TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը քննարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ

17:07 15.07.2020

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Այդ մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությանը: «Ռուսական կողմը նշել է, որ շահագրգռված է Հայաստանի կայուն և ժողովրդավար զարգացմամբ, երկկողմ ռազմավարական հարաբերությունների հաստատուն խորացմամբ, ի հայտ եկող խնդիրների փոխշահավետ ու կառուցողական կարգավորմամբ, ինչը բնորոշ է մեր […]

̰
Ադրբեջանը, հայկական բնակավայրերը թիրախավորելով, ՀՀ ԶՈՒ-ին մղեց անհամաչափ գործողությունների. Տիգրան Աբրահամյան

16:44 15.07.2020

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը հայկական բնակավայրերը թիրախավորելով, ըստ էության, Հայաստանի Զինված ուժերին մղեց անհամաչափ գործողությունների։ Արդյունքում Ադրբեջանն ունեցավ մեկ տասնյակից ավելի մարդկային, տեխնիկական միջոցների, ԱԹՍ-ների, տարբեր կարգի զրահապատ և ռազմական նշանակության շարժական ու անշարժ միջոցների կորուստներ»։

̰
Ես Վրաստանում պատրաստվում եմ վճռական հարձակման. Սաակաշվիլի

16:30 15.07.2020

«Այս աշնանը ես Վրաստանում պատրաստվում եմ վճռական  հարձակման: Մենք վերջ կտանք մեր հայրենիքի նվաստացմանն ու իմ ժողովրդի ոչնչացմանը Ռուսաստանի դրածոների, օլիգարխ Իվանիշվիլիի կողմից: Կվերադարձնենք Վրաստանի պետականությունը զարգացման արագ ուղու վրա, նույնիսկ եթե ես անձամբ դրա համար ստիպված կլինեմ վճարել ամենաբարձր գինը»,- այս մասին սոցիալական ցանցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ըստ նրա՝ ինքը […]

̰
Կիպրոսի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի սատարումն հայ ժողովրդի

15:29 15.07.2020

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կիպրոսի խորհրդարանի իշխող՝ «Ժողովրդավարական միավորում» խմբակցության ղեկավար Նիկոս Տորնարիդիսը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ ի սատարումն հայ ժողովրդի: Ανησυχούμε για τις εξελίξεις και τις νέες συγκρούσεις στα σύνορα Αρμενίας-Αζερμπαϊτζάν.Συμπαραστεκόμαστε στον αρμενικό λαό και […]

̰
Բանավեճ խորհրդարանում ծրարով քվեարկության իրավունք տալու հարցի վերաբերյալ

15:20 15.07.2020

ԱԺ պատգամավորի ներկայությունը հարցի քննարկման ու քվեարկության ընթացքում պարտադի՞ր է, թե՞ հաճախ շատերը ֆիզիկական ներկայություն ապահովում են միայն կոճակ սեղմելու համար. հարցի շուրջ այսօր խորհրդարանում բանավիճել են ընդդիմության ու իշխանության պատգամավորները, երբ քննարկել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում բացակա պատգամավորներին ծրարով քվեարկության իրավունք տալու հարցը: Հիշեցնենք, նախաձեռնության հեղինակը իմքայլական պատգամավորներն են, որոնք նշում են, որ այսպիսի […]

̰
Միջազգային կառույցների արձագանքը կա՛մ չեզոք է, կա՛մ հօգուտ մեր երկրի. Շիրակ Թորոսյան

15:10 15.07.2020

«Յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը և՛ գլոբալ, և՛ տարածաշրջանային մակարդակով: Կարծում եմ, որ մենք մեր խնդիրները պիտի լուծենք՝ անկախ միջազգային արձագանքներից, չնայած, որ դրանք եղել են կա՛մ չեզոք, կա՛մ հօգուտ մեր երկրի, բացառությամբ Թուրքիայի և Ուկրաինայի»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: «Սա ևս  մեկ անգամ ցույց է տալիս, որ […]

̰
Այս կռվում հոգնել չկա, տարբերություն էլ չկա՝ սահմանի որ մասում է. Աշոտ Ղուլյան

14:30 15.07.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմաններում նորից անհանգիստ է: Անասելի ցավոտ են մեր հերոսների խոցվելու մասին լուրերը, սակայն անթաքույց հպարտություն են պարգևում երկրի սահմաններն ամրապնդելու մեր տղաների անտրտունջ ջանքերը: Արդեն որերորդ ամառն է, որ մենք ապրում ենք ուժգնացող լարվածության պայմաններում: Բացառություն էր 2016 թվականը, երբ ռազմական էսկալացիան […]

̰
Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի

14:18 15.07.2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ իր իսկ սահմանած օրակարգով, հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ քննարկմանը կներկայացվի «Քրեական գործերով համաներում հաստատելու […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում

14:10 15.07.2020

Հուլիսի 15-ի ժամը 11։30-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6080 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5726 նմուշառման հետազոտություն, հուլիսի 14-ին հաստատվել […]

̰
Նախագահը հրամանագրեր է ստորագրել՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու մասին

13:55 15.07.2020

Հանրապետության նախագահը հրամանագրեր է ստորագրել՝ հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներին մեդալներով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի […]

̰
Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը. Անդրանիկ Քոչարյան

13:41 15.07.2020

«Արվում է գործողություն, որը մինչև վերջ հաշվարկված չէ, հետո դա ոնց պիտի օգտագործվի: Էնպես ստացվեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը: Ուզենք թե չուզենք, դա փաստ է, տեսանելի է բոլորին, ով չի ուզում դա տեսնել, չի ուզում հավատալ Հայաստանի ապագային»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական […]

̰
ՀՀ Քաղավիացիան տեղեկություններ է հրապարակել հուլիսի 16-ին և 17-ին իրականացվելիք չվերթների մասին

13:22 15.07.2020

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է. «Ս. թ. հուլիսի 16-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։35): Ս. թ. հուլիսի 16-ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան-Բոստոն չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11։50, մեկնում ս. թ. հուլիսի 17-ին՝ 08։50)։ Ս․ թ․ հուլիսի 16-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40): Ս.թ. հուլիսի 17-ին […]

̰
Այս դահլիճում ունեցել ենք առնվազն մի քանի գումարում պատգամավորներ, որոնք իրար փոխարեն «կնոպկա» են սեղմել. բուռն քննարկում ԱԺ-ում

12:58 15.07.2020

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստի աշխատանքները սկսել է մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով զոհված 4 զինծառայողների հիշատակին: Իսկ նիստը հրավիրվել է «Իմ քայլի» 36 պատգամավորների նախաձեռձնությամբ, որի օրակարգում 14 հարց է ընդգրկված: ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է համավարակով պայմանավորված առողջական խնդիրներ ունեցող պատգամավորներին գրավոր քվեարկելու իրավունք տալ: […]

̰
Մեր երկու զոհերը, ամենայն հավանականությամբ, եղել են կամիկաձեների օգտագործման արդյունքում. Անդրանիկ Քոչարյան

12:36 15.07.2020

«Մեր զիված ուժերը պաշտպանությունն իրականացնում է շատ վստահ, և վերջին հակաօդային ուժերի  գործողություններն այդ վստահությունը պետք է  փոխանցեն հասարակությանը, գործընթացները տեղափոխվել են տեղեկատվական և Ադրբեջանում՝ ներքին զարգացումների շրջանակ: Մենք մեր զինված ուժերին պետք է աջակցենք այդ հարցում, որպեսզի խառնակչությունները բացառվեն:  Ես կարծում եմ, որ մեր զինված ուժերն ավելի կառավարելի և բարձր  մակարդակի վրա են հիմա,  […]

̰
Որևէ բնակավայրից որևէ տարհանում չի եղել, կարծում եմ՝ չի էլ լինի. Արծրուն Հովհաննիսյան

12:10 15.07.2020

Որևէ բնակավայրից որևէ տարհանում չի եղել, կարծում եմ՝ չի էլ լինի։ Այս հարցը փակենք։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝  նշելով, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան: Վնասված տարածքներում առաջիկայում անցկացնելու են գույքագրում: Նաև անդրադարձել է վնասված գազատարին՝ շեշտելով, որ այն վնասվել է 2 անգամ և 2 անգամ էլ վերականգնվել:

̰
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգը կեղծ էր

12:02 15.07.2020

Հուլիսի 15-ին` ժամը 09։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության […]

̰
Իմքայլականներն առաջարկում են կորոնավիրուսով վարակված պատգամավորներին գրավոր քվեարկելու իրավունք տալ

11:59 15.07.2020

ԱԺ-ն «Իմ քայլը» խմբակցության 36 պատգամավորների նախաձեռնությամբ անցկացնում է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է 14 հարց: Առաջինը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ներկայացրել է Վահագն Հովակիմյանը: «Նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ համարվող պատգամավորների գրավոր քվեարկության կարգը, այժմ հնարավորություն ունեն գրավոր քվեարկել միայն գործուղման մեջ գտնվելիս, մնացած […]

̰
Ադրբեջանը եղած թանկաժեք տեխնիկական միջոցները, սպառազինությունը ցածր էֆեկտիվությամբ է կիրառում. Տիգրան Աբրահամյան

11:55 15.07.2020

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 2-3 օրերին Տավուշի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների ժամանակ ակնհայտ դարձավ, որ չնայած Ադրբեջանն իր զինանոցում ժամանակակից սպառազինության միջոցներ ունի, սակայն կատարողականի հետ կապված խնդիրներ ունի։ Պարզ ասած, եղած թանկաժեք տեխնիկական միջոցները, սպառազինությունը ցածր էֆեկտիվությամբ է կիրառվում»:

̰
Պայմանավորվածության մասով հստակ տեղեկություն չունեմ. Արծրուն Հովհաննիսյան

11:54 15.07.2020

Ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին, թե 2 կողմերի միջև արդյոք կա՞ պայմանավորվածություն, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման տեղեկություն չունի: «Պայմանավորվածության մասով հստակ տեղեկություն չունեմ, բայց հաճախ է լինում, որ գիշերներն ակտիվություն չի լինում։ Եթե մենք նման ինֆորմացիա ունենանք, անպայման կհայտարարենք»։ Անդրադառնալով ադրբեջանական կողմի օգտագործած զինատեսակներին՝ Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդը կիրառել է իր զինանոցը գրեթե ամբողջությամբ: «Ըստ […]

̰
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

11:46 15.07.2020

Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Արտգործնախարարները քննարկել են հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր կիպրացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության […]

̰
ՀՀ զինված ուժերն իրենց խնդիրը փայլուն կատարել են. Հովհաննիսյան

11:34 15.07.2020

ՀՀ զինված ուժերը մշտական մարտական պատրաստության և մարտական խնդիրների մեջ գտնվող զորամասերով, ստորաբաժանումներով իրենց խնդիրը փայլուն կատարել են։ Արդյունքները պարզ երևում են։ Կոնֆլիկտի բնույթը, ծավալներն այնպիսին չեն, որ ՀՀ-ն դիմի այլ քայլերի՝ այդ թվում պահեստազորայինների և կամավորական ջոկատների օգնությանը։ Մենք վստահ ենք, որ մեր կամավորները պատրաստ են, տեսել ենք բազմիցս, շնորհակալ ենք իրենց, բայց այս […]

̰
Իհարկե, դա քնած զինվորին կացնահարել չէ, ոչ էլ անմեղ բլոգերին խեղդել. Լապշինը՝ ադրբեջանական հերթական ձախողման մասին

11:23 15.07.2020

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայկական ԶՈւ կողմից «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցմանը: Այն իսրայելական արտադրության է, գերժամանակակից ու շատ թանկ՝ մոտ 30 միլիոն դոլար: ԱԹՍ-ն կարող է օդում մնալ ավելի քան 30 ժամ: Լապշինը նշել է, որ այս ԱԹՍ-ն կիրառվում է հետախուզական նպատակներով, հակառակորդի ավիացիոն և ցամաքային ուժերի համար խոչընդոտների ստեղծման […]

̰
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները, արդեն 12 անուն է շրջանառվում. Արծրուն Հովհաննիսյան

11:21 15.07.2020

Ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմն ունի 4 կորուստ. «Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական են, թե ոչ, բայց արդեն 12 անուն է շրջանառվում՝ կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրետանու պետ, և այլ սպաներ, շարքայիններ»։    

̰
Երեկ՝ 18։00-ից սկսած, առաջնագծում լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

11:13 15.07.2020

«Երեկ՝ 18։00-ից սկսած, լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում․ կրակոցները գնալով քչացել են։ Կեսգիշերից սկսած գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ և այլն։ Բայց մինչ այդ ժամը, որոշակի խախտումներ, ակտիվություն է եղել, կրակողներ են եղել։ Մեր ՀՕՊ-ը խոցել է նաև ադրբեջանական 2 ԱԹՍ, որոնք ընկել են […]

̰
Ներկայացուցիչերի պալատը հուլիսի 20-ին կքննարկի Ադրբեջանին ամերիկյան պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը

10:30 15.07.2020

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին սահմանային հարձակումների լույսի ներքո ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատը կքննարկի Ադրբեջանին ամերիկյան պաշտպանական հատկացումների դադարեցումը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա առաջիկա երկուշաբթի` հուլիսի 20-ին: «Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, ուստի այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն կտան […]

̰
Շվեդ պատգամավորը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հարձակումները և դրանց սատարումը Թուրքիայի կողմից

00:01 15.07.2020

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերն իր աջակցությունն է հղել Հայաստանին` կոչ անելով աշխարհին դատապարտել Ադրբեջանի շարունական հարձակումները և դրանց սատարումը Թուրքիայի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սյոդերը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին՝ նպատակաուղղված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությանը՝ ընդլայնելով էսկալացիայի աշխարհագրությունը: […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել

23:59 14.07.2020

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռամայի կոչը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: «Ես խորապես մտահոգված եմ բռնության աճով, որը մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, և կոչ եմ […]

̰
Միացյալ Թագավորությունը կոչ է անում դադարեցնել հրադադարի խախտումները հայ-ադրբեջանական սահմանին

23:38 14.07.2020

Միացյալ Թագավորությունը կոչ է անում դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարարության խոսնակի հայտարարությունը հրապարակված է ՄԹ կառավարության պաշտոնական կայքում: «Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումներով և խորապես ցավում է մարդկանց զոհվելու համար: Մենք կոչ ենք […]

̰
Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ ևս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները. Արշավիր Ղարամյան

23:14 14.07.2020

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին թշնամու հրահրած մարտական գործողությունների ընթացքում այսօր զոհվել են զինծառայողներ` մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և Գրիշա Վահանի Մաթևոսյանը… Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ ևս սրբացրին արյունով […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

22:19 14.07.2020

Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

̰
BACK_TO_TOP