22:50 12.07.2020
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հարգելի ընկերներ և բարեկամներ ջան, քիչ առաջ ստացա իմ վերջին (երրորդ) COVID 19 թեստի պատասխանը։ Նախորդ երկուսը դրական էին, բայց վերջին թեստն արդեն բացասական է։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին զանգում և գրում էին ինձ, ձեր խոսքերն ու նամակները ինձ շա՜տ […]
20:26 12.07.2020
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության վերականգնման մասին, որն իրականացվում է Եվրամիության միջնորդությամբ: Այս մասին նա գրել է իր Instagram- ում: Պետության ղեկավարը նշել է, որ կողմերի միջև ԵՄ-ի հովանու ներքո տարվող երկխոսությունը շարունակվում է 20 ամսվա ընդմիջումից հետո: «Մենք համաձայնեցրել ենք հինգշաբթի Բրյուսելում հանդիպման թեմաները», – գրել է Վուչիչը:
19:35 12.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Անցած շաբաթ շատ լավ այց եմ կատարել Արցախ: Նախագահ Արայիկ Հարությունյանի և Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կրթական բարեփոխումներին ու համատեղ իրականացվող աշխատանքներին»:
14:41 12.07.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ալեքսանդրիան հավաքում է ընկերներին» փառատոնում խոստովանել է, որ իր սիրտը վերջնականապես և անդառնալիորեն պատկանում է երկրին և բելառուսներին, մեջբերում է «Բելտա» -ն: «Յուրաքանչյուր մարդու համար դրախտն այնտեղ է, որտեղ գտնվում է նրա սիրտը», – սկսել է իր խոսքը Լուկաշենկոն: Նա նշել է, որ Բելառուսում ապրում է իմաստուն և ուժեղ ժողովուրդ, որն […]
13:28 12.07.2020
Լեհաստանում անցկացվում է նախագահի ընտրության երկրորդ փուլը: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 7.00-ին և կփակվեն 21.00-ին: Էքզիթ փոլի առաջին տվյալները կներկայացվեն միայն քվեարկության ավարտից հետո: Համավարակի պատճառով քվեարկությունը տեղի է ունենում խառը հիմունքներով: Ընտրողները կարող են քվեարկության գալ կամ հեռակա կարգով՝ փոստով, ուղարկել իրենց ձայնը: Ավելի վաղ հայտնի […]
11:10 12.07.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 5 շենք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 38 շենք, Ն․Ստեփանյան փ. 18 շենք, Նոր Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 10 շենք, Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. […]
10:16 12.07.2020
ՀՀ վաևչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հայ ժողովրդի ազգային նպատակները: «Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ – Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը: – Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման: – Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և […]
23:45 11.07.2020
Ստամբուլում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը քայլ կլինի դեպի մեծ Թուրքիայի ստեղծում: Այս հայտարարությունն է արել երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV հեռուստաալիքը: Միևնույն ժամանակ, թուրքական պետության ղեկավարը շեշտել է, որ Այա Սոֆիայի կարգավիճակը փոխելու որոշում կայացնելիս Անկարան առաջնորդվել է ժողովրդի կարծիքով, և ոչ նրանով, թե ինչ կասեն Թուրքիայի մասին: Էրդողանը հայտարարել է, որ […]
21:04 11.07.2020
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը: Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն: Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը […]
19:22 11.07.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել դստեր՝ Մարիամի մասնակցությամբ, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Երբ հայրիկն ընդհատակում էր, երեխաները նրա հետ տեսաուղերձներով էին շփվում: Մարիամը այս տեսագրության ժամանակ խիստ անհանգիստ է, որ հանկարծ սխալ բան չասի, և տան «պատերը չլսեն» իր գաղտնի ցանկությունները»,- գրել է Աննա Հակոբյանը:
18:51 11.07.2020
Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ ներդրած ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողներ, Ռուսաստանի Դաշնության հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը։ Պաշտպանական գերատեսչության […]
18:28 11.07.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հաղթահարել է կորոնավիրուսը: «Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը, ընկերներիս, մտերիմներիս, ովքեր իրենց ուշադրությամբ և պատրաստակամությամբ օգնեցին վայելել մարդկային հարաբերությունների քաղցրությունը նույնիսկ մեկուսացման շրջանում»,- […]
18:20 11.07.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝ պաշտպանության ոլորտում գիտության հնարավոր ներուժի կիրառումը քննարկելու նպատակով: Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Անի Ապրահամյանի դերը գիտության առաջընթացի գործում՝ Հայաստանում և աշխարհում: Իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է. «Հարգելի պրոֆեսոր, երկար ժամանակ է հետևում եմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ձեռքբերումներին և հիացած եմ հաջողություններով: Ի սրտե ցանկանում եմ ուրվագծել գործնական հեռանկարները: Արագ փոփոխվող աշխարհում ցանկալի արդյունքի կարող ենք հասնել միասնական ջանքերի շնորհիվ: Բոլոր գործերում կարևոր է ճշգրտությունն ու արագությունը: Դրան զուգահեռ` ցանկալի է տեսանելի դարձնել քվանտային տեխնոլոգիաների ներդրումը»: Անի Ապրահամյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Դավիթ Տոնոյանին՝ երկարաժամկետ ծրագրերի շուրջ համագործակցության պատրաստակամության համար և, մասնավորապես, նշել. «Պարոն նախարար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության և Ձեր կողմից առաջարկած գաղափարների իրագործման համար, որոնք մեծ հաջողություններ են բերել պաշտպանության ոլորտին: Միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ իրատեսական եք համարում գիտության և ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ջանքերի գործադրումը: Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել»: Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք ուղղություններով համագործակցելու վերաբերյալ:
16:44 11.07.2020
Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում Սևանա լճում և ափամերձ հատվածներում: Այս մասին է ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութը:
15:49 11.07.2020
Նիդերլանդներում 6 տղամարդ է ձերբակալվել, երբ 7 բեռնատարներում հայտնաբերվել են ինքնաշեն պատժախցեր և բանտախցեր: Բեռնատարները հայտնաբերվել են Ռոտերդամի հարավում՝ Վաուզ Պլանտաժում: Այդ օպերացիան հաջողվել է, երբ ֆրանսիական ոստիկանությունը կոտրել է հանցագործների կոդավորված հեռախոսներն ու բացահայտել հանցավոր նպատակներով օգտագործվող EncroChat մեսինջերը: Ոստիկանության տվյալներով՝ հանցագործները դեռ չէին հասցրել օգտագործել այդ պատժախցերը, իսկ պոտենցիալ զոհերը, որոնք առևանգված […]
15:36 11.07.2020
Հունիսից ուժի մեջ է այն փոփոխությունը, որով ևս 1 տարի երրորդ երկրներից մոտ 640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Այն տնտեսվարողները, ովքեր արդեն վճարել են բարձր մաքսատուրքերը, կարող են վերահաշվարկի և ավելացած գումարի վերադարձի համար էլեկտրոնային դիմում լրացնել Մաքսատան վարչության կայքում:
15:23 11.07.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
15:15 11.07.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշեկլով. «Շուտով կիրականանա բազմաթիվ ստեփանակերտցիների երկար տարիների երազանքը՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքից կհանվեն 110 կՎ և 35 կՎ օդային գծերը: Այսօր անձամբ եմ այցելել Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Ի դեպ, ներդրումային ծրագրի արժեքը կազմում է ավելի […]
14:33 11.07.2020
Հուլիսի 11-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս այսուհետ ևս աչքի կընկեն արդյունավետ […]
13:53 11.07.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները: Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 11-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում՝ հուլիսի 11-ի […]
13:37 11.07.2020
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հաստատվել է 6 611 նոր դեպք: Վարակակիրների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում՝ 678, Սանկտ-Պետերբուրգում 296 դեպք է հաստատվել: Օրվա ընթացքում ապաքինվել է 8 379 վարակակիր և մահացել 188-ը, այդպիսով՝ ընդհանուր մահերի թիվը Ռուսաստանում դարձել է 11.205: Նախորդ օրը օպերատիվ շտաբը նաև տեղեկություն է տրամադրել, թե որ տարածքներում վարակի տարածումն ինչ արագություն […]
13:15 11.07.2020
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մի քանի օր է՝ հակակառավարական բողոքի ակցիաներ են: Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը, ինչպես նաև իրենց բողոքն են հայտնում կորոնավիրուսի տարածման դեմ նոր սահմանափակումների հետ կապված: Ի նշան բողոքի՝ ցուցարարները այրել են աղբարկղեր, մեքենաներ, կոտրել են ապակիներ: Ցույցերի ընթացքում եղել են նաև բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս արցունքաբեր գազ […]
13:03 11.07.2020
Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը տեղեկացրել է, որ Աթենքը կփորձի միջազգային կազմակերպությունների և ԵՄ միջոցով հասնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի թանգարանի կարգավիճակը փոխելու և այն մզկիթի վերածելու պատճառով: «Հունաստանը քննարկում է այս գործողությունները և կանի ամեն հնարավորը, որ Թուրքիայի համար լինեն հետևանքներ: Յուրաքանչյուրը, որ կխախտի միջազգային իրավունքը, պետք է հասկանա, որ […]
12:35 11.07.2020
Լեհաստանում այսօր լռության օր է: Վաղը տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մինչ ընտրական տեղամասերի փակվելը երկրում արգելվում է նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Կարգը խախտողների համար նախատեսված է տուգանք՝ 500 հազարից մինչև 1 միլիոն լեհական զլոտի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել 11 թեկնածուներից […]
12:29 11.07.2020
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող հերթական ապատեղեկատվությանը: «Ադրբեջանական լրատվամիջոցներում՝ մասնավորապես «armiya.az» կայքում, որը ստեղծված օրվանից ի վեր զբաղվում է ընդհանրապես` հայկական զինված ուժերում և, մասնավորապես՝ Արցախի պաշտպանության բանակում տեղ գտնող «մահվան ելքերով արտակարգ պատահարների մասին» մտացածին տեղեկատվությունների հրապարակմամբ, հուլիսի 11-ին հերթական ապատեղեկությունն է տարածել, ըստ որի հուլիսի 2-ին Արցախում տեղակայված ‹‹1-ին […]
11:37 11.07.2020
ԱՄՆ-ն 2018 թ. կիբերհարձակում է իրականացրել ռուսական «Ինտերնետ հետազոտությունների գործակալության» վրա՝ ունենալով նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությունը: Այս մասին ԱՄՆ առաջնորդը պատմել է The Washington Post-ին: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք այդ հարձակման հարցում եղել է նախագահի համաձայնությունը, Թրամփը հաստատական պատասխան է տվել: Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հետախուզության կողմից ԱՄՆ 2018 թ. ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ տվյալներ […]
11:29 11.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս- Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես: Վահան Տերյան Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ նահապետից և մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի […]
00:00 11.07.2020
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Գոլդ Քոստ քաղաքի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին առաջարկել է նիհարելու պարզ ու ոչ ակնհայտ տարբերակ՝ գրագետ դասավորել խոհանոցի պահարաններն ու մթերքները, պատմում է Daily Mail-ը: 43 տարեկան Բելինդա Նորտոնը հավատացնում է, որ խոհանցում կարգուկանոն հաստատելուց հետո իր ախորժակը նվազել է և փոխվել են սննդային սովորությունները: «Մենք օրական 50 անգամ բացում-փակում ենք խոհանոցային […]
22:33 10.07.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ընդդիմությանը մեղադրել է միջազգային գործընկերներին երկրի ներքին քաղաքական գործընթացներում ներգրավելու համար: Այսպիսով, նա մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի Արտաքին գործառնությունների մասին օրինագծի ընդունումը: Փաստաթղթով նախատեսվում է սառեցնել Վրաստանի ֆինանսական աջակցության 15% -ը: «Իհարկե, այս ամենի մեջ հաճելի ոչինչ չկա: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ փաստաթղթում թվարկված կետերով երկիրն ամեն […]
21:54 10.07.2020
Վերջին հետազոտությունների համաձայն՝ կորոնավիրուսի հետևանքով կորցրած համուհոտը վերականգնվում է մեկ ամսվա ընթացքում: Իտալացի բժիշկները պարզել են, որ հիվանդների մոտ 49 տոկոսի այդ զգայարանների ընկալունակությունը վերականգնվում է ամբողջությամբ, մինչդեռ մոտ 40 տոկոսի մոտ՝ ոչ լիարժեք: Հիվանդների 10 տոկոսի մոտ դրական տեղաշարժ չի նկատվում, կամ վիճակը վատթարանում է: Նկատի ունենալով համավարակի տեմպը՝ մասնագետները զգուշացնում են, որ հազարավոր […]