Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը. Անդրանիկ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը. Անդրանիկ Քոչարյան

13:41 15.07.2020

«Արվում է գործողություն, որը մինչև վերջ հաշվարկված չէ, հետո դա ոնց պիտի օգտագործվի: Էնպես ստացվեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը: Ուզենք թե չուզենք, դա փաստ է, տեսանելի է բոլորին, ով չի ուզում դա տեսնել, չի ուզում հավատալ Հայաստանի ապագային»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Խոսելով միջազգային կառույցների արձագանքի մասին՝ նկատել է.

«Ես  կարծում եմ՝ միջազգային հանրությունը միշտ նույն կերպ է արձագանքում՝ պահպանել հրադադարի ռեժիմը, կոչ հանդարտության, կարծում եմ, որ ռազմական լուծում այս  հարցում գոյություն չունի: Պետք է գտնել հարթակ բանակցային գործընթացի  համար: Լուծումներ պետք է գտնվեն, որոնք կբավարարեն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին»,- ասել է Քոչարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրիդրիխ Մերցին

16:46 08.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրիդրիխ Մերցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, որի հետ բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացմանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն է տալիս: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման […] ...

Ոչ բոլոր սնկերն են ուտելի. Առողջապահության նախարարության զգուշացումը

16:40 08.05.2025

Ոչ բոլոր սնկերն են ուտելի. Առողջապահության նախարարության զգուշացումը

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական […] ...

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

16:31 08.05.2025

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԲԿ Ուկրաինա» պարբերականից։ 338 պատգամավոր կողմ է քվեարկել համաձայնագրին։ Դեմ ոչ ոք չի արտահայտվել։ Այսպիսով՝ մայիսի 8-ին խորհրդարանը վավերացրել է միջկառավարական համաձայնագիրը, որը թույլ կտա ստեղծել ներդրումային հիմնադրամ։ Մինչ այդ համաձայնագիրը հաստատվել էր Գերագույն Ռադայի հանձնաժողովների […] ...

Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ

16:24 08.05.2025

Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սեդրակյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասվում է որոշման մեջ: ...

Դասընթացների մասնակցության հրավեր՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում. ԿԳՄՍՆ

16:18 08.05.2025

Դասընթացների մասնակցության հրավեր՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում. ԿԳՄՍՆ

Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2025-2026 թթ. կիրականացվեն ոլորտային դասընթացներ: Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել առցանց դիմումը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագրի պատճեն, բժշկական տեղեկանք, լեզվի մասին տեղեկանք, տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիր)։ Դասընթացների մասնակցության նպատակով լրացված հայտադիմումները (այդ թվում նաև բնօրինակները) գերատեսչության կողմից տրված երաշխավորագրի հետ միասին անհրաժեշտ է […] ...

Արարատի մարզում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա տուժած

16:12 08.05.2025

Արարատի մարզում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա տուժած

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը: Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում, և երթևեկությունը դարձել է դանդաղընթաց: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով […] ...

BACK_TO_TOP