22:41 31.07.2020
Հուլիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համապատասխանաբար ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոնի կողմից:
Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցն ու Ֆրենկ Փըլոնը կարեւորել են ստորագրումից հետո համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու եւ հաստատել են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով:
Փոխըմբռնման հուշագիրը վերահաստատումն էր հայ-ամերիկյան խորհրդարանական համագործակցության երկարարամյա պատմության եւ նախանշումը նոր գործընկերային հարաբերությունների:
Covid-19-ով պայմանավորված ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար՝ տեսազանգի միջոցով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը:
Միջոցառմանը բացման խոսքով եւ ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Այն նախաստորագրվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրի եւ Ադամ Շիֆի կողմից:
Կողմերը պայմանավորվել են հետագայում փոխանակվել ստորագրված փոխըմբռնման հուշագրերով մյուս կողմերի ստորագրման համար:
Ստորեւ ներկայացված է նաեւ փոխըմբռնման հուշագրի տեքստը՝ հայերեն թարգմանությամբ:
Փոխըմբռնման Հուշագիր
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան–ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ
* Նշանավորելով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պաշտոնական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, ամերիկյան եւ հայ ժողովուրդների հարատեւ բարեկամությունը, երկու երկրների կառավարությունների միջեւ ամուր կապերը, ինչպես նաեւ հայկական ծագում ունեցող ամերիկացիների շարունակական ներդրումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում`
* Ընդգծելով, որ մեր երկու ժողովրդավարական պետությունների միջեւ այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների ու շահերի վրա, եւ ընդգծելով մեր փոխադարձ ցանկությունը` ամրապնդելու մեր հարաբերությունները տնտեսության, էներգետիկայի, ժողովրդավարության, նորարարության եւ նորագույն տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի եւ անվտանգության ոլորտներում`
* Հաշվի առնելով այն փաստը, որ 1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դոլլարի աջակցություն է տրամադրել՝ բարելավելու Հայաստանում եւ Արցախում ապրող հայերի կյանքը, աջակցելու ժողովրդավարական, տնտեսական եւ սոցիալական կառավարման ամրապնդմանն ուղղված նրանց ջանքերին`
* Երկուստեք կարեւորելով Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ու հիշատակման վերաբերյալ 2019թ. հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված H.Res.296 եւ 2019թ. դեկտեմբերի 12ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված S.Res.150 երկու բանաձեւերի ընդունումը`
* Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների կառավարությունը 2019թ. ավելացրել է Հայաստանին տրամադրվող աջակցությունը` հասցնելով այն ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլլարի, ինչը 40 տոկոսով ավելի է 2018թ.ի ապրիլմայիս ամիսների ,Թավշյա հեղափոխությանե արդյունքում տեղի ունեցած խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով իշխանության անցումից եւ 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ եւ արդար ճանաչված ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններից հետո`
* Երկուստեք ընդունելով, որ Հայաստանի համար աջակցությունից առեւտրային գործընկերություն փոխշահավետ համագործակցության անցումը պահանջում է ԱՄՆի կողմից առեւտրի եւ ներդրումների շարունակական խթանում, առավել ընդարձակ ներգրավում միջկառավարական հանձնաժողովի եւ Առեւտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհրդի շրջանակներում, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության փոխշահավետ համաձայնագրերի կնքման ուսումնասիրութուն՝
* Միացյալ Նահանգների Կոնգրեսը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում են ԱՄՆՀայաստան գործընկերության ամրապնդման կարեւորությունը 2019թ. սկզբին մեկնարկած Ռազմավարական երկխոսության շրջանակներում, որը երկկողմ համագործակցության նոր որակի վկայությունն է:
– Երկու կողմերը գիտակցում են, որ երկու օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ոլորտում առկա են չօգտագործված հնարավորություններ, որոնց իրացումը կօգնի կառավարություններին նոր որակի բարձրացնել հայամերիկյան երկկողմ գործընկերությունը:
– Կողմերը փոխադարձ համոզմունք են հայտնում առ այն, որ կա անհրաժեշտություն զորակցելու հայ ժողովրդին եւ ամրագրելու նրա առաջընթացը՝ ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ երկկողմ այցերի, խորհրդակցությունների, ընդլայնված համագործակցության, առեւտրի եւ ներդրումների թիրախային խթանման եւ կուսակցական համակարգի զարգացման միջոցով, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ թափանցիկությանն ու ճկունությանը, օրենքի գերակայությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ մամուլի ազատությանն աջակցելով:
– Երկու կողմերը կիսում են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով:
Փոխըմբռնման այս հուշագիրը ստորագրվում է Երեւանում եւ Վաշինգտոնում 2020թ.-ի հուլիսի 31-ին՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
ՀՀ Ազգային ժողովի կողմից՝
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբ
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց
ԱՄՆ Ներկայացուցիչների
պալատի Հայկական հարցերի հանձնախմբի կողմից՝
Համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոն կրտսեր
Համանախագահ Ջեքի Սփիր
Փոխնախագահ Ադամ Բ.Շիֆ
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...