TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թրամփը հայտարարել է ամենահզոր ազգային մոբիլիզացիայի մասին

12:00 29.08.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրն իրականացրել է ամենահզոր ազգային մոբիլիզացիան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Ընտրողների առջև ունեցած ելույթի ժամանակ նրա հայտարարությունը տեղադրվել է Twitter– ում: Թրամփի խոսքերով՝ երբ վիրուսն առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ում, ամերիկացի պաշտոնյաները սկսել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ազգային մոբիլիզացիան: Նա նշել է, որ երկիր […]

̰
Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է

11:37 29.08.2020

Ադրբեջանի իշխանությունները որոշում են ընդունել երկրում հատուկ կարանտինային ռեժիմը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգելու մասին։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության օպերատիվ շտաբին։ Ինչպես նշվում է, այդպիսի որոշում է ընդունվել կորոնավիրուսի դեմ պայքարում գրանցած հաջողություններն ամրագրելու, մարդկանց առողջությունը պահպանելու նպատակով։ Մինչ այժմ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 35 986 դեպք, , 33 461 ապաքինվել […]

̰
Ռուսական Су-27-ը ԱՄՆ-ի ռմբակոծիչ է հայտնաբերել Բալթիկ ծովի վրա

11:35 29.08.2020

Ռուսական Су-27 կործանիչները Բալթիկ ծովի երկնքում հայտնաբերել են ԱՄՆ ՌՕՈւ  B-52N մարտավարական ռմբակոծիչը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին: Նրանք պարզաբանել են, որ օգոստոսի 28-ին օդային տարածքի վերահսկողության ռուսական միջոցները Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրա հայտնաբերել են Ռուսաստանի սահմանին մոտեցող թիրախ: Բալթյան նավատորմի հակաօդային պաշտպանության ուժերից երկու Су […]

̰
Ծղուկ համայնք՝ հանդիպում բնակիչների հետ․ Փաշինյանը ժամանել է Սյունիքի մարզ

10:25 29.08.2020

Աշխատանքային այցով ժամանել եմ Սյունիքի մարզ։ Ծղուկ համայնք՝ հանդիպում բնակիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Մենք այս տարի պատվաստանյութ կարտադրենք և միասին կհաղթենք վիրուսին․ Թրամփ

08:48 29.08.2020

Նոր կորոնավիրուսի դեմ ամերիկյան երեք տարբեր պատվաստանյութերը փորձարկման վերջին փուլում են, Նյու Հեմփշիրում ընտրողների առջև ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Տեսանյութը տեղադրվել է Թրամփի թվիթերյան էջում: «Երեք տարբեր պատվաստանյութեր այժմ գտնվում են թեստավորման վերջին փուլում: Մենք այս տարի պատվաստանյութ կարտադրենք, և միասին կհաղթենք վիրուսին», – ասել է պետության ղեկավարը: Թրամփը նաև նշել […]

̰
Պուտինը հայտարարել է՝ Բելառուսում ընտրությունները համարում է կայացած

08:15 29.08.2020

Բելառուսում ընտրությունները կայացել են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Մենք ելնում ենք այն բանից, որ Բելառուսում ընտորությունները կայացել են»,- այդ մասին ՌԴ նախագահը հայտնել է «Россия 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ Հիշեցնենք, որ Մինսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքները դարձել են բողոքի ակցիաների առիթ: Դրանք ուղեկցվում են իրավապահների […]

̰
Վրաստանի ԱԺ ընտրությունների ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները նարկոլոգիական տեղեկանք պետք է ներկայացնեն

23:34 28.08.2020

2020 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակից մեծամասնական պատգամավորի թեկնածուների նման նարկոլոգիական տեղեկանք պետք է ներկայացնեն նաև համամասնական ընտրացուցակ ընդգրկված անձինք: Համապատասխան փոփոխությունները մտցվում են «Ընտրական օրենսգիրք», որը խորհրդարանի բյուրոյին կներկայացվի օգոստոսի 31-ի նիստին: Օրինագծում նշված է, որ խորհրդարանի անդամության թեկնածուն գրանցվելու համար պետք է ներկայացնի նարկոլոգիական տեղեկանք ինչպես մեծամասնական թեկնածուի, այնպես էլ համամասնականի դեպքում: Վրաստանում խորհրդարանալան […]

̰
Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցությունը պատրաստվում է Սաակաշվիլիին առաջադրել Վրաստանի վարչապետի պաշտոնում

22:39 28.08.2020

Խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կառաջադրի Վրաստանի վարչապետի պաշտոնում, հայտարարել է կուսակցության առաջնորդներից մեկը ՝ Ռոման Գոցիրիձեն: Մինչդեռ, Սաակաշվիլին Վրաստանում պաշտոնապես համարվում է հանցագործ և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ տարբեր քրեական հանցագործությունների համար: Վրաստան ժամանելուն պես նա կձերբակալվի, եթե մինչ այդ Վրաստանի նախագահ Սալոմե […]

̰
Պեսկովը պատմել է Լուկաշենկոյին օգնելու համար ձևավորված ուժայինների ռեզերվի մասին

21:35 28.08.2020

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը պատմել է Բելառուսի նախագահին օգնելու համար ձևավորված իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվի մասին: Հաղորդում է «Газета.ru»-ն: Պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյի խնդրանքով կազմավորել է ուժայինների ռեզերվ, որը պետք է ներգրավվի Բելառուսի իրավիճակի կայունացման նպատակով, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Տվյալ ռեզերվը բաղկացած է մասերից, որոնք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հանրապետությունում կարող են կանխել […]

̰
UFC-ի նախագահն աջակցել է Դոնալդ Թրամփին

21:07 28.08.2020

UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններից առաջ: «Կարծում եմ, Թրամփի` առաջնորդի որակները հիմա պետք են ինչպես երբևէ: Մեզ դեռ երկար ճանապարհ է հարկավոր անցնել: Եվ այդ ճանապարհին, այս ծանր իրավիճակներում,  հենց նրա յուրահատուկ ընդունակություններն են պետք»,- ասել է Ուայթը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին:

̰
Վարչապետ Փաշինյանը Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ մասնակիցներին պարգևներ հանձնեց

20:31 28.08.2020

Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունը։ Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացել է «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիքի» շքանշանի, 16 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին, իսկ 55 զինծառայողներ՝ 2-րդ աստիճանի շքանշաններով։ Պարգևները զինծառայողներին է հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողությանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, […]

̰
«Պատմության մեջ առաջին անգամն է, երբ Հայաստանի ազգային հերոս զինվորականն իր շքանշանը ստանալու է անձամբ». վարչապետ

20:17 28.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի անդամները, ՀՀ կառավարության անդամները, պետական այրեր, գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ: […]

̰
Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջաններում  գյուղական տուրիզմի զարգացման հեռանկարներ կան

19:59 28.08.2020

Շիրակի մարզի բարձր լեռնային տեղանքներում գտնվող գյուղերում զբոսաշրջությունը զարգացնելու  նախադրյալներ կան,բայց այդ պոտենցիալն  օգտագործելու մեխանիզմներ չեն կիրառվում ։ Եվրոպական միության  «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրով  նախատեսվում է  մարզի 7 խոշորացված համայնքների բնակավայրերում  զարգացնել   տուրիզմն ու  նպաստել բնակավայրերի գրավչության մասին տեղեկատվության տարածմանը։ Այսօր  խոշորացված համայնքների  երիտասարդների մասնակցությամբ քննարկվել  են Ամասիայի  և Աշոցքի  տարածաշրջաններում  […]

̰
Դիմակ կրելը պարտադիր չի լինի որոշ պաշտոնյաների համար․ ՀՀ պարետի նոր որոշումը

19:47 28.08.2020

Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ փոփոխություններ են կատարվել դիմակ կրելու պարտադիր պահանջներում։ Սահմանվել են այն դեպքերը, երբ կարող են բարձրաստիճան պաշտոնյաները դիմակ չկրել։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ ՀՀ պարետի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող […]

̰
Իվանկա Թրամփը հորդորել է իր հորը դատել ոչ թե թվիթներով, այլ աշխատանքի արդյունքներով

13:31 28.08.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, «Հանրապետական» կուսակցության համագումարում հորդորել է իր հոր մասին դատել ոչ թե «>Twitter»-ի հրապարակումներով, այլ աշխատանքի արդյունքներով:  Ելույթ ունենալով Սպիտակ տան դիմացի մարգագետնում, որտեղ եղել է շուրջ 1,5 հազար մարդ՝ Իվանկա Թրամփը նշել է, որ իր հոր հաղորդակցման ոճը ոչ բոլորին է դուր գալիս, քանի որ նրա թվիթները «զարդարված» չեն, […]

̰
Հայտնի է՝ ով կարող է ստանձնել Սինձո Աբեի պաշտոնը

12:50 28.08.2020

Ակնկալվող պաշտոնաթողությունից հետո Ճապոնիայում վարչապետի պաշտոնը կարող է ստանձնել երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Նրա՝ պաշտոնի անցնելու հավանականության մասին խոսել է Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության գլխավոր քարտուղար Թոշիհիրո Նիկային, հայտնում է Jiji լրատվական գործակալությունը: Լրագրողների հետ զրույցում Նիկային շեշտել է, որ Սուգան ի վիճակի է ամբողջությամբ ստանձնել վարչապետի պարտականությունները և համարվում է այս պաշտոնի […]

̰
Մինսկում ձերբակալել են 70 ակտիվիստների

00:07 28.08.2020

Այսօր երեկոյան՝ ժամը 19:30-ին, Մինսկի Անկախության հրապարակում ձերբակալել են ցույցի մասնակից 70 ակտիվիստների: Մեկ ժամ անց բողոքի ակցիան ցրվել է: Այս մասին հաղորդում է Корреспондент.net-ը։ Աղբյուրի համաձայն՝ այսօր երեկոյան ձերբակալվել է նաև ընդդիմադիր մամուլի 9 լրագրող: Նրանց թվում եղել են նաև ՌԴ-ից  լրագրողներ, որոնց բաց են թողել Բելառուսում ՌԴ հյուպատոսների միջամտությունից հետո: Ավելի վաղ Բելառուսի […]

̰
Կրակոցներ, սպառնալիքներ և պայթեցված մեքենա․ ջավախահայ պատգամավորը պնդում է, որ իրեն ուզում են դուրս մղել քաղաքականությունից

00:00 28.08.2020

Վրաստանի խորհրդարանի ջավախահայ պատգամավոր Հենզել Մկոյանն ասում է, որ իր և իր ընտանիքի շուրջ կատարվող իրադարձությունները և հնչած սպառնալիքները զուտ քաղաքական ենթատեքստ ունեն, և միակ նպատակն այն է, որ իրեն դուրս մղեն քաղաքականությունից։ Այդ մասին «Հետքի» հարցերին պատասխանելիս ասել է Հենզել Մկոյանը։ Հենզել Մկոյանը, հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է 1999 թվականից։ Խորհրդարանական վերջին՝ 2016թ.-ի ընտրություններին ներկայացրել է […]

̰
Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային ու հայտարարել Վրաստան վերադառնալու մասին

22:37 27.08.2020

Վրասատնի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսել է իր ապագա ծրագրերի, Վրաստան վերադառնալու մասին: Նշել է նաև, որ վերջին 7 տարիներն իրեն հնարավորություն են տվել մտածել և վերագնահատել շատ հարցեր: «Աստված գիտի, ես լավագույնն էի ցանկանում իմ ժողովրդին: Ես ուզում էի, որ իմ ժողովուրդը ավելի լավ, ավելի հարուստ ապրի, […]

̰
Ինչպես են բուհերում  սկսելու նոր ուսումնական տարին և ինչ սահմանափակումներ են կիրառելու

19:45 27.08.2020

Նոր ուսումնական տարվան են նախապատրաստվում Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Պարետատան ցուցումներից բացի, բուհերը մշակում են ուսումնական պրոցեսի կազմակերպման իրենց կարգը, անվտանգության կանոնների պահպանման, լսարանների տեղակայման ու կահավորման տարբերակները: Շիրակի պետական համալսարանում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում արդեն հստակեցված են, թե ինչպես են ուսումնական տարին սկսելու: Շիրակի պետական համալսարանում ռեկտորատի հերթական նիստում ամբիոնների դեկանների […]

̰
Առողջապահության նախարարությունը հրապարակել է 11 լաբորատորիաներում կատարված թեստավորումների տվյալները

19:01 27.08.2020

2020 թվականի փետրվարի 3-ից առ այսօր կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200․507 թեստավորում` առողջապահության նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող 11 լաբորատորիաներում: Նշենք, որ թեստավորումների գերակշիռ մասն իրականացրել են առողջապահության նախարարության ենթակայության հաստատությունները, որի ընդհանուր թիվը կազմում է 151.806 հետազոտություն` իր մեջ ներառելով նաև պաշտպանության նախարարության տվյալները:   https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2731328090441636      

̰
Պուտինը Լուկաշենկոյի խնդրանքով իրավապահների հատուկ պահուստային ուժեր է ձևավորել

18:21 27.08.2020

Պուտինի կարծիքով՝ Բելառուսի իրավապահ մարմիններն, անկախ ամեն ինչից, իրենց բավական զուսպ են պահում։

̰
Պուտինը դստեր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցելու և կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութի ստեղծման մասին

16:00 27.08.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է իր դստեր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համար կամավոր դառնալու որոշման մասին: Իր գնահատականը ՌԴ նախագահը տվել է Россия 24-ի եթերում: «Դուստրս պարզապես ասաց, որ ցանկանում է որպես կամավոր մասնակցել պատվաստանյութի փորձարկմանը»,-նշել է Պուտինն ի պատասխան այն հարցի, թե արդյոք դուստրը խորհրդակցել է իր հետ: Պուտինի խոսքերով՝ նա լավ է […]

̰
Պուտինն առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները

15:43 27.08.2020

Ռուսաստանը Բելառուսի հետ կապված իրավիճակում ավելի զուսպ և չեզոք է, քան եվրոպացիներն ու ամերիկացիները: Այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, հայտնում է Россия 24-ը: Նրա խոսքերով՝ Բելառուսում տեղի ունեցող գործընթացների վրա ցանկանում են ազդել դրսից՝ հանուն որոշակի քաղաքական շահերի: Պետության ղեկավարը հարևան երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման հույս է […]

̰
Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. 25-ամյա վարորդը մահացել է

15:26 27.08.2020

Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Մերսեդես C-200» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21099-ը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. «ՎԱԶ-21099-ի» 25-ամյա վարորդ Ռաֆիկ Խաչատրյանը տեղում մահացել է: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն։

̰
Փաշինյանը խնդրում է հատուկ ուշադրություն դարձնել գազի շահագործման անվտանգության կանոններին

11:30 27.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին: Այս մասին Փաշինյանն ասաց կառավարության օգոստոսի 27-ի նիստում՝ անդրադառնալով օգոստոսի 26-ին Զեյթունի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունից բնակելի շենքի փլուզման դեպքին: «Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարանով: Պետք է […]

̰
Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 75, 80 և 98 տարեկան․ ԱՆ

11:15 27.08.2020

Օգոստոսի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, 864-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 200507 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 203 նոր դեպք և 262 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Սահմանամերձ յուրաքանչյուր գյուղում կստեղծվեն ապաստարաններ․ ձեռնարկել է դրամահավաք-արշավ

11:06 27.08.2020

Տավուշի մարզպետարանից հայտնում են․ ««Պահապան» հիմնադրամը ՀՀ Տավուշի մարզպետարանի հետ ձեռնարկել է դրամահավաք-արշավ (https://www.facebook.com/donate/239170173947721/), որի արդյունքում բոլորիդ աջակցությամբ. 1. Կստեղծենք ապաստարաններ սահմանամերձ յուրաքանչյուր գյուղում` ապահովելով մեր խաղաղ բնակիչների անվտանգությունը հրետակոծության և գնդակոծման ժամանակ: 2. Կօգնենք վերականգնել և բարելավել սահմանին ապրող մարդկանց վնասված այգիները, խմելու ջրի խողովակները և ոռոգման համակարգերը, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության զարգացման […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին` Մոլդովայի Անկախության օրվա առթիվ

10:38 27.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել հայ-մոլդովական միջպետական հարաբերությունների օրակարգի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված երկկողմ համատեղ քայլերը, ինչպես նաև վերահաստատել մեր անփոփոխ հետաքրքրվածությունն այդ օրակարգի հարստացման […]

̰
Կանադան և ԵՄ-ն Լուկաշենկոյին ազգային երկխոսության կոչ են արել

09:42 27.08.2020

Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանն ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բելառուսի առաջնորդ Ալեքսնադր Լուկաշենկոյին ազգային երկխոսության և քաղաքական ճգնաժամի կարգավորման համար ԵԱՀԿ միջնորդության ընդունման կոչ են արել։ Այս մասին ասվում է քաղաքական գործիչների հայտարարությունում, որը հրապարակվել է ԵՄ կայքում։ «Որպես Բելառուսի ժողովրդի բարեկամներ և Բելառուսի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության կողմնակիցներ՝ մենք աջակցում ենք քաղաքացիների […]

̰
BACK_TO_TOP