21:43 21.08.2020
Թուրքիայի հյուսիսային Սամսուն նահանգում Իրաքի քաղաքացիություն ունեցող 6 անձ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Սամսունի ահաբեկչության դեմ պայքարի նահանգային վարչության օպերատիվ խմբերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամների հայտնաբերման ուղղությամբ Իլքադըմ և Թեքքեքյոյ շրջաններում համաժամանակյան օպերացիա են իրականացրել: Ձերբակալվածները կասկածվում են ԻՊ-ի անդամ լինելու մեջ: Նշվում է, որ վերոնշյալ անձանց բնակության վայրերում իրականացված հետախուզական աշխատանքների արդյունքում օպերատիվ խմբերը թվային միջոցներ […]
20:52 21.08.2020
Մամուլում շարունակվում են լուրեր հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այսօր՝ օգոստոսի 21-ին հայտնվելիք «լավ լուրը» կապված է գազի պաշարների հայտնաբերման հետ։ Այս մասին հաղոորոդում է Ermenihaber-ը։ Reuters գործակալությունը, վկայակոչելով 2 թուրք պաշտոնյայի, նշում է, որ Թուրքիան Սև ծովում գազի լուրջ պաշարներ է հայտնաբերել, որի արդյունահանման դեպքում զգալիորեն կնվազի երկրի էներգետիկ […]
15:59 21.08.2020
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ռուսական «Տրուդ» պարբերականին տված հարցազրույցում, ի թիվս այլոց, պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչն է կանգնած հայ-ադրբեջանական սահմանում հերթական սրացումների ետևում, և որքանով է հավանական, որ այն կվերածվի լայնամասշտաբ ռազմական հակամարտության: Լավրովն ասել է, որ սահմանային հակամարտությունը, որը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 12-16-ը, 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի […]
15:39 21.08.2020
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ուսանողները, շրջանավարտները և մի խումբ դասախոսներ պահանջել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին զրկել «Պատվավոր պրոֆեսորի» կոչումից: «Դիմում՝ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհրդին և ռեկտորին: Մենք կարծում ենք, որ Լուկաշենկոյի ռեպրեսիվ քաղաքականությունն անհամատեղելի է Մոսկվայի համալսարանի «Պատվավոր պրոֆեսորի» կոչման հետ, որին նա արժանացել է ՄՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ 1996թ.: […]
13:39 21.08.2020
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել: «Արցախում տնտեսական գործունեության, այդ թվում՝ անվտանգ ճանապարհների կառուցման, ջրային ռեսուրսների և ընդերքի օգտագործման, ինչպես նաև Արցախում միգրացիոն գործընթացների կապակցությամբ ադրբեջանական կողմի շարունակական շահարկումների վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը: Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ Արցախի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքում տնտեսական, ինչպես ցանկացած […]
13:22 21.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նախորդ նիստի ընթացքում մենք ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, և հատկանշական է, որ այդ որոշումից շատ կարճ ժամանակ անց արձանագրվեց այդ […]
13:19 21.08.2020
Չինաստանը չի մասնակցի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ սպառազինության վերահսկման բանակցություններին, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Այդ մասին գրում է ТАСС-ը: «Չինաստանը մտադրություն չունի միանալու այսպես կոչված եռակողմ բանակցություններին՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ սպառազինության վերահսկման վերաբերյալ: Այս դիրքորոշումը հստակ և հետևողական է»,- ասել է ներկայացուցիչը:
12:51 21.08.2020
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է երկրի աշխատողներին և կոչ արել շարունակել գործադուլները: Կոչը հրապարակվել է օգոստոսի 20-ին : «Գործադուլները պատին են սեղմել բռնապետին, խփել են ուղիղ սրտին: Այդ պատճառով ձեզ հիմա ամեն հնարավոր ձևով փորձում են բաժանել: Եթե մենք միասին լինենք, ռեժիմին շանս չի մնա: Գործադուլները միանգամայն օրինական և հզոր զենք են ռեժիմի […]
09:39 21.08.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջո Բայդենը նախագահական ընտրություններում կկարողանա հաղթել միայն ընտրակեղծիքի միջոցով: «Նրանց հաղթելու միակ հնարավորությունն ընտրությունները կեղծելն է: Ես դրանում վստահ եմ: Եթե փողոցում ուզում եք հրոսակախմբեր և հանցագործներ տեսնել, ապա պետք է քվեարկեք դեմոկրատների օգտին», – ասել է Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում ունեցած ելույթի ժամանակ` հավելելով, որ նախագահական ընտրություններում կորոշվի […]
08:42 21.08.2020
Որո՞նք են Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների առանձնահատկությունները։ Փորձագետ Վարդուհի Հարությունյանը նշում է, որ զարգացումներն աննախադեպ էին երկրի ողջ քաղաքական պատմության մեջ, սակայն սպասելի և կանխատեսելի էին՝ հաշվի առնելով նախընտրական գործընթացները։ Հիմնական պատճառը հանրության մեջ կուտակված դժգոհությունն էր։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:17 20.08.2020
Կրեմլը բացատրել է, թե ինչու ՌԴ-ն չպետք է երկխոսության մեջ մտնի Բելառուսի ընդդիմության հետ:
22:39 20.08.2020
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Մինչ օրս նրանց մասնակցելու համար արդեն գրանցվել են 50-ից ավելի կուսակցություններ: Այժմ երկրի ԿԸՀ-ն աշխատում է կորոնավիրուսի համատեքստում ընտրություններ անցկացնելու կանոնների վրա: «Համաշխարհային համաճարակը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամը շարունակվում են, բայց մենք պետք է հասկանանք, որ Վրաստանի դեպքում զուգահեռ անցկացվելու են ընտրություններ: Մենք պետք է ընտրություններ անցկացնենք բարձր […]
21:30 20.08.2020
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըն ուշագրավ հայտարարություն է արել` ասելով, որ իր երկիրը Թուրքիայի ենթական չի լինի։ Սոցցանցում արած գրառման մեջ նա Թուրքիային ակնարկել է, որ իրենց հարաբերությունները կարող են կառուցվել միայն փոխադարձ հարգանքի հավասարության հիման վրա։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Աքընջըն մասնավորապես գրել է․ «Ես միշտ պաշտպանել եմ Թուրքիայի հետ […]
20:39 20.08.2020
Համաճարակային իրավիճակը մեղմանում է, բայց հաշվի առնելով տնտեսավողների ակտիվությունը՝ առողջապահության նախարարը չբացառեց նախկին իրավիճակի վերադառնալու վտանգը, կարևորեց հակահամաճարակային կանոններ պահպանելու անհրաժեշտությունը: Որպես օրինակ՝ նշեց Լոռու մարզի իրավիճակը: Հասարակության շրջանում՝ ոստիկանությունը, իսկ տնտեսվարողների շրջանում տեսչական մարմինը պետք է խստագույնս ստուգումներ իրականացնեն, որպեսզի պահպանեն կանոնները, կարևորեց վարչապետը: Անդրադառնալով բուն օրակարգի հարցերին՝ վարչապետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ասիական […]
20:24 20.08.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը և բռնի ծայրահեղականությունը» թեմայով՝ մասնավորապես նշելով. «Տիկին նախագահ, հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարն առավելապես կարևոր է դարձել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում: Եթե ես […]
19:07 20.08.2020
10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի անտառների վերականգնմանը և կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Միջազգային համագործակցության կարևորությունը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է։ Մենք կարևորում ենք միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը, քանզի համաշխարհային էկոհամակարգը միասնական ու ամբողջական օրգանիզմ է, ու այդ […]
17:38 20.08.2020
Արդեն 2 ամիս է՝ Եղեգնուտ համայնքը ղեկավար չունի։ Բանն այն է, որ 2018թ․ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն ինքնաբացարկ է ներկայացրել: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը, սակայն ավագանու անդամները բոյկոտել են: Ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում նոր ավագանու հետ երկու տարի աշխատելուց հետո, դադարեցվել են արդեն Ռազմիկ Մկրտչյանի լիազորությունները: Ուստի, ավագանու 4 անդամ դիմում է ներկայացրել […]
15:51 20.08.2020
ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի 20-ամյակին ընդառաջ լույս է տեսել այս թեմայով Հայաստանի Հանրապետության գործողությունների առաջին ազգային ծրագիրը ներկայացնող տեղեկատվական գրքույկը: Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի իրականացումը ապահովում է կանանց մասնակցության խթանումը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և վերականգնման գործընթացներում: Այս թեմայով գործողությունների ազգային ծրագիրը […]
15:28 20.08.2020
Իրանը նոր բալիստիկ հրթիռը կոչել է Ամերիկայի նախագահի հրամանով սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի պատվին: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն: Նշվում է, որ նոր սպառազինության ցուցադրումն անցել է երկրի Պաշտպանական արդյունաբերության օրվա նախօրեին: Միջոցառմանը ներկայացվել է նաև «Շահիդ Աբու Մահադի» (Իրաքի շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ, մահացել է Սոլեյմանիի հետ) թևավոր հրթիռը և Իրանի արտադրած անօդաչուները: […]
14:12 20.08.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Հարգելի՛ հայրենակիցներ Մոտ հինգ տարի առաջ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայնքներում տուն էին կառուցում: Նախընտրական խոստմանս համաձայն՝ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ […]
12:49 20.08.2020
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը նոր երգով է հանդես եկել Դեմոկրատական կուսակցության համագումարում և քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին հաղորդում է foxnews -ը: Կորոնավիրուսով պայմանավորված՝ համագումարը անցկացվել է գրեթե ամբողջությամբ վիրտուալ ձևաչափով: «Դոնալդ Թրամփը քանդում է մեր երկիրը և այն ամենը, ինչ թանկ է մեզ համար: Մենք կարիք ունենք առաջնորդների, որոնք կլուծեն խնդիրները, ինչպիսիք են […]
12:00 20.08.2020
Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը մեկ ժամից էլ կարճ է տևել, նիստի օրակարգում եղել է զեկուցվող 4 հարց: Մինչ օրակարգին անցնելը կառավարության անդամներն, ավանդույթի համաձայն, ներկայացրել են երկրում տիրող համաճարակային վիճակը: Առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը խոսել է թվերի մասին՝ արձանագրելով դրանց անկումը, բայց չի բացառել սեպտեմբերի կեսին թվերի փոփոխության հավանականությունը: Վարչապետը խոսել […]
09:27 20.08.2020
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն արձագանքել է Բելառուսում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: «Բելառուսի խիզախ քաղաքացիները ցույց են տալիս, որ իրենց ձայները չեն կարող լռեցվել ահաբեկչությամբ ու խոշտանգումներով: ԱՄՆ-ը պետք է սատարի Սվետլանա Տիխանովսկայայի՝ արդար ընտրությունների անցկացման կոչին: Ռուսաստանին պետք է ասել, որ չխառնվի: Դա աշխարհաքաղաքական խնդիր չի, այլ սեփական առաջնորդին ընտրելու հարց»,- հայտարարել է […]
09:01 20.08.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Թրամփն Ուկրաինան համարել է Ռուսաստանի մաս: Այդ մասին նա հայտարարել է ավստրիական Puls 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում: 2019 թվականին պաշտոնից ազատվելուց հետո Սպիտակ տան հետ կապված իր հուշերը Բոլթոնն ամփոփել է սկանդալային «Սենյակ, որտեղ դա տեղի ունեցավ» գրքի մեջ: Քաղաքական գործիչն […]
00:10 20.08.2020
Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ազգանունը գրանցել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքը երկիր արգելվում է: Տեղեկությունն այդ մասին տարածել է «Մեդուզա» հրատարակությունը: Լուկաշենկոյից բացի, ցանկում ընդգրկվել է ևս 31 հոգի, որոնք, ոըստ Լիտվայի իշխանությունների, պատասխանատու են Բելառուսում ընտրությունները կեղծելու և ցուցարարների դեմ ուժ գործադրելու համար: Որպեսզի այս ցուցակը ստանա օրինական ուժ, այն պետք […]
23:55 19.08.2020
Բելառուսում շարունակվում են բողոքի ակցիաները նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգի դեմ: Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչ Սվետլանա Տիխանովսյական եվրոպական երկրներին կոչ է արել չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, Լուկաշենկոն էլ իր հերթին հայտնել է Սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատանքներն ակտիվացնելու մասին: Այս ամենին զուգահեռ հայտնի է դարձել ևս մեկ ցուցարարի մահվան մասին: Բելառուսում տիրող իրավիճակի մանրամասները՝ տեսանյութում:
23:13 19.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վարչապետ է նշանակել և հաստատել կառավարության կազմը: «Բելտա» գործակալության փոխանցմամբ` Լուկաշենկոն վարչապետի պաշտոնում վերանշանակել է Ռոման Գոլովչենկոյին: Նախարարների խորհրդի կազմում փոփոխություններ չեն եղել, բոլոր նախարարները պահպանել են իրենց պաշտոնները։
22:21 19.08.2020
Թուրքիան կաջակցի Լիբիայում կանոնավոր բանակի ստեղծմանը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը մեկնել են Տրիպոլի՝ հետևելու փոխըմբռնման հուշագիր շրջանակներում ընթացքող աշխատանքներին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը պատրաստվում է ոչ միայն նորաստեղծ լիբիական բանակին զինել անհրաժեշտ զինտեխնիկայով, այլև նրանց փոխանցել 1993թ․ ադրբեջանական բանակի […]