15:55 24.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ շուրջ երեք ժամ տևած «Իմ քայլը» խմբակցության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա նշեց, որ օրակարգում նախապես հարցեր չեն եղել և փակ նիստին քննարկվել են կրթական, դատաիրավական, արտաքին քաղաքականության ոլորտներին առնչվող հարցեր, անդրադարձել ՀՀ-ում բարեփոխումների օրակարգերին։ «Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի՝ կառավարության առաջադրած թեկնածուին, այդ […]
13:11 24.08.2020
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը և Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել: Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին: […]
12:40 24.08.2020
Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և նրա սանիկի՝ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ դատական նիստն ներկայացել էին բոլոր կողմերը։ Նիստի հետաձգման պատճառն էլ այն էր, որ Հրայր Թովմասյանը չէր ստացել մեղադրական եզրակացության պատճենը։ Հենց դատարանում պետական մեղադրողը Թովմասյանին փոխանցեց ամբողջ մեղադրական եզրակացությունը։ Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 7-ին։ […]
12:28 24.08.2020
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ժամը 12:00-ից ընթանում է «Իմ քայլը» խմբակցության նիստը: Նիստին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում չմանրամասնեց, թե օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված, այլ նշեց, որ օրակարգը ձևավորվելու է տեղում: Լրագրողների հարցին ի պատասխան Մակունցը չբացառեց այն, որ հնարավոր է քննարկվեն ՍԴ դատավորի թեկնածուի, սահմանադրական […]
11:44 24.08.2020
Այսօր կեսօրին Քաղպայմանագրի կենտրոնական գրասենյակում իշխող ուժը հավաք կանցկացնի, որին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Hraparak.am-ը: Նշվում է, որ օրակարգում, ըստ իմքայլականի, տարբեր հարցեր կլինեն, նախևառաջ` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Կառավարության թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, ԱԺ-ն հավանաբար վաղը կամ մյուս օրը արտահերթ նիստ կհրավիրի ՍԴ դատավորի թեկնածուներին ընտրելու նպատակով:
11:38 24.08.2020
Ըստ հարցումների՝ Դոնալդ Թրամփը մի փոքր ավելի քիչ աջակցություն ունի, քան Ջո Բայդենը։
23:40 23.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հաղթանակի պողոտայում բազմահազարանոց ցույցի մասնակիցներն առնետների պես ցրվել են։ Ուղղաթիռից Լուկաշենկոյի մեկնաբանությամբ տեսանյութը հրապարակվել է БЕЛТА գործակալության Telegram-ի ալիքում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին դուրս է եկել ուղղաթիռից, որը վայրէջք է կատարել Մինսկի Անկախության պալատի մոտ՝ նախագահի աշխատանքային նստավայրում@ Լուկաշենկոն ինքնաձիգով դուրս էր […]
23:08 23.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել Մինսկում իր նստավայրը շրջապատած ուժայինների մոտ։ Լուկաշենկոն ինքնաձիգով մոտեցել է հատուկջոկատայիններին և ասել․«Շնորհակալություն, կեցցե՛ք բոլորդ»,- հայտարարել է նա։ Ի պատասխան՝ ուժայինները ծափահարել են և խոստացել, որ մինչև վերջ նրա կողքին կլինեն։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին դուրս է եկել ուղղաթիռից, որը վայրէջք […]
21:33 23.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին դուրս է եկել ուղղաթիռից, որը վայրէջք է կատարել Մինսկի Անկախության պալատի մոտ՝ նախագահի աշխատանքային նստավայրում, գրում է Пул Первого-ի Telegram-ալիքը: «Լուկաշենկան իրադարձությունների վայր՝ Անկախության պալատ է ժամանել մեկ ժամ առաջ», – ասված է հաղորդագրության մեջ: Տեղադրված տեսանյութում Լուկաշենկոն դուրս է գալիս կարմիր և կանաչ գծերով սպիտակ ուղղաթիռից, որի վրա […]
19:12 23.08.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր Մարտունիում մասնակցել եմ քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը: Տեղում հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել եմ, որ առաջիկա հինգ տարիներին շրջկենտրոնում կառուցվելու է մինչև 500 նոր բնակարան: Հանձնարարել եմ կարճ ժամանակում կազմել քաղաքի հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, […]
17:36 23.08.2020
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Բելառուսում կան ուժեր, որոնք փորձում են հանրապետությունում «ուկրաինական սցենար» և արյունահեղություն հրահրել: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը: «Կարծում եմ, որ իրավիճակի կարգավորման հստակ նշանները շատ կարևոր են, բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, որ դա բոլորին դուր չի գալիս. կան մարդիկ, որոնք ցանկանում են Բելառուսում իրադարձությունների խաղաղ ընթացքը […]
17:20 23.08.2020
Մինսկում Անկախության հրապարակում անցկացվում է ընդդիմադիրների չարտոնված հանրահավաք: Ցույցին մասնակցել ցանկացող մարդկանց հոսքը շարունակվում է: Ըստ Интерфакс-ի տվյալների՝ հրապարակում հավաքվել է 50 հազար մարդ: Ընդդիմադիրները հայտնել են 100 հազար մասնակցի մասին: Մինսկի հրապարակում հավաքված ցուցարարները կաթվածահար են արել տրանսպորտի աշխատանքը:
17:04 23.08.2020
Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ 10 հազարանոց բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 30 մարդ, հայտնում է Haaretz.com-ը:
16:48 23.08.2020
Մինսկի մետրոպոլիտենը նախազգուշացրել է ուղևորներին մետրոյի մի քանի կայարանների մուտքի և ելքի փակվելու մասին՝ անվտանգության ապահովման նպատակով: Այսպիսով, օգոստոսի 23-ի կեսօրին փակվել են մետրոյի Площадь Ленина, Октябрьская, Купаловская և Площадь Победы կայարանները: Ըստ մետրոպոլիտենի ներկայացուցիչների՝ այդ որոշումը կայացվել է ուղևորների անվտանգությունն ապահովելու համար: «Գնացքները նշված կայարաններում անցնում են առանց կանգառի: Մինսկի մետրոպոլիտենը ներողություն է խնդրում […]
16:32 23.08.2020
Իրանը հայտնում է իրանցի զինվորականների կողմից սխալմամբ խոցված Ուկրաինայի միջազգային ավիաուղիների օդանավի «սև արկղի» գաղտնազերծման մասին: Այդ մասին հայտարարել է երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Թուրաջ Դեհգանի Զանգանեն, հայտնում է РИА Новости- ն: Նա հայտարարել է, որ անձնակազմը մինչև վերջին պահը վերահսկել է ինքնաթիռը: «Ձայնագրիչն շարունակել է ձայնագրել առաջին հրթիռի պայթյունից հետո ևս 19 վայրկյան», […]
15:53 23.08.2020
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ օգոստոսի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարության և Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր՝ հանրապետության ռազմական գերատեսչության 4 Су-25 ինքնաթիռների արդիականացման վերաբերյալ: Ստորագրմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
15:44 23.08.2020
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան վստահություն է հայտնել, որ հանրապետության զինվորականները չեն մասնակցելու ցուցարարների ճնշմանը, գրում է Delfi-ն: «Մերոնք արդեն սովոր են նման քայլերի: Սա մարդկանց սովորական ահաբեկում է», – ասել է նա: Տիխանովսկայան ավելացրել է, որ «ոչ ոք այլևս չի հավատում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին»: Ըստ նրա՝ եթե բանակը մասնակցի ցուցարարներին ցրելուն, դա հանցագործություն […]
14:39 23.08.2020
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովն ասել է, որ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո Ռուսաստանը կարող է արտադրել և Թուրքիային մատակարարել С-400 ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակ: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը: «Արդյունաբերությունը պատրաստ է արտադրել և Թուրքիային մատակարարել С-400 ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակ պայմանագրով նախատեսված ժամկետներում», – ասել է նախարարը: Նա հավելել […]
13:50 23.08.2020
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով: Նրա ընտանիքի անդամները նույնպես հիվանդացել են: Այդ մասին կիրակի հայտնում է РБК-Украина-ն: «Տիմոշենկոյի դուստր Եվգենիա Տիմոշենկոն և նրա ամուսին Արթուր Չեչետկինը նույնպես վարակվել են կորոնավիրուսով», – ասվում է հաղորդագրության մեջ: Որտե՞ղ և ե՞րբ է Տիմոշենկոն վարակվել, դեռևս անհայտ է: Հայտնի չէ նաև, թե նա ինչ վիճակում […]
13:19 23.08.2020
Հայկական ծագումով հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դիմում է ներկայացրել Լուիզիանա նահանգում ՝ ԱՄՆ նախագահի ընտրությանը որպես թեկնածու մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Nola տեղական լրատվական պորտալը: Նշվում է, որ ի տարբերություն շատ այլ նահանգների, Լուիզիանայում անկախ թեկնածուներից չի պահանջվում հազարավոր ստորագրություններ հավաքել, որպեսզի իրենց անունը հայտնվի քվեաթերթիկում: Փոխարենը, դիմումատուին անհրաժեշտ […]
13:03 23.08.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել Կալիֆորնիա նահանգի իշխանություններին անտառային հրդեհների կապակցությամբ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ինչպես նշվում է, օգնությունը կարող է ներառել դրամաշնորհներ տների վերանորոգման և ժամանակավոր բնակավայրերի համար, ինչպես նաև միջոցներ, որոնք կօգնեն գործարարներին հաղթահարելու աղետի հետևանքները: «Թրամփը հայտարարել է, որ Կալիֆորնիա նահանգի տարածքում տեղի է ունեցել խոշոր […]
12:10 23.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. 30 տարի առաջ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա և բխում էր այդ կամքից, ինչը հաստատվեց մեկ տարի […]
11:27 23.08.2020
Рособоронэкспорт-ն ակնկալում է առաջիկա հինգից վեց տարիների ընթացքում մոտավորապես 50 նոր զենք դուրս բերել միջազգային շուկա: Ընկերության ղեկավար Ալեքսանդր ՄԻխեևի խոսքերը փոխանցում է ТАСС-ը: «Առաջիկա հինգ վեց տարիների ընթացքում Рособоронэкспорт-ը նախատեսում է գրեթե 50 նոր մոդել բերել զենքի միջազգային շուկա», – ասել է նա: Միխեևը պարզաբանել է, որ դրանք կլինեն հակաօդային պաշտպանության, զրահատանկային տեխնիկայի, ռազմական […]
19:05 22.08.2020
Նախագահական ընտրություններին հաջորդած երկրորդն շաբաթ է՝ ցույցերն ու գործադուլները չեն դադարում: Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվում է կատարել ընդդիմության պահանջները:Այսօր Գրոդնոյում անցկացվող ցույցի ընթացքում Լուկաշենկոն հանձնարարել է օգոստոսի 24-ից փակել գործադուլ անող բոլոր հիմնարկությունները, տեղեկացնում է Риа новости գործակալությունը։ Բելառուսի տեղեկատվության նախարարությունը որոշել է արգելափակել մոտ 7 տասնյակ լրատվամիջոցների, այդ թվում նաև համացանցային ընդդիմադիր տեղեկատվական հարթակների աշխատանքը:Նախագահական […]
17:13 22.08.2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպում են ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է, որ հանդիպմանն անդրադարձել են Շաթիրյանի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ լինելուց հրաժարվելու որոշմանը, ինչպես նաև վերջինիս հետ տարբեր հարցերի շուրջ ունեցել են քննարկումներ։ Իսկ ահա Էդգար Շաթիրյանն էլ լրագրողներին հայտնել էր, որ […]
16:20 22.08.2020
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդիպում է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ, ով մինչ այդ պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանք հետաքրքրվել են, թե արդյոք թեկնածուն ունի ակնկալիքներ, քանի որ առիթ ունեցել է նախկինում հանդիպելու խմբակցության հետ, Շաթիրյանը նշել է, որ կլինի բովանդակային հարցուպատասխան, կներկայացնի իր մոտեցումները, իսկ որոշումը պետք է կայացնի կառավարությունը: Հարցին, թե հաշվի […]
10:28 22.08.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է Stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1396 դեպք: Ապաքինվել է 4 մարդ և նրանց թիվը կազմում է 1132: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6903 […]
23:15 21.08.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 19-ին ելույթի ընթացքում հայտնել էր, որ ուրբաթ օրը լավ լուր է հայտնելու, որով Թուրքիայի համար նոր ժամանակաշրջան է սկսվելու։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցներում լուրեր սկսեցին շրջանառվել, թե նախագահի «բարի լուրը» վերաբերում է Սև ծովում էներգետիկ պաշարների հայտնաբերմանը։ Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին […]
22:07 21.08.2020
Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող «Մագիլ-Վագր» օպերացիան շարունակվում է։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով Իրաքի հյուսիսում ևս 5 քուրդ զինյալ սպանելու մասին։ Նշվում է, որ ոչնչացվել են նաև սարերում քրդերի դիրքեր, ապաստարաններ, կենցաղային պարագաներ։ Ըստ հաղորդագրության՝ այսպիսով ռազմական օպերացիայի շրջանակներում […]