20:10 14.07.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Մի շարք հայկական անուն, ազգանուն ունեցող էջերով (ամենայն հավանականությամբ հայերի էջեր, որ կոտրել են ադրբեջանցիները) կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Հիշեցնում ենք՝ սոցիալական ցանցերում, էլ. փոստով ստացած անծանոթ, տարօրինակ նամակներից պետք է զգուշանալ։ Չսեղմել այդպիսի նամակներում առկա հղումներին ու ֆայլերին։ Չհաղորդել անձնական ու այլ տվյալներ […]
19:12 14.07.2020
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր ասել է, որ «մենք մտահոգությամբ հետևում ենք զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ»: Այս մասին հայտնում է «Մեդիամաքս»-ը: «Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա […]
18:50 14.07.2020
Այսօր հեռախոսային քննարկում ունեցա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արման Թաթոյանը: «Նրան եմ ներկայացրել Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից մարզի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմամբ իրականացվող գնդակոծությունների և հրետակոծությունների վերաբերյալ մեր արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից Մարդու իրավունքների […]
18:44 14.07.2020
Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ավարտվել է Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.85 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը։ ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքների հետ։ Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի տեղեկացմամբ՝ ճանապարհը 1980-ական թվականից ի վեր չէր վերանորոգվել‚ ճանապարհը դժվարանցանելի էր, ասֆալտապատ պաստառ […]
18:00 14.07.2020
Հուլիսի 14-ին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեց խորհրդակցություն Փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Առաջնահերթության կարգով նախարարը լսեց Տավուշի մարզային փրկարարական վարչության զեկույցը: Վարչության պետ փ/ծ գնդապետ Փիրումյանը ներկայացրեց սահմանում տիրող իրավիճակը և ձեռնարկվող առաջնահերթ միջոցառումները: Նախարարը հանձնարարեց բոլոր գործողությունները համաձայնեցնել տեղի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, առավելագույն ինտենսիվությամբ նախապատրաստվել, […]
17:44 14.07.2020
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Վերջինս մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորմանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը […]
17:30 14.07.2020
«ԱԺ կանոնակարգ օրենքով» գործող կարգավորմամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ, որի համալրումը կատարվում է ԱԺ կողմից առաջադրվող թեկնածուի միջոցով: «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել նախագծով, որով առաջարկվում է թեկնածուի առաջադրումը վերապահել ԱԺ նախագահին՝ բացառելով խմբակցությունների կողմից կոնսենսուսով առաջադրումը: Նախագծի հեղինակ Սուրեն Գրիգորյանը հիմնավորել է նրանով, որ գործնականում […]
16:59 14.07.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում ս․թ․ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ուժգնացած մարտական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ «Նման իրավիճակը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում սահմանամերձ համայնքների բնակչության համար՝ սահմանափակելով նրանց ապրուստի միջոցների հասանելիությունը։ ԿԽՄԿ-ն հայտնում է իր մտահոգությունը հակամարտության կողմերին՝ հիշեցնելով ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող և քաղաքացիական անձանց միջև […]
16:51 14.07.2020
Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն այսօր սկսվեց տուժողների իրավահաջորդների դժգոհություններով: Նիստի սկզբում տուժողների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը դատարանին խնդրեց տուժողների իրավահաջորդներին թույլատրել գտնվել նիստերի դահլիճի հիմնական հատվածում։ Բանն այն է, որ նրանք արդեն երկրորդ դատական նիստն է՝ գտնվում են ապակիներից այն կողմ՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար։ […]
16:48 14.07.2020
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը: «Հայոց ցեղասպանության բաղադրիչներից մեկը մշակութային ցեղասպանությունն է։ Այն չսկսվեց ու չավարտվեց 1915-1923 թթ., այն շարունակվում է մինչ օրս։ Հարյուր տարի առաջ այն իր դրսևորումն է գտել ինչպես Արևմտյան Հայաստանի, այնպես էլ Օսմանյան Թուրքիայի այլ հայաբնակ շրջաններում և իրականացվել է ոչ միայն […]
16:41 14.07.2020
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայկական ԶՈւ կողմից իրականացված գիշերային պատժիչ գործողությունների տեսանյութը՝ կից գրելով. «Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դառել բարձրաստիճան […]
16:25 14.07.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը: «Իրավիճակի կայունացումից հետո կիրականացվեն վնասված գազատար ցանցերի նորոգման աշխատանքները և կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
16:04 14.07.2020
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչով դիմել էր ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և ուղիղ հեռարձակում իրականացնելուց: Նման քայլերը հակառակորդին հնարավորություն են տալիս ուղիղ եթերի ռեժիմով դիտարկելու […]
15:51 14.07.2020
Հուլիսի 13-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրիի Օդերևութաբանության կայանից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում կարկուտ է տեղում (12 մմ), նկատվում է քամու ուժգնացում (8 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 16 մ/վ)։ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնն օրվա երկրորդ կեսից սկսած 780 ահազանգ է ստացել շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների և այգիների ջրալցումների, կամուրջների […]
15:27 14.07.2020
Արբանյակային լուսանկարների հիման վրա Razm.Info-ն ներկայացնում է Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10 կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ Զինված ուժերից այդ ուղղությամբ կրակ է արձակվել:
15:17 14.07.2020
Կրեմլում մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող փոխհրաձգությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող փոխհրաձգությունից: Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում»,- ասել է նա: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ջանքեր ներդնել իրավիճակի կարգավորման համար:
15:05 14.07.2020
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրել է ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցել է նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ […]
14:20 14.07.2020
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, թե ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ընդգծել են այն, որ […]
14:02 14.07.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակում է այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։ Այս պահին միջնորդությունը ներկայացնում է Ս․ […]
13:53 14.07.2020
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հուլիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է. սպանվել են մայորներ Ահմեդով Նամիք Հաջանօղլուն, Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպաներ Զեյնալլը Իլգար Այազ օղլուն, Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, պայմանագրային զինծառայող Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլուն»։
13:36 14.07.2020
Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում որոշ փոփոխություններ են նախատեսված: Դրանք այսօր քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Պատգամավորները, նախագծի դրույթների շուրջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարին բազմաթիվ հարցեր ուղղելուց զատ, հետաքրքրվել են հրատապության խնդրով, դժգոհել, որ նախագծի շուրջ աշխատանքային քննարկում չի եղել: Դա […]
13:26 14.07.2020
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և երկրի այլ քաղաքներում մի քանի օր է՝ հակակառավարական բողոքի ակցիաներ են: Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի և իր կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բուլղարիայում բողոքի ակցիաները սկսվել են հուլիսի 9-ին, երբ նախագահական աշխատակազմում տեղի ունեցած խուզարկություններից հետո ձերբակալվել և հարցաքննվել էին երկրի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով […]
13:14 14.07.2020
«Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ -ն հայտնում է, որ վաղ առավոտից կոմունալ ծառայությունը ձեռնարկել է երեկվա հորդառատ անձրևի հետևանքները վերացնելու աշխատանքները։ Ծառայությունը մի շարք նկարներ է հրապարակել
12:40 14.07.2020
Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը: Այսօր՝ հուլիսի 14-ին, Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետանակոծության և ներկայացրել […]
12:36 14.07.2020
Փարիզում Ադրբեջանի դեսպանատան շենքի մուտքը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Զարթոնք Մեդիա»-ն: Դեսպանատան շենքի մուտքի առջև և դիմային հատվածում նման գրություններ են հայտնվել հուլիսի 14-ի գիշերը: Ադրբեջանի դեսպանության դռան վրա նաև արնագույն ներկ է թափվել՝ խորհրդանշելով խաղաղ հայ հարևանների նկատմամբ Ալիևի արյունարբու ռեժիմի գործողությունները:
12:27 14.07.2020
Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին, որոնք չպետք է գերազանցեն հետևյալ չափաքանակները. կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ, (օրինակ` սառնարան, հեռուստացույց) օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ, (օրինակ ննջասենյակի կահույքի […]
12:11 14.07.2020
Երևանի Ծովակալ Իսակովի պողոտան՝ դեպի «Հաղթանակ» կամուրջ ուղղությունն այսօր ժամը 10:30-ի սահմանում խցանված էր՝ շտապօգնության մեքենան բախվել էր մարդատարին: 168.am-ը կապ է հաստատել ոստիկանության լրատվական ծառայություն՝ ճշտելու արդյոք վթարի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ և շտապօգնության մեքենան արդյոք այդ պահին հիվանդ է տեղափոխե՞լ: «Նյութական՝ գույքային վնաս է, մարմնական վնասվածքներ չկան: Շտապ օգնության մեքենայում հիվանդ եղել է, […]
11:59 14.07.2020
Բնակավայրերին հարվածներ հասցնելով՝ Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Նոր իրողությունները նոր պահանջներ և առաջադրանքներ են օրակարգ բերում՝ հակազդելու և ճնշելու անհամաչափ միջոցներով»,- գրել է նա։
11:44 14.07.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է Գիտության կոմիտեի՝ 2020 թվականի առաջին կիսամյակում իրականացրած ծրագրերի և ընթացիկ մշակումների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն: Համաձայն դրա՝ դիտարկվող ժամանակահատվածում. Կազմակերպվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի համագործակցությամբ անցկացվող Գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթը, որում փոխվել է աշխատավարձային ֆոնդը` նախկին 70000 դրամ միջին աշխատավարձի փոխարեն […]
11:40 14.07.2020
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, […]