11:15 14.07.2020
Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Համայնքի ղեկավարն այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով, որ այս պահին չի կարող խոսել։ Ավելի վաղ, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է […]
11:03 14.07.2020
Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է արձանագրվել, 13 վարակակիր ապաքինվել է: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 999 դեպք է արձանագրվել, ապաքինման՝ 870: Կարանտինի ռեժիմում է 5 001 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 219-ը: Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրատանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, […]
09:44 14.07.2020
Հուլիսի 13-ին՝ ժամը 15։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական […]
23:47 13.07.2020
Կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շիֆը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Ես շատ մտահոգված եմ վերջին օրերին հայկական սահմանի երկայնքով Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողություններով, ներառյալ հայ զինվորների գնդակոծումը։ Այս գործողությունները վտանգում են զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը և մեծացնում են […]
23:35 13.07.2020
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առցանց երկխոսել է երիտասարդության հետ և հայտարարել, որ առաջիկա 100 օրը վճռորոշ կլինի Վրաստանի համար. «100 օրվա ընթացքում Վրաստանը կա՛մ գոյատևի և կդառնա երկիր, կա՛մ Վրաստանը չի լինի», – ասել է նա: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ չնայած լավ դիրքեր ունի Ուկրաինայում՝ […]
22:40 13.07.2020
Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մասսիմիլիանո Կապիտանիոն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կապիտանիոն նշել է, որ ակնկալում է շուտափույթ վերադարձ խաղաղությանը: «Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին: Որպես խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար` ակնկալում եմ շուտափույթ վերադարձ խաղաղության, ինչպես նաև իրավունքների, պատմության և ինքնության հանդեպ հարգանքի լիակատար դրսևորման»,- նշել է Կապիտանիոն: Իտալացի […]
22:27 13.07.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինի հետ: «Փարատելով Վեհափառի մտահոգությունները՝ վստահեցրեցի, որ Հայոց բանակը կարողանում է լիարժեքորեն կատարել իր առջև դրված խնդիրը՝ անառիկ պահելով հայրենիքի սահմանները: Զրույցի ընթացքում Արցախում բնակվող քույրերի ու եղբայրների կողմից զորակցություն եմ հայտնել լիբանանահայությանը՝ ստեղծված ծանր […]
21:23 13.07.2020
Հուլիսի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը: Ըստ նախնական տվյալների` ստուգումներով պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են […]
21:14 13.07.2020
Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։ ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի կողմից գործողությունների անթույլատրելիությունը։
20:27 13.07.2020
Ղազախստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: «Ղազախստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Կոչ ենք անում մեր բարեկամներ` Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել ուժային […]
20:07 13.07.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել: Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ օգտագործել […]
19:52 13.07.2020
Եթե որևէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել այս կամ այն որոշման համար, ապա ես այդ մարդկանց ցանկում չեմ և հետաքրքիր կլինի այդ մարդկանց կարծիքը մանրամասն ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե ինչ եղանակով են պատկերացնում այդ ճնշումները: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասել է արդարադատության նախարարը՝ նշելով, որ իշխանության խնդիրը ոչ թե կոնկրետ […]
19:30 13.07.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր` հուլիսի 13-ին, ՇՎՏՄ-ի մշտադիտարկող խումբը հերթական ստուգայցն է իրականացրել Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում: Մի քանի բենզալցակայաններում և […]
19:15 13.07.2020
Հուլիսի 13-ի վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված ստուգայց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերում։ Մշտադիտարկումները մեկնարկվել են Տաթևի վանք վանական համալիրից, «Տաթևեր» ճոպանուղու, Սատանի կամրջի տարածքներից, ապա շարունակվել Շաքի ջրվեժ բնական հուշարձանի հարակից […]
19:05 13.07.2020
Հուլիսի 13-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության […]
19:00 13.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Զեկուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 2020թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան […]
18:57 13.07.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և հետևյալ գրառումն արել. «Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել նման ահազանգեր գյուղի բնակիչներից և Չինարի համայնքի ղեկավարից։ Ըստ այդ ահազանգերի՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ տասնյակ […]
18:51 13.07.2020
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքները: «Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը՝ լարվածության հետագա նպատակաուղղված սրմամբ։ Ծանր զինտեխնիկայի կիրառմամբ ադրբեջանական բանակի հարձակումը հայկական դիրքերի ուղղությամբ և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի արկակոծումն անմիջական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։ Վերստին նշում […]
18:48 13.07.2020
Քիչ առաջ խիստ հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել Գյումրիում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: SHANTNEWS-ը ներկայացնում է կադրեր անձրևներից հեղեղված Գյումրիից:
18:39 13.07.2020
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Չինարի բնակավայրի արկակոծությունը ստեղծված իրադրությանը նոր սրություն է հաղորդում: Ընդ որում՝ ժամանակային առումով, այս ամենին նախորդել է Ադրբեջանում կայացած անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Ադրբեջանի նախագահը խոստացել է «վրեժ լուծել»: Ադրբեջանից հնչող սպառնալիքներին զուգահեռ, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակվում է ակտիվ քննարկվել Ադրբեջանին հասցված […]
18:30 13.07.2020
Հանգստյան օրերին մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզկենտրոններում և հանրապետության տարբեր ավտոճանապարհներին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։ «Ուժեղացված ծառայությունների արդյունքում տարբեր խախտումների փաստերով կազմվել է ավելի քան 2500 արձանագրություն։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 119 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 96 վարորդ, […]
18:14 13.07.2020
Հայ ադրբեջանական շփման հարավային սահմանին երեկվանից սկսված լարվածության մասին ԱԺ-ում խոսել է ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նա նշել է, որ ադրբեջանական կողմից իրավիճակը սրելու պատճառները դեռ կհետաքննվեն, սակայն իր ենթադրություններով դա Ադրբեջանի նախագահի՝ հուլիսի 6-ին արված ռազմատենչ հայտարարությունների տրամաբանական շարունակությունն է: «Հուլիսի 6-ին մի ռազմական հիվանդանոցի բացման ժամանակ Ալիևը խոսեց կորոնավիրուսի […]
17:59 13.07.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ անհանգստությունն է հայտնում ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված: Այս մասին գրված է ՌԴ ԱԳՆ կայքում տարածված հաղորդագրությունում: «Անթույլատրելի ենք համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Հակամարտող կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին գերատեսչության […]
17:26 13.07.2020
ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «2020 թվականի հուլիսի 12-ից 13-ը Հայաստանը և Ադրբեջանը ահազանգել են իրենց ընդհանուր սահմանին տեղի ունեցած ծանր զենքի ներգրավմամբ լուրջ միջադեպի մասին: Ցավալիորեն, այն հանգեցրել է կյանքերի կորստի: ԵՄ-ն հորդորում է երկու կողմերին դադարեցնել զինված առճակատումը, զերծ մնալ լարվածություն առաջացնող գործողություններից և հռետորաբանությունից և անհապաղ միջոցներ […]
17:20 13.07.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին: Հիշեցնենք՝ նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանը, Մխիթար Հայրապետյանն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային […]
17:15 13.07.2020
Այսօր առավոտյան Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը հրավիրել է խորհրդակցություն: Հաշվի առնելով Մարտունի քաղաքում արձանագրված կորոնավիրուսով վարակվածության դեպքը` Արարատ Մելքումյանն արագ արձագանքման խմբի առջև խնդիր է դրել, որպեսզի շրջկենտրոնում ելք կատարելու և մուտք գործելու պահանջը կիրառվի խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ համայնքների բնակիչների հետ փաստաթղթաշրջանառությունը հնարավորության սահմաններում իրականացվի էլեկտրոնային եղանակով (հեռավար)։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման Մարտունու շրջանային հանձնաժողովի նախագահ, […]
17:00 13.07.2020
Բենիամին գյուղում կառուցապատման նպատակով աճուրդով օտարված հողերը դարձել են վեճի առարկա գյուղապետի և 10 գյուղացիների միջև: Գյուղացիները աճուրդով գնել են հողակտորներ, որտեղով անցնում է Բենիամինի ոռոգման ցանցը և չեն կարող իրենց տների շինարարությունը սկսել: Նախքան աճուրդ հայտարարելը արդյո՞ք գյուղապետարանում իմացել են, որ նույն տարածքով ոռոգման համակարգի խողովակներ են անցնում, ե՞րբ ու ինչպե՞ս են խոստացել խողովակները […]
16:48 13.07.2020
Ստորև ներկայացնենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ. «Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն: Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում […]