18:52 31.07.2020
«Հեռանկարի» տաղավարում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասնել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելության շրջանառած այն հայտագիրը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունն այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։ «Դա մեր համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան […]
18:26 31.07.2020
Արդյո՞ք տավուշյան վերջին դեպքերի ընթացքում Թուրքիայի ներգրավվածությունը աննախադեպ էր հարցին «Հեռանկարի» տաղավարում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Թուրքիայի դիրքավորումը զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը, որը ցանկանում է տեղափոխել նաև Հարավային Կովկաս: «Հարավային Կովկասի ապակայունացնող որևէ փորձ մեզ համար անընդունելի է լինելու: Եվ մենք այդ առումով օգտագործել ենք բոլոր գործիքները՝ թե՛ […]
18:14 31.07.2020
Միացյալ Նահանգներն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում: Այն ենթադրում է նյութերի ու մետաղների մատակարարում, որոնք կարող են օգտագործվել իսլամական հանրապետության միջուկային, հրթիռային և ռազմական ծրագրերի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Այսօր պետդեպարտամենտը առանձնացրել է 22 նյութ, որոնք կարող են օգտագործվել Իրանի միջուկային, ռազմական կամ բալիստիկ հրթիռների ծրագրերի համար: Նրանք, ովքեր […]
18:00 31.07.2020
Ռուսաստանում բողոքի ալիք է ձևավորվել այն պատճառով, որ ավիաընկերությունները որոշել են հետաձգել իրենց առաջիկա թռիչքները։ Դրանք կորոնավիրուսային արտակարգ իրավիճակից հետո առաջինները պետք է լինեին միջազգային ուղղություններով։ Այս մասին հայտնում է «Լենտան»։ Պարզվում է՝ այդ թռիչքների մի մասը կազմակերպելիս այդ ընկերությունները նույնիսկ դրանց համար թույլտվություններ չեն ունեցել։ Փորձագետները բացատրել են, որ այդպիսի խաբեությամբ ընկերությունները փորձել են […]
17:45 31.07.2020
Չնայած այն բանին, որ Սպիտակ տունը հայտարարել է պատվաստանյութի մշակման գործընթացի մասին, սակայն ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենը կասկածի տակ է դրել դրա ստեղծումը: Այս մասին հայտնում է Fox News-ը: Բացի դրանից՝ Բայդենը կասկածներ ունի, թե ամերիկացիները կարող են պատվաստանյութի հասանելիություն ունենալ: «Գիտեք, թե ամերիկացիների քանի տոկոսը կարող է հրաժարվել պատվաստումներից, եթե այն […]
16:27 31.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների, և ընդհանուր […]
15:28 31.07.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: ««Ես, որպես պաշտպանության նախարար, կցանկանայի հասկանալ՝ այդ «քանի ուշ»-ը ե՞րբ է»։ Դավիթ Տոնոյանը, ՊԲ լրագրողի խնդրանքով անդրադարձել է Ալիևի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը»,- գրել է Ստեփանյանը:
15:15 31.07.2020
ԱՀ ԱԳՆ տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ են կատարվել ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի կողմից սահմանամերձ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղղակի զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Կողմերն ընդգծել են, […]
14:48 31.07.2020
Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին համարում է հանցագործություն, որն ուղղված է Իրանի տնտեսությունը քանդելուն, և հանցագործություն, որն ուղղված է ազգի դեմ։ Այս մասին նա հայտարարել է Իրանի հեռուստատեսային եթերով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Առաջին հերթին, ըստ հոգևոր առաջնորդի, ամերիկյան պատժամիջոցները ուղղված են Իրանի գիտական ոլորտի դեմ։ Բայց դրանց վերջնական նպատակը, […]
13:57 31.07.2020
Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ մեկը մյուսին չի կարողանում միանալ սահմանների փակ լինելու պատճառով: Դրան է գումարվում նաև հազարավոր արտագնա աշխատանքի գնացող մեր հայրենակիցների խնդիրը: Պարետատունը պետք […]
13:22 31.07.2020
Այսօր առավոտյան հրդեհ է սկսվել Հունաստանի համաշխարհային ճանաչում ունեցող Էպիդավր թատրոնից ոչ շատ հեռու գտնվող անտառներում: Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Հունաստանի հրշեջ ծառայության մամուլի բաժնին: Նշվում է, որ վերջին օրերին երկրում օդի ջերմաստիճանը 40 աստիճան է, իսկ քամու ուժգնությունը, ըստ Բոֆորտի սանդղակի` 6-7 բալ: Հրդեհը հանգցնելու գործընթացին ներգրավված է 64 հրշեջային […]
12:55 31.07.2020
Մարդու իրավունքների պաշտպանն ու մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր քննարկել են նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության հարցը: Դիտարկումներն ու առաջարկությունները ուղարկվելու են պետական իրավասու մարմիններին: Քննարկման մասնակիցների մեծ մասը կողմ է հավաքների անցկացմանը, բացարձակ սահմանափակումներին՝ դեմ, բայց կողմ է իրավիճակից բխող սահմանափակումներին, օրինակ՝ դիմակ կրելը, հեռավորություն պահպանելը: Մանրամասները՝ […]
12:00 31.07.2020
Ամերիկյան իշխանությունները բազմաթիվ տեղային ու դաշնային քննություններ են սկսել՝ հասկանալու համար այն վտանգները, որ գալիս են առաքումների հետ։ Բանն այն է, որ գրեթե բոլոր նահանգներում եղել են ահազանգեր, որ մարդիկ խորհրդավոր սերմեր են ստանում որպես առաքում, թեև այդպիսի պատվերներ չեն տվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Առաքանիների վրա հակադարձ հասցեն նշված է լինում Չինաստանը, սակայն […]
11:08 31.07.2020
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին, բժշկական հետազոտությունների կազմակերպման: Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների հետ, լսել բարձրաձայնված մտահոգությունները […]
11:02 31.07.2020
Հիմնանորոգվում է Մ10‚ Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Երանոսից Լիճք հատվածը։ Աշխատանքները մեկնարկել են հուլիսին‚ ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։ 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածին կապալառու կազմակերպությունը` «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն‚ կկատարի հողային աշխատանքներ, կամրջի, ջրահեռացման համակարգերի նորոգում, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Աշխատանքների պայմանագրային արժեքը 637 միլիոն 500 հազար դրամ է։ Վերջին […]
10:05 31.07.2020
ՀՀ վարչապետը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացնում նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին։ Ինչպես երեկ հայտնել էինք, նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունել վարչապետի առաջարկը, հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։
23:31 30.07.2020
ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել հունական ’’MEGA TV’’ լրատվականին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմանը, դրան Թուրքիայի արձագանքին, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն, Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի բարեկամական հարաբերություններին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը; Հարց. Ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն փաստին, որ Թուրքիան Ադրբեջանին գործնականում տրամադրում է զենք, […]
20:00 30.07.2020
Բրազիլիայի իշխանությունները որոշել են երկիր այցելությունները բացել արտասահմանցիների համար։ Այդ երկիրը, հիշեցնենք, աշխարհում երկրորդն է վարակման դեպքերի թվով։ Այցերի համար, սակայն, միակ պայման է նախատեսված, հայտնում է «Լենտան»։ Այցելուները, որոնք երկիր կժամանեն կարճ ժամկետով՝ մինչև 90 օրով, պարտավոր են լինելու ներկայացնել այդ ժամանակահատվածի համար առողջության ապահովագրություն։ Այլ պահանջներ այցելուների համար չկան։ Առայժմ, սակայն, բաց լինելու […]
19:39 30.07.2020
ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն այսօր փակ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ և պատասխանել նրանց հարցերին: Մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել է կառավարությունը: Տևական ժամանակ է՝ չեն դադարում որոշ իրավապաշտպանների, փաստաբանների և Մարտի 1-ի զոհերի հարազատների ու նախկին քաղբանտարկյալների […]
19:19 30.07.2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում: Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի […]
19:15 30.07.2020
Ռուսական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը: «Ռուսաստանը մեծ մտահոգությամբ է ընդունել մեզ համար բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության մասին լուրը, վստահ ենք, որ երկար տարիների Ղարաբաղյան հակամարտությունը ինչպես […]
19:05 30.07.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է հետաձգել նախագահական ընտրությունները: Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է իր թվիթերյան էջում: «2020 թվականին կլինեն պատմության մեջ ամենասխալ և կեղծված ընտրությունները: Դա մեծ անպատվություն կլինի ԱՄՆ-ի համար: Գուցե հետաձգենք ընտրությունները այնքան, մինչև մարդիկ կհասկանան՝ ինչպես պետք է քվեարկեն՝ հանգիստ ու անվտանգ»,- գրել է նա: ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները նշանակվել […]
18:48 30.07.2020
Ստորև ներկայացնենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
18:36 30.07.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այսօր մասնակցել է Պաշտպանության բանակի հրամանատարական հավաքների ամփոփիչ խորհրդակցությանը: «Բարձրաստիճան սպայական անձնակազմին ուղղված իմ ելույթից կցանկանայի առանձնացնել մի քանի շեշտադրումներ. Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից: Հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում հրահրված բախումները, ապա Թուրքիայի ագրեսիվ ու բացահայտ ներգրավումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ ռազմատենչ գործողություններում […]
18:04 30.07.2020
Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: «Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու պաշտոնական պատճառաբանությունը ես այս պահին չունեմ, բայց տրամաբանական է, որ, եթե անձի գտնվելու վայրը պարզ է, պետք չէ նրա նկատմամբ […]
18:00 30.07.2020
Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, խանութներ են թալանվել, մեքենաներ այրվել: Բախումների հետևանքով իրավապահներ են վիրավորվել:
17:15 30.07.2020
ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարացրել է անհատական պատժամիջոցները ԿԺԴՀ անհատների և կազմակերպությունների դեմ՝ միջուկային զենքի և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի հետ կապված ծրագրերին մասնակցելու համար: «Այսօր ԵՄ խորհուրդը հաստատեց ԿԺԴՀ-ի դեմ անհատական պատժամիջոցների ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը … Այս սահմանափակիչ միջոցները՝ ճանապարհորդության արգելքը և ակտիվների սառեցումը, կշարունակեն կիրառել մեկ տարի ժամկետով»,- ասվում […]
16:09 30.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ վերջին օրերին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին արված նվիրաբերությունները տպավորիչ աճ են արձանագրել: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունները վերջին 12 օրերի ընթացքում տպավորիչ աճ են արձանագրել։ Հուլիսի 17-27-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 313 միլիոն դրամ։ 10 օրում նվիրաբերված այս թիվն ավելին է, քան վերջին […]