TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ կան. Անդրանիկ Քոչարյան

13:28 11.11.2024

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:  «Դեկտեմբերին զեկույցը կմտնի փորձաքննությունների փուլ՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցն ավարտված է»,–ասաց Քոչարյանը՝ […]

̰
Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի զրույցի մասին լուրերը

13:10 11.11.2024

Արտասահմանյան մամուլի հաղորդագրությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև ենթադրյալ հեռախոսազրույցի մասին սուտ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ մի խոսակցություն չի եղել։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, սա մաքուր հորինվածք է», – ասել է Կրեմլի խոսնակը: Պեսկովն այսպես է արձագանքել The Washington […]

̰
Թրամփը պատրաստ է նոր ժամկետի առաջին օրը Ռուսաստանին ու Ուկրաինային բերել բանակցությունների սեղանի շուրջ

12:48 11.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «Ռուսաստանին ու Ուկրաինային բերել բանակցությունների սեղանի շուրջ» իր պաշտոնավարման առաջին օրը։ Այս մասին հայտնել է հանրապետականների շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը՝ մեջբերելով Associated Press (AP) գործակալությունը։ Լիվիթն ասել է, որ ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը հնարավորություն կունենա «բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ»։ «Թրամփը մտադիր է Ռուսաստանին […]

̰
Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը կվճարվի մեկ անգամ օրացույցային մեկ տարվա ընթացքում

12:40 11.11.2024

Նախագծով առաջարկվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը վճարել մեկ անգամ օրացույցային մեկ տարվա ընթացքում: Այս մասին նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստում՝ ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության […]

̰
Բաքվում COP29-ին մասնակցելու վերջնական որոշում չկա․ Կոստանյան

12:25 11.11.2024

Բաքվում այսօր մեկնարկած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին (COP29) մասնակցելու վերջնական որոշում չկա, այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Ազատության» հարցին ի պատասխան Կոստանյանն ասաց, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։ «Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ […]

̰
Բաքվում մեկնարկել է COP29 համաժողովը․համաշխարհային որ առաջնորդները չեն մասնակցի դրան

12:04 11.11.2024

Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի շարք եվրոպական առաջնորդներ հայտարարեցին, որ չեն մասնակցի COP29-ին: Նախորդ շաբաթվա սկզբին Եվրահանձնաժողովի նախագահի խոսնակը Euronews-ին հաստատեց, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի համաժողովին: Ֆոն դեր Լայենի ներկայացուցչի խոսքով՝ քանի որ Եվրահանձնաժողովը գտնվում է անցումային փուլում, «նախագահը կկենտրոնանա իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա»։ […]

̰
Ճապոնիայի վարչապետ է ընտրվել Շիգերու Իշիբան

11:29 11.11.2024

Վարչապետ է ընտրվել Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Շիգերու Իշիբան։ Խորհրդարանի առանցքային ստորին պալատում քվեարկության երկրորդ փուլի ընթացքում, որն առաջնահերթություն ունի կառավարության ղեկավարի հարցը որոշելիս, նա ստացել է պատգամավորների ձայների կեսից ավելին։ Իշիբան ապահովել է 221 խորհրդարանականի աջակցությունը, իսկ գլխավոր ընդդիմադիր ​​կուսակցության նախագահ Յոսիհիկո Նոդան ստաել է 160 օրենսդիրի աջակցությունը։ Ընդամենը տրվել է 381 վավեր ձայն։ […]

̰
Բայդենը կփորձի համոզել Թրամփին չհրաժարվել Կիևին տրամադրվող օգնությունից

11:21 11.11.2024

Իր իշխանության մնացած օրերի ընթացքում ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը կփորձի համոզել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին չհրաժարվել Ուկրաինային տրամադրվող օգնությունը շարունակելուց։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Նախագահ Բայդենը հնարավորություն կունենա առաջիկա 70 օրվա ընթացքում ապացուցել Կոնգրեսին և առաջիկա վարչակազմին, որ Միացյալ Նահանգները չպետք է լքի Ուկրաինան, և որ Ուկրաինային […]

̰
Washington Post-ը հայտնել է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի մասին

10:48 11.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում պատերազմը, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը Պուտինին կոչ է արել խուսափել Ուկրաինայում էսկալացիայից։ Հրատարակության զրուցակիցները նաև պնդում են, որ Պուտինն ու Թրամփը խոսել են եվրոպական մայրցամաքում խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին, իսկ […]

̰
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է

09:30 11.11.2024

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

̰
Ուգանդան ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկիր դառնալու հրավեր է ստացել

23:06 10.11.2024

Ուգանդան Ռուսաստանի Դաշնությունից ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկիր դառնալու հրավեր է ստացել և քննարկում է այն, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ուգանդայի արտգործնախարարը: «Ուգանդան հրավեր է ստացել դառնալու ԲՐԻԿՍ-ի անդամ, ես ստացել եմ այս հրավերը մոտ երեք օր առաջ, մենք անցնում ենք բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ որոշելու՝ արդյո՞ք ընդունում ենք այս հրավերը, թե՞ ոչ», – ասել է նախարարը: Ավելի […]

̰
Թրամփի որդին ծաղրել է Զելենսկիին

22:20 10.11.2024

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի որդին Instagram սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Վլադիմիր Զելենսկին շուտով կկորցնի իր ֆինանսավորումը։ Հրապարակված տեսանյութում երևում է Թրամփի և Զելենսկիի հանդիպումը։ Տեսախցիկը աստիճանաբար կենտրոնանում է Զելենսկիի դեմքի վրա, որից հետո նրա վրա սկսում են դոլարներ թափվել։ Տեսանյութին կից մակագրված է. «Դուք ունեք 38 օր մինչև ձեր նպաստները կորցնելը»: […]

̰
Շոյգուն կմեկնի Չինաստան

22:11 10.11.2024

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով կայցելի Չինաստան և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը։ «2024 թվականի նոյեմբերի 11-14-ը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հիմնախնդիրները, ինչպես նաև երկկողմ […]

̰
Թալիբների պատվիրակությունն առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին

21:17 10.11.2024

Թալիբանի պատվիրակությունը առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին (COP29), որը կանցկացվի Ադրբեջանում, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարին: «Աֆղանստանի կառավարության պատվիրակությունը կլինի Բաքվում»,- մեջբերում է գործակալությունը արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի խոսքերը։

̰
Նեթանյահուն ասել է, որ վերջին օրերին երեք անգամ խոսել է Թրամփի հետ

20:36 10.11.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում երեք անգամ խոսել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում ես երեք անգամ խոսել եմ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանք լավ և շատ կարևոր խոսակցություններ էին: Մենք (Նեթանյահուն և Թրամփը) Իսրայելի համար մեծ հնարավորություններ ենք տեսնում […]

̰
Եվրոպան պետք է չեղարկի պատժամիջոցները. Իրանի ԱԳ նախարար

19:00 10.11.2024

Թեհրանը պատրաստ է երկխոսության Եվրոպայի հետ, և եվրոպական երկրները պետք է չեղարկեն Իրանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գերմանական «Der Spiegel» ամսագրի թղթակցին տված հարցազրույցում։ «Ես պատրաստ եմ երկխոսության եվրոպացիների հետ՝ կապված Ռուսաստանի հետ մեր համագործակցության հետ: Եկեք մի կողմ թողնենք պատժամիջոցները, դրանք միայն ավելի են խորացնում խնդիրները…: Իմ հայտարարությունը […]

̰
Պեսկովը նշել է Թրամփի և Բայդենի տարբերությունը

17:38 10.11.2024

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է խաղաղության, այլ ոչ թե առճակատման մասին, ինչը նրան շահեկանորեն տարբերում է ԱՄՆ ներկայիս վարչակազմից։ Այս մասին նա հայտարարել է լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։ Պեսկովը նշել է, որ «ազդանշանները դրական են»։ «Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ […]

̰
ԱՄՆ-ում նշել են, թե ինչ է սպասվում ՆԱՏՕ-ին, եթե Թրամփը համագործակցի Պուտինի հետ

15:20 10.11.2024

ՆԱՏՕ-ին և արևմտյան անվտանգության համակարգին սպառնում է «մռայլ» ապագա, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը համագործակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, գրում է Bloomberg-ի սյունակագիր Մաքս Հասթինգսը։ «Եվրոպան պատրաստվում է նոր կյանքի ԱՄՆ-ից նույնիսկ ավելի մեծ հեռավորության վրա, քան երբևէ 1941 թվականից ի վեր: Ընդհանուր պատկերը պարզ է. եթե ​​նորընտիր […]

̰
Լեհաստանի վարչապետը հայտարարություն է արել Ուկրաինայում հրադադարի ժամկետի մասին

13:12 10.11.2024

Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտի ամսաթիվը կարող է շատ արագ որոշվել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփն ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Շատ շուտով, երբ Դոնալդ Թրամփը ստանձնի պաշտոնը, մենք կարող ենք ակնկալել պոտենցիալ զինադադարի առաջարկ»,- ասել է նա։ Տուսկի կարծիքով՝ այս պլանի իրականացումը ենթադրում է Եվրոպայի հանդեպ […]

̰
Շոլցը Ալիևի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների առաջընթացը և COP29-ը

22:40 09.11.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել են Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։ «Նախագահ Ալիևը տեղեկացրել է COP29-ում (ՄԱԿ-ի կլիմայի համաժողովում) Ադրբեջանի նախագահության նպատակների, ինչպես նաև Հայաստանի հետ բանակցությունների առաջընթացի […]

̰
Թրամփը Աբասին խոստացել է անդրադառնալ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման խնդրին

16:49 09.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Ինչպես հայտնում է Axios պորտալը, Թրամփը խոստացել է անդրադառնալ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման խնդրին: Պաղեստինի առաջնորդը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթելու առթիվ և հաստատել իր պատրաստակամությունն աշխատել ամերիկյան նոր վարչակազմի հետ՝ միջազգային իրավունքի և սկզբունքների վրա հիմնված արդար և համապարփակ խաղաղության հասնելու […]

̰
Տուսկը խոսել է Դուդայի՝ մոտ ապագայում Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի մասին

16:39 09.11.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ծրագրում է մոտ ապագայում այցելել ԱՄՆ, լրագրողներին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ պատասխանելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու պետության ղեկավարի մտադրության մասին հարցին։ «Նախագահն ինձ զգուշացրել է, որ իր այցը Միացյալ Նահանգներ շատ հավանական է»,- ասել է նա՝ նշելով, որ Դուդան ու Թրամփը լավ հարաբերություններ ունեն։ «Մենք կարող […]

̰
Ռուսաստանը պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

15:10 09.11.2024

Ռուսական կողմը պատրաստ է լսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում: «Մենք չափազանց զգույշ, պատասխանատու և ուշադիր ենք մոտենում այս հարցում երկրների կողմից առաջարկվող ցանկացած գաղափարի: Հասկանալի է, որ Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խնդիրների պարզ […]

̰
Բորելը պաշտոնական այցով ժամանել է Կիև

14:17 09.11.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պաշտոնական այցով ժամանել է Կիևում։ Բորելն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: Սա նրա հինգերորդ այցն է Ուկրաինայի մայրաքաղաք, և, ամենայն հավանականությամբ, վերջինը՝ որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ Բորելն ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելը կշարունակի մնալ Եվրամիության առաջնահերթությունների թվում։ In Kyiv for my 5th […]

̰
Ռուսաստանի հետ հարաբերությունները մի օր կբարելավվեն, բայց ոչ հիմա․ Ֆինլանդիայի նախագահ

12:33 09.11.2024

Ռուսաստանի հետ հարաբերությունները մի օր կհարթվեն, բայց ոչ հիմա։ Այս մասին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է Ilta-Sanomat թերթին տված հարցազրույցում։ Պարբերականը նշում է, որ Ստուբը պաշտոնավարել է ութ ամիս, այդ ընթացքում նա երբեք շփում չի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Այո, մի օր այս հարաբերությունները կհարթվեն և կօգտագործվեն ի բարօրություն, բայց հիմա դրա […]

̰
Իսրայելը հարձակվել է 50 ​​թիրախի վրա Լիբանանում և Գազայում

12:20 09.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարձակվել են 50 ​​թիրախի վրա Գազայի հատվածում և Լիբանանում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հարձակման ենթարկված օբյեկտների թվում գերատեսչությունը նշել է հրթիռային կայաններ, զենքի պահեստներ և ռազմական օբյեկտներ: Մամուլի ծառայությունը հավելել է, որ իսրայելական զորքերը «շարունակում են գործողությունները Գազայի հատվածում և հարավային Լիբանանում»։ Մասնավորապես, Պաղեստինի անկլավի […]

̰
Իրանն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձին առնչություն ունենալու մեղադրանքներին

11:30 09.11.2024

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային անհիմն է անվանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին Թեհրանի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունը։ Այս մասին հայտնում է իրանական գերատեսչության կայքը։ Նոյեմբերի 8-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներգրավված է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի նախապատրաստման մեջ։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային կտրականապես հերքել […]

̰
Փելոսին նշել է ԱՄՆ ընտրություններում դեմոկրատների պարտության պատասխանատուին

09:56 09.11.2024

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին մեղադրել է նախագահ Ջո Բայդենին նախագահական ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության և նրա թեկնածու Քամալա Հարիսի պարտության համար։ The New York Times-ի հետ զրույցում նա ասել է, որ եթե Բայդենը հրաժարվեր առաջադրվել երկրորդ ժամկետի համար, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել։ «Եթե նախագահն ավելի շուտ հեռանար, կարող […]

̰
Ովքե՞ր են Դոնալդ Թրամփի քաղաքական թիմում աշխատող հայամետ գործիչները, ի՞նչ պաշտոններ են ստանձնելու

23:04 08.11.2024

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ձևավորել իր ապագա վարչակազմը: Թիմում կան մարդիք, ոքվեր տարիներ շարունակ արդյունավետ համագործակցել են հայկական լոբբիի հետ: Ովքե՞ր են Թրամփի թիմում այն մարդիք, որ կարող են Հայաստանը ապագա նախագահի հետ կապող յուրահատուկ կամուրջի դերը կատարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ Դոնալդ Թրամփը ձևավորել է այսպես կոչված […]

̰
Ինչո՞ւ ամերիկացիները նախապատվություն տվեցին Թրամփին. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը

21:44 08.11.2024

Ի՞նչ կլինի Թրամփի ընտրությունից հետո: Այս հարցն ամենից հաճախ էր տրվում դեռ ընտրություններից առաջ: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, որում ակտիվորեն ներգրավված էր Թրամփը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը` տեսանյութում:

̰
BACK_TO_TOP