20:45 09.07.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մեկնաբանություն է տարածել Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող քաղաքացիների վերաբերյալ: «Նիժնի Նովգորոդի, ինչպես նաև ՌԴ այլ քաղաքներում գործող օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրների մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իրազեկված է և ձեռնարկում է համապատասխան քայլեր։ Հայաստանյան մամուլում տեղ գտած՝ Նիժնի Նովգորոդի կենտրոնում պահվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ հայտնում […]
20:00 09.07.2020
Համավարակի պայմաններում՝ խիստ կարանտինային ռեժիմի ընթացքում, Շիրակի մարզպետարանը նախաձեռնեց շինարարության ոլորտի մասնագետների տվյալների հավաքագրում։ Դիմում-հայտերի ընդունումն օնլայն տարբերակով շարունակական աշխատանք է: Հաշվառման այս տարբերակով փորձ է արվում օգնել աշխատանք գտնել այն շինարարներին, որոնք այս տարի փակ սահմանների պատճառով արտագնա աշխատանքի չեն մեկնել: Տվյալների բազայում նրանց թիվը 3 հազարի է հասնում: Շինարարական ծրագրերի մեծ մասը, որոնք […]
19:56 09.07.2020
ԱՄՆ Գերագույն դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակել վերջին 9 տարիների հարկային պարտավորությունների կատարման հայտարարագրերը: Դատարանն այսկերպ վերջակետ է դրել ԱՄՆ-ի պատմության ամենաաղմկոտ դատական գործընթացներից մեկին, որտեղ Նյու Յորքի դատախազությունը պահանջում էր բացահայտել այդ հարկային փաստաթղթերում առկա տվյալները: Նյու Յորքի դատախազի ներկայացրած հայցի համաձայն՝ «Մազարս» հաշվապահական ընկերությունը, որը վարում էր Թրամփի հարկային գործերը, […]
19:30 09.07.2020
Բուրիաթիայի Շուլութա գյուղի տեղական ինքնակառավարման մարմինները պատերազմ են հայտարարել կորոնավիրուսին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նրանք խոր փոս են փորել գյուղի շուրջը, որպեսզի արտաքին աշխարհից մեկուսացնեն բնակիչներին: Գյուղի տարածք կարող է մտնել միայն շտապօգնությունը և այն մեքենան, որը մթերք է ներկրում:
19:22 09.07.2020
Մամուլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այդ որոշման կայացման դրությամբ իրենք դիմում կամ գանգատ ներկայացրած չեն եղել, որովհետև տեքստում նշված է, որ իրենց համար բաց է դիմում ներկայացնելու հնարավորությունը. այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և նախկին երեք դատավորների միջնորդությանը: Հիշեցնենք, որ Մարդու […]
19:20 09.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով ու 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 967-Ն որոշման հավելվածի 2-րդ ու 6-րդ […]
19:07 09.07.2020
Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: Կողմերը նշել են հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական […]
18:56 09.07.2020
ԱՀԿ-ն փորձագիտական անկախ հանձնաժողով է ստեղծում՝ ուսումնասիրելու կազմակերպության և առանձին երկրների իրականացրած գործողությունները կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի հարցում: Այդ մասին այսօր հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը աշխարհի 194 երկրների ներկայացուցիչների հետ հեռավար հանդիպման ժամանակ: Խումբը գլխավորելու համաձայնություն են տվել Նոր Զելանդիայի նախկին վարչապետն ու Լիբերիայի նախկին նախագահը: Հանձնաժողովի մանդատի հարցը պետք է համաձայնեցվի […]
18:53 09.07.2020
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն. Հովակիմյանի) բեկանել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: «Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն. Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, […]
18:51 09.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ժամանակահատվածում Հայաստանի և ԱՄԷ-ի հարաբերություններում եղել է ակտիվ և արդյունավետ շրջան: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է ԱՄԷ-ի զարգացման ու բարեփոխումների […]
18:45 09.07.2020
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նկարագրել է, թե ինչպես է ժամանակ անցկացնում ինքնամեկուսացման պայմաններում: Այս մասին նա խոսել է kp.ru-ին տված հարցազրույցում: «Մի կողմից՝ աշխատել եմ, կատարել եմ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պարտականությունները: Նաև շատ ժամանակ եմ անցկացրել տանը, ինչը ընտանիքի համար, իմ կարծիքով, «ամենավատը չէր»»,- ասել է նա: Մեդվեդևը նաև նշել է, որ […]
18:42 09.07.2020
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր կայացված որոշումը հրապարակվելուց հետո Ալեքսանդր Ազարյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, հայտարարել է. «Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»։ «Նշված հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե Ա. Ազարյանի վարքագծում նկատելի չլինեին անհանդուրժողականության և անձնական վիրավորանքի դաշտ տանող կրկնվող […]
18:32 09.07.2020
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրամ Գամկրելիձեն ասել է, որ բաց պատուհանների պայմաններում որոշ օդորակիչների գործածման թույլտվությունը կտարածվի նաև հանրային տրանսպորտի վրա: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Ավելի վաղ մասնագետներն ասում էին, որ գրասենյակներում, բանկերում, խանութներում հանրային տրանսպորտում ու փակ այլ տարածքներում կենցաղային օդորակիչների օգտագործումը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից մեծ ռիսկեր […]
18:30 09.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, Հայոց բանակից զորացրվել է և րոպեներ առաջ տուն մտել։ Վարչապետը ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Միասին»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2688231074830604/?type=3&theater Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ կից նշելով. «Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն։ Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին և զինվորներին, բարի […]
18:11 09.07.2020
Հուլիսի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։ Արամ Հովհաննիսյանը ոստիկանության համակարգում է 1990 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն էր։ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հավաստիացնելով, որ առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատասխանատվությամբ և արժանապատվորեն: Ոստիկանության պետը ներկայացրեց […]
17:49 09.07.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքարդյունահանման գործունեություն չի իրականացնում։ Նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։ Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման և տեղափոխվել հանքավայր, ուստի ընկերությունը չունի պոչամբար։ Տեղազննությունից պարզվել է […]
17:29 09.07.2020
Հարավային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են Սեուլի անհետ կորած քաղաքապետ Պակ Վոն Սունի դին: Այս մասին հայտնել է CGTN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Ավելի վաղ Պակ Վոն Սունի դուստրը հոր անհետացման մասին հայտնել էր ոստիկանությանը: Իրավապահ մարմինների և քաղաքապետարանի տվյալներով՝ նա իր աշխատասենյակը լքել է տեղի ժամանակով 10:44-ին: Նրա հագին եղել է մուգ գույնի հագուստ, կրել […]
17:25 09.07.2020
ԱՄՆ 4 սենատորներ նամակ են հղել երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսպերին և պահանջել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Նրանք ներկայացնում են և՛ Հանրապետական, և՛ Դեմոկրատական կուսակցությունները: Պաշտպանության նախարարին ուղարկված նամակը ստորագրել են դեմոկրատ սենատորներ Ժան Շահինը, Քրիս Վան Հոլլենը և հանրապետական սենատորներ Թոմ Թիլլիսն ու Ջեյմս Լանկֆորդը: Հիշեցնենք, որ Ռուսաստանից […]
16:49 09.07.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Անհամբեր սպասում ենք Աշոտին»,- գրել է Աննա Հակոբյանը որդու զորացրման առիթով։ Նա նաև տեսանյութ է հրապարակել: Ավելի վաղ, որդու զորացրման առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կատարել գրառում և կից հրապարակել տեսանյութ։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/726990664760159?__xts__[0]=68.ARBbFansL4S8W1oB35s1Q1gkGqwJOEW928EGTLJEJAVpLP76T5uJHoCG4W430kIkaAkeXJsA40-1-zGcTu_vScLTiBBFGp2QUJSW5VKD4EwUY6TEeascdGwSkqVby9AAU8cyZfWDC2wICqTi8lcbjPM_ywlI0o6AL6080emTGr4JL0ABNu1BRO54EJtdNE3PPvADTv9oSuSA3pcoALZVVAlJAO4UCCgejHoYlwU3jfYeg15m0rGaS4xEWJkgoAfvLzUeARRJEk1fgUfJ_3fEX8PkTNvEnx3K4Mq2aGYwTKFxNZv9o1Mtm68mNd3zSem9LK71p027maL0wOD-DeCG7jQ&__tn__=-R
16:11 09.07.2020
Ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ լուրջ է տրամադրված ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում: Նա հերքել է այն լուրերը, թե մասնակցության մասին հուլիսի 4-ին իր հայտարարությունը քարոզչական հնարք է իր երաժշտական առաջիկա ալբոմի վաճառքի համար: Forbes-ին տված հարցազրույցում նա ասել է, որ այլևս Դոնալդ Թրամփի աջակիցներից չէ և պլանավորում է ընտրություններին մասնակցել որպես «Ծննդյան կուսակցության» […]
15:52 09.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն։ Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին և զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։ Ի գիտություն – Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետև ապրում են մեկ ընտանիքի կանոնով»:
15:48 09.07.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան – Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական երկրորդ նիստը: Հենց սկզբից Բաբլոյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդություն ներկայացրեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Պաշտպանը հիմնավորեց, թե քրեական հետապնդումը տեղի է ունեցել […]
15:16 09.07.2020
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 9-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Ազգաբնակչությանը խորհուրդ են տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ը, 13-ին շրջանների […]
14:36 09.07.2020
ԲԴԽ-ն այսօրվա նիստում որոշեց մերժել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Որպես միջնորդության հիմք՝ արդարադատության նախարարությունը նշել էր դատական նիստերից մեկի ժամանակ դատավոր Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերը, որոնք արդարադատության նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակում են որպես վերջինիս և ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալից […]
14:35 09.07.2020
Azdarar.am կայքում հրապարակվել է հատված Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի՝ 08.07.2020թ. կայացած նիստի արձանագրությունից: Դրանից պարզ է դառնում, որ ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան: Հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է. «1. Հաշվի առնելով, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ մինչև 25.06.2018թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. […]
14:21 09.07.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ս/թ․ հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթները (ժամը՝ 18։00-ին)։ Այս չվերթիների տոմսերը դեսպանությունում ցուցակագրված 4280-ից մինչև 5000 համարի ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 9-ին (ժամը՝ 15:00 մինչև 21:00-ն), հուլիսի 10-ին, 11-ին և 12-ին (ժամը՝ […]
13:41 09.07.2020
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է իրազեկում, որը բխում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքի թույլտվության վերաբերյալ համապատասխան որոշումից: Ըստ այդմ՝ 1. Արցախի Հանրապետություն մուտք կարող են գործել Հայաստանի Հանրապետության մեր այն հայրենակիցները, ինչպես նաև արտերկրի այն քաղաքացիները, ովքեր բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդ են կամ ուղեկցող: Նրանցից ՊՇՌ թեստ և պարետի թույլտվություն չի […]