Համանախագահները չափազանց ակտիվ ներգրավված էին, ցանկացած ժամի աշխատում էինք միասին. Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

Համանախագահները չափազանց ակտիվ ներգրավված էին, ցանկացած ժամի աշխատում էինք միասին. Մնացականյան

18:52 31.07.2020

«Հեռանկարի» տաղավարում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասնել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելության շրջանառած այն հայտագիրը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունն այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

«Դա մեր համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը՝ նախաձեռնելով և իրականացնելով այս ռազմական վարժությունները, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ մեր ամբողջ ռեսուրսը՝ և՛ միջազգային հանրության, և՛ համանախագահների, և՛ մեր, ներդրվում է դեէսկալացիայի ներդրման վրա: Այդ փաստաթղթերը գործիք են փոխվստահության ձևավորման, և գործիք է անվտանգ շահերի փոխադարձ հարգանքի: Այն, ինչ որ անում է Թուրքիան, ի ցույց չի դնում փոխադարձ հարգանք: Եվ սա Հայաստանի համաչափ պատասխանն էր այդ ամենին»:

Իսկ արդյո՞ք Մինսկի խմբի հայտարարությունները համահունչ են ստեղծված իրավիճակին հարցին ի պատասխան՝ նախարարը նախ՝ ճշտեց, որ հուլիսի 12-ին գործողություններից ժամեր անց հայկական կողմը ակտիվ կապի մեջ է եղել համանախագահների հետ:

«Համանախագահները չափազանց ակտիվ ներգրավված էին, ցանկացած ժամի, ցանկացած պահի մենք աշխատում էինք միասին, աշխատում էինք մեկ նպատակի համար՝ ապահովել դեէսկալացիա, վերականգնել զինադադարը, վերականգնել այն իրավիճակը, որը մեզ չի տանի էլ ավելի խորացած ճգնաժամի: 3 անգամ մենք փորձել ենք ձևավորել զինադադարի վերականգնումը, երրորդ անգամից սկսած ավելի արդյունավետ է դարձել համանախագահների դերակատարությունը: 3 համանախագահներն էլ շատ համակարգված են եղել, բայց առավել ևս ՌԴ համանախագահողը և ՌԴ ԱԳ նախարարը: Այդ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց ապահովել այն, ինչն այսօր ունենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

23:59 13.06.2025

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

23:55 13.06.2025

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

23:51 13.06.2025

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...

Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ​​ճանապարհից»

23:47 13.06.2025

Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ​​ճանապարհից»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ​​ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

23:45 13.06.2025

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

Մադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...

Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնել

23:41 13.06.2025

Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնել

Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...

BACK_TO_TOP