TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեղադրական դատավճիռ ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար

16:20 13.07.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու և նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությանը: Դրա հերթական վկայությունն է ՃՈ աշխատակցի կողմից իր աշխատասենյակում պաշտոնեական լիազորություններն անցնելով քաղաքացու նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ գործով դատարանի […]

̰
Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահին, ԵԽԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ նախագահին

16:10 13.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին։ «Նշել եմ, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են և լրջորեն խախտում են միջազգային իրավունքի […]

̰
ԲԴԽ-ն չպատժեց դատավորի թեկնածուին

16:00 13.07.2020

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն այսօրվա նիստում  մասնակի բավարարեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած՝ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը: Նշենք, որ Բադալյանի հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ ավելի վաղ հանձնաժողովին ներկայացրած հաղորդումն այն մասին, որ հարցազրույցներից մեկի ժամանակ դատավորի թեկնածուն կարծիք էր հայտնել […]

̰
Ունենք հինգ վիրավոր, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Հայկ Չոբանյան

15:53 13.07.2020

«Երեկվանից սահմանին լարված վիճակ է: Ցավոք սրտի, մենք ունենք հինգ վիրավոր»,- «Լրատվական ռադիոյի» հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նրա խոսքերով՝ նրանցից երկուսը ոստիկան են, երեքը՝ զինծառայողներ։ «Բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է մարզպետը։

̰
ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով

15:46 13.07.2020

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է. «Ազատությանը» հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Ըստ խոսնակի՝ նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի, թե ինչ ձևաչափով պետք է քննարկումը կայանա։ Զայնետդինովը հրաժարվել է […]

̰
Սահմանին Ադրբեջանի սադրանքները դիտում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն. Ավինյան

15:40 13.07.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում այսօր անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը՝ նշելով. «Հայկական բանակն ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ ու նվիրումով իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքները ու դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն, հատկապես ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում: Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ այս ամբիոնից կրկին լսելի […]

̰
ժամը 06։00-22։30-ը տեղական արտադրության կոնյակի գովազդի հեռարձակումը ևս կարգելվի

15:38 13.07.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ հրավիրված նիստ է ընթացել։ Օրակարգում 3 հարց էր: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ կան նախագծեր, որոնք ունեն ժամկետներ և եթե հիմա չքննարկվեն, ապա դուրս կգան շրջանառությունից: Քննարկվող նախագծերից է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, որին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց։ Նախագծի նպատակն է […]

̰
Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է. ՊՆ խոսնակ

15:35 13.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»։

̰
Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունները

15:25 13.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Նամակներ եմ հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկած սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք»։

̰
Ըստ նախնական կանխատեսումների՝ ակնկալվում է, որ սեպտեմբերի սկզբին կունենանք օրական 140 արձանագրված դեպք․ Ավինյան

15:02 13.07.2020

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը քննարկվել է ԱԺ-ում: ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն է խորհրդարանին ներկայացրել այն երկարացնելու հիմքերը: Պարետի վստահեցմամբ՝ թեստավորման կարողությունների աճին նպաստել են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք էին լաբորատորիաներին թեստավորման հնարավորություն տալն ու թեստերի տեղական արտադրության հիմնումը։ Արդեն 8000 թեստ փոխանցվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային ինստիտուտին, նախատեսվում է ստեղծել ավելի քան […]

̰
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

14:48 13.07.2020

Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները քննարկեցին հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված […]

̰
Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան

14:34 13.07.2020

Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան: Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «#ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «#Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ: Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին #COVID19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում […]

̰
ԱԺ-ում քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենսդրական փաթեթը

13:45 13.07.2020

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրինագծերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Նախագծի հեղինակ Վահագն Թևոսյանը նշել է, որ մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մեծ թվով առաջարկություններ են ստացվել ինչպես կառավարությունից, այնպես էլ պատգամավորներից: Կառավարության ներկայացրած 45 առաջարկությունների մեծ մասն ընդունվել է: […]

̰
Հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ

12:58 13.07.2020

2020 թ. հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նշենք, որ նախկինում գործող կարգի համաձայն՝ 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում 500,000 դրամը վճարվում էր միանգամից, իսկ մնացած 500,000 դրամը կամ 1,000,000 դրամը՝ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ […]

̰
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. Արարատ Միրզոյանի գրառումը

12:49 13.07.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից մեջբերելով Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ»-ը. «Մենք խաղաղ Էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ: Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 68 անձ

12:41 13.07.2020

Հուլիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5836 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 12-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4482 նմուշառման հետազոտություն, հուլիսի 12-ին հաստատվել […]

̰
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

12:37 13.07.2020

Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշվի առնելով պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների անհանգստությունը, զրուցել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ: Վերջինս նշել է. «Միայն կարող եմ հայտնել՝ իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորում եմ՝ հանգիստ լինեն, իրականացվող գործողություններում ոչ […]

̰
Միջազգային կառույցներին ուղարկեցինք ադրբեջանական ԶՈւ գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը. ՄԻՊ

12:29 13.07.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Այն կազմվել է գիշերվա ընթացքում։ Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, […]

̰
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 10 աշխատակից բուժման մեջ է. Վարդուհի Պետրոսյան

12:15 13.07.2020

Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Վարդուհի Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հուլիսի 13-ի դրությամբ բուժման մեջ է Ծառայության 10-ը աշխատակից, աշխատանքի է վերադարձել 27-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցները դեռ ինքնամեկուսացված են: Առողջ լինենք»:

̰
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով հրավիրվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ

11:47 13.07.2020

Պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ս.թ. հուլիսի 13-ին անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և մանրամասն տեղեկություններ տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ […]

̰
Սարուխանում մեկնարկում է ոռոգման ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը

11:42 13.07.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակնեում մեկնարկում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը: Սարուխանի ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 66 միլիոն դրամ: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով, որից առաջինը՝ այս տարվա ընթացքում: […]

̰
Կիրակի օրվա վարակման դեպքերի ցածր թիվը պայմանավորված է քիչ թվով թեստերով. Արսեն Թորոսյան

11:40 13.07.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ իրավիճակ է երկրում կորոնավիրուսային վարակի տարածման առումով: Թորոսյանը ներկայացրեց վերջին երկու օրերին արձանագրված նոր դեպքերի թիվը. շաբաթ եղել է 577 նոր դեպք, կիրակի՝ 182: Ընդհանուր առմամբ դեպքերի քանակը դառնում է 32 151: Նախարարը նշեց՝ կիրակի օրը հաստատված դեպքերի թիվն էականորեն ցածր է, սակայն հիշեցրեց՝ […]

̰
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով

11:26 13.07.2020

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Նման որոշում ընդունվեց այսօր՝ հուլիսի 13-ին՝ Կառավարության արտահերթ նիստում: Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թ. օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն:

̰
ՀՀ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային մի շարք գործընկերների հետ

11:25 13.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց՝ միջազգային ո՞ր գործընկերների հետ է կապի մեջ ՀՀ ԱԳՆ-ն՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ մշտական կապի մեջ են համանախագահ երկրների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, և այս կապը շարունակական է: «Մենք կապի մեջ ենք նաև ՀԱՊԿ գլխավոր […]

̰
Հակառակորդն ունի զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան

11:19 13.07.2020

Կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից՝ ի՞նչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին երեկ, և ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Նախարարը նշեց՝ երեկ մեր դիրքերին մոտեցել է ՈՒԱԶ, զինծառայողներն անհասկանալի պատճառով դուրս են եկել և շարժվել դեպի մեր դիրք: Տոնոյանը հստակեցրեց՝ դիրքը ՀՀ տարածքում է՝ անմիջապես մեր սահմանի վրա: «Քանի որ […]

̰
Վստահեցնում եմ՝ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա. Նիկոլ Փաշինյան

11:08 13.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի մեկնարկին խոսեց հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպի մասին: Վարչապետն ընդգծեց՝ Ադրբեջանի զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են: «Դրանով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասաց նա: Վարչապետը մտահոգիչ համարեց նաև տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս […]

̰
Սրանք մոռացել են, որ Տավուշում գիշերը մութ է լինում. Արծրուն Հովհաննիսյան

11:01 13.07.2020

ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն ադրբեջանական հրետանին «աշխատում» է Պետերբուրգում, այսինքն՝ սպիտակ գիշերային պայմաններում։ Սրանք մոռացել են, որ Տավուշում գիշերը մութ է լինում»։

̰
Մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը թեթև վնասվածքներ են ստացել. ՊՆ խոսնակ

10:39 13.07.2020

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել»։

̰
Սոցցանցերում գրում են զինվորականների հեռախոսահամար, որոնք կհավաստեն, որ ադրբեջանցիները դիրք են կորցրել․ Ստյոպա Սաֆարյան

10:23 13.07.2020

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վատ են։ Արդեն սոց ցանցերում գրում են զինվորականների հեռախոսահամար, որոնք կհավաստեն, որ ադրբեջանցիները դիրք են կորցրել։ Իսկ ահագին օգտատերեր ճչում են, թե ուր է իրենց փառաբանված բանակը, պարադների ժամանակ ցուցադրված զենքը։ Կարդացեք, հետաքրքիր է»։ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1360449690827193

̰
Ադրբեջանը հայտնում է նոր կորստի մասին

10:09 13.07.2020

Ադրբեջանը հայտնում է նոր կորստի մասին՝ սպա է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/3196618370403659 Ադրբեջանական կողմի չորորդ կորստի մասին հայտնում է նաև ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/3156329577735962

̰
BACK_TO_TOP