2025 թ. հուլիսի 1-ից մասնագիտական ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. օրենսդրական փաթեթը խորհրդարանական լսումների առանցքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+9.91 oC

2025 թ. հուլիսի 1-ից մասնագիտական ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. օրենսդրական փաթեթը խորհրդարանական լսումների առանցքում

14:36 19.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին հրավիրած խորհրդարանական լսումների առանցքում «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկում է:

Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, վարչապետի եւ փոխվարչապետերի աշխատակազմերի, ֆինանսների նախարարության, ՊԵԿ, ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ եւ ՓՄՁ ոլորտի ասոցիացիաներ, ընկերություններ, մասնագիտական համայնքից ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, իր բացման խոսքում անդրադառնալով լսումներ անցկացնելու անհրաժեշտությանը, նշել է, որ հանձնաժողովում հարցի քննարկման փուլում պատգամավորների կողմից եղել են առաջարկներ, դիտարկումներ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախքան հանձնաժողովի որոշում կայացնելը կլինեն նաեւ լսումներ, որտեղ նրանք կլսեն նաեւ ոլորտի մասնագիտական կարծիքներ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով վերոնշյալ օրենսդրական փաթեթում փոփոխություններ կատարելու հիմնավորումները, նշել է, որ Կառավարության քաղաքականությունն այս փուլում ուղղված է հարկման ընդհանուր համակարգերին, շրջանառության հարկի համակարգի եւ միկրոձեռնարկատիրության կիրառության շրջանակի կրճատմանը: Ըստ նրա՝ դրա նպատակը հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումն է: Փոխնախարարի խոսքով ախտորոշված է 2 հիմանական խնդիր: «Մասնագիտական աշխատանք կատարող բուժաշխատողը կամ ուսուցիչն իր աշխատավարձից վճարում է 20 տոկոս եկամտահարկ, իսկ, օրինակ, անհատ ձեռնարկատերը կա՛մ հարկ չի վճարում, եթե միկրոձեռնարկատիրական հարկման արտոնյալ պայմաններում է գործում, կա?մ վճարում է ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ: Օրինակ՝ շենքերի շինարարություն հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 2,4 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից, կամ իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 3,2 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից»,- ընդգծել է փոխնախարարը:

Զեկուցողի խոսքով նախագծով ներկայացված մասնագիտական բնույթ ունեցող ծառայությունների գծով հարկման ընդհանուր համակարգի եւ շրջանառության հարկի համակարգում հարկային բեռի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից:

Նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Դրանցից են՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ, գովազդային գործունեություն եւ շուկայի իրավիճակի հետազոտություն, շենքերի շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական կամ ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ եւ վերլուծություններ, մասնագիտական եւ տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն եւ առողջապահություն:

«Գործունեության որոշ տեսակներ նախատեսվել է դեռեւս չտեղափոխել ավելացված արժեքի հարկի համակարգ: Խոսքն անասնաբուժական ծառայությունների, սոցիալական խնամքի ծառայությունների, գիտական հետազոտությունների եւ մշակումների մասին է»,- ասել է Արման Պողոսյանը:

Ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանել է նաեւ հրավիրյալների բազմաթիվ հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերել են օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգմանը, ստվերային գործունեության ի հայտ գալու ռիսկայնությանը, թե քանի սուբյեկտի է վերաբերելու օրենքի նախագիծը եւ այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 19.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

23:55 19.05.2025

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։  Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

23:52 19.05.2025

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

23:50 19.05.2025

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

23:45 19.05.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

23:39 19.05.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP