17:24 01.08.2020
ԱՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս նոր պաշտոններում ևս աչքի կընկեն արդյունավետ ու բարեխիղճ […]
17:10 01.08.2020
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Հայաստանին զենք վաճառելու քայլն ուղղված է երկրի ռազմական արդյունաբերությունը փրկելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վուչիչն ասել է մամուլի ասուլիսի ընթացքում` պատասխանելով վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած` Սերբիայից Հայաստան վաճառված զենքի մասին հարցին։ Նախագահը շեշտել է, որ զենքի վաճառքը միակ տաբերակն է, որն ապահովում է ռազմական արտադրության հաջողությունը։ «Թե՛ Ադրբեջանը […]
15:58 01.08.2020
Օգոստոսի 1-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է 14։51-ին, մարվել` […]
15:51 01.08.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացրել նաև հանգստյան օրերին։ Վաղ առավոտյան սկսված վերահսկողական աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտման դեպքեր չեն […]
15:08 01.08.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական կոմիտեի կողմից հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որը ԱՄՆ-ից կպահանջի գրավոր գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոմիտեի նիստը վարել է կոնգրեսական Ադամ Շիֆը: Գնահատումը պետք է ներառի. 1) հայ-ադրբեջանական տարածաշրջանում ԱՄՆ և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում: 2) […]
14:29 01.08.2020
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց: Այս մասին հաղորդում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի […]
13:59 01.08.2020
Օգոստոսի 1-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքից Սայաթ-Նովա գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածնի խճուղու 2-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների […]
12:48 01.08.2020
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջինը կպատվաստեն ռիսկային խմբում գտնվող մարդկանց՝ բժշկական հաստատությունների աշխատակիցներին և ուսուցիչներին: Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: Նախարարը նաև նշել է, որ կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստումը նախատեսում են սկսել հոկտեմբերից, իսկ գրիպի դեմ պատվաստումները կսկսեն օգոստոսի 10-ից: Հիշեցնենք՝ հուլիսի 22-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը տեղեկացրել էր, որ ռուսական 17 […]
12:45 01.08.2020
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում բենզատարը մխրճվել է ինքնաթիռի մեջ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է Baza պարբերականը։ ТАСС-ի հաղորդմամբ՝ պատահարի հետևանքով կա տուժած։ Airbus A321-ի դիմային հատվածում ճաք է հայտնվել։ 2019 թվականի օգոստոսին ռուսական S7 ավիաընկերության՝ Սիմֆերոպոլ ուղևորվող ինքնաթիռը «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելիս հարվածել էր լուսավորության 5 սյուների: Տեսանյութն՝ այստեղ։
11:53 01.08.2020
Թուրքիայի սադրիչ և կողմնակալ կեցվածքը լրջորեն խաթարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և հաստատում է, որ Թուրքիան չի կարող ներգրավվել խնդրի կարգավորմանն ուղղված որևէ միջազգային նախաձեռնության՝ հատկապես և առաջին հերթին ԵԱՀԿ շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը «Ալ-Ախբար» օրաթերթին տված հարցազրույցում: -Ի՞նչն էր վերջին շրջանում Հայաստանի և […]
11:48 01.08.2020
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է երկու կազմակերպությունների հայցը, որոնք փորձել են կանխել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատարանի որոշմանը: Դատարանը մերժել է Sierra Club և Southern Border Communities Coalition կազմակերպություններին: Դատարանը 2019 թվականին թույլ էր տվել միջոցներ հատկացնել պատի կառուցման համար։
11:43 01.08.2020
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխը Կիևով մեկնել է Պրիշտինա: «Բորիսպիլ» միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում զորախմբի անդամներին ողջունել են Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և դեսպանության խորհրդական Տիգրան Ապկարյանը։ https://www.facebook.com/armembukraine/posts/577786329566259?__xts__[0]=68.ARCF8ZZS0Ix387yO2LMQD3lJaqtH8uYTUjXQ5sZCu6d4RAHreCx1TCeCIujHZewqociPAEEL_eylLlnNv1sUR6IJEqz0vRXsYL9S4ghVMy0L0H8dsvFu_fQ9u495NIMpn8DdHdMOZnt0Gvd3BlIp08v36IfkyA-eW3MTIcK4PyQwLQKY0xDbiXNRkwpGWs2ZbjelnARfmwB4yIS_9MZ-EnXQf6d0NEVGbK7JPapKdYHerRvM71jZdpJQMwLbefQ8iRcXcfRCgrx4aZiiyYLpT0sFLCa1-5CE0xIanO9HxBIPKFCx4MQmePDOnhfg2vBnqR5Z3VGTixcG-GYq_yHD_ck&__tn__=-R
11:39 01.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները: Խորապես համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում իրականացվող փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի նոր նախագծերով և […]
23:59 31.07.2020
Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի Յասսըդաղ շրջանում թուրքական ռազմաօդային ուժերի աջակցությամբ իրականացված օպերացիայի ընթացքում 2 քուրդ զինյալ է սպանվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է Սիիրթի նահանգային ժանդարմերիայի հրամանատարության և նահանգային ոստիկանության վարչության ուժայինների կողմից՝ «ներքին անվտանգության նկատառումներից ելնելով»։ Նշվում է, որ […]
23:47 31.07.2020
Ռուսաստանի դատախազությունը Մոսկվայի քաղաքային դատարանին միջնորդություն է ներկայացրել, որ վերջինս արգելի Խաչատուրյան քույրերին մասնակցել հանրային միջոցառումների։ Այս մասին հայտնի է դարձել լրատվամիջոցներին, հայտնում է «Գազետան»։ Թե ինչ նպատակ ունի այս առաջարկվող արգելանքը, հայտնի չէ։ Բայց դրան զուգահեռ՝ դատախազությունը միջնորդել է, որ ևս 6 ամսով երկարացվեն քույրերից երկուսի խափանման միջոցները։ Հիմա գործը գտնվում է մինչդատական փուլում։ […]
22:41 31.07.2020
Հուլիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համապատասխանաբար ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոնի կողմից: Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցն ու Ֆրենկ Փըլոնը կարեւորել են ստորագրումից հետո համագործակցությունը նոր մակարդակի […]
21:30 31.07.2020
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նախորդ հանդիպումը եղել է հունվարին։ Հաջորդը պետք է լիներ գարնանը, սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է։ Եվ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ հանդիպում չի ունեցել Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի հետ։ Այս մասին Մնացականյանը հայտնել է «Հեռանկարի» հարցերին պատասխանելիս։ Մնացականյանը նշել է, որ ինքը հիմա կարող է […]
21:10 31.07.2020
Ադրբեջանի պաշտոնյաներն արդեն տարիներ շարունակ հիշատակում են ՄԱԿ-ի 4 բանաձևեր և պնդում են, որ Հայաստանը չի իրականացրել այդ բանաձևերի պահանջները։ Այս խնդրի մասին հարցին այսօր «Հեռանկարի» տաղավարում պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա հիշեցրեց, որ այդ բանաձևերն ընդունվել են 1993 թվականին և վերաբերել են հենց այդ ժամանակի իրավիճակին։ Ավելին, ըստ Մնացականյանի, այդ ընթացքում դրանք […]
20:54 31.07.2020
Ադրբեջանը այն ժամանակ չի համաձայնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպիումներում առաջ քաշված գաղափարներին, որոնք ենթադրում էին շփման գծում մոնիթորինգի ակտիվացում ու հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմները։ Այս մասին այսօր «Հեռանկարի» տաղավարում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նշեց, որ հիմա, երբ հաճախ լսում է այդ անվանումները, կարծես դա ներկայացվում է որպես «հալվայի նոր տեսակ» […]
20:43 31.07.2020
Հուլիսի 30-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել էր «Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և ռազմատենչ վարքագիծը որպես Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն» վերտառությամբ հարցը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը իր ելույթի սկզբում ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին, ինչի արդյունքում դիպուկահարի կրակից մահացու վիրավորանք էր ստացել […]
20:17 31.07.2020
Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առանձին հիմնական ուղղություն է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի մասնակցությունը խաղաղ գործընթացին։ Այս մասին այսօր «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Դա չափազանց էական է, բնավ ֆորմատի փոփոխություն չէ, դա ֆորմատի վերականգնում է, որովհետև 22 տարի առաջ եղավ ֆորմատի ձևափոխում։ Մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ ֆորմատը»,- […]
20:08 31.07.2020
«Դժվար է արձագանքել մի բանի, որ նման է փողոցային հաշիվ մաքրելու մեթոդի»․ այսպես Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերին, թե Հայաստանի դիրքորոշումներն առավելապաշտական են։ Նախարարը «Հեռանկարի» եթերում բացատրեց իր վերաբերմունքը Ալիևի խոսքերին։ Մնացականյանը հիշեցրեց, որ հայկական կողմը երբեք չի լսել Ադրբեջանի իշխանությունների կողմից որևէ դիրքորոշում, որի համաձայն՝ Ադրբեջանը […]
19:55 31.07.2020
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում կան սուբստանտիվ բանակցություններ, որոնք աշխատանքի ուղղություններից միայն մեկն են։ Այս մասին այսօր «Հեռանկարի» եթերում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Աշխատանքի երկրորդ ուղղությունը եղել է միջավայրի ձևավորումը, որն անհրաժեշտ է բանակցություններում արդյունքների հասնելու համար։ Դա վերաբերում է ռիսկերի նվազեցմանն ու խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Մնացականյանի խոսքերով՝ հակառակ կողմի հռետորաբանությունը […]
19:39 31.07.2020
Նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող ընթացիկ ծրագրերը: Նախարար Պապիկյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է խորհրդակցության հրատապությանն ու կարևորությանը: Նախարարի խոսքերով՝ թեպետ արտակարգ դրության ժամանակ աշխատանքը տարածքային կառավարման բնագավառում ընթացել է բնականոն կերպով, այնուամենայնիվ, երկարատև ընդմիջումից հետո նմանօրինակ ձևաչափով […]
19:37 31.07.2020
Հայաստանի արտաքին քաղաքականությունը Արցախյան հակամարտության հարցում աշխատում է երեք ուղղությամբ, որոնցից մեկն էլ հենց սուբստանտիվ կամ բովանդակային քննարկումներն են։ Մնացականյանը նշեց, որ հայկական կողմի աշխատանքը միտված է հայկական գերակայությունների ներկայացմանն ու դրանց ամրագրմանը։ «Այդ գերակայությունների ճիշտ արտահայտումը հիմնական այն բաղադրիչներից է՝ համապատասխան փոխզիջում կառուցելու համար։ Դրանց արհամարհանքը չի բերելու մեզ փոխզիջման։ Չի կարող, չի լինելու […]
19:25 31.07.2020
Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ Ուկրաինան նույնպես այն պետությունների թվում էր, որ ոչ թե լարվածությունը նվազեցնելու կոչեր արեց, այլ աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Այս հարցին այսօր «Հեռանկարի» տաղավարում պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Կարծես Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, […]
19:15 31.07.2020
Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու Ту-154 ինքնաթիռի կործանման հավելյալ հետաքննության համար ստեղծված լեհական կոմիտեն հայտարարել է, որ տրոտիլը, որի պատճառով ենթադրաբար տեղի է ունեցել ավիավթարը, ինքնաթիռում հայտնվել է Ռուսաստանում նորոգման ժամանակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Անտոնի Մաչերևիչի գլխավորությամբ կոմիտեն հաշվետվություն է ներկայացրել մի քանի տարվա աշխատանքների վերաբերյալ: Հաշվետվության […]
19:10 31.07.2020
Հայ-ադրբեջանական սահմանային մարտերի ժամանակ կային պետություններ և կազմակերպություններ, որոնք աջակցում էին Ադրբեջանին, և կային այնպիսիները, որ կողմ էին լարվածության նվազեցմանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վստահեցնում է, որ կային նաև Հայաստանին աջակցողները, սակայն Հայաստանը այլ բանի է կարևորություն տալիս։ Այս մասին նախարարը նշել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը հյուրընկալվելիս։ Նախարարի խոսքերով՝ այն, թե ով ում է […]
19:04 31.07.2020
Հայաստանը բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ու ձևաչափերի անդամ է և ցանկացած պարագայում որոշում է՝ որքանով գործարկել այդ կազմակերպությունների մեթոդները։ Այս մասին այսօր «Հեռանկարի» եթերում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Նա մեկնաբանել է այն հարցը, թե ինչու սահմանային բախումների ժամանակ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ օգնությանը։ Մնացականյանի խոսքերով՝ գնահատման արդյունքում Հայաստանը անհրաժեշտ չի համարել ՀԱՊԿ գծով […]
18:58 31.07.2020
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ին գլխավոր վարչություն հրավիրված Էրեբունի վարչական շրջանի մի բնակիչ հաղորդում տվեց, որ բակերը առանձնացնելու նպատակով քարե պարսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200 հազար դրամ վարչական տույժի չենթարկելու համար Էրեբունու համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, որպես կաշառք, իրենից […]