21:47 10.07.2020
Ստամբուլի Այա Սոֆիայի տաճարը դարձյալ մզկիթի կվերածվի: Որոշումը կայացրել է Թուրքիայի բարձրագույն դատարանը: ՅՈւՆԵՍԿՕ-Ն դատարանի որոշումից հետո հայտարարություն է տարածել՝ անհանգստություն հայտնելով այդ ամենի առնչությամբ: Թեմային է անդրադարձել հեռուստամեկնաբան Սագօ Արեանը:
21:39 10.07.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան չի բացառում, որ Բիձինա Իվանիշվիլիի ազգանունը լինի 2020 թվականի ընտրացուցակում: Հարցին, թե հնարավո՞ր է Բիձինա Իվանիշվիլիին տեսնել ընտրական ցուցակում, կառավարության ղեկավարն ասել է. «Իհարկե, Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանքի» հիմնադիրն ու նախագահն է: Իհարկե…»: Վրաստանի խորհրդարանի ՝ 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի հոկտեմբերին:
19:45 10.07.2020
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովը հաստատել է փաստաթուղթ` կոչ անելով շարունակել USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) կողմից Արցախում իրականացվող մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորումը 2021 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության օրինագծի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Մենք, անշուշտ, ողջունում ենք այս զեկույցը ՝ որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս վարչակազմի կողմից […]
19:30 10.07.2020
Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը կանչվել է Վրաստանի արտգործնախարարություն Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությունները պարզաբանելու նպատակով, հայտնում է RT-ն: «Վրացական կողմը ևս մեկ անգամ ընդգծել է վրաց-ուկրաինական ռազմավարական և բարեկամական հարաբերությունները և մտահոգություն հայտնել Ուկրաինայի պաշտոնատար անձի կողմից վրացական իշխանություններին ուղղված անընդունելի հայտարարությունների առնչությամբ»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության […]
19:17 10.07.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների հետ կապված հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անդամ պետությունների համար զգայուն համարվող խոչընդոտների վերացման հնարավորություններին: ԵԱՏՀ խորհրդի անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների սահմաններով ապրանքների տեղափոխման հետ կապված հակասությունների կարգավորման և […]
19:05 10.07.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով դեսպանին նախարարն անդրադարձել է Covid-19 համավարակի հետևանքով Հայաստանում և ԱՄՆ-ում ծագած մարտահրավերին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Նախարարը ներկայացրել Հայաստանում համավարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական աջակցության ծրագրերի […]
18:36 10.07.2020
Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը (Danıştay-Պետխորհուրդ) չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին Թուրքիայի կառավարության՝ 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը։ Սա նշանակում է, որ այլևս ոչ մի իրավական արգելք չկա բյուզանդական շրջանի քրիստոնեական հնագույն տաճարը կրկին մզկիթի վերածելու համար, հայտնում է Ermenihaber-ը: Նշենք, որ Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) հռչակավոր տաճարի կարգավիճակը […]
18:30 10.07.2020
Արցախում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային հերթական պատահարը, որի հետևանքով 5 մարդ է տուժել, ստիպել է Արցախի նախագահին կտրուկ գործողություններ կիրառել: Այս մասին ուղիղ եթերում, դիմելով հայրենակիցներին, հայտարարել է Արայիկ Հարությունյանը: «Երեկ խոր ցավով տեղեկացա, որ ԱՀ Ստեփանակարետ-Ասկերան ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ունենք 5 տուժած քաղաքացի, նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել «Ֆոլցվագենի» կողմից հանդիպակաց գոտի […]
18:20 10.07.2020
ՀՀ դատախազի տեղակալ, արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն»,- ասաց Խաչատրյանը։ 2015 թվականի հունվարի 13-ից Արմեն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն […]
18:10 10.07.2020
ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիային հորդորում է չփոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի (Այա-Սոֆիա) տաճարի կարգավիճակը և այն մզկիթ չդարձնել՝ մատնանշելով իրավական պարտավորությունները, հաղորդել է «Արմենպրես»-ը: Սուրբ Սոֆիան, որպես «Ստամբուլի պատմական շրջանների» մաս, համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ մտնում է որպես թանգարան: Դա ինքնին հանգեցնում է մի շարք իրավական պարտավորությունների ու պարտականությունների: Այսպիսով, պետությունը պետք է ապահովի, որպեսզի օբյեկտների համընդհանուր բացառիկ […]
17:44 10.07.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր գործընկեր Ալեքսեյ Սանդիկովի հետ այսօր հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: «Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։ Հանդիպման ընթացքում […]
15:58 10.07.2020
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի մասնակցությամբ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Վարդան Մելիքյանը անդրադարձ է կատարել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլտվությունների տրամադրման ընթացակարգին, որսի թույլատրելի չափաքանակներին, ձկնորսության թույլտվությունների հայտերի ներկայացման կարգին և պայմաններին, բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման և այլ հարցերին։ Քննարկմանը ներկա են եղել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի […]
15:45 10.07.2020
Բելառուսի լրագրողների միության ներկայացուցիչ Անդրեյ Կրիվոշեևը ֆեյսբուքում տեղադրել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարկանիշի վերաբերյալ Օպերատիվ-վերլուծական կենտրոնի հարցման արդյունքները: Նրա խոսքերով՝ այս փաստաթուղթը, «գաղտնի» գրիֆով, նախագահի խնդրանքով լրագրողներին են տրամադրել հուլիսի 9-ին երկրի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ: Պաշտոնապես Բելառուսում արգելված է ընտրություններին ընդառաջ հրապարակել սոցհարցումների արդյունքները, բայց մայիսի վերջին Բելառուսի խոշոր ոչ պետական լրատվական միջոցները […]
15:16 10.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տարրական, հիմնական ու ավագ դպրոցների մասին: Իր գրառումը նախարարը սկսել է «ազգայինն ու պետականը՝ Հանրակրթության պետական չափորոշչում» ձևակերպմամբ: «Սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, սոցիալական արդարության և օրենքի գերակայության վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են ՀՀ Սահմանադրությունից […]
15:00 10.07.2020
Վերականգնվում է Հին Գորիսի պատմական միջուկը, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն՝ կից ներկայացնելով կառավարության պատրաստած տեսանյութն այդ մասին: Նշվում է, որ ներկայումս իրականցում են մեծածավալ աշխատանքներ` վերականգնելու Հին Գորիսի պատմական միջուկը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝ ✔️Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնում Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների Մաշտոցի, Անկախության, […]
14:43 10.07.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ ծրագրով արտոնյալ պայմաններով գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է մոտ 14.000 վարկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նշվում է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է ավելի քան 19 մլրդ դրամ։
14:30 10.07.2020
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսօր Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում սահմանված են անվտանգության ոլորտի հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները: Շնորհակալություն եմ հայտնում ռազմավարության մշակմանը ներբերում […]
14:12 10.07.2020
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում ընթանում է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը: Անվտանգության խորհրդի նիստին ներկա է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, […]
13:23 10.07.2020
Հուլիսի 10-ին՝ ժամը 11:45, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի։
13:10 10.07.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջից հայտնում են, որ այս օրերին Սևան քաղաքում իրականացվում են փողոցների գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկելու են 10-ից ավելի փողոցներ և հրապարակներ: Նախատեսված է և՛ կենտրոնական, և՛ երկրորդային փողոցների գծանշում: Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ և ընդհատ գծանշում, հետիոտնային անցումների և կանգառների գծանշում: Ճանապարհային գծանշումը անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, […]
12:14 10.07.2020
Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում կորոնավիրուսից առողջացել է 1007 հիվանդ, հաղորդել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան: Առողջացածների ընդհանուր թիվը 163 093 է: Բժիշկները նրանց առաջարկում են դառնալ արյան դոնոր: Արյուն կարող է հանձնել ցանկացած քաղաքացի՝18-55 տարեկան, քրոնիկ հիվանդություններով չտառապող: Եթե դոնորի անալիզներում չի հայտնաբերվում ՁԻԱՀ, հեպատիտ կամ այլ հիվանդություն, լինում են կորոնավիրուսի բավարար հակամարմիններ՝ նրան թույլատրվում […]
12:00 10.07.2020
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ «Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։ Ըստ ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PRC […]
11:56 10.07.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` փոփոխություններ են կատարվել Արցախի Հանրապետության նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Սևակ Հակոբյանը:
11:37 10.07.2020
Վրաստանում համաճարակի պայմաններում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն 2020 թվականի հոկտեմբերի 31-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն սկսել է կուսակցությունների գրանցումը: Ընտրարշավը պաշտոնապես կսկսվի սեպտեմբերին: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCHC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ փորձագետներն աշխատում են նախընտրական քարոզչության շրջանում ընդհանուր ցուցումների վրա: «Կլինեն ընդհանուր ցուցումներ նախընտրական քարոզչության ընթացքում տարածություն պահպանելու, անձնական և հանրային հիգիենայի վերաբերյալ: Ամենակարևորն ընտրարշավը […]
11:29 10.07.2020
2020թ. հունիսի 20-ին՝ ժամը 20.30-ին, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ֆինանսական ընկերությունում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ընկերության տնօրենը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև՝ ընկերության մուտքի դիմաց ատրճանակով կրակել է իր ձախ աչքին՝ […]
08:53 10.07.2020
Լուսանկարի երկու երեխաները տևական ժամանակ միայնակ են մնացել ՌԴ Ուֆա քաղաքում, քանի որ ծնողները մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել արտակարգ դրության հիմքով չվերթների դադարեցման մասին: Մարդու իրավունքների պաշտպանի, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ամենօրյա աշխատանքի արդյունքում երեխաներն ապահով հասել են Հայաստան: Այդ գործում մեծ է եղել նաև Բաշկիրիայի հանձնակատարի […]
00:05 10.07.2020
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մոտ մեկ ամիս առաջ մի հետաքրքիր իրավիճակում էի։ Ուրեմն կարծիքս ու դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար մի դաշտից ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս: Այդպես լավ լինի։ Հանգիստ փորձեցի բաց բացատրել, հուսով եմ` հասկացվել եմ։ Ու շնորհակալ եմ, […]
21:15 09.07.2020
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աջակցել է երկրում կյանքի բոլոր ոլորտներում մրցակցությանը: Լուկաշենկոն խոստովանել է, որ միշտ պետական պաշտոնյաների ծրագրերը մշակելիս վերջիններից պահանջում է հաշվի առնել տարբեր տեսակետներ: «Անհրաժեշտ է այլընտրանք, պարտադիր մրցակցություն, կարծիքների բախում, ուղեղի նոպաներ. այս ամենը ճիշտ է», – ասել նա: Պետության ղեկավարը շեշտել է, որ տարբեր կարծիքներ […]
21:05 09.07.2020
Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական (հասարակական հիմունքներով), իսկ ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ […]