TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ի կողմից Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերելու կարիք չկա. Պեսկով

15:15 19.08.2020

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Բելառուսում տիրող իրավիճակին արտաքին միջամտության փորձեր են կատարվում:

̰
Մինսկում մահացել է ևս 1 ցուցարար, ով վիրավորվել էր Բրեստում ցույցի ժամանակ

15:09 19.08.2020

Մահացած ցուցարարի դստեր խոսքով՝ օգոստոսի 11-ին Բերստում տեղի ունեցած ցույցից հետո ընտանիքը երկու օր չի կարողացել գտնել Գենադի Շուտովին:

̰
Գրետա Թունբերգը խոսել է աշխարհի առաջնորդների անգործության մասին

14:39 19.08.2020

Բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ երկու տարվա ընթացքում աշխարհում ոչ մի միջոց չի ձեռնարկվել շրջակա միջավայրը և կլիման փրկելու ուղղությամբ: 2018 թվականին Թունբեգը միայնակ դասադուլ էր հայտարարել բնապահպանական պահանջներով: Այդ ակցիայի լուսանկարների հրապարակումից հետո ակտիվիստը հայտնի դարձավ, և շուտով նրան միացան այլ բնապահպաններ ևս: Թունբերգը հիշեցրել է, որ 2018 թվականի նոյեմբերի 28-ին Եվրոպական […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության կատարողականի քննարկումները

14:24 19.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության կատարողականի քննարկումները, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը: Այսօր ներկայացվել է վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայության գործունեության հաշվետվությունը՝ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող, ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի զեկուցմամբ: Նա նշել է, որ իրականացված միջոցառումների հիմքում եղել են ՀՀ կառավարության ծրագրի «Պայքարը կոռուպցիայի դեմ» հատվածի […]

̰
ԵՄ-ն Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ագրեսիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

14:11 19.08.2020

Հունաստանի և Կիպրոսի Հանրապետությունը կոչ են արել ԵՄ-ին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի գործողությունների դադարեցման ուղղությամբ, հայտնում է Ermenihaber-ը: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի և ԱԳ նախարար Նիկոս Հրիստոդուլիդիս հետ հանդիպմանն անդրադառնալով Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողություններին, ասել է. «Միջերկրական ծովում գնալով աճող Թուրքիայի ագրեսիան ուղղված […]

̰
Լուկաշենկոն Արևմուտքին մեղադրել է բողոքի ցույցերի և անկարգությունների ֆինանսավորման մեջ

13:55 19.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել հանրապետության բողոքի ցույցերն ու անկարգությունները, հայտնում է БеЛта-ն: Ըստ նրա՝ արևմտյան երկրները «արդեն ուղղակիորեն» և «բացահայտ» հայտարարում են միջոցների հավաքագրման մասին և դրանք Բելառուս ուղարկելու մասին: «Մենք դա տեսնում ենք: Իհարկե, մենք չենք կարող հետևել բոլոր այն միջոցներին, որոնք գալիս են այստեղ: Քանի որ […]

̰
Խռովարար զինվորականները փակել են Մալիի սահմանները և պարետային ժամ մտցրել

13:21 19.08.2020

Մալիի սահմանները փակ կլինեն մինչև հատուկ կարգադրությունը: Այդ մասին ORTM 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրում խռովությունների կազմակերպիչ, ռազմական ներկայացուցիչ Իսմայել Վագը: «Այսօրվանից (2020թ. օգոստոսի 19-ից) սկսած օդային և ցամաքային բոլոր սահմանները փակ կլինեն մինչև հետագա ծանուցումը, պարետային ժամ կսահմանվի 21:00-ից մինչև 5:00-ն»,- ասել է նա: Վագը նաև ավելացրել է, որ ազգային, տարածաշրջանային և միջազգային […]

̰
Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով, ներկայացրել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի ասելիքը

12:48 19.08.2020

Այսօր հրաժարականից հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այն տեղի է ունենում «Հարսնաքար» համալիրում, իսկ թեման Ապրիլյան պատերազմն է: Մինչ ասուլիսը նա առաջարկել է հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին, որից հետո հանդես է եկել ներածական խոսքով: Ասել է, որ այն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում […]

̰
Գարեգին Երկրորդը մեկնել է Մոսկվա

11:56 19.08.2020

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ «Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց […]

̰
Ավստրիայի կանցլերը Բելառուսում նոր ընտրությունների և պատժամիջոցների կոչ է արել

11:01 19.08.2020

Սեբաստիան Կուրցը հավելել է, որ Բելառուսին հարկավոր է երկխոսություն հաստատել իշխանության և ընդդիմության միջև:

̰
Տիխանովսկայան Եվրոպայի ղեկավարներին կոչ է արել չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

10:19 19.08.2020

Ընդդիմադիր գործիչը նաև հայտնել է, որ ստեղծել է Բելառուսի Ազգային համակարգող խորհուրդ, որը պետք է գլխավորի իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը երկխոսության միջոցով:

̰
Բայդենը դեմոկրատների կողմից պաշտոնապես հաստատվեց որպես նախագահի թեկնածու

08:54 19.08.2020

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես նախագահի թեկնածու։ Որոշումն ընդունվել է օգոստոսի 18-ին՝ կուսակցության համագումարի ժամանակ, որը պանդեմիայի պատճառով անցկացվել է առցանց ձևաչափով։ ԱՄՆ նահանգների կուսակցական պատվիրակները հրապարակել են փրայմերիզների արդյունքները, համաձայն որոնց՝ Բայդենը հավաքել առավել մեծ թվով պատվիրակների ձայներ, հայտնում է CNN-ը։ ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։ […]

̰
Ջոն Բոլթոնի սկանդալային գիրքը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում

22:37 18.08.2020

ԱՄՆ-ի  ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը»  սկանդալային գիրքը հայտնվել է նաև թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։  Գրքում հետաքրքիր դրվագներ են ներկայացնում վերջին շրջանի թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ առնչություն ունեցող հարցերից։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Մասնավորապես, Բոլթոնը իր գրքում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից հետախուզվող […]

̰
Կարո՞ղ է Լիբանանի նախկին վարչապետի սպանության գործով հրապարակված դատավճիռը սրել անկայուն վիճակը Լիբանանում

22:24 18.08.2020

Հրապարակվել է Լիբանանի նախկին վարչապետի սպանության գործով դատավճիռը: Կարո՞ղ է արդյոք դատավճիռը սրել անկայուն վիճակը Լիբանանում: Զրույց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

̰
Defence Turk. Թուրքիան պատրաստվում է ռազմածովային բազա հիմնել Լիբիայում

21:48 18.08.2020

Թուրքիան պատրաստվում է ռազմածովային բազա հիմնել Լիբիայի հյուսիս-արևմտյան Միսրատա քաղաքում: Այս մասին հայտնում է «Defence Turk» լրատվականը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը,ըստ աղբյուրի,  Լիբիայում Թուրքիայի  պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, ԳՇ պետ Յաշար Գյուլերի, Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Հաիդ բին Մուհամմադ ալ-Աթիյեի և Լիբիայի պաշտպանության փոխնախարար Սելահադդին ան-Նեմրուշի մասնակցությամբ կայացած հանդիպմանը ռազմական համագործակցության շուրջ մի շարք […]

̰
Կոտայքում կկառուցվեն կամ կվերակառուցվեն 14 մանկապարտեզներ․ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Կոտայք

20:50 18.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում։ Միայն Կոտայքում այս տարի պետության աջակցությամբ կկառուցվեն կամ կվերանորոգվեն 14 մանկապարտեզներ։Կառավարության ղեկավարը շրջել է մարզի մի շարք համայքներով, հետևել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին և պատասխանել կոտայքցիներին հուզող հարցերին։ Վարչապետին Արամուսում ուրախալի լուր էին հայտնելու․ 40 տարվա մեջ առաջին անգամ 4000 բնակիչ ունեցող Արամուսը մանկապարտեզ […]

̰
Քննարկվել են պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի զարգացման հեռանկարները․ Արսեն Թորոսյան

20:00 18.08.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի, «Ռադիոիզոտոպների արտադրություն» կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի, ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանի և այլ մասնագետների հետ: Այս տարվա հունիսին Հայաստանում, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում, առաջին անգամ իրականացվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (ՊԷՏ/ՀՏ) հետազոտությունը։ Վերջինս քաղցկեղի ախտորոշման ու բուժման ընթացքը […]

̰
Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

18:05 18.08.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։ Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։ Շնորհակալական և շնորհավորանքի խոսքով նախարարին են միացել նաև աշխատակիցները: Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով […]

̰
Նախկին նախարարի ներգրավմամբ կատարված պետական սեփականության օտարումների հետևանքով պետությանը խոշոր չափի վնաս է պատճառվել

17:54 18.08.2020

Ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում  դատախազական հետևողական հսկողության ներքո ձեռնարկված ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են 2008-2009թթ և 2014-2015թթ. ընթացքում բարձրաստիճան և այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական սեփականություն հանդիսացող բազմաթիվ անշարժ գույքեր նույնանման հանցավոր սխեմաների կիրառմամբ օտարելու և պետությանն ահռելի չափերով՝ ընդհանուր […]

̰
Պատգամավորները Երվանդ Խունդկարյանին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը. Լիլիթ Մակունցի ճեպազրույցը

16:55 18.08.2020

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ խմբակցությունը բոլոր թեկնածուների հետ հանդիպում է, Խունդկարյանը ևս բացառություն չէր: Խմբակցության պատգամավորների մի մասն է ներկա գտնվել, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Ինչ վերաբերում է նախորդ թեկնածուին՝ […]

̰
TikTok-ը հերքել է օգտատերերի տվյալները Չինաստանին փոխանցելու վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

15:46 18.08.2020

TikTok-ը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները օգտատերերի տվյալները Չինաստանին փոխանցելու վերաբերյալ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությանը: «TikTok-ը երբեք չի փոխանցել օգտագործողների տվյալները Չինաստանի կառավարությանը, և դա չէր անի, եթե նույնիսկ խնդրեին իրեն»,- ասվում է փաստաթղթի մեջ: TikTok-ը շեշտել է, որ ցանկացած հակառակ պնդում «անհիմն է և կեղծ»: Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը սոցիալական ցանցին մեղադրել էր […]

̰
Պուտինն անընդունելի է համարում Բելառուսի գործերին միջամտելու ցանկացած փորձ

15:03 18.08.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում շեշտել է Բելառուսի գործերին ցանկացած միջամտության անընդունելի լինելը, գրում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսական կողմը շեշտում է հանրապետության ներքին գործերին դրսից միջամտելու ցանկացած փորձի անընդունելիությունը, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի հետագա սրացման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

̰
Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցները պատրաստ կլինեն մինչև օգոստոսի 21-ը

14:19 18.08.2020

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն ասել է, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կպատրաստի Բելառուսի դեմ մինչև ուրբաթ, գրում է ТАСС-ը: «Դրանք մշակվում են ամբողջ Եվրոպայում: Պատժամիջոցները պետք է ստիպեն Լուկաշենկոյի ռեժիմին հարգել բելառուսների ազատ ընտրության իրավունքը»,- ասել է Բաբիշը: Վարչապետը հավելել է, որ Չեխիան չի կիրառի իր պատժամիջոցները, քանի որ ԵՄ-ն այս հարցում պետք է հավատարիմ մնա միասնական […]

̰
Սուբվենցիոն ծրագրով գազիֆիկացվելու են Գեղաշենի մշակույթի կենտրոնը և երաժշտական դպրոցը, տեղադրվելու է ջեռուցման համակարգ. Փաշինյան

13:57 18.08.2020

Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում է: Սուբվենցիոն ծրագրով գազիֆիկացվելու են Գեղաշենի մշակույթի կենտրոնը և երաժշտական դպրոցը, տեղադրվելու է ջեռուցման համակարգ։

̰
Հայտնի է դարձել, թե երբ բելառուսական ընդդիմությունը կձևավորի համակարգող խորհուրդը

13:24 18.08.2020

Բելառուսական միավորված ընդդիմության շտաբը երեքշաբթի կավարտի իշխանության հանձնումն ապահովող համակարգող խորհրդի ձևավորումը, գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովային: «Ստացվել է մի քանի հարյուր դիմում: Մենք արդեն բարձրաձայնել ենք այնտեղ ընդգրկված քաղաքացիների մի մասի մասին, երկրորդում ընդգրկվելու են նաև հեղինակավոր մարդիկ»,- ասել է Կովալկովան: Նա հավելել է, որ ընդհանուր […]

̰
«Նորմանդական քառյակի» պետությունների ղեկավարների խորհրդականները կհանդիպեն

12:12 18.08.2020

«Նորմանդական քառյակի» պետությունների ղեկավարների խորհրդականների հանդիպումը տեղի կունենա մինչև ամռան ավարտը: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս» -ը՝ տեղեկացված աղբյուրին հղումով: «Երկխոսությունը նախատեսված է մինչև ամսվա վերջ», – ասել է գործակալության աղբյուրը: Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ հանդիպման ձևաչափը դեռ որոշված ​​չէ: Հիշեցնենք, որ «Նորմանդական քառյակում» ընդգրկված են Գերմանիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Ֆրանսիան:

̰
Արքայազն Հարրին զարդերի պատճառով վիճել է թագուհու հետ

11:33 18.08.2020

Արքայազն Հարրին իր հարսանիքից առաջ վիճել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ իր ապագա կնոջ՝ Մեգան Մարկլի համար զարդեր տրամադրելու հարցով։ Այս մասին նշվում է Սասեքսի դուքսի և դքսուհու կյանքի մասին Օմիդ Սկոբիի «Ազատության որոնումներում» գրքում, փոխացնում է The Sun- ը: Բրիտանական թագավորական ընտանիքը կանգ չի չառել ոչնչի առաջ, որպեսզի բարդացնի Մեգան Մարկլի կյանքը, […]

̰
Արզնու ձորի չշահագործվող առողջարանում հրդեհ է բռնկվել

10:09 18.08.2020

Օգոստոսի 18-ին` ժամը 06:04-ին, մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանի առաջին հարկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են Արզնու ձորում գտնվող չշահագործվող առողջարանի 1-ին և 2-րդ հարկերի […]

̰
Լուկաշենկոն հայտարարել է, որ ընդդիմությունը հրաժարվել է ձայների վերահաշվարկից

23:30 17.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն առաջարկել է վերահաշվարկել օգոստոսի 9-ի ընտրությունների ձայները, սակայն ընդդիմությունը հրաժարվել է: Այս մասին նա ասել է բողոքի ակցիա անող գործարանի աշխատակիցների հետ զրույցում: Այդ մասին հայտնել է STV հեռուստաալիքը: «Ինձ արդեն առաջարկվել է ձայները հաշվել տեսախցիկների առջև: Ես ասում եմ . «Ինչո՞ւ, եկեք հաշվենք»: Թող ասեն` որտե՞ղ, […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ

23:01 17.08.2020

Օգոստոսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիեն Հաթինգի հետ՝ Հայաստանում իր առաքելության մեկնարկի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց Մարիեն Հաթինգին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանքային գործունեություն: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի շրջանակներում համագործակցության առաջմղման հեռանկարների շուրջ:

̰
BACK_TO_TOP