TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+23.29 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ն չընդունեց Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը․ իշխող ուժը չմասնակցեց քվեարկությանը

15:51 12.11.2024

Հայաստանի խորհրդարանը չընդունեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած հրատապ քննարկմանը ներկայացված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկմանն առնչվող «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկությամբ ստացավ 30 կողմ ձայն, կողմ քվեարկեց միայն ընդդիմությունը: Իշխող ուժը քվեարկությանը չմասնակցեց։ […]

̰
Թբիլիսիի քաղաքապետն անընդունելի է անվանել հանրահավաքում ԵՄ պատգամավորների ելույթը

15:48 12.11.2024

Իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անընդունելի է համարում ԵՄ որոշ պատգամավորների ելույթը Թբիլիսիում կայացած հանրահավաքում։ Նախորդ գիշեր՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, ամբիոն էին դուրս եկել Թբիլիսի ժամանած պատգամավորներ Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից և Էստոնիայից։ Օրենսդիրներն աջակցություն են հայտնել իշխող կուսակցության […]

̰
Նիդերլանդների վարչապետը Թրամփին հրավիրել է Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

15:40 12.11.2024

Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական ​​Դոնալդ Թրամփին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսին Հաագայում։ Այս մասին հայտնում է NOS հեռուստաալիքը։ Նորընտիր նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Շոֆը «անձնապես հրավիրել է նրան գալ հաջորդ հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին», ինչին Թրամփը «դրական է արձագանքել »։ «Նիդերլանդների շահերից է բխում […]

̰
Թեհրանի իշխանությունները հայտարարել են Իրանի առաջին պաշտպանական թունելի կառուցման մասին

15:25 12.11.2024

Թեհրանում կկառուցվի Իրանի առաջին անվտանգ թունելը ռազմական հակամարտությունների դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի մայրաքաղաքի քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Ջաֆար Թաշակկորի Հաշեմին։ «Երկրի առաջին պաշտպանական թունելն է կառուցվում Թեհրանում, այն ուղիղ ելք կապահովի դեպի Իմամ Խոմեյնիի հիվանդանոց մետրոյի «Մոդաֆեան-է Սալամաթ» կայարանից», – մեջբերում է նրա խոսքը Tasnim լրատվական գործակալությունը:

̰
Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը․ Բայրամով

15:12 12.11.2024

Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Թվերը հիմա չեմ ուզում հրապարակել, բայց դեռ կարևոր կետեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ասել է նա։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը հաստատակամ է Հայաստանի հետ բանակցություններն ավարտին հասցնելու հարցում։ «Այդ գործընթացը կախված […]

̰
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2025 թ. պետական բյուջեի նախագծին

15:07 12.11.2024

Գալիք տարվա բյուջեի նախագիծն առանձնանում է մի քանի առանձնահատկությամբ: Այն արտացոլում է առաջիկա ժամանակաշրջանի կանխատեսումներ, ինչը հատուկ չի եղել մինչ այս ներկայացված բյուջեների նախագծերին: Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասել է նոյեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում: Հանձնաժողովի նախագահը հարակից ելույթ է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական […]

̰
Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայի հարցով բանակցություններ վարել 2025 թվականին

14:15 12.11.2024

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել 2025 թվականի առաջին կեսին, ասվում է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ՝ Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափով» 22-րդ միջազգային հանդիպման արդյունքներով։ «Մենք պայմանավորվել ենք Սիրիայի հարցով 23-րդ միջազգային հանդիպումն անցկացնել Աստանայում՝ 2025 թվականի առաջին կեսին»,- ասվում է փաստաթղթում։ Բացի այդ, կողմերը […]

̰
Իրանը Թրամփին կոչ է անում վերանայել Թեհրանի վրա «առավելագույն ճնշման քաղաքականությունը»

14:07 12.11.2024

Իրանը կոչ է անում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, որը նա վարել է պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ժամկետում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին։ «Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու Դոնալդ Թրամփի քաղաքականությունը լիովին ձախողվել է: Մենք Թրամփի կառավարությանը հրավիրում ենք վերանայել սխալ […]

̰
Թրամփը չի պատրաստվում Նեթանյահուին գործողությունների ազատություն տալ․ Politico

13:08 12.11.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հակառակ ակնկալիքների, Մերձավոր Արևելքի հակամարտությունում գործողությունների ավելի մեծ ազատություն չի ստանա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրները։ «Թրամփը չի պատրաստվում Նեթանյահուին գործողությունների ազատություն տալ։ Եթե Իսրայելի վարչապետը ակնկալում է դա, նա կհիասթափվի, նա պետք է վերանայի իր մոտեցումը, քանի որ Թրամփը ցանկանում է […]

̰
2025 թ. բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է` երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով. ՀՀ ֆինանսների նախարար

12:15 12.11.2024

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Աշխատանքը մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմամբ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը, խոսել բյուջետային փաստաթղթի հիմքում դրված նպատակների ու առանձին ծրագրերի գծով […]

̰
Ընդդիմադիրներն ԱԺ-ում հրատապ քննարկում են նախաձեռնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ

11:37 12.11.2024

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային ժողովում նախաձեռնել են հրատապ քննարկում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնական զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Թեմայի առնչությամբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ այս հարցը արդիական է և պետք է այն բարձրաձայնել ոչ միայն խորհրդարանում, այլ նաև միջազգային մակարդակում։ «Նախատեսվում է հայտարարության […]

̰
Արարատ Միրզոյանը և Բենջամին Դուսան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ

11:13 12.11.2024

Նոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուսայի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության, առևտրի խթանման հնարավորությունները՝ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով նպաստել գործարար կապերի ակտիվացմանը, այդ թվում՝ ներդրումների խրախուսման միջոցով։ Անդրադարձ է […]

̰
Պետական կառավարման համակարգը չի խուսափում հարմարավետության գոտուց դուրս գալուց, ծախսերը կրճատվում են. նախարար

10:58 12.11.2024

Կառավարությունը հաջորդ տարի կրճատում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4 տոկոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ լիագումար նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը: «2025 թվականի համար ունենք հստակ ձևակերպված խնդիր՝ գալիք բյուջետային տարում պետք է կոնսոլիդացնել ուժերը և ապահովել կառավարության ծրագրի էական առաջընթաց՝ խնայելով հնարավորության սահմաններում և ֆինանսավորելով այն […]

̰
COP29-ը Բաքվում անցնում է առանց գերտերությունների ղեկավարների․ կմասնակցի՞ արդյոք Հայաստանը

22:24 11.11.2024

Բաքվում այսօր մեկնարկած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին մասնակցելու վերջնական որոշում չկա: Այսօր ՀՀ ԱԺ-ում  հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Ազատության» հարցին ի պատասխան՝ Կոստանյանն ասել է, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։ «Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ […]

̰
Արարատ Միրզոյանը Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնում մասնակցել է կլոր սեղան քննարկման

22:04 11.11.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնում մասնակցել է կլոր սեղան քննարկման: Նախարար Միրզոյանին ողջունել և քննարկումը վարել է կենտրոնի տնօրեն Ֆրեդրիկ Լոյդքվիստը, քննարկմանը մասնակցել են փորձագիտական ու քաղաքացիական հասարակության շրջանակների ներկայացուցիչներ: Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ՀՀ անկախության, ինքնիշխանության, դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ ներդրվող […]

̰
Իսրայելի արտգործնախարարը դեմ է արտահայտվել պաղեստինյան պետության ճանաչմանը

21:00 11.11.2024

Իսրայելի նոր արտգործնախարար Գեդեոն Սաարը դեմ է արտահայտվել Պաղեստինի պետականության ճանաչմանը` վկայակոչելով այն փաստը, որ նման կազմավորումը շուտով կդառնա «ՀԱՄԱՍ պետություն»: Նա համապատասխան հայտարարությունն արել է պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ասուլիսի ժամանակ։ «Այսօր պաղեստինյան պետության ստեղծումը ՀԱՄԱՍ պետության ստեղծումն է: Մենք տեսանք, որ ՀԱՄԱՍ-ին պահանջվեց մեկ տարի այն բանից հետո, երբ մենք (Իսրայել) լքեցինք […]

̰
Ալիևը նորից սպառնաց Հայաստանին, պատերազմի մասի՞ն է ակնարկում. զրույց Գագիկ Սաֆարյանի հետ

20:53 11.11.2024

Ադրբեջանի նախագահը կրկին սպառնացել է Հայաստանին, մեղադրել Արևմտյան երկրներին մեզ նոր պատերազմի դրդելու համար: Այս ֆոնին Բաքվում մեկնարկել են COP29 գագաթնաժողովի աշխատանքները: Ի՞նչ կարող է այն տալ հայ-ադրբեջանական հարաբերություններին, և ինչո՞ւ է դարձյալ աղմկում Ալիևը. այս հարցերին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանը:

̰
Իսրայելի ԱԳ նախարարն անթույլատրելի է համարել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը

20:38 11.11.2024

Իսրայելի նոր արտգործնախարար Գեդեոն Սաարը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելը համարում է հրեական պետության անվտանգության և Մերձավոր Արևելքում կայունության ապահովման ամենակարևոր նախադրյալը։ «Մերձավոր Արևելքի ապագայի և Իսրայելի անվտանգության ամենակարևոր խնդիրը Իրանին միջուկային զենք ձեռք բերելը թույլ չտալն է: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք Միացյալ Նահանգների հետ միասին աշխատել տարածաշրջանը կայունացնելու և դրա […]

̰
Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի․ Կոբախիձե

20:30 11.11.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը շատ շուտով կավարտվի։ «Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ, շատ շուտով կավարտվի պատերազմն Ուկրաինայում, և կստեղծվեն բոլոր պայմանները Վրաստանի հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ վերականգնելու համար»,- ասել է Կոբախիձեն, ով ժամանել է Բաքու ՝ մասնակցելու այստեղ մեկնարկած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության […]

̰
Թբիլիսիում ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում ընտրությունների արդյունքների դեմ

20:15 11.11.2024

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են անցկացնում՝ ընդդեմ երկրում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը բողոքի ակցիայի վայրից։ Ցուցարարներն արդեն արգելափակել են Ռուսթավելի պողոտայի երթեւեկությունը։ Ցուցարարները պահում են Վրաստանի և ԵՄ դրոշները։ Ցույցին մասնակցում է նաեւ շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Այստեղ […]

̰
Արաբական երկրները կսահմանափակեն զենքի արտահանումը Իսրայել. Al Hadath

20:08 11.11.2024

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրները ջանքեր կգործադրեն Իսրայելին զենքի մատակարարումը սահմանափակելու համար։ Այս մասին ասվում է Էր-Ռիադում գագաթնաժողովի հայտարարության նախագծում, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը ։ Փաստաթղթում նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները «կաշխատեն արգելել զենքի արտահանումը Իսրայել»։

̰
Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը

18:42 11.11.2024

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում Շառլ Միշելի դերակատարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հենց Միշելի միջնորդական առաքելության ընթացքում […]

̰
Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում մեծ և խոշոր մասշտաբով բարեփոխումներ են իրականացվել. Փաշինյան

15:53 11.11.2024

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում մեծ և խոշոր մասշտաբով բարեփոխումներ են իրականացվել, հատկապես համայնքների խոշորացման հարցում։  Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր դեռևս լուծման փուլում են, և այս հարցերն անպայման պետք է ստանան պատասխաններ։ «Ուզում եմ գոհունակություն արտահայտել այն վճռականության առիթով, որը մենք […]

̰
Խորհրդարանական լսումներ «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» թեմայով

14:22 11.11.2024

2025 թվականին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունենալու Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկումը: Հաշվի առնելով հարցի եւ մեր պատշաճ ներկայացվածության կարեւորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք աշխատանքներ է իրականացրել: Կազմակերպել ենք աշխատաժողովներ, որոնց ընթացքում պետական մարմինների, ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների, միջազգային գործընկերների, իրավասու եւ […]

̰
Հանրային և քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

14:13 11.11.2024

Առաջարկվող փոփոխությունների նպատակը պայմանավորված է Կառավարության միջոցառումների ծրագրով եւ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, հանրային եւ քաղծառայության համակարգի գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի […]

̰
Շոլցից ոչ մի ազդակ չի եղել Պուտինի հետ խոսելու պատրաստակամության մասին․ Պեսկով

13:56 11.11.2024

Կրեմլը չի ​​պատրաստվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցին, գերմանական կողմից դեռևս ոչ մի ազդակ չի ստացվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ներկայումս ոչ մի նախապատրաստություն չի իրականացվում, մենք դեռ որևէ ազդանշան չենք ստացել», – ասել է Կրեմլի խոսնակը: Ավելի վաղ Շոլցը հաստատել էր Պուտինի հետ […]

̰
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ կան. Անդրանիկ Քոչարյան

13:28 11.11.2024

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:  «Դեկտեմբերին զեկույցը կմտնի փորձաքննությունների փուլ՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցն ավարտված է»,–ասաց Քոչարյանը՝ […]

̰
Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի զրույցի մասին լուրերը

13:10 11.11.2024

Արտասահմանյան մամուլի հաղորդագրությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև ենթադրյալ հեռախոսազրույցի մասին սուտ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ մի խոսակցություն չի եղել։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, սա մաքուր հորինվածք է», – ասել է Կրեմլի խոսնակը: Պեսկովն այսպես է արձագանքել The Washington […]

̰
Թրամփը պատրաստ է նոր ժամկետի առաջին օրը Ռուսաստանին ու Ուկրաինային բերել բանակցությունների սեղանի շուրջ

12:48 11.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «Ռուսաստանին ու Ուկրաինային բերել բանակցությունների սեղանի շուրջ» իր պաշտոնավարման առաջին օրը։ Այս մասին հայտնել է հանրապետականների շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը՝ մեջբերելով Associated Press (AP) գործակալությունը։ Լիվիթն ասել է, որ ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը հնարավորություն կունենա «բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ»։ «Թրամփը մտադիր է Ռուսաստանին […]

̰
Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը կվճարվի մեկ անգամ օրացույցային մեկ տարվա ընթացքում

12:40 11.11.2024

Նախագծով առաջարկվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը վճարել մեկ անգամ օրացույցային մեկ տարվա ընթացքում: Այս մասին նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստում՝ ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության […]

̰
BACK_TO_TOP