներից Ջո Բայդենը վերջերս բաց ենթատեքստով ասել էր, որ իրենք Էրդողանին տապալելու համար պետք է աջակցեն ընդդիմադիր առաջնորդներին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Այս բավականին անկեղծ և անթաքույց հայտարարությունը Թուրքիայում լայն արձագանք գտավ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս անդրադարձավ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության գործչի վերոնշյալ հայտարարությանը կառավարության նիստի ընթացքում։ […]

̰
ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի «Բավարիա» – «Սևիլիա» հանդիպումը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ

20:23 25.08.2020

ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի «Բավարիա»-«Սևիլիա» հանդիպումը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ: Ֆուտբոլային գերատեսչությունը որոշել է, որ խաղին կարող են ներկա լինել ստադիոնի 30 տոկոսի չափով երկրպագուներ: Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում սա առաջին խաղն է լինելու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում, որում թույլատրվում է երկրպագուների մուտքը: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում միմյանց դեմ խաղալու են Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիան» և Եվրոպա լիգայի […]

̰
Հուլիս 13-ի հեղեղից տուժած 600 ընտանիքի Հայկական Կարմիր խաչը կտրամադրի աջակցություն

19:00 25.08.2020

Հուլիսի 13-ի ուժեղ հեղեղի հետևանքով Գյումրիում տուժած ընտանիքներին Հայկական Կարմիր խաչը կտրամադրի դրամական և իրային աջակցություն։ Համայնքային հանձնաժողովը գնահատել և գույքագրել է մոտ 600 ընտանիքի  կրած վնասները։ Բնակության հետ անհամատեղելի պայմաններում հայտնված տնակային թաղամասերում և սեփական տներում ապրող 160 ընտանիքներ մինչ այս դրամական օժանդակություն էին ստացել քաղաքի բյուջեից, որի ընդհանուր գումարը կազմել է 10 մլն […]

̰
Յուլիա Տիմոշենկոն միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին

18:18 25.08.2020

Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ Յուլիա Տիմոշենկոն, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Ավելի վաղ Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Մարինա Սորոկը հայտնել էր, որ նրա վիճակը ծանր է: Տիմոշենկոյի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի դարձավ օգոստոսի 23-ին: Ուկրաինայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 108 հազար, որից 52 հազարը ապաքինվել է:

̰
Բելառուսի ընդդիմությունը իշխանության հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

16:26 25.08.2020

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ Բելառուսի ընդդիմությունը պատրաստ է առաջադրել իր ներկայացուցիչներին՝ իշխանության հետ բանակցություններում: Այդ մասին նա ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի արտահերթ նիստում. փոխանցում է ТАСС– ը: «Ես հայտարարում եմ իշխանության հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին»,- ասել է քաղաքական գործիչը: Բելառուսում օգոստոսի 9-ին անցկացվել են նախագահական ընտրություններ: Ընտրատեղամասերի […]

̰
Կիմ Չեն Ինն արդեն մի քանի ամիս է՝ կոմայի մեջ է. Սեուլ

15:58 25.08.2020

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մի քանի ամիս գտնվում է կոմայի մեջ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Դե Չժունի օգնական Չան Սոն Մինը: Ըստ նրա՝ «Կիմ Չեն Ընը կոմայի մեջ է, բայց մահացած չէ»: Նրա՝ հանրության առջև հայտնվելու վերջին բոլոր ձայնագրությունները մոնտաժված են: Կիմ Չեն Ինի որոշ պարտականություններ փոխանցվել են […]

̰
Կրեմլը մեկնաբանել է Նավալնիի թունավորման վերաբերյալ գերմանացի բժիշկների վարկածը

15:08 25.08.2020

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը նույնն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերով՝ ցածր խոլինեսթերազի փաստը հաստատվել էր ռուս բժիշկների կողմից առաջին ժամերին Օմսկի հիվանդանոցներից մեկում, իսկ ատրոպինը, որն այժմ քննարկվում և օգտագործվում է գերմանացի մասնագետների կողմից, սկսել են կիրառել հիվանդի՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու առաջին […]

̰
Ռուսաստանն ու Թուրքիան հնարավոր է համատեղ արտադրեն S-400 ՀՕՊ համակարգեր

14:29 25.08.2020

Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Անկարան և Մոսկվան կարող են համաձայնության գալ S-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են պայմանագիր կնքել S-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի վերաբերյալ։ Սակայն պայմանագրի կետերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն։ Թուրքական կողմը նշում է, որ ի տարբերություն առաջին խմբաքանակի՝ […]

̰
ՄԱԳԱՏԷ-ն ընդլայնում է Իրանի հետ համագործակցությունը

14:23 25.08.2020

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ընդլայնելու է համագործակցությունը Իրանի հետ: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ Թեհրանում կայացած բանակցություններից հետո: «Գործակալության մոտեցումը չի փոխվել, մեր համագործակցությունը շարունակվում է, և մենք պայմանավորվել ենք ընդլայնել այն»,- Գրոսիի խոսքերն է մեջբերում ISNA-ն: Հունիսին հաղորդվել էր, որ […]

̰
Հայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվի

14:03 25.08.2020

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնց համաձայն՝ սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:  «Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված […]

̰
Մենուա Սողոմոնյանն առաջարկել է դադարեցնել երկու անդամի լիազորությունները

13:41 25.08.2020

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն առաջարկել է դադարեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի և «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանի լիազորությունները: Մենուա Սողոմոնյանն իր ելույթում նշեց, որ հարցն օրակարգում ներառելու հարցն ունի իրավական հիմնավորումներ: Իր ելույթում նա […]

̰
Նախկին նախարարը վատառողջ է, չի ներկայացել դատարան

12:33 25.08.2020

Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր պետք է կայանար ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական առաջին նիստը, սակայն  հետաձգվել է: Դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատակազմից տեղեկացրել են, որ  հետաձգման պատճառը Գագիկ Խաչատրյանի և պաշտպանի դիմումն է: Ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանն առողջական […]

̰
Նավալնիի օրգանիզմում հայտնաբերված քիմիական նյութը նման է «Նովիչոկին», որով թունավորվել էր Սկրիպալը

11:19 25.08.2020

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում գերմանացի բժիշկների հայտնաբերած քիմիական նյութը նման է «Նովիչոկին», որով ժամանակին Մեծ Բրիտանիայում թունավորվել են ռուս գործակալ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը: Այսպիսին է մասնագետների նախնական եզրահանգումը։ Ալեքսեյ Նավալնին դեռևս կոմայի մեջ է։ Թեև Օմսկի հիվանդանոցի բժիշկները հայտարարել էին, որ նրա օրգանիզմում որևէ թունավոր նյութ չկա, նրա հարազատները պնդում էին, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 20.2 հա տարածքում բռնկված հրդեհները

10:32 25.08.2020

Օգոստոսի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, 400 քմ, 7000 քմ, 7000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝  500 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 18 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 400 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ […]

̰
Դավիթ Տոնոյանը և Դմիտրի Շուգաևը կարևորել են ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և արտադրությունների կազմակերպումը

23:23 24.08.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ս.թ օգոստոսի 24-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և առաջիկա անելիքները։ Զրուցակիցները բարձր են գնահատել գործող պայմանագրերի կատարման ընթացքը, պայմանավորվածություններ են ձեռք […]

̰
BACK_TO_TOP